Եվա․
Եթե կազմակերպությունում աշխատողների թիվը չի գերազանցում 3-ը, բայց ունի գրանցված գանձապահ-վաճառողուհի պաշտոնով աշխատակից, այս դեպքում պարտադի՞ր է 30% հավելում տալ աշխատողին։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն
Եվա․
Եթե կազմակերպությունում աշխատողների թիվը չի գերազանցում 3-ը, բայց ունի գրանցված գանձապահ-վաճառողուհի պաշտոնով աշխատակից, այս դեպքում պարտադի՞ր է 30% հավելում տալ աշխատողին։
Ընկերություն՝ Նարինջ Ֆրութ ՍՊԸ
Հասցե՝ Արմավիր գ․ Գայ (Մեյմանդարի շուկա)
Հեռախոս՝ 077282918
Էլ․ փոստ՝ njdehakobyan@mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար-գանձապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Կատարել հաստիկից բխող առաջադրանքներ, կանխիկ գումարի հետ աշխատանք, դրամարկղի վարում։
Պահանջներ՝ Ունենալ նվազագույնը 6 ամսվա աշխատանքային փորձ, լինել պարտաճանաչ, թիմում աշխատելու ունակություն
Աշխատավարձ՝ 200,000-ից սկսած
Լիլիթ․
Եթե կազմակերպությունը չունի հաշվապահ և գանձապահ, դրամարկղի մուտքի և ելքի օրդերները ստորագրում են միայն տնօրենը և գումարն ստացողը կամ մուտք անո՞ղը։ Եվ դրամարկղի գրքում տնօրե՞նն է ստորագրում։
Հայկ․
Բարև Ձեզ։ Խնդրեմ հուշեք՝ դրամարկղի մուտքի / ելքի օրդերների վրա եթե որոշ ստորագրություններ են բացակայում, օրինակ գանձապահի, դրա համար ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված։ Կանխավ շնորհակալություն։
Ընկերություն՝ Արզնի կաթնամթերք ՍՊԸ
Հասցե՝ ք․ Երևան, Նոր Նորքի 2-րդ միկրոշրջան, Մոլդովական 25/8
Հեռախոս՝ +374 93 99 11 03
Էլ․ փոստ՝ arzni@bk.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ-գանձապահ
Աշխատանքի նկարագրություն՝ «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ին անհրաժեշտ է միանգամից երկու հաշվապահ-գանձապահ՝ Երևանում և Արզնի գյուղում, ընկերության ներքին հաշվառումը վարելու համար։ Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ferma.am@mail.ru կամ arzni@bk.ru հասցեներին՝ թեմա դաշտում պարտադիր նշելով հաստիքի անվանումը (Հաշվապահ-գանձապահ) ։
Պահանջներ՝
Էլինա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. ՍՊԸ-ի գանձապահի արձակուրդ գնալուց արդյո՞ք պետք է կատարել դրամարկղի գույքագրում, և արդյո՞ք պետք է լրացուցիչ վճարել փոխարինողին։ Խնդրում եմ թողնել օրենքի հղում։ Կանխավ շնորհակալ եմ։
Արա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ 1. Կազմակերպության աշխատակիցների քանակը չի գերազանցում երեքը և հաշվապահի վրա նաև դրված են գանձապահի պարտականությունները։ Հաշվապահը պատճենահանող թղթի օգնությամբ գանձապահին հատկացվող ստորագրության մասում ստորագել է, նշել ելքի և մուտքի օրդերների քանակը, սակայն որպես հաշվապահ դրամարկղի գրքում ստորագրել է առանց պատճենահանող թղթի։ Դա դրամարկղի գրքի լրացման սխալ համարվու՞մ է, թե՞ ոչ։ 2. Կարո՞ղ է արդյոք հաշվապահը մուտքի և ելքի օրդերների վրա գրված “գլխավոր հաշվապահ” հատվածում ստորագրել, այս դեպքում, երբ ընկերությունը փոքր է և որպես այդպիսին գլխավոր հաշվապահ չկա։ Շնորհակալություն։
Հրանուշ.
Բարև Ձեզ: Մի էսպիսի խնդրանք․ ո՞վ ունի և կարող է ինձ ուղարկել գլխավոր գանձապահի և գանձապահի աշխատանքի նկարագրությունները։
Հայկ․
Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց ունեմ. եթե ՍՊԸ-ն ունի 15 աշխատակից, արդյո՞ք ճիշտ է, որ գանձապահի պարտականությունները 2018 թ-ից դրվել են հաշվապահի վրա: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, եթե այդպես շարունակենք աշխատել:
Սուսաննա.
Բարև ձեզ: Արդյոք գլխ.հաշվապաը կարո՞ղ է կատարել տնօրենի պարտականություններ: Գլխ. հաշվապահը կարո՞ղ է գանձապահի արձակուրդում եղած ժամանակահատվածում կատարել նրա պարտականությունները:
Ընկերություն՝ Hatiq
Հասցե՝ Զ. Քանաքեռցու 50
Հեռախոս՝ 010 286647, 094 415124
Էլ. փոստ՝ hatiqllc շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ, հաշվետար, գանձապահ
Աշխատանքի նկարագրություն՝
• Վարել ընկերության հաշվապահությունը, կազմել և ներկայացնել հարկային և վիճակագրական հաշվետվությունները, ապահովել ներմուծման և արտահանման փաստաթղթերի անցկացում, այդ թվում ԵԱՏՄ հայտարարություն-հայտարարագրերի ներկայացում:
• Ապահովել բանկային կազմակերպություններում վճարումների ճշգրիտ հաշվեգրումները և փոխանցումների իրականացումը:
• Իրականացնել վերահսկողություն հաշվապահական փաստաթղթերի, հաշվարկների և վճարային պարտավորությունների նկատմամբ:
Պահանջվող հմտություններ՝ Բարձրագույն համապատասխան կրթություն: ՀԾ հաշվապահ 10, ՀՀ հարկային և մաքսային օրենսդրության իմացություն: Աշխատանքային փորձ /3-5 տարի/ :
Աշխատավարձ՝ 150 000 դրամ
Այլ նշումներ՝ Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով:
Դիմելու համար կարող եք ռեզյումեն ուղարկել hakobyan շնիկ post.com
Էլլա.
Հարգելի հաշվապահներ 2 հարց ունեմ: 1. Արդյո՞ք հարկային հաշվում պարտադիր է լրացվի ապրանքների մատակարարման առաքման եղանակը: 2. Եթե կազմակերպությունը ունի 9 աշխատող՝ արդյո՞ք պարտադիր է հաշվապահ կամ գանձապահ գրանցելը:
Սուսաննա.
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Եթե մանկապարտեզի վարձավճարները հավաքելու պարտավորությունն իրականացնում է որևէ աշխատակից /գանձապահի հաստիք չկա/, ապա կա՞ արդյոք համապատասխան հոդված, որը հիմք ընդունելով՝ կարող ենք կարգադրություն ձևակերպել։ Շնորհակալություն:
Հելեն.
Բարև ձեզ։
Ես մի քանի հարցեր ունեմ և հուսով եմ՝ ինձ օգտակար ինֆորմացիայով կօգնեք։
Հացաբուլկեղենի խանութի գանձապահը, ով պետք է սպասարկի հաճախորդին, դրամարկղ վարի, վաճառք իրականացնի, աշխատաժամերը 11 ժամ + մեկ ժամ հանգիստ, օրը մեջ… նման պայմաններով աշխատողի աշխատավարձը որքա՞ն է կազմում, կամ հնարավո՞ր է այդ աշխատողին օրավարձով վճարել: Գանձապահի աշխատանքը ծա՞նր է, վնասակա՞ր: Խնդրում եմ ինձ հիմնարար բացատրել և օրենքից հղում անել: Անչափ շնորհակալ եմ:
Ընկերություն՝ ՍՊԸ
Հասցե՝ ք.Երևան
Հեռախոս՝ 098211243
Էլ. փոստ՝ artash_id շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար-գանձապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Ապրանքանյութական արժեքների հաշվառում, համապատասխան հաշվետվությունների ստացում
Աշխատավարձ՝ 120 000 դրամ և բարձր
Այլ նշումներ՝ Աշխատանքային գրաֆիկ՝ 09:00-18:00, հանգստյան օր՝ կիրակի: Հաշվապահական ծրագրերի, Excel-ի, e-invoicing-ի իմացությունը ցանկալի է:
Ընկերություն՝ Մուրացանի Ֆուդ Կորտ
Հասցե՝ ք.Երևան, Ռոստովյան 34/4
Հեռախոս՝ 093337802
Էլ. փոստ՝ hrpartner19 շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Գանձապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Հերթափոխային գրաֆիկով և 7 ժամ աշխատաժամանակով (09:00-17:00, 17:00-24:00), շաբաթական 1 հանգստյան օր: Երեկոյան հերթափոխի համար կտրամադրվի ավտոմեքենա: Triosoft օպերացիոնալ ծրագրի տիրապետումը կդիտարկվի որպես առավելություն:
Աշխատավարձ՝ 80 000 – 100 000 դրամ
Այլ նշումներ՝ Ինքնակենսագրականները ուղարկելու վերջնաժամկետ՝ 20.08.2019թ.:
Ընկերություն՝ Job fair
Հասցե՝ Գ.Նժդեհ 14
Հեռախոս՝ (010) 48-07-37, (093) 075-037, (043) 075-077
Էլ. փոստ՝ job-fair2010 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Գանձապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Տեխնիկայի խանութում աշխատելու համար պահանջվում է մինչև 35 տ. փորձառու աղջիկ գանձապահ (1C ծրագրին տիրապետելու դեպքում աշխատավարձը 200 000 դրամ): Գրաֆիկը՝ 10:00-20:00, շաբաթական մեկ օր հանգիստ: Դիմել՝ Գ.Նժդեհ 14: Կոդ՝ 1318:
Աշխատավարձ՝ 120 000 – 200 000 դրամ
Ընկերություն՝ Փարվանյան Քոնսալթինգ ՍՊԸ
Հասցե՝ ք․Երևան, Ազատության 13/1
Հեռախոս՝ +374 10 206100
Էլ. փոստ՝ hr շնիկ pconsult.am
Թափուր աշխատատեղ՝ Գանձապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Աշխատանքային պարտականությունները • Կանխիկ գործառնությունների իրականացում • Դրամարկղային մուտքի և ելքի օրդերի կազմում և դրանց հիման վրա հաշվետվությունների կազմում • Դրամարկղի գրքի վարում • Հաճախորդներին կանխիկ գումարի տրամադրում և նրանցից գումարի ընդունում • Բանկային գործառնությունների իրականացում և ձևակերպում հաշվապահական ծրագրում • Գնորդների և մատակարարների գծով դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում • Համագործակցել խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերության հետ • Գլխավոր հաշվապահի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում։
Պահանջվող որակավորում • Բարձրագույն կրթություն • 1C, Word և Excel ծրագրերի գերազանց աշխատանքային հմտություններ • 1 /մեկ/ տարվա աշխատանքային փորձը ցանկալի է։
Լան.
Բարև ձեզ: Եթե կազմակերպության գանձապահի փոխարեն գումարը գանձապետարան է մուտք անում այլ անձ, քանի որ անձնագիր չի եղել այդ պահին, սակայն «նպատակը» դաշտում երևում է գանձապահի անունը, արդյո՞ք դա օրենքի խախտում է, և ի՞նչ տուգանք է հասնում:
Ռուզաննա.
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Կխնդրեի` ինձ ուղարկեիք գանձապահի հետ կնքվող նյութական պատասխանատվության պայմանագրի օրինակ:
Ա/Ձ ԱԱՀ ԵՏՄ ՀԴՄ ՀԿ ՀՄ ՍՊԸ ազատում անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատաժամանակ աշխատանք աշխատավարձ առևտուր արձակուրդ արձակուրդային արտադրություն բյուլետեն գործկա դադարեցում դեկրետ դիմում եկամտահարկ եկամտային հարկ էլեկտրոնային էլեկտրոնային հաշիվ էլեկտրոնային հաշվետվություն թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն ծախսի հիմնավորում ծառայությունների մատուցում կանխիկ համատեղությամբ հաշիվ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվապահ հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր հիմնադիր հիմնական միջոց հիվանդաթերթիկ հրաման ձեռքբերում ձևակերպում մաքսազերծում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ շահութահարկ շրջանառության հարկ ոչ ռեզիդենտ պայմանագիր սոց. վճար սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր քաղաքացիաիրավական ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
© 2020 Accountant.am
Վերջին մեկնաբանություններ