Tag: դեկրետ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք գործատուն իրավունք ունի հարկադիր պարապուրդի մեջ գտնվող աշխատակցին ազատել աշխատանքից

Լուսինե․ Բարև ձեզ, 2 հարց ունեմ։ 1.Արդյո՞ք գործատուն իրավունք ունի հարկադիր պարապուրդի մեջ գտնվող աշխատակցին ազատել աշխատանքից (եթե աշխատակիցը փոխարինող էր ֆիզ.արձակուրդի մեջ գտնվող աշխատակցին և նա հիմա ուզում է վերադառնալ աշխատանքի): 2.Եթե աշխատակիցը ֆիզ. արձակուրդից վերադարձել է 2019թ.-ի հոկտեմբերի 1-ից և աշխատանքից ազատվում է 2020 թվականի ապրիլի 21-ին, վերջնահաշվարկ կատարելիս արձակուրդի հասանելիք ամիսները հաշվում ենք լրիվ 7 ամիսների համա՞ր։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կստանա՞ արդյոք նպաստ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողը

Մարիամ. Եթե 2020 թվականի փետրվարի 22-ից ընդունվել եմ աշխատանքի արագ սննդի կետում, և այդ սննդի կետը հանդիսանում է միկրոձեռնարկատիրություն, իսկ մարտի 25-ին լրացել է հղիությանս 30 շաբաթը, և ստացել եմ անաշխատունակության թերթիկ, կարո՞ղ եմ արդյոք գնալ ֆիզ. արձակուրդ և ստանալ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ՝ ամսական 18 000 դրամը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը

Մարիետտա. Եթե աշխատողը երկու տարբեր գործատուների մոտ է աշխատում, մի գործատուի մոտ՝ մեկ դրույք, մյուսի մոտ՝ կես դրույք, այս դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն է վճարվում աշխատակցին հղիության և ծննդաբերության արձակուրդ ժամկետից ուշ մեկնելու դեպքում

Հասմիկ. Բարև ձեզ: Ցանկանում եմ իմանալ դեկրետի հետ կապված մանրամասներ։ Եթե դեկրետ չեմ գնում 7-րդ ամսից և շարունակում եմ աշխատել օրինական գրանցված տարբերակով, ապա ճի՞շտ է այն պնդումը, որ վճարվում եմ կրկնակի՝ հղիության 8-րդ և 9-րդ ամսում աշխատելու համար։ Եթե այո, ապա ո՞վ է վճարում այդ կրկնակի գումարը՝ գործատու՞ն, թե՞ պետությունը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք գործատուն պարգևավճար տալ ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին

Լիա. Բարև ձեզ։ Եթե աշխատակիցը գտնվում է ֆիզ․ արձակուրդի մեջ, գործատուն իրավունք ունի՞ նրան այդ ընթացքում պարգևավճար կամ հավելավճար վճարել։ Վտանգ կա՞, որ աշխատակիցը այդ չափով կկորցնի մայրության նպաստը։ Ո՞ր օրենքով է սահմանվում։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Փորձաշրջանում գտնվող աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդի վերաբերյալ

Նառա․ Հարգելիներս, եթե ես աշխատում եմ բանկում, 3 ամիս սահմանված փորձաշրջանս լրացել է, սակայն հրամանս դեռ չեմ ստացել, ինչպե՞ս է լինելու իմ ֆիզարձակուրդի հարցը, եթե ես դեռ փորձնակ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձը կստանա մայրության նպաստ

Անի. Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ասել՝ եթե կազմակերպությունը լուծարվում է, աշխատողը, որը հղի է, սակայն դեկրետ գնալու է, օրինակ, 4 ամիս հետո, նա կարո՞ղ է ստանալ այդ 140 օրվա մայրության նպաստը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի վճարման ժամկետները

Էդգար․ Բարև ձեզ։ Խնդրում եմ հղում տալ օրենքի այն կետին, որտեղ նշված է, թե գործատուն մաքսիմում ի՞նչ ժամկետում է պարտավոր վճարել կնոջ ֆիզարձակուրդը։ Քանի որ աշխատավայրից ասել են, որ կարող են վճարել անաշխատունակության թերթիկը ներկայացնելուց հետո 3 ամսվա ընթացքում։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք դեղատունը համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Վարդուհի. Այն դեղատունը, որը զբաղվում է դեղեր գնելով և վաճառելով, կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվել և հարկերից ազատվել: Եվ նրա աշխատողը ֆիզ.-ից ֆիզ. գնալու դեպքում կարո՞ղ է ստանալ ֆիզ.-ի գումար և ամսական 18 000 դրամ, առաջին ֆիզ.-ի ժամանակ ստացել է, ու ի՞նչ իրավունքներ ունի աշխատողը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ ստանալու համար

Անուշ. Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը՝ հղիության ժամանակահատվածում (10 շաբաթական) մեկ գործատուի մոտից ազատվելուց հետո արդյո՞ք օրենքով սահմանված է որոշակի ժամանակահատված, երբ պետք է այլ աշխատավայրում գրանցվել հետագայում մայրության նպաստից չզրկվելու համար։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կա՞ արդյոք 5-օրյա վճարովի արձակուրդի իրավունք

Անի․ Հարգելի մասնագետ, կա՞ արդյոք 5-օրյա վճարովի արձակուրդի իրավունք՝ մայրության արձակուրդ գնալուց առաջ։ Կնշե՞ք հոդվածը։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե հաստատությունը լուծարվում է կամ վերակազմակերպվում

Աստղիկ. Բարև ձեզ: Մեկ հարց ունեմ. եթե հաստատությունը լուծարվում է կամ վերակազմակերպվում, դեկրետում գտնվող անձը ի՞նչ արտոնություններ է ունենում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձը կստանա նպաստ կազմակերպության լուծարման դեպքում

Հեղինե. Բարև ձեզ: Կասե՞ք՝ կազմակերպության լուծարման դեպքում ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատողը շարունակու՞մ է ստանալ խնամքի նպաստ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Կստանա՞ ԱՁ-ն մայրության և երեխայի խնամքի նպաստներ

Մարուսյա. Բարև ձեզ։ Ես ԱՁ եմ, սպասում եմ 3-րդ երեխայիս, պետական ի՞նչ նպաստներից կարող եմ օգտվել և ունե՞մ արդյոք ֆիզ. արձակուրդից օգտվելու իրավունք։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի հաշվարկ

Լիլյա. Բարև ձեզ։ Ունեմ աշխատող, ով ներկայացրել է հղիության և ծննդաբերության անաշխատունակության թերթիկ։ Հաշվարկել եմ միջին աշխատավարձ, կազմել է 80 022 ՀՀ դրամ։ Թերթիկը ներկայացվել է 20.02.2020թ.-08.07.2020թ. ժամանակահատվածի համար։ Աշխատում ենք 5-օրյա գրաֆիկով։ Առաջին անգամ պետք է հաշվեմ։ Նաև խնդրում եմ մանրամասնել պահումների մասով։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարո՞ղ է անձը աշխատել հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում

Լիլիթ. Բարև ձեզ։ Ուզում եմ իմանալ կա՞ արդյոք որևէ եղանակ հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում որոշ ժամանակով աշխատելու միևնույն գործատուի մոտ, թեկուզ որևէ այլ պայմանագրի հիման վրա, թե՞ արձակուրդ և աշխատանք միաժամանակ չեն կարող լինել։ Մյուս կողմից, կա՞ տարբերակ հղիության արձակուրդը գոնե մինչև ծննդաբերություն հետաձգելու։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անձը վերադառնում է աշխատանքի երեխայի խնամքի արձակուրդից հետո

Աստղիկ․ Բարև ձեզ: Ես 6 ամիս է ինչ գտնվում եմ ֆիզ. արձակուրդում և աշխատել եմ համատեղությամբ: Այժմ ուզում եմ վերադառնալ աշխատանքի, բայց միայն մեկ գործատուի մոտ: Դա հնարավո՞ր է, թե՞ պարտադիր երկու գործատուների մոտ եմ վերադառնալու աշխատանքի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անձը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում

Մարիամ Գուրակլյան. Բարև ձեզ։ Գտնվում եմ ֆիզ. արձակուրդի մեջ և ցանկանում եմ աշխատել։ Բալիկս 1.5 տարեկան է։ Հարց 1՝ կա՞ հիմա «դայակի փող» ասվածը, և եթե այո, ապա ինչպե՞ս կազմակերպեմ այդ ամենը: 2-րդ հարցս էլ՝ ի՞նչ արտոնություններ ունեմ որպես փոքր երեխայի մայր: