
Գրանցման հայտը ուշ է ներկայացվել
Լիլիթ․
Բարև ձեզ։ Կազմակերպությունում ունենք երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձ, հարկային հայտով նրա ժամկետն սահմանված էր մինչև երեխայի 1 տարեկան լրանալը, 03.01.2020թ աշխատողը խնամքի արձակուրդը երկարաձգել է ևս մեկ տարով։ Հարկային հայտն ուղարկել ենք 05.02.2020թ, արդյո՞ք դա վարչական խախտում է։ Կանխավ շնորհակալություն։

Ինչպե՞ս պետք է հաշվարկվի մայրության նպաստը
Հասմիկ.
Բարև ձեզ: Եթե հղիության ու ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության թերթիկում նշված օրվանից փաստացի 1 ամիս ավելի երկար է աշխատել կինը, ինչպե՞ս է ձևակերպվում նրան վճարման ենթակա գումարի չափը: Շնորհակալություն:

Դրոշմանիշային վճար վճարելու վերաբերյալ
Թամարա Հովհաննիսյան.
Բարև ձեզ: ՀՈԱԿ ենք և ունենք ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատող, նրա փոխարեն ամեն ամիս մենք պետք է բյուջեից դրոշմանիշային վճար փոխանցե՞նք:

Հնարավո՞ր է արդյոք ժամկետից շուտ գնալ ֆիզ. արձակուրդ
Լյուսի.
Բարև ձեզ: Ես գտնվում եմ հղիության 14-րդ շաբաթում։ Աշխատանքս ոտքի վրա է և ստեղծում է լուրջ առողջական խնդիրներ։ Կասե՞ք, խնդրեմ, հնարավո՞ր է արդյոք ժամկետից շուտ գնալ ֆիզ. արձակուրդ:

Արդյո՞ք անձը կստանա նպաստ
Արուս.
Բարև ձեզ: 31 շաբաթական հղի եմ, և բյուլետենը արդեն բացվել է: Ունեմ Ա/Ձ ընտանեկան ձեռնարկատիրություն, որը սոց. չի վճարում, 3 ամիս է գրանցված աշխատող եմ այլ Ա/Ձ-ում, նաև քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատում եմ: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք կստանամ ֆիզ. արձակուրդի գումարը և աշխատող մայրերի՝ երեխայի խնամքի նպաստը (18 000 դրամը):

Արդյո՞ք անձը կստանա մայրության նպաստ
Լուսինե.
Բարև ձեզ: Ձեր տոները շնորհավոր!!!
Մի էսպիսի հարց ունեմ.
Ես այժմ գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում, որը ձևակերպել եմ ֆիզ. արձակուրդից հետո: Կարո՞ղ եմ այս դեպքում առանց աշխատանքի վերադառնալու նորից ֆիզ. արձակուրդ գնալ: Եթե այո, ապա արդյո՞ք մայրության նպաստ կստանամ նորից: Որովհետև մայրության նպաստը հաշվարկվում էր ֆիզ. գնալու օրվան նախորդող մեկ տարվա միջին աշխատավարձով, իսկ նկարագրածս պարագայում մայրը փաստորեն աշխատավարձ չի ստացել խնամքի արձակուրդում լինելու պատճառով:
Երկար ստացվեց, բայց շատ շնորհակալ կլինեմ պատասխանելու համար:

Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողի համար սոցիալական վճարի ձևակերպում
Լիլիթ.
Բարև ձեզ: Կասե՞ք՝ ինչպես ձևակերպեմ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողի համար սոց. վճարը, որը կազմում է 3 000 դրամ:

Հղիության ու ծննդաբերության արձակուրդ գնալու դեպքում
Կարեն.
Բարև ձեզ: Եթե ԱՁ-ն աշխատում է շրջ. հարկով և ունի գրանցված աշխատողներ, ֆիզ. արձակուրդ գնալու դեպքում պե՞տք է ԱՁ-ն դադարեցնել, և ինչքա՞ն գումար կստանա ֆիզ. արձակուրդ գնալուց առաջ և արձակուրդի ընթացքում:

Ինչպե՞ս ձևակերպել դիմումը
Հեղինե․
Ունեմ մեկ տարեկան երեխա, 4 ամսականից վերադարձել եմ աշխատանքիս, սակայն ցանկություն ունեմ կրկին ֆիզ. արձակուրդ գնալ: Ինչպե՞ս ձևակերպեմ դիմումս։

Անձը գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում
Արմինե.
Բարև ձեզ: Այս պահին գտնվում եմ հղիության և ծննդաբերության արձակուրդում, որը երկարացվել է բարդ ծննդաբերության պատճառով: Ինձ հետաքրքրում է մի հարց՝ երեխայի խնամքի նպաստի համար պետք է դիմել նրա 70 օրականը լրանալուն պե՞ս, թե՞ երբ որ ավարտվեն իմ ավելացված արձակուրդի օրերը:
Շնորհակալ եմ:

Արդյո՞ք անձը կստանա նպաստ
Դիանա Բադիյան.
Բարև ձեզ:
1. Խնդրում եմ, հուշեք ֆիզ. արձակուրդի հաշվապահական ձևակերպումը:
2. Եվ եթե անձը, ով հանդիսանում է ՍՊԸ-ի սեփականատեր, նաև այդ ՍՊԸ-ում գրանցված աշխատող է, ապա նրան հասնու՞մ է երեխայի խնամքի նպաստ, թե՞ ոչ:

Հղիության և ծննդաբերության արձակուրդի վերաբերյալ
Թագուհի․
Բարև ձեզ: Ես ցանկանում էի իմանալ՝ արդյո՞ք հղին իրավունք ունի հասանելիք ֆիզ. արձակուրդ գնալ 8-րդ ամսում, թե՞ օրենքը թույլ չի տալիս։
Կանխավ շնորհակալություն։

Մայրության նպաստի և երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ
Լիլիթ․
Բարի օր, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք ինձ հասկանալ.
Ես 16-շաբաթական հղի եմ, մինչ այժմ աշխատում էի տանից ու գրանցված աշխատող չեմ եղել։ Հիմա անցնելու եմ աշխատանքի մի հիմնարկ, որտեղ ինձ գրանցելու են։
Հարցերս հետևյալն են՝ ինձ վրա տարածվելու՞ է աշխատող մայրերի նպաստը։ Եվ երկրորդ հարցս՝ հիմնարկի հաշվապահը պնդում է, որ ամուսինս կարող է ստանալ խնամքի արձակուրդի գումարները (18 000 դրամ), առանց արձակուրդի դուրս գալու, արդյո՞ք ցնդաբանություն չէ սա:
Կանխավ շնորհակալություն։

Աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում
Հասմիկ.
Աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, որի ժամկետը պետք է երկարացվեր 01.04.19թ., սակայն մոռացվել է: Հիմա 27.10.19թ. պետք է գրանցվի երկրորդ երեխայի խնամքի արձակուրդը, ինչպե՞ս վարվել, որ ճիշտ լինի, այսինքն՝ նախորդ տվյալներն ուղղելու հնարավորություն կա՞, թե՞ արդեն ոչ:
Նախապես շնորհակալություն:

Անձը ցանկանում է նորաձևության սրահ բացել
Արփի.
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Մի քանի հարց ունեմ ձեզ:
1) Ցանկանում եմ գրանցել նորաձևության սրահ (ատելյե), ԱՁ-ով, սակայն հարկատեսակը չեմ կողմնորոշվում:
2) Ցանկանում եմ գրանցել որպես ընտանեկան բիզնես, բայց այս պարագայում էլ ոչ մի ինֆորմացիա չեմ գտնում դեկրետի մասին: Ուզում եմ գրանցված աշխատող լինել նախքան դեկրետ գնալը:

Անձը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում
Մարիա․
Բարև ձեզ: Եթե անձը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և ունի 1 տարի մինչև աշխատանքի վերադառնալը, կարո՞ղ է արդյոք այդ ընթացքում աշխատել այլ տեղ։

Արդյո՞ք անձը կստանա նպաստ
Քրիստինե.
Խնդրում եմ, ասեք՝ ես կարո՞ղ եմ 18 000 դրամ նպաստը ստանալ, ես ֆիզ. արձակուրդից հետո տեղափոխվել եմ Ռուսաստան, այնտեղ ունեցել եմ բալիկիս:

Կհատուցվի՞ արդյոք չօգտագործված արձակուրդի համար
Աննա.
Բարև ձեզ: Ես գնալու եմ դեկրետ մեկ ամսից, բայց ունեմ մնացած արձակուրդ՝ մոտ 12 օր, եթե չօգտագործեմ, ապա կփոխհատուցվի՞, թե՞ կկորցնեմ:

Անձը փոխարինում է ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին
Լիաննա.
Անձը փոխարինում է ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին, սակայն նա նույնպես մինչև պայմանագրի ավարտը հղիանում է, նրան ազատու՞մ են աշխատանքից, թե՞ գնում է դեկրետ:

Մայրության նպաստի հաշվարկ
Ինա.
Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ ևս մեկ հարցում օգնեք: Եթե տարվա ընթացքում աշխատում եմ 8 ամիս (սեզոնային), ֆիզ. արձակուրդ գնալիս աշխատած ամիսների եկամուտը կրկին պետք է բաժանել 12-ի՞։ Եվ արդյո՞ք սեզոնային աշխատողների համար չկա այլ տարբերակ։
Վերջին մեկնաբանություններ