Tag: ենթավարձակալություն

Էլեկտրաէներգիայի մասով կատարված ծախսի հիմնավորում

Լիկա․

Ողջույն։ Հարցս հետևյալն է․ ԱԱՀ հարկման դաշտում գործող ՍՊԸ-ն վարձակալում է տարածքը ֆիզ անձից, միևնույն ժամանակ ցանկանում ենք էլեկտրաէներգիայի մասով ծախսը ցույց տալ, սակայն տարածքի էլեկտրաէներգիան արտադրվում է լիզինգով ստացված արևային կայանով, որը մի ուրիշ ԱՁ-ի անունով է, մի փոքր խճճված է ստացվում, բայց կխնդրեի պարզաբանել իրավիճակը, որպեսզի հետագայում ՍՊԸ-ի համար խնդիրներ չառաջանան, օգտագործված հոսանքի հարցը կարողանանք լուծել, ի՞նչ տարբերակ կա նման տվյալ պարագայում։ Շնորհակալ եմ շատտտտ։

Կարդալ ավելին Էլեկտրաէներգիայի մասով կատարված ծախսի հիմնավորում

ԱՁ-ն մեքենա է վարձակալել վրացական ընկերությունից

Նարե․

Շրջ․ հարկով աշխատող ԱՁ-ն մեքենա է վարձակալել վրացական ընկերությունից և ենթավարձակալության հանձնել ՀՀ-ում։ Այդ դեպքում Վրաստանի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը շահութահարկի մասով գործու՞մ է, և ԱԱՀ պարտավորություն առաջանու՞մ է։

Կարդալ ավելին ԱՁ-ն մեքենա է վարձակալել վրացական ընկերությունից

Տարածքի վարձակալություն

Նարե․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել վարձակալության հետ կապված մի քանի հարցի`

1. Եթե ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն տարածք վարձակալի շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ից, ապա իր մոտ հարկային պարտավորություններ չի առաջանա չէ՞, միայն ստացված հաշիվ վավերագրի գումարը պետք է ներառել ԱԱՀ հաշվարկի մեջ` որպես ՀՀ տարածքում ստացված ծառայություն։

2. Վերոնշյալ դեպքում վարձակալության պայմանագիրը պե՞տք է հաստատվի կադաստրում, և վարձավճարի նվազագույն չափը պե՞տք է լինի կադաստրային արժեքի 2,5%-ից ոչ պակաս` տարվա կտրվածքով։

3. Եթե շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ի տարածքը հիմնադիր-տնօրենի սեփական տարածքն է և ՍՊԸ-ին տրված է անհատույց, ապա պե՞տք է տնօրենի` որպես ֆիզ. անձի հետ կնքվի անհատույց վարձակալության պայմանագիր, իսկ տնօրենն էլ ուղղակի պե՞տք է հարկայինում հայտարարություն ներկայացնի, որ տարածքը տրամադրել է անհատույց հիմունքներով։

Կարդալ ավելին Տարածքի վարձակալություն

Անշարժ գույքի վարձակալության հաշվետվություն

Սուսաննա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ անշարժ գույքը վարձակալության տվող ֆիզ. անձը բացի 163 ձևից ուրիշ հաշվետվություն ու՞նի հանձնելու։

Կարդալ ավելին Անշարժ գույքի վարձակալության հաշվետվություն

Ենթավարձակալության եկամտային հարկ

Վիկա․

Բարև ձեզ։ Որ խնդրեմ կօգնե՞ք մի հարցով․ ՍՊԸ ֆիզ․ անձից տարածք է վարձակալել և ՍՊԸ-ն այդ տարածքից մեկ սենյակ վարձակալության է տալիս միկրոյով աշխատող Ա/Ձ-ին, ստացվում է 3 անձի այս դեպքում 10 տոկոս տարածքի վարձակալությունից եկամտային հարկ ո՞վ պետք է վճարի և օրենքի ո՞ր հոդվածն է, որ խնդրեմ՝ կասե՞ք:

Կարդալ ավելին Ենթավարձակալության եկամտային հարկ