Tag: հաշվապահ

Կազմակերպության տնօրենի և հաշվապահի գրանցման ամսաթիվ

Nonna.

Բարև ձեզ: Ես նորաստեղծ ՍՊԸ-ի հաշվապահ եմ, որը բացվել է 27.04.15թ: Դեռ գործունեություն չենք ծավալել: Խնդրում եմ պատասխանեք ինձ` ես տնօրենին ու հաշվապահին կարո՞ղ եմ գրանցել 01.06.15թ-ով, թե՞ պետք է դա անեմ բացման օրվանից: Կանխավ շնորհակալ եմ:

Տնօրենը կատարում է նաև հաշվապահի պարտականություններ

Լևոն.

Հարգելի հաշվապահներ,
Կազմակերպությունը (սպը), որն ունի ընդամենը մեկ աշխատակից (տնօրեն) հաշվապահական հաշվառում իրականացնելու համար պայմանագիր էր կնքել այլ կազմակերպության հետ: Ներկայումս այդ պայմանագիրը լուծարվել է, և այժմ կազմակերպության հաշվապահությունը իրականացնում է տնօրենը: Հարցս հետևյալն է.

1. Արդյո՞ք պարտադիր է տնօրենի աշխատանքային պայմանագրում համապատասխան փոփոխություն կատարել առ այն, որ տնօրենը հանդիսանում է նաև հաշվապահ ու գանձապահ, հետևաբար նաև պե՞տք է ուղարկել նոր գրանցման հայտ, որտեղ պետք է նշվի տնօրենի նոր պաշտոնները, թե՞ առանց համապատասխան փաստաթղթավորման տնօրենը կարող է իրականացնել վերոնշյալ գործառույթները:

2. Եվ եթե պարտադիր է, խնդրում եմ նշեք այն իրավական ակտի համապատասխան կետը, որով դա կարգավորվում է:

Կանխավ շնորհակալություն:

Հաշվապահների որակավորման քննության նախապատրաստում

Աննա.

Խնդրում եմ նշել, թե որտեղ կարելի է անցնել ՀՀ Ֆինանսների Նախարարության հաշվապահների որակավորման քննության որակյալ նախապատրաստում:

Հաշվապահի որակավորման քննության հարցերն ու պատասխանները

Roza.

Բարև Ձեզ:
Հարգելի հաշվապահներ, որտեղի՞ց կարող եմ գտնել հաշվապահի որակավորման քննության հարցերն ու պատասխանները: Նախապես շնորհակալություն:

Կարո՞ղ է արդյոք տնօրենը կատարել գլխավոր հաշվապահի պարտականությունները

Hayk.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. կարո՞ղ է արդյոք ընկերության տնօրենը կատարել նաև գլխավոր հաշվապահի պարտականությունները` անկախ ընկերության աշխատակիցների թվից:
Նախապես շնորհակալ եմ:

Հաշվապահական դասընթացներ ծրագրավորողների համար

222

Վարդգես.

Հարգելի կոլեգաներ, ողջույն:
Խնդրում եմ ինձ հուշեք, թե որտեղ (ո՞ւմ մոտ, ցանկալի է կազմակերպություն) կարելի է անցնել հաշվապահության դասընթացներ: Խնդիրը հաշվապահ պատրաստելը չէ, այլ ծրագրավորողներին հաշվապահություն սովորեցնելը, որպեսզի հետագայում հաշվապահական ծրագիրը մշակելիս բարդությունների առաջ չկանգնեն: Կանխավ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:

Հաշվապահի պարտականությունների կատարում տնօրենի կողմից

Saten.

ՍՊԸ-ում կարո՞ղ է հաշվապահի պարտականությունը տնօրենը կատարել, եթե ունի երկու աշխատող:

Որակավորման քննության խնդիրներ իրենց լուծումներով

Lilit.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ գտնել Ֆինանսների Նախարարության հաշվապահի որակավորման քննության խնդիրները իրենց լուծումներով: Եթե կարող եք, ուղարկեք lilitdunamal շնիկ mail.ru հասցեով:

Հաշվապահական գիտեիքներ ձեռքբերելու համար

Jorik.

Բարև Ձեզ, ես ունեմ տնտեսագիտական կրթություն, համակարգչային գիտելիքներ, սակայն հաշվապահության ոլորտում դեռ սկսնակ եմ: Կա՞ արդյոք մեկը, ով ինձ կօգնի լավ հաշվապահ դառնալ: Նախընտրում եմ անհատական ուսուցում, վկայական պետք չի: Կամ ասի, թե որտեղ կարող եմ ստանալ համապատասխան գիտելիքներ: Կանխավ շատ շնորհակալ եմ, հուսով եմ կօգնեք:

Արդյո՞ք կարող է անձը հանդես գալ որպես գլխավոր հաշվապահ

Արփինե.

Եթե անձը հանդիսանում է ՍՊԸ-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն, կարո՞ղ է արդյոք հանդես գալ նաև որպես ընկերության գլխավոր հաշվապահ:

Նորաբաց կազմակերպությունը ծառայություններ է մատուցելու ինտերնետային կայքի միջոցով

Լուսինե.

Շատ եմ խնդրում ուղղորդեք, արդեն խճճվեցի օրենքները կարդալիս: Ես նորաբաց ՍՊԸ-ի տնօրեն եմ: ՍՊԸ-ն բացվել է մի քանի օրում, քանի որ գործընկերս պետք է մեկներ: Բացելուց հետո արագ հայտարարություն եմ տվել հարկայինում, որ դեռ չի գործում, որպեսզի հարկեր չտամ: Ուզում եմ հասկանալ` ինչ հաջորդականությամբ պետք է անեմ քայլերս (ՍՊԸ-ն միայն մատուցելու է ծառայություններ ինտերնետային կայքով): Արդյո՞ք մենք պարտավոր ենք ունենալ ՀԴՄ, կարո՞ղ եմ արդյոք հաշվապահի հաստիք չպահել, այլ դիմել որևէ մեկի վճարովի ծառայությանը: Անսահման ուրախ կլինեի, եթե որևէ մեկը գրեր` որը որից հետո անեմ, որպեսզի խնդիր չառաջանա` մինչև սկսենք գործել: Կանխավ շնորհակալ եմ:

Փոխտնօրենի գործառույթների կատարում հաշվապահի կողմից

Հասմիկ.

Հարգելի հաշվապահներ, ինձ կարո՞ղ եք օգնել: Եթե ընկերությունում գրանցված եմ որպես հաշվապահ, կարո՞ղ եմ նաև փոխտնօրենի գործողությունները կատարել և որոշ փաստաթղթերում երևամ որպես փոխտնօրեն:

Որակավորման քննությունների խնդիրներ

Suzi.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ գտնել Ֆինանսների Նախարարության հաշվապահի որակավորման քննության խնդիրները իրենց լուծումներով: Եթե կարող եք, ուղարկեք susie25 շնիկ mail.ru հասցեով:

Գլխավոր տնօրենի և հաշվապահի պայմանագրի ձևեր

Սիլվա.

Խնդրում եմ ինձ ուղարկեք գլխավոր տնօրենի և հաշվապահի պայմանագրի ձևեր, կանխավ շնորհակալ եմ:

Բանկի գլխավոր հաշվապահի որակավորում

Եսթեր.

Խնդրում եմ ինձ օգնեք` որտեղի՞ց կարող եմ գտնել ԿԲ-ում բանկի գլխավոր հաշվապահի լիցենզիա հանելու համար տրվող քննության հարցաշարը: Կանխավ շնորհակալություն:

Հաշվապահի գործառույթներ

WILLIAM.

Բարև, սիրելի հաշվապահներ: Պատասխանեք հնարավորինս արագ, խնդրում եմ, իսկ հարցս հետևյալն է.
ԱՁ-ն ունի առևտրային խանութ, 12 աշխատող և զբաղվում է սննդի ու ապրանքների մանրածախ առևտրով: Նախորդ տարվա հասույթը` 58.35 մլն ՀՀ դրամ: Ցանկանում եմ հաշվապահ աշխատել, բայց մասնագիտությամբ ապահովագրող եմ: Խնդրում եմ օգնել հասկանալ իմ հնարավոր բոլոր գործառույթները որպես հաշվապահ, պատասխանը հնարավորինս մանրամասն գրեք, եթե կարող եք: Եվ արդյո՞ք պարտադիր է իմանալ հաշվապահական ծրագրեր: Նախապես անչափ շնորհակալ եմ:

Արդյո՞ք պարտադիր է հաշվապահի որակավորումը

Իրինա.

Հարգելի գործընկերներ, ուզում եմ ճշտել` արդյոք ՓԲԸ-ում աշխատելու համար պարտադիր է ունենալ հաշվապահի որակավորում:

Արդյո՞ք պարտադիր է ունենալ հաշվապահ

Karine.

Արդյո՞ք օրենքով պարտադիր է ՍՊԸ-ներում կամ ՓԲԸ-ներում ունենալ հաստիքով հաշվապահ, եթե տնօրենը ինքնուրույն վարում է հաշվապահությունը:

Հաշվապահը կարո՞ղ է նշանակվել գնումների համակարգող

Գայանե.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Դպրոցի հաշվապահը կարո՞ղ է նշանակվել դպրոցի գնումների համակարգող:

Տնօրենը կատարում է նաև հաշվապահի և գանձապահի պարտականությունները

Աննա.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս: Կազմակերպության տնօրենը կատարում է նաև հաշվապահի և գանձապահի պարտականությունները (կազմակերպության աշխատողները 3 հոգուց ավել չեն): Տնօրենի աշխատավարձը համաձայն աշխատանքային պայմանագրի սահմանված է 40000 դրամ: Արդյո՞ք աշխատանքային պայմանգրում կամ համաձայնագրով պետք է առանձին ըստ պարտականությունների նշել, թե 40000–ի մեջ որքան է կազմում հաշվապահի և գանձապահի պարտականությունները կատարելու համար հասանելիք աշխատավարձների չափերը, և գանձապահի պարտականությունները կատարելու համար հասանելիք աշխատավարձից 30% հավելավճարի չափը:
Շնորհակալություն: