Tag: հաշվապահ

#գործկա Գրոսմեյստեր ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Գրոսմեյստեր ՍՊԸ
Հասցե՝ Ծովակալ Իսակով 48
Հեռախոս՝ 077215999
Էլ. փոստ՝ info շնիկ grossmeister.am
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Ներմուծող կազմակերպություն է, աշխատում է ԱԱՀ-ով, ունի 25 աշխատող, աշխատում է 1C 8.3 Առևտուր և ՀԾ 7 հաշվապահություն ծրագրերով:
Աշխատավարձ՝ 300 000 դրամ
Այլ նշումներ՝ Օգնականներ և հաշվետարներ չկան, ազատ գրաֆիկով չի լինի, հաշվապահական ընկերություններ պետք չեն:

#գործկա Երեմյան Փրոջեքթս ընկերությունում

Ընկերություն՝ Երեմյան Փրոջեքթս
Հասցե՝ Կենտրոն
Էլ. փոստ՝ hr շնիկ yeremyanprojects.com
Թափուր աշխատատեղ՝ Ավագ հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
– Կազմել հարկային և կից օրենսդրությամբ սահմանված հաշվետվություններ
– Ընկերության ֆինանսական հաշվառման համար տեղեկությունների հավաքագրում, հաշվապահական հաշվառման վարում
– Վերահսկել հաշպահական հաշվառման բաժնի աշխատակիցների կողմից կատարված աշխատանքը
– Հաշվապահական փաստաթղթերի և փաստաթղթաշրջանառության ձևակերպում, պահպանում, սահմանված կարգով արխիվացում
Պահանջվող հմտություններ՝
– Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
– Նվազագույնը 3 տարվա հաշվապահական փորձ
– Աշխատանքային փորձը համանման ոլորտում կդիտվի որպես առավելություն
– MS Office, E-invoicing, ՀԾ լավ իմացություն
– Ժամանակը ճիշտ կառավարելու հմտություն
– Ուշադրություն

#գործկա Երեմյան Փրոջեքթս ընկերությունում

Ընկերություն՝ Երեմյան Փրոջեքթս
Հասցե՝ Կենտրոն
Էլ. փոստ` hr շնիկ yeremyanprojects.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
– Կատարել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում
– Դուրս գրել հաշիվ-ապրանքագրեր
– Ձևակերպել հաշվարկային հաշիվների քաղվածքները
– Իրականացնել պետական մարմինների հետ աշխատանքը:
Պահանջվող հմտություններ՝
– Առնվազն երեք տարվա հաշվապահական փորձ, ներառյալ համանման ոլորտի փորձ
– Հարկային օրենսդրության իմացություն, հաշվապահական ստանդարտների իմացություն
– MS Office, Excel, E-invoicing, ՀԾ իմացություն
– Ուշադրություն, կենտրոնացում
– Պատասխանատվության բարձր զգացում
– Սթրեսակայունություն
– Արագ և լարված ռիթմով աշխատելու ունակություն
– Հաշվապահության բնագավառում ճանաչված որակավորման առկայությունը ցանկալի է:

#գործկա Կոմպլեկս Սփլայ ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Կոմպլեկս Սփլայ ՍՊԸ
Հասցե՝ Ծ. Իսակովի պողոտա
Հեռախոս՝ +37441655002
Էլ. փոստ՝ sales շնիկ complex.am
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահի օգնական
Աշխատանքի նկարագրություն՝
• Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում ՀԾ հաշվապահական ծրագրի միջոցով
• Հաշիվ-ապրանքագրերի ներմուծում համակարգչային ծրագիր, համակարգում և արխիվացում
• E-invoicing ծրագրով հարկային հաշիվների դուրսգրում
• Բանկերի հետ համագործակցության ապահովում, բանկային հաշիվների ամենօրյա վերահսկում և ձևակերպում
• Դրամարկղի գրքի վարում
• Գործընկերների մնացորդների ճշտում
• Կադրային փաստաթղթերի կազմում
• Գլխավոր հաշվապահի այլ հանձնարարությունների կատարում:
Աշխատավարձ՝ 120 000 դրամ
Պահանջվող հմտություններ՝
• ՀԾ հաշվապահական ծրագրերի իմացություն
• E-envoicing ծրագրի իմացություն
• Համակարգչից վարժ օգտվելու կարողություն, Excel ծրագրի իմացություն

Անհրաժեշտ է հաշվապահ անհատական հաշվապահական դասընթացների համար

Սյուզի.

Բարև Ձեզ: Ես փնտրում եմ դասավանդման փորձ ունեցող բանիմաց գլխ. հաշվապահ անհատական հաշվապահական դասընթացների համար։
Պետք է սովորեցնի ՀՀՄՍ, ՖՀՄՍ, նեմուծում, արտահանում, հաշվետվությունների կազմում և ուղարկում:

#գործկա Արմհոլդինգ ընկերությունում

Ընկերություն՝ Արմհոլդինգ
Էլ. փոստ՝ hr շնիկ armholding.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
Աշխատանքային գործառույթներ՝
– Վարել ընկերության հաշվապահական հաշվառումը,
– Իրականացնել ընթացիկ հաշվապահական աշխատանքների կազմակերպում և համակարգում,
– Օրենսդրությամբ սահամանված կարգով և ժամկետներում ստուգել, ամփոփել և ներկայացնել հարկային և վիճակագրական հաշվետվությունները,
– Ապահովել գործարքների/գործառնությունների հաշվապահական հաշվառման հաշիվներում ժամանակին արտացոլումը,
– Քաղվածքների ձևակերպում,
– Իրականացնել ներմուծման և արտահանման ձևակերպումները,
– Իրականացնել արտադրության հետ կապված ձևակերպումներ, կոմպլեկտավորումներ, ինքնարժեքի հաշվարկ,
– Իրականացնել էլ. հաշիվների դուրսգրումներ:
Պահանջներ՝
– Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության ոլորտներում,
– Հաշվապահի աշխատանքային փորձ համանման ոլորտներում,
– Ինքնարժեքի հաշվարկի շեշտադրված աշխտանքային փորձ ՀՀ ԱՕ և Հարկային օրենսգրքի իմացություն,
– ՀԾ և E-invoicing ծրագրի տիրապետում:
Այլ նշումներ՝ Դիմելու կարգ՝ սույն պաշտոնի համար դիմել կարող եք՝ Ձեր CV-ն ուղարկելով hr շնիկ armholding.am հասցեին, առարկա դաշտում պարտադիր նշելով Հաշվապահ անվանումը։
Ոլորտ՝ Ներմուծում-արտահանում, արտադրություն: Աշխատավարձ՝ միջ. 250 000, գրաֆիկ՝ 10։00-19։00, հնգօրյա:

Անհրաժեշտ է հաշվապահ անհատական դասընթացների անցկացման համար

Բարև Ձեզ: Ես փնտրում եմ ատամնաբուժարանի և ատամնատեխնիկական լաբորատորիայի գործող տարիների փորձ ունեցող հաշվապահի, ով կանցկացնի ոլորտի մասին մանրամասն անհատական ​​դասընթացներ:

Ցանկացողները կարող են դիմել elia.mkrtchyan շնիկ yahoo.com կամ զանգահարել +37494804444

#գործկա Արմֆրութ ՍՊԸ-ում

Ընկերություն` Արմֆրութ ՍՊԸ
Հասցե՝ ք. Երևան, Սևանի 116
Հեռախոս՝ 044800850
Էլ. փոստ՝ info-armfruit շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Ընկերության հաշվապահության վարում

#գործկա Օվալ պլաստիկ ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Օվալ պլաստիկ ՍՊԸ
Հասցե՝ Երևան, Հաղթանակի 1փ., 1/8
Հեռախոս՝ 044007588
Էլ. փոստ՝ shushan.gevorgyan շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահի օգնական
Աշխատանքի նկարագրություն՝ Ընկերությանն անհրաժեշտ է գլխավոր հաշվապահի օգնական:
Այլ նշումներ՝ CV-ն ուղարկել shushan.gevorgyan շնիկ mail.ru էլ.հասցեին (պարտադիր):
Աշխ. ժամերը՝ 09:00-18:00, երկուշաբթի-շաբաթ: Աշխատանքային փորձը ցանկալի է։
Աշխատավարձ՝ Ըստ փորձի

#գործկա Hatiq-ում

Ընկերություն՝ Hatiq
Հասցե՝ Զ. Քանաքեռցու 50
Հեռախոս՝ 010 286647, 094 415124
Էլ. փոստ՝ hatiqllc շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ, հաշվետար, գանձապահ
Աշխատանքի նկարագրություն՝
• Վարել ընկերության հաշվապահությունը, կազմել և ներկայացնել հարկային և վիճակագրական հաշվետվությունները, ապահովել ներմուծման և արտահանման փաստաթղթերի անցկացում, այդ թվում ԵԱՏՄ հայտարարություն-հայտարարագրերի ներկայացում:
• Ապահովել բանկային կազմակերպություններում վճարումների ճշգրիտ հաշվեգրումները և փոխանցումների իրականացումը:
• Իրականացնել վերահսկողություն հաշվապահական փաստաթղթերի, հաշվարկների և վճարային պարտավորությունների նկատմամբ:
Պահանջվող հմտություններ՝ Բարձրագույն համապատասխան կրթություն: ՀԾ հաշվապահ 10, ՀՀ հարկային և մաքսային օրենսդրության իմացություն: Աշխատանքային փորձ /3-5 տարի/ :
Աշխատավարձ՝ 150 000 դրամ
Այլ նշումներ՝ Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով:
Դիմելու համար կարող եք ռեզյումեն ուղարկել hakobyan շնիկ post.com

#գործկա Արտ Լանչ ՍՊԸ-ում

Ընկերություն՝ «Արտ Լանչ» ՍՊԸ
Հեռախոս՝ 041 4952885
Էլ. փոստ՝ vahan.movsisyan շնիկ artlunch.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ-հաշվետար Կապան քաղաքում
Աշխատանքի նկարագրություն՝
• Հաշվապահական հաշվառման վարում,
• Հարկային հաշիվների և հաշվարկային փաստաթղթերի էլեկտրոնային դուրս գրում,
• Գնման ակտերի և այլ փաստաթղթերի կազմում,
• Նյութական արժեքների, հիմնական միջոցների և դրանց շարժերի հետ կապված գործառնությունների իրականացում,
• Առհաշիվ գործարքներին առնչվող առաջնային փաստաթղթերի գրանցում:
Համակարգչային ծրագրերի իմացություն՝
– MS Word
– MS Excel
– ՀԾ (ցանկալի է ՀԾ Ձեռնարկություն)
– E-invoicing:
Այլ նշումներ՝ Դիմելու համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարին՝ աշխատանքային օրերին 09:00-18:00 ընկած ժամանակահատվածում կամ ուղարկել CV։
Աշխատավարձ՝ 200 000 դրամ

Հանրային հատվածի հաշվապահի որակավորման քննությունների պատասխաններ

Gohar.

Բարև Ձեզ: Հանրային հատվածի հաշվապահի որակավորման թեստերի պատասխանները ո՞վ կարող է տրամադրել։ Նախապես անչափ շնորհակալություն gohar.matevosyan շնիկ mlsa.am

#գործկա Թայմլես ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Թայմլես ՍՊԸ
Հասցե՝ Դերենիկ Դեմիրճյան 1,
Հեռախոս՝ 011 500486
Էլ. փոստ՝ anahit.aharonyan շնիկ time.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
JOB RESPONSIBILITIES:
– Implement day-to-day journal entries;
– Reconcile bank statements and sub-ledger accounts and resolve any discrepancies;
– Reflect invoices and recognize expenses by profit centers in AS;
– Input imported goods and respective overhead costs to 1C and AS;
– Control receivables and payables;
– Perform other day-to day activities and fill in the cashbook;
– Provide necessary information to supervisors and managers;
– Perform other tasks related to the accounting department.

Հաշվապահի անհատական դասընթացների վերաբերյալ

Emmi.

Փնտրում եմ ԲԱՆԻՄԱՑ գլխ. հաշվապահի անհատական դասընթացների համար։ Երեկոյան ժամի 18:00-ից հետո 2 ժամ տևողությամբ։ Կա՞ն մասնագետներ, ովքեր անհատական դասընթացներ են անցկացնում։ Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք պարտադիր է հաշվապահ կամ գանձապահ գրանցելը

Էլլա.

Հարգելի հաշվապահներ 2 հարց ունեմ: 1. Արդյո՞ք հարկային հաշվում պարտադիր է լրացվի ապրանքների մատակարարման առաքման եղանակը: 2. Եթե կազմակերպությունը ունի 9 աշխատող՝ արդյո՞ք պարտադիր է հաշվապահ կամ գանձապահ գրանցելը:

#գործկա ASATRYANS-CROWE ընկերությունում

Ընկերություն` “ASATRYANS-CROWE” LLC /աուդիտորական կազմակերպություն/
Հասցե՝ Երևան
Էլ. փոստ՝ tigran.hakobyan շնիկ asatryans.com
Թափուր աշխատատեղ՝ Աուդիտոր, հաշվապահ, գնումների համակարգող
Աշխատանքի նկարագրություն՝ Ցանկացողները կարող են իրենց ռեզյումեները ներկայացնել tigran.hakobyan շնիկ asatryans.com
Աշխատավարձ՝ Բարձր

Հաշվապահի որակավորման հարցաշար

Karen.

Բարև Ձեզ, ինձ կուղղարկե՞ք Հաշվապահի որակավորման քննական հարցաշարի վերջին տարբերակը: annahak շնիկ mail.ru

Ի՞նչ է անհրաժեշտ կոսմետիկ միջոցների խանութ բացելու համար

Սոնա.

Պատրաստվում եմ խանութ բացել մարզում, որը զբաղվելու է կոսմետիկ միջոցների վաճառքով։ Տարածքը վարձով եմ վերցնելու, իսկ կոսմետիկ միջոցները ներկրողից եմ գնելու։ Ինձ հետաքրքրում են հետևյալ հարցերը․
1. Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատեմ /խնդրում եմ մի փոքր մանրամասնել տոկոսադրույքը և այլ պարտադիր վճարները/:
2. ԱՁ-ով է ավելի արդյունավետ աշխատելը, թե՞ ՍՊԸ-ով:
3. ՀԾ ծրագրով պե՞տք է աշխատեմ:
4. ՀԴՄ սարքը ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել:
5. Պարտադիր պե՞տք է հաշվապահ ունենամ:
Հնարավոր է հարցերը պրիմիտիվ թվան, բայց նոր եմ ոլորտում այդ պատճառով շատ հարցեր ունեմ։
Նախապես շնորհակալ եմ։)))

Նույնականացման քարտի հետ կապված

Լիաննա.

Բարև Ձեզ: Եթե որպես հաշվապահ գրանցվել եմ նույնականացման քարտով, բայց մի քանի օր հետո նույնականացման քարտը փոխել եմ, այժմ որպես լիազոր taxservice կայքում գրանցվելիս նշվում է, որ փաստաթղթի տվյալները սխալ են: Պետք է սպասեմ նոր նույնականացման քարտի տվյալներով լրացնե՞մ, թե՞ այլ խնդիր կա: Շնորհակալություն:

Որտե՞ղ կարելի է հաշվետարության փորձաշրջան անցնել

LIANA.

Բարև Ձեզ: Կա՞ արդյոք ինչ-որ կազմակերպություն, որտեղ հնարավոր կլինի հաշվապահության կամ հաշվետարության փորձաշրջան անցնել: