Tag: ժամային դրույքաչափ

Վճարումը հարկադիր պարապուրդի ժամանակ

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է.
Աշխատակիցը աշխատում է 1.12 դրույքով: Դրույքը 114 400 դրամ է, աշխատավարձը կազմում է 128 128 դրամ: Հունիսից պետք է վարձատրվի 2/3-ով՝ 128 128/32=85 419
Ըստ ԱՕ 186-րդ հոդվածի 1 մասի՝ եթե ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի առնվազն երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:
1. Վարձատրել նվազագույնը 91 276 դրամ,
2. 1 դրույքը առանձին հաշվել նվազագույնով, 0.12-ը՝ առանձին: Այս դեպքում ստացվում է 91 276
1.12=102 229 դրամ:

Կարդալ ավելին Վճարումը հարկադիր պարապուրդի ժամանակ

Եթե աշխատողը աշխատում է կես դրույքով

Գագ.

Բարև ձեզ: Կասե՞ք՝ եթե աշխատողը կես դրույքով է աշխատում, նվազագույն աշխատավարձը լինում է 34 000 դրա՞մ։

Կարդալ ավելին Եթե աշխատողը աշխատում է կես դրույքով

Պարապուրդի վճարի հաշվարկ

Մարիամ.

Բարև ձեզ: Հարցս հարկադիր պարապուրդի վճարմանն է վերաբերում: Ենթադրենք՝ հաշվում ենք միջին ժամայինի 2/3 ու ստանում ենք 500 դրամ, հիմա էս գումարը հարկելու ենք, նոր համեմատե՞նք նվազագույն 406 դրամի հետ, քանի որ 406 դրամը հարկերը հանած է:

Կարդալ ավելին Պարապուրդի վճարի հաշվարկ

Որքա՞ն է ուսուցչի ժամային դրույքաչափը

Հասմիկ.

Բարև ձեզ։ Ուսուցիչը ժամավճարով որքա՞ն է ստանում, և արդյո՞ք նրանք վարձատրվում են նաև ամռանը։ Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Որքա՞ն է ուսուցչի ժամային դրույքաչափը

Աշխատողը վերադարձել է երեխայի խնամքի արձակուրդից

Գայանե.

Բարև ձեզ:
Կասե՞ք, խնդրում եմ, ինձ օրենքներից մի հղում, որը խոսում է երեխայի խնամքի արձակուրդից վերադարձող աշխատողի, մասնավորապես՝ ուսուցչուհու իրավունքների մասին, նկատի ունեմ տրվելիք ժամանակային դրույքաչափը:

Կարդալ ավելին Աշխատողը վերադարձել է երեխայի խնամքի արձակուրդից

Մայրության նպաստի հաշվարկ

Լուսինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Պետք է կատարեմ մայրության նպաստի հաշվարկ: Կարո՞ղ եք ուղարկել հաշվարկի որևէ ձև հաշվիչով, որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի: Աշխատողը դեկրետ գնալուց առաջ կազմակերպությունում աշխատել է 5 ամիս, և նրա ամսական աշխատավարձը ցածր է նվազագույնից, քանի որ ժամային դրույքաչափով է վարձատրվում: Շատ եմ խնդրում, շուտ արձագանքեք: Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Մայրության նպաստի հաշվարկ

Հարկադիր պարապուրդի վճարման մասին

Արշակ.

Բարև ձեզ: Կխնդրեի ինձ բացատրել, թե հարկադիր պարապուրդի ժամանակ ինչպե՞ս պետք է հաշվարկել աշխատակցին տրվելիք աշխատավարձը, որտե՞ղ է սահմանված միջին ժամային աշխատավարձը, օրական ժամաքանակը և նվազագույն ժամային դրույքաչափը: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Հարկադիր պարապուրդի վճարման մասին

Որքա՞ն նվազագույն ժամավճար պետք է սահմանել

Nare.

Բարև ձեզ:
Հուշեք խնդրում եմ.
1) որքա՞ն նվազագույն ժամավճար պետք է սահմանել շաբաթական մոտ 20 ժամ աշխատողին, ով աշխատում է ժամավարձով 2) ինչպե՞ս պետք է վերջնահաշվարկ անել աշխատողին, ով աշխատում է գործավարձային սկզբունքով
3) խնդրում եմ ֆիզանձից ՀՄ-ի ձեռքբերման պայմանագրի օրինակ (ֆայլ)
Կանխավ շատ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Որքա՞ն նվազագույն ժամավճար պետք է սահմանել

Նվազագույն ժամային դրույքաչափ

Արծրուն.

Խնդրում եմ օգնեք իմանալ 2010թ. նվազագույն ժամային դրույքաչափը:

Կարդալ ավելին Նվազագույն ժամային դրույքաչափ