Tag: էլեկտրոնային հաշվետվություն
Լիազորի գրանցում
Միքայել․
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք․ ԱՁ-ն գրանցվել է, էլեկտրոնային տարբերակով պետք է լիազոր գրանցել մեկ այլ անձի, հնարավո՞ր է արդյոք։ Թե՞ այս պարագայում պետք է ներկայանալ հարկային և թղթային դիմում ներկայացնել։
Ինչպե՞ս էլեկտրոնային ուղարկել գույքահարկի և հողի հարկի հաշվետվությունները
Մարինե.
Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` ինչպե՞ս կարելի է տարբերակով ուղարկել գույքահարկի և հողի հարկի հաշվետվությունները:
Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի լրացման հետ կապված
Յանա․
260. Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ հաշվետվությունը լրացնելիս 18-րդ կետը լրացնելիս վերցնում ենք տվյալ ամսում ստորագրված հաշիվ ապրանքագրերը, թե՞ տվյալ ամսում մատակարարվածը: Եթե հունվար ամսվա մատակարարվածը, օրինակ էլեկտրաէներգիան, ստացել եմ փետրվարին, ինչպե՞ս արտացոլեմ հունվար ամսվա հաշվետվության մեջ:
Հիմնադրամների տարեկան զրոյական հաշվետվության ներկայացման վերաբերյալ
Ռուզաննա Ղազարյան.
Բարև ձեզ: Մի քանի օր առաջ ես ինքս ինտերնետում կարդացի հիմնադրամների տարեկան զրոյական հաշվետվության էլեկտրոնային կարգով ներկայացման ժամկետների մասին, որտեղ նշված էր, որ հաշվետվությունը պետք է ներկայացվի մինչև հունիս ամիսը: Դեռ նշված էլ էր, որ ցանկալի է, որ հաշվետվությունը ներկայացվի ժամկետի ավարտից 20 օր առաջ: Սակայն հիմա այդ իրավական ակտը չեմ գտնում: Մինչև հունիս ամսվա սկիզբը հաշվետվություն ներկայացնելու մասին ինձ բանավոր ասացին նաև Ազդարարում, ուր ես գնացել էի ս/թ մարտ ամսվա սկզբին, հաշվետվությունն այնտեղ ներկայացնելու համար: Խնդրում եմ, օգնեք գտնել այդ իրավական փաստաթուղթը:
Ինչու՞ չի երևում լրացված և ուղարկված հաշվետվությունները
Janna.
Բարև Ձեզ: Ինչու՞ մուտք գործելով համակարգ /taxservice/, ես չեմ տեսնում լրացված և ուղարկված հաշվետվությունը:
Ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնել “Դայակ՝ պետության աջակցությամբ” ծրագրի համար
Մարիա.
Բարև Ձեզ: Ներեցեք ես 2020 թվականի դեկտեմբերի 15-ին պայմանագիր եմ կնքել դայակի հետ և օգտվում եմ “Դայակ պետության աջակցությամբ” ծրագրից: Խնդրում եմ ինձ կասե՞ք՝ ինչ հաշվետվություն պետք է ներկայացնեմ:
Ինչպե՞ս գրանցել լիազոր
Գայանե.
Հարգելի հաշվապահներ, հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի օգտվողը կա, սակայն լիազորը չկա: Ինչպե՞ս բացեմ լիազոր: Պ՞ետք է դիմեմ տարածքային հարկային տեսչություն: Շնորհակալ եմ:
Կազմակերպությունը գնել է մեքենա ֆիզ. անձից
Քրիստինե.
Բարև Ձեզ։ Կազմակերպությունը գնել է մեքենա ֆիզ. անձից 3 ամիս առաջ և չի տվել եկամտային հարկի հաշվետվություն։ Ի՞նչ տուգանք կառաջանա ճշտում տալուց հետո, եթե առաջացող հարկի գումարը գերազանցելու է 200 000 դրամը։ Եվ ի՞նչ հետևանք կլինի, եթե հաշվետվություն չուղարկվի։
Անձը փոխել է նույնականացման քարտը
Սուրեն.
Բարև ձեզ, Ա/Ձ գրանցելուց մի քանի օր անց (Ա/Ձ փաստաթղթում նշված է id card – ի սերական համրը) PIN և PUK կոդերի չլինելու պատճառով դիմել եմ անձնագրային բաժանմունք նոր id card ստանալու համար, որպեսզի կարողանամ ակտիվացնել էլ․ ստորագրություն, և հիմա ՊԵԿ -ին 20 օրյա ժամկետում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ Էլեկտրոնային հաշվետվություն պետք է ներկայացնեմ, և ստացվում է, որ նոր id card -իս սերիական համարը տարբերվում է Ա/Ձ – փաստաթղթում նշված նախքին id card -ի սերիական համարից։ Հարցս հետևյալն է, դա կարո՞ղ է համարվի սխալ և հաշվետվությունը չնդունվի, քանի որ id card -ի տարբեր սերիական համարներ են երևալու և ի՞նչ անել եթե դա սխալ է դիտարկվելու, 20 օրյա ժամկետի ավարտին մնացել է 10 օր, նախապես շնորհակալություն:
Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի ՀԿ-ն և ի՞նչ ժամկետներում
Sofya.
Բարև Ձեզ:
Այսպիսի հարցով եմ դիմում Ձեզ:
Խնդրում եմ ասեք ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնենք և ի՞նչ ժամկետներում, եթե.
ՀԿ-ն բացվել է 2016թ-ի դեկտեմբերին և գործունեության դադար է տվել և ներկայացրել շահութահարկի 0-ական հաշվետվություն:
2020թ-ի նոյեմբերին վերաբացման հայտ է ներկայացրել:
2020թ-ի դեկտեմբեր ամսին ՀԿ-ին բարեգործական ծրագիր իրականացնելու նպատակով եվրոպայից գումար են փոխանցել /փոխանցումը կատարվել է մասնավոր դպրոցի տնօրենի կողմից/:
Ծրագիրը իրենից ներկայացրել է ամանորյա նվերների տուփերի տրամադրում Արցախցի երեխաներին:
Աշխատողներ չկան, պարզապես կամավորական հիմունքներով կազմակերպել ենք ծրագրի իրականացումը:
2021թ-ի փետրվարի 9-ին ՀԿ-ն գործունեության դադարի դիմում է ներկայացրել:
Կանխավ շնորհակալություն:
ԱԱՀ-ի հաշվարկի հետ կապված
Արամ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Սեպտեմբեր ամսին ունեցել է ապրանքի ձեռքբերում և՛ հարկային հաշվով, և՛ հաշիվ վավերագրով, սակայն ԱԱՀ-ի հաշվարկի մեջ միայն 18 տողում լրացրել է միայն հարկային հաշվի թիվը և ԱԱՀ-ն: Արդյո՞ք կա որևէ խախտում տվյալ դեպքում:
Հաշվետվությունների լրացման հետ կապված
Ալինա.
Բարև Ձեզ: Ա/Ձ եմ, չունեմ գրանցված աշխատող, համարվում եմ սոց. վճարող և աշխատում շրջհարկով: Եթե չեմ սխալվում պետք է լրացնեմ 240 և 244 ձևերը, բայց առաջին անգամ եմ հանձնելու ու չեմ կարողանում լրացնել (((
Կարո՞ղ եք լրացված նմուշ ուղարկել կամ ուղղորդել՝ ո՞նց լրացնեմ, ո՞ր տողերը:
Շրջանառության հարկ վճարող Ա/Ձ համար տարեկան հաշվետվությունների ցանկ
Արամ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել շրջանառության հարկ վճարող ԱՁ համար տարեկան հաշվետվությունների ցանկը և ներկայացման ժամկետները: Նախապես շնորհակալություն:
Ինչպե՞ս ուղղել հաշվետվությունը
Էմիլի.
Հարգելի հաշվապահներ, մի հարց ունեմ: Արձակուրդայինը և աշխատավարձը միասին կազմել է 500 000 և ավել գումար, բայց դրոշմ. սխալմամբ պահվել է 7 000 դրամ, 8 500-ի փոխարեն: ՊԵԿ ներկայացվող հաշվետվության մեջ ինչպե՞ս ուղղել սա:
Արդյո՞ք անհրաժեշտ է բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկ ներկայացնելը
Անահիտ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Բեռնասայլակի ռետինե անվադողերի, նոր օդախցերի և շինարարական ապակե ցանցի համար բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկ պե՞տք է ներկայացնեմ։
Կհուշե՞ք, որի համար ո՞ր տողը պետք է լրացնեմ։
Կանխավ շնորհակալ եմ։
Արդյո՞ք դրամաշնորհները ենթակա են լրացման հաշվետվությունների մեջ
Վարդան.
ՍՊԸ-ն ստացել է դրամաշնորհներ կորոնավիրուսի 5-րդ, 18-րդ և 21-րդ ծրագրերի շրջանակներում։
1. Արդյո՞ք այդ գումարները ենթակա են լրացման ԱԱՀ-ի ամսական հաշվետվության մեջ: Եթե այո, ապա ո՞ր տողում՝ 13, և ո՞ր հիմքով:
2. Արդյո՞ք այդ գումարները ենթակա են լրացման շահութահարկի հաշվետվության մեջ: Համարվում են արդյո՞ք շահութահարկի հաշվարկման նպատակով նվազեցվող, թե՞ ոչ:
Նախապես շնորհակալություն։
Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել ձկնաբուծարանի գործունեության իրականացման համար
Luiza.
Բարև Ձեզ: Մենք ունենք ձկնաբուծարան և վաճառք ենք կատարել՝ ձուկ, ուղարկելով հաշվարկային հաշիվներ: Հիմա ես ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկեմ հարկային: Մինչ այդ եռամսյակը մեկ ներկայացրել ենք բնապահպանական հարկի մասին հաշվետվություն, բայց փաստորեն 2-րդ հարկատեսակն է չէ՞ առաջացել:
Ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնել “Դայակ՝ պետության աջակցությամբ” ծրագրի համար
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելիներս: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում: “Դայակ պետության աջակցությամբ” ծրագրից օգտված անձի համար ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկվի և ի՞նչ ժամկետում: Խնդրում եմ մանրամասն հերթական քայլերով նշեք:
Շաաատ շնորհակալ եմ:
Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել ՀԿ համար
Նարինե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել, ի՞նչ հաշվետվություններ պետք է տալ հասարակական կազմակերպությունների համար:
Կանխավ շնորհակալություն:
Եկամտային հարկի հաշվետվության լրացման հետ կապված
Լիանա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ՝ կօգնե՞ք։ Աշխատողը աշխատել է 16.07.2020-ից և ազատվել է 18.01.2021-ին։ Չի ստացել արձակուրդ։ Հունվար ամսվա եկամտային հաշվետվության 189 ձևի մեջ ո՞ր տողում պետք է գրեմ հունվար ամսվա աշխատավարձը, և ո՞ր տողում վերջնահաշվարկը /այս պարագայում արձակուրդայինը/:
Աշխատանքից ազատման հետ կապված
Էմիլի.
Հարգելի հաշվապահներ, մեկ հարց ունեմ: Կարո՞ղ են աշխատողին ազատել աշխատանքից հրամանով՝ վճարվի վերջնահաշվարկ: Բայց անցել է մեկ ամիս, այդ մարդուն ցույց է տալիս ու նա ներկայում աշխատող է: Ինչի՞ց կարող է լինել:
Ի՞նչ խնդիր կարող է առաջանալ հարկերը սխալմամբ շատ վճարելու դեպքում
Մարինա.
Բարև Ձեզ: Դեկտեմբեր ամսվա եկամտային հաշվետվությունը ճշգրտելու անհրաժեշտություն կա, քանի որ քաղաքացիաիրավական աշխատողների ստացած եկամուտը սխալ եմ հաշվարկել՝ ավելի շատ եմ հաշվարկել, քան կա։ Հարկերը վճարված են։ Սա ի՞նչ խնդիր կարող է առաջացնել։
244 հաշվետվության վերաբերյալ
Լիլիթ.
Ողջույն!
Խնդրում եմ` պարզաբանել, թե ո՞ր կետերը/դաշտերը լրացնել 2020թ-ի համար 244 հաշվետվության մեջ 2020թ-ի սեպտեմբեր 8-ից գրանցված Ա/Ձ-ի համար, որը մինչ տարվա վերջ աշխատել է ԱԱՀ դաշտում։
Նշեմ, որ գործունեությունը սկսելուց ի վեր որևէ եկամուտ չի ստացվել։
Շնորհակալություն
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտի գործունեության հետ կապված
Արա.
Կազմակերպությունը հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սյուբեկտ։ Կազակերպություններին մատուցել է բեռնափոխադրման ծառայություն, սակայն նաև մեկ կազմակերպության վաճառել է մետաղական դռներ։ Հիմա հաշվետվություն ուղղարկելու ժամանակ դա պե՞տք է ցույց տրվի, դա կհանդիսանա պատճառ, որ կազմակերպությունը այս տարի չկարողանա գործել միկրոյի դաշտում:
Ա/Ձ-ն ներմուծում է կատարել ՌԴ-ից
Անի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Շրջանառության հարկի դաշտում գործող Ա/Ձ-ն կատարել է ներմուծում Ռուսաստանից և ներմուծման տարանցման հայտարարագրի մեջ նշված է՝ ՊՐԻՆՑԻՊԱԼ, կազմակերպության անվանում։ Այս դեպքում ո՞նց պետք է կատարվի հաշվետվությունների ներկայացումը և հարկի վճարումը, ո՞վ պետք է վճարի ներմուծումից առաջացող ԱԱՀ-ն, և այս Ա/Ձ-ն, այսինքն՝ ծառայությունների մատուցման համա՞ր է հարկվելու, եթե կարող եք գրել հեռախոսահամար մանրամասն ճշտեմ, շտապ է:
Ինչպե՞ս ծրագրից հեռացնել լիազորին
Բարև Ձեզ:
Իմ Ա/Ձ-ն գրանցել եմ 2020թ-ին և ID չունենալու պատճառով լիազորագրով իմ փոխարեն առաջին հաշվետվությունը ներկայացվել է մեկ այլ անձի կողմից: Խնդրում եմ՝ օգնեք, ինչպե՞ս կարող եմ այդ անձին որպես լիազոր անձ հեռացնել Tax Service կայքից, որպեսզի կարողանամ հաշվետվությունն ուղարկել իմ անունով /էլ. ստորագրության համար ծրագրային համապատասխան կարգավորումներն արել եմ:/
256, 257 հաշվետվությունների վերաբերյալ
Անի․
Բարև Ձեզ։
Կարո՞ղ եք ասել՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար նախ պե՞տք է հանձնեմ 257 ձևը հետո նոր 256-ը։
Հիմա փորձում եմ 256-ը չի թողում հանձնեմ։
ՀԴՄ-ի հետ կապված
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ՀԴՄ եմ գնել, ասել են 100 ձևը պետք է լրացվի, 100 ձևը ուղարկել եմ, իսկ 101 ձևը ե՞րբ պետք է ուղարկվի: Շնորհակալություն


