Tag: դեկրետ

Աշխատակցի համար հաշվարկվել է մայրության նպաստ

Հայկ. Բարև, հարգելի հաշվապահներ: Կխնդրեմ՝ օգնեք. Հարց 1. Աշխատակցի համար հաշվարկել եմ մայրության նպաստ, որը կազմում է 210 173 դրամ: Այս գումարից պահվում է միայն 23 % եկամտային հա՞րկ, եթե նույնիսկ աշխատողը սոց. վճարող է: Հարց 2. Համաձայն օրենքի վճարման ենթակա գումարը ե՞րբ պետք է փոխանցվի աշխատողին, եթե անաշխատունակության սկիզբն է 19.05.2020թ.: Հարց 3. Միայն եկամտային հարկի հաշվարկու՞մ պետք է լրացնել անաշխատունակության ժամկետները, թե՞ նաև գրանցման հայտում:

Հետծննդյան արձակուրդից աշխատանքի վերադառնալու վերաբերյալ

Բարև ձեզ: 2020թ. ապրիլի 19-ին ավարտվում էր հղիության և ծննդաբերության համար նախատեսված արձակուրդը: Ապրիլի 13-ին գործատուին գրավոր ձևով տեղեկացրել եմ ապրիլի 20-ից աշխատանքի վերադառնալու մտադրության վերաբերյալ: Գործատուի հետ բանավոր համաձայնության գալով՝ որոշել եմ աշխատանքի վերադառնալ մայիսի 1-ից, սակայն գործատուն առանց ինձ հետ համաձայնեցնելու անորոշ ժամկետով մայիսի 1-ից երկարացրել է երեխայի խնամքի արձակուրդը և մինչև այսօր պարզաբանումներ չի տալիս դրա վերաբերյալ: Արդյո՞ք գործատուն իրավունք ուներ առանց իմ գրավոր դիմումի երկարացնելու երեխայի խնամքի արձակուրդը, և իրավունք ունե՞մ արդյոք ես ցանկացած պահին վերադառնալու աշխատանքի: Նշեմ նաև, որ ես ապրիլի 20-ից 30-ի համար նույնպես գրավոր դիմում չեմ ներկայացրել, համաձայնությունը եղել է բանավոր: Աշխատանքի վերադառնալուց հետո արդյո՞ք հնարավոր է երեխայի խնամքի արձակուրդ վերցնել մաս առ մաս, օրինակ՝ տարբեր ամիսներին 1-2 ամիս տևողությամբ յուրաքանչյուր անգամ մինչև երեխայի 3 տարին լրանալը: Նախապես շնորհակալ եմ:

Երեխայի խնամքի արձակուրդից ֆիզ. արձակուրդ գնալու դեպքում

Բարև ձեզ: Խնդրում եմ, կարո՞ղ եք պատասխանել իմ հարցին. այժմ գտնվում եմ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, եթե մինչև արձակուրդի վերջանալը գնամ երկրորդ ֆիզ. արձակուրդ, այդ դեպքում օգտվելու՞ եմ հղիության և ծննդաբերության արձակուրդի համար տրամադրվող գումարից, և ինչպե՞ս են հաշվարկը իրականացնելու:

Ֆիզ. արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը հաշվառվու՞մ է աշխատանքային ստաժում

Կարինե. Բարև ձեզ: Կուզենայի իմանալ՝ ֆիզ. արձակուրդում գտնվելը համարվու՞մ է աշխատանքային ստաժ, և քանի՞ տարի 1 երեխայի համար: Նշեմ նաև, որ այդ ժամանակահատվածում աշխատել եմ, սակայն 1992թ. հրամանագրքում հրամանս գրված չէ, ուզում եմ ճշտել՝ միայն ծննդականի առկայությունը բավարար է ստաժ համարելու համար։ Կանխավ շնորհակալ եմ:

Ո՞ր թիվն ենք վերցնում որպես միջին աշխատավարձ

Արմինե. Բարև ձեզ։ Այսպիսի հարց ունեմ․ եթե մայրության նպաստը հաշվարկելիս միջին ամսական աշխատավարձը ստացվում է նվազագույն աշխատավարձից փոքր, այդ դեպքում ո՞ր թիվն ենք վերցնում որպես միջին աշխատավարձ։

Ֆիզ․ արձակուրդի 3-րդ տարվա երկարացման պայմաններ

Աշխատողի ֆիզ․ արձակուրդի 2 տարին լրացել է, սակայն նա ցանկանում է օգտվել նաև 3-րդ տարվա չվճարվող արձակուրդից։ Ի՞նչ է պետք անի գործատուն արձակուրդի երկարացման համար։ Կա՞ որևէ դիմում- հայտ, որ պետք է ներկայացնել պետական մարմիններ։ Արդյո՞ք աշխատողը ևս պետք է արձակուրդի երկարացման դիմում-հայտ ներկայացնի գործատուին։

Որքա՞ն կկազմի ԱՁ մայրության նպաստը

Արփինե. Բարև ձեզ։ Ես ԱՁ ունեմ 2018թ. դեկտեմբերից, աշխատում եմ շրջ. հարկով՝ 5 %, մատուցում եմ վերելակի վերանորոգման աշխատանք և դրա դիմաց վարձատրվում ամսական 200 000 դրամ ստաբիլ։ 2019թ.-ի շրջանառությունը կազմել է մոտ 5 800 000 դրամ, 2020թ. հունվարի 1-ից մինչ այսօր՝ 3 000 000 դրամ: 1 ամսից գնում եմ ֆիզ. արձակուրդ։ Ինչպե՞ս է հաշվարկվում ֆիզ.-իս գումարը, ինչքա՞ն գումար կստանամ ֆիզ. գնալիս:

Կարո՞ղ է աշխատողը ժամկետից շուտ վերադառնալ երեխայի խնամքի արձակուրդից

Աշոտ. Դեկրետի մեջ գտնվող ուսուցիչը, ով դիմում է գրել, որ չի գալու 1 տարի աշխատանքի, նախքան մեկ տարին լրանալը կարո՞ղ է միտքը փոխի ու ցանկանա հետ վերադառնալ:

Աշխատողը վերադարձել է երեխայի խնամքի արձակուրդից

Գայանե. Բարև ձեզ: Կասե՞ք, խնդրում եմ, ինձ օրենքներից մի հղում, որը խոսում է երեխայի խնամքի արձակուրդից վերադարձող աշխատողի, մասնավորապես՝ ուսուցչուհու իրավունքների մասին, նկատի ունեմ տրվելիք ժամանակային դրույքաչափը:

Արդյո՞ք անձը կստանա մայրության նպաստ

Կարեն․ Բարև ձեզ։ Երեխան ծնվելու է հունիսի վերջին: Մայրը չի աշխատում որևէ տեղ և գյուղական համայնքի բնակիչ է: Հուլիսի 1-ից հետո կստանա՞ արդյոք մինչև երկու տարեկանի խնամքի նպաստ կամ ծնվելուց 4 ամիս հետո կարո՞ղ է ընդունվել աշխատանքի որևէ տեղ և այդ դեպքում ստանա նպաստը: Շնորհակալություն։

Ինչպե՞ս է հաշվարկվում ԱՁ-ի մայրության նպաստը

Ամալյա. Բարև ձեզ: 3 տարի է ԱՁ եմ և շուտով պետք է ֆիզ. արձակուրդ գնամ, կասե՞ք՝ հիմա ինչպես են հաշվում ԱՁ-ների դեկրետային արձակուրդը։ Նախապես շնորհակալություն։

Անաշխատունակության թերթիկը գործատուին ներկայացնելու վերաբերյալ

Անուշ. Բարև ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք՝ եթե 23.04.2020 թվականին հիվանդանոցից վերցրել եմ ֆիզ. արձակուրդի թերթիկը, կարո՞ղ եմ այն գործատուին ներկայացնել ավելի ուշ:

Արտակարգ դրության պայմաններում երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողը ցանկանում է վերադառնալ աշխատանքի

Ծաղիկ Սարգսյան. Բարև ձեզ։ Արտակարգ դրության հետ կապված աշխատողներս գտնվում են հարկադիր պարապուրդում։ Աշխատողներից մեկը, ով արդեն մեկ ու կես տարի գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, այժմ ցանկանում է վերադառնալ աշխատանքի։ Խնդրում եմ, ասեք՝ կարո՞ղ եմ այս պայմաններում նրան ընդունել աշխատանքի։

Մայրության նպաստի հաշվարկ և վճարում

Նառա․ Կարո՞ղ եք պատասխանել հետևյալ հարցիս․ եթե ես ֆիզ. արձակուրդ եմ գնում, վերջին 12 ամսվա մեջ աշխատել եմ 2 տարբեր բանկերում, կասե՞ք՝ նախկին աշխատավայրից ի՞նչ փաստաղթեր պետք է ներկայացնեմ և ու՞մ, և եթե 2 գործատուի մոտ եմ աշխատել, տվյալ դեպքում ինչպե՞ս և ո՞վ է վճարում իմ ֆիզ. արձակուրդի գումարը և ինչքա՞ն ժամկետում է պարտավոր վճարել:

Անձը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, իսկ իր աշխատանքի կազմակերպությունը դարձել է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Վարդուհի. Բարև ձեզ: Առաջին ֆիզ. արձակուրդի ժամանակ, երբ չէր գործում միկրոբիզնեսի մասին օրենքը, ես ստացել եմ ֆիզ. արձակուրդի գումարը և դեռ շարունակում եմ ստանալ 18 000 դրամ նպաստ: Հիմա դեռ չլրացած իմ ֆիզ. արձակուրդը կրկին հղի եմ, բայց այն աշխատավայրը, որտեղ ես աշխատում էի, դարձել է միկրոբիզնես, այդ դեպքում ես կարո՞ղ եմ ստանալ ֆիզ.-ի գումարը և նպաստը։ Ես աշխատանքի չեմ վերադարձել ես դեռ գտնվում եմ ֆիզ. արձակուրդում։

Արդյո՞ք գործատուն իրավունք ունի ազատել աշխատողին

Աննա․ Բարև ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին․ 1. Ֆորս-մաժորի դեպքում (նկատի ունեմ այս օրերի իրավիճակը COVID-19-ի հետ կապված) գործատուն իրավունք ունի՞ կրճատել հղի աշխատողին, ով մոտ 1 շաբաթվա ընթացքում պետք է ձևակերպվի դեկրետ 2. Ֆիզ. ձևակերպելուց հետո գործատուն ասում է, որ տվյալ հաստիքը կրճատվում է: Որո՞նք են հղիի իրավունքները, և ինչպե՞ս է կարգը։