Tag: արտադրություն

ԱԱՀ հաշվարկման հետ կապված

Tigran.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ ջան, խնդրում եմ պատասխանեք. եթե ընկերությունը աշխատում է ԱԱՀ-ով և ունի հացի արտադրություն և իրացում միայն իր արտադրամասին կից խանութից, տվյալ դեպքում ինչպե՞ս հաշվառել ԱԱՀ-ն, 16,67 %, թե՞ 20 %:

Կարդալ ավելին ԱԱՀ հաշվարկման հետ կապված

Արտադրանքի թողարկում

Կարեն.

Բարև ձեզ, նախապես շնորհակալ եմ, ասացեք խնդրեմ` կազմակերպությունը ունի գործարան, որը թողարկել է իր առաջին արտադրանքը: Պահեստից այն վաճառելու համար ի՞նչ պետք է լրացնել` գրքեր, հաշիվ-ապրանքագիր:

Կարդալ ավելին Արտադրանքի թողարկում

Ապրանքի փոխանակման դեպքում

ЭРИКА.

Հարգելի հաշվապահներ, մենք զբաղվում ենք հացամթերքի արտադրությամբ, խնդրում եմ օգնեք պարզաբանելու, թե ինչպես վարվեմ, երբ մի կրթօջախ մեզ առաջարկում է տալ ալյուր, փոխարենը մենք պետք է նրանց առաքենք հաց: Ինչպե՞ս վարվենք ծախսերը հիմնավորելիս, քանի որ ուսումնական հաստատությունը մեզ փաստաթուղթ չի կարող տալ: Նախապես շատ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ապրանքի փոխանակման դեպքում

Վարձակալական պայմանագիրը չունի նոտարական վավերացում

Գուրգեն.

Հարգելի մասնագետներ,
կխնդրեմ պատասխանեք հետևյալ հարցին: Կազմակերպությունը զբաղվում է արտադրությամբ և համաձայն պայմանագրի վարձակալական հիմունքներով զբաղեցնում է ՊՈԱԿ տարածքի մի մասը: Տվյալ ՊՈԱԿ-ը, կադաստրային մարմինների հետ որոշակի խնդիրներից ելնելով, չի կարող կազմակերպությանը տրամադրել սեփականության իրավունքի վկայական, և հետևաբար վարձակալական պայմանագիրը չունի նոտարական վավերացում:

Ինչպե՞ս կվերաբերվեն հարկային մարմինները վերը նշված պայմանագրին, ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված հաշիվներին և սույնով պայմանավորված կազմակերպության ծախսերին:

Շնորհակալություն:

Կարդալ ավելին Վարձակալական պայմանագիրը չունի նոտարական վավերացում

Անվտանգության կանոնների տիպային օրինակ

Վանա.

Հարգելի հաշվապահներ, որտեղի՞ց կարելի է գտնել արտադրության համար պահանջվող անվտանգության կանոնների տիպային օրինակ:

Կարդալ ավելին Անվտանգության կանոնների տիպային օրինակ

Դռների և պատուհանների արտադրություն

Լիանա.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել ինձ: Կազմակերպությունը զբաղվում է դռների և պատուհանների արտադրությամբ, և ես չգիտեմ, թե ինչպես կատարեմ նյութածախս, ինչ նորմատիվներ գոյություն ունեն, որտեղից կարող եմ տեղեկանալ այդ մասին: Շատ շնորհակալ կլինեմ օգնության համար:

Կարդալ ավելին Դռների և պատուհանների արտադրություն

Արդյո՞ք պարտադիր է լիցենզիա

Վահե.

Սառը սուրճի և թեյի արտադրության համար լիցենզիա պարտադի՞ր է:

Կարդալ ավելին Արդյո՞ք պարտադիր է լիցենզիա

Ուղղակի և անուղղակի ծախսեր

Արա.

Արտադրության մեջ ուղղակի և անուղղակի ծախսերի տարբերությունը ո՞րն է:

Կարդալ ավելին Ուղղակի և անուղղակի ծախսեր

Ոգելից խմիչքների արտահանում

Գրիգոր.

Ինչ՞ օրենքով է կարգավորվում ՀՀ արտադրության ոգելից խմիչքների արտահանումը։ Որտեղի՞ց կարելի է ստանալ համապատասխան կոնսուլտացիա։

Կարդալ ավելին Ոգելից խմիչքների արտահանում

Արդյո՞ք պետք է վարել առաքման գիրք

Վահան Գրիգորյան.

Կազմակերպությունը ԱԱՀ վճարող չի հանդիսանում: Ունի հացի արտադրություն և մանրածախ առևտրի գործունեություն: Առաքման գիրք վարել պե՞տք է, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է վարել առաքման գիրք

Ա/Ձ-ն զբաղվում է երկաթյա իրերի արտադրությամբ

Սիլվա.

Ողջույն հետաքրքիր մարդկանց թիմին: Առաջին անգամ եմ շփվում ձեզ հետ և մեծ բավականություն ստանում բոլորիցդ:Պատասխանեք խնդրեմ իմ այս հարցին: Ա/Ձ-ն զբաղվում է երկաթյա իրերի արտադրությամբ(վանդակաճաղեր,դռներ,բազրիքներ և այլն): Քանի որ վաճառքի սրահ չունի ՏՀՏ-ն ՀԴՄ-ի իրավունք չտվեց: Ունի առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման գիրք:Ա/Ձ-ն գործարք չի կատարում կազմակերպությունների հետ,նրան գործով դիմում են ֆիզիկական անձինք:Ա/Ձ-ն ստիպված բանկում հաշվեհամար է բացել և ֆիզիկական անձից վերցնելով աշխատանքի դիմաց վճարված գումարը փոխանցում է կատարում իր հաշվե համարին:Ասացեք խնդրեմ ճիշտ է արդյոք նման ձևով աշխատելը և ինչ կարգով պետք է վարել գիրքը եթե ֆիզիկական անձը շատ դեպքերում անձնագիր չի տրամադրում:Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ա/Ձ-ն զբաղվում է երկաթյա իրերի արտադրությամբ

Ծխախոտի արտադրությամբ զբաղվողների և դիզելային վառելիք ներմուծողների հարկումը

Զառա.

Ինչպե՞ս է ծխախոտի արտադրությամբ զբաղվողների և դիզելային վառելիք ներմուծողների հարկումը իրականացվում: Արդյո՞ք նրանք ԱԱՀ վճարողներ են համարվում:

Կանխավ շնորհակալություն պատասխանելու համար:

Կարդալ ավելին Ծխախոտի արտադրությամբ զբաղվողների և դիզելային վառելիք ներմուծողների հարկումը

Խոտան

Armine.

Բարև բոլորին, խնդրում եմ ինձ օգնել մեկ հարցում` եթե արտադրությունը գործել է 2008թ-ին և հումք և նյութերի մնացորդ ունի, ապա ին՞չ կառույցների միջոցով կարելի է ակտ կազմել որպես խոտան, ոչ պիտանի օգտագործման:
Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Խոտան

Արտադրություն

Էլլա.

Ունեմ Ա և Բ արտադրություն.Ա արտադրությունը գործում է ,իսկ Բ արտադրությունը դադարեցրել է իր աշխատանքը մի քանի տարով:Հարց`ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ որ Ա փակել, իսկ Բ բացել:Շնորհակալություն

Կարդալ ավելին Արտադրություն