Tag: գիշերային աշխատանք
Արդյո՞ք պետք է հաշվարկել և վճարել հավելավճար
ՏԻԳՐԱՆ.
Հարգելի մասնագետներ, խնդրում եմ օգնել մի հարցում:
Պահակային ծառայություն իրականացնողին, որը աշխատում է 24 ռեժիմով, արդյո՞ք աշխատավարձը հաշվարկելիս պետք է հաշվարկել նաև հավելյալ գիշերային ժամերի համար: Հարցս առաջացել է` կապված այն հանգամանքի հետ, որ Կառավարության որոշման համաձայն պահակային ծառայությունը համարվում է առանձին կատեգորիա, որին թույլատրվում է աշխատել 24 ժամ, արդյո՞ք կարելի ենթադրել, որ առանձին կատեգորիայի աշխատողներին լրացուցիչ գիշերային ժամերի համար չի վճարվում:
Կանխավ շնորհակալ եմ:
Պահակի աշխատավարձի հաշվարկ
Silva.
Խնդրում եմ պատասխանել` պահակի աշխատավարձը համաձայն 737-Ն որոշման նվազագույնի նկատմամբ 1.10 գործակցով է հաշվարկվում, և անձը 1974թ. ծնված է, կատարում է գիշերային աշխատանք 120 ժամ: Եթե հնարավոր է, խնդրում եմ հաշվարկը կատարեք մանրամասն:
Ո՞րն է համարվում գիշերային աշխատաժամանակ
Մարինե.
Ո՞րն է համարվում գիշերային աշխատաժամանակ, ե՞րբ է սկսվում և ավարտվում այն: Խնդրում եմ օգնել հաշվարկել 90 000 դրամ ստացող և հերթափոխով աշխատող երեք աշխատակիցների ամսական աշխատավարձը:
Արդյո՞ք կա խախտում
Քրիստինա.
Խնդրում եմ պատասխանել` անհատը աշխատում է հերթափոխով` աշխատելով 24 ժամ, հանգստանալով 3 օր: Արդյո՞ք դա չի հակասում աշխատանքային օրենսգրքին:
Գիշերային աշխատանքի վարձատրությունը
Irina.
Բարև Ձեզ, ես կցանկանայի ինձ օգնեք գիշերային աշխատաժամանակի հետ կապված հաշվարկի հարցում: Ինչպե՞ս են հաշվարկում գիշերային աշխատողի ժամերը, արդյո՞ք հնարավոր է մեկ աշխատողն աշխատի ամեն օր միայն գիշեր, իսկ շաբաթ և կիրակի օրերին աշխատողների ժամերը ինչպես են հաշվարկում և գիշեր, և ցերեկ: Կանխավ անչափ շնորհակալ եմ:
Արդյո՞ք չի առաջանա հակասություն աշխատանքային օրենսգրքի հոդվածների միջև
Նունե.
Աշխատանքային օրենսգրքի 184 հոդվածի համաձայն`
– Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով, իսկ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար` ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով:
Իսկ 185 հոդվածի համաձայն`
– Հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (oրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին:
Հարցս հետևյալն է. եթե կազմակերպությունը աշխատում է 5-օրյա աշխատանքային շաբաթով, և անհրաժեշտություն է առաջացել ամսվա մեջ 1 շաբաթ օր հավելյալ աշխատել, այս դեպքում աշխատավարձը այդ օրվա համար հաշվարկվում է կրկնակի՞, թե՞ 2.5 անգամ ավել:
Ես որքանով տեղյակ եմ օրենքի միայն մեկ հոդվածը կարող է կիրառվել, արդյո՞ք չի առաջանա հակասություն:
Գիշերային աշխատանքի վարձատրություն
Sirarpi.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Ես աշխատում եմ քոլեջում, ունեմ 2 գիշերային պահակ 1,5 դրույքով (48 750 դր.): Կարո՞ղ եք ինձ գրել միայն գիշերային աշխատավարձի հաշվարկման կարգը նոր օրենքներով: Նախապես շնորհակալություն:
Գիշերային աշխատանքի վարձատրություն
Գայանե.
Գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար վճարվում է ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով, իսկ ինչքա՞ն է առավելագույն տոկոսի չափը, կա՞ արդյոք այն սահմանված որևէ իրավական ակտով:
Աշխատաժամանակի տեղեկագրի լրացում
Կարինե.
Հարգելիներս, երեք անվտանգության աշխատակիցներ աշխատում են 24 ժամ հերթափոխով երկու օրը մեկ: Ամսվա վերջում ստացվում է, որ նրանցից մեկի մոտ ամսվա ընթացքում աշխատած օրերի քանակը ստացվում է 11 օր, ըստ այդմ 264 ժամ, գիշերային 96: Մյուսների մոտ ստացվում է 10 օր, 260 ժամ, գիշ. 80 ժամ: Ըստ օրենսգրքի 139 հոդվածի առավելագույն ժամանակը շաբաթվա ընթացքում չպետք է գերազանցի 48 ժամը: Ամսվա կտրվածքով ստացվում է առավելագույնը 192 ժամ: Խնդրում եմ օգնեք ինչ որ կերպով ճիշտ լրացնել աշխատաժամանակի տեղեկագիրը: Կանխավ շնորհակալություն:
Գիշերային հերթափոխով աշխատող պահակ
Սյուզի.
Խնդրում եմ ասեք, գիշերային հերթափոխով աշխատող պահակին ընդմիջում տրամադրվու՞մ է, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:
Աշխատանք հերթափոխով
Mari.
Ունեմ 3 պահակ, աշխատում են հերթափոխով և միայն գիշերները 8 ժամ: Յուրաքանչյուրը աշխատում է 1 օր, հանգստանում է 2 օր, այսինքն յուրաքանչյուր 3-րդ օրը: Խնդրում եմ օգնեք, արդյո՞ք ճիշտ է նման գրաֆիկը:
Շնորհակալություն:
Որքա՞ն կկազմի աշխատավարձը
Անիտա.
Իմ հարցը կարող է շատերին տարօրինակ թվալ առաջին հայացքից, սակայն ես երեկ կարդացել եմ Աշխատանքի տեսչության կողմից հրապարակված աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները իրենց իսկ մեկնաբանմամբ, և մի քանի հարց առաջացավ ինձ մոտ: Ամենակարևորը` եթե պահակը աշխատում է հերթափոխով, և նրա հաստիքային աշխատավարձը 60 000 դրամ է, որքա՞ն կկազմի նրա ընդհանուր աշխատավարձը: Ես մինչև այժմ հաշվարկում էի 60000+6000 (գիշերային աշխատանքի համար):
Աշխատաժամանակի տեղեկագրի լրացման հետ կապված
Մանե.
Հարգելի հաշվապահներ, ես մանկապարտեզի հաշվապահ եմ: Խնդրում եմ օգնեք ինձ մի հարցում. աշխատողների տաբելում գիշերային պահակին ներկա դնեմ ամբո՞ղջ ամիսը, թե՞ ոչ աշխատանքային օրերը հանեմ, թե՞…..Այն դեպքում, երբ ինքը վարձատրվում է նվազագույն աշխատավարձով 32500, առանց հավելավճարների:
Աշխատանք գիշերային ժամերին
Զաբել.
Խնդրում եմ պատասխանել` ինչպես է հաշվարկվում աշխատանքի վարձատրությունը, եթե աշխատաժամանակի մի մասը ընկնում է գիշերային: Օրինակ` բանվորի աշխատանքային ժամը սկսվում է առավոտյան 5-ին և ավարտվում է 14.00-ին: Դրանից ինչքա՞նը պետք է վճարվի որպես գիշերային և ինչքա՞նը որպես ցերեկային աշխատանք: ՀՀ աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածի համաձայն: Ընդհանրապես, ո՞ր ժամից որ ժամն է համարվում գիշերային ժամ: Խնդրում եմ մանրամասն տեղեկացնել` ինչպես պետք է հաշվարկվի տվյալ աշխատանքի վարձատրությունը, որ խախտում չհամարվի: Շնորհակալություն:
Ինչպե՞ս հաշվարկել աշխատավարձը
Արամ.
Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս հաշվարկել աշխատողի աշխատավարձը, եթե հաստիքը 40000 դրամ է, ընդամենը աշխատել է 192 ժամ, որից 88 ժամը գիշերային է, 12 ժամը արտաժամյա, 2 օր տոնական է, և աշխատում է առողջության համար վնասակար պայմաններում:
Աշխատանք գիշերային ժամանակ
Հայկուհի.
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին, եթե աշխատողը համարվում է գիշերային ժամանակով աշխատող` գրաֆիկով սահմանված կարգով, և նրա աշխատաժամանակը շաբաթական կազմում է 24 կամ 32 ժամ, արդյո՞ք մենք նրան 30% հավելում պետք է տանք, իսկ եթե այն համընկնում է տոն օրվա հետ, այդ դեպքում վճարումը կրկնակի է թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:
Վարձատրումը տոնական և հիշատակի օրերին
Արթուր.
Բարև Ձեզ:
Ասացեք խնդրեմ, Աշխ.Օրենսգրքի Հ.185, 2-րդ մասի փոփոխության համաձայն վարձատրումը տոնական և հիշատակի օրերին, եթե այն նախատեսված է աշխատանքի ժամանակացույցով, պետք է կատարել ժամավճարի կրկնակի չափով: Այսինքն, եթե օրինակ պահակները աշխատում են այնպիսի ռեժիմով, որ մի աշխատանքային օր համընկնում է տոնական օրվա հետ, ապա այդ օրվա 1 ժամվա վճարը կազմում է սահմանված ժամավճարի կրկնակի՞ չափը: Եվ եթե, այդ օրը նրա հերթափոխը գիշերն է, ապա նաև գիշերվա համար հավելո՞ւմ պիտի տրվի:
Նախապես շնորհակալություն:
Աշխատանք գիշերային ժամանակ
Լիլիթ.
Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում.
Աշխատակիցը աշխատում է ամսվա մեջ 20օր(160 ժամ),որից 10 օրը(80 ժամ) գիշերը: Ինչպե՞ս հաշվարկել գիշերային ժամանակի համար վարձատրության չափը,եթե դրույքաչափը 35000 դրամ է:
Կանխավ շնորհակալություն:
Արտաժամյա և գիշերային աշխատանքի հաշվարկ
Արթուր.
Ինչպե՞ս հաշվարկել արտաժամյա և գիշերային աշխատանքը:


