Tag: բյուլետեն
Բյուլետենի հաշվարկ
Արմինե.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ես սկսնակ հաշվապահ եմ: Մեր հիմնարկի նախկին հաշվապահը բոլոր բյուլետեններից եկամտահարկը պահել է 10 տոկոս՝ առանց մինիմալ աշխատավարձը հանելու: Խնդրում եմ, ասեք՝ ճի՞շտ է արդյոք նա վարվել, և հիմա ես ինչպե՞ս հաշվեմ: Նախապես շնորհակալություն:
Անաշխատունակության թերթիկ
Ժաննա.
Բարև ձեզ.
Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս հաշվել բուլյետենը, եթե ամսվա 7 օրվա համար աշխատողը ներկայացրել է բժշկի թուղթ:
Նախապես շնորհակալություն:
Անաշխատունակության թերթիկի վերաբերյալ
Աննա.
Եթե դժվար չէ, ասացեք՝ ես սեպտեմբերի 8-ին կստանամ անաշխատունակության թերթիկ դեկրետ գնալու համար: Հուլիս ամսին ես արձակուրդի մեջ եմ եղել: Դա ազդու՞մ է նպաստի գումարի վրա, թե՞ ոչ: Աշխատավարձս 50 000 դրամ է:
Բյուլետենի պատճե
Anush.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում, սոց հաշվետվության մեջ հղիության նպաստ եմ հաշվել, հաշվետվությունը հարկային ներկայացնելու ժամանակ բյուլետենի պատճեն նույնպե՞ս պետք է ուղարկել:
Բյուլետենի վերաբերյալ
Մանուշ.
Եթե բյուլետենը հաշվարկում եմ հուլիս ամսին ու վճարում հուլիս ամսին, ապա ինչպե՞ս պետք է գրեմ սոց.-ի հաշվետվությունում, նշե՞մ հուլիսի հաշվետվությունում:
Հղիության և ծննդաբերության նպաստ
Ռուզաննա.
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում.
Ես հղի եմ և հունիսի 2-ից ես հիվանդանոցից վերցրել եմ անաշխատունակության թերթիկը /բուլետին/: Խնդրում եմ ասացեք, ինչպես են հաշվարկում 140 օրվա համար տրամադրվող գումարը և որքան դա կկազմի: Աշխատավարձս կազմում է 70.000 դրամ: Նախապես շնորհակալ եմ:
Աշխատողը ներկայացրել է բյուլետեն
Ani.
Բարև Ձեզ,
Խնդրում եմ օգնեք ինձ ֆիզ. ուղարկելու հարցում: Եթե աշխատողը աշխատանքի է ընդունվել 01.02.2010թ-ից 150000 դրամ աշխատավարձով և 23.06.2010թ-ին ներկայացրել է բյուլետեն, ինչպե՞ս պետք է հաշվարկեմ ֆիզի գումարը: 3 ամիսների միջին աշխատավարձը հաշվելիս մայիս ամսվա 23 աշխատած օրերը հաշվում ենք, թե` ոչ: Եվ ԱՎՈՒՄ-ն ենք վերցնում, թե իրեն վճարված փաստացի գումարը: Եվ ևս մի հարց. մայիս ամսվա 23 օրերի համար գործատուի սոցը 150000-ի համար ենք հաշվում, թե 23 օրվա համար վճարվածի:
Շատ շնորհակալ կլինեմ, եթե օգնեք:
Եթե աշխատողին ուղարկել ենք ամենամյա արձակուրդ
Սյուզի.
Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին
Եթե աշխատողին ուղարկել ենք ամենամյա արձակուրդ և այդ ընթացքում նա բերում է բյուլետենի թերթիկ , արդյոք նրան պետք է վճարվի բյուլետեն խնդրում եմ պատասխանեք և գրեք թե որտեղ կարող եմ կարդալ դրա մասին մանրամասն
Նախապես շնորհակալություն
Անաշխատունակության թերթիկ
Ելենա.
Հարգելի հաշվապահներ: Ես նախկինում բարձրացրել էի այս հարցը, սակայն մի քանի հարց կրկին առաջանում է ինձ մոտ:
Աշխատակցուհիս ներկայացրել է ինձ անաշխատունակության թերթիկը: Սակայն պոլիկլինիկայում չեն համաձայնվել տալ 70 օր մինչեւ ծննդյան, այլ միանգամից 140 օրվա համար են գրել թերթիկը:
Բյուլետենի գումարը կազմում է 161,1հազ.դրամ: Ամսական սոց եմ վճարում 135,5:
Ինչպես եմ վարվում?
1. Տալիս եմ հրաման 140 օրվա համար;
2. Հաշվարկում եւ վճարում եմ 161.1հազ. դրամը;
Ինչ հերթական գործողություններ պետք է կատարեմ?
Ինչ փաստաթղթեր պիտի ներկայացնեմ սոցապ (բյուլետենը հաշված է 27.04.10-13.09.10):Եվ միայն սոցապ արդյոք?
Օգնեք հասկանամ ինչ հերթական գործողություններ կատարեմ որ ամեն ինչ ճիշտ լինի եւ որ 161.1-135.5 տարբերությունն էլ հետ հաշվանցեն իմ հաշվետվությունների հիման վրա:
Աշխատանք համատեղությամբ
Armine.
Բարև բոլորին: Խնդրում եմ եթե կարող եք ինձ օգնել: Եթե աշխատողը համատեղության կարգով աշխատում է մեկ այլ տեղում, ապա հիվանդության բյուլետեն կարո՞ղ է ստանալ բոլոր աշխատատեղերից:


