Tag: հաշվապահ

Եթե ընկերության գլխավոր հաշվապահը ազատվում է աշխատանքից

Սյուզի.

Խնդրում եմ պատասխանեք
Եթե ընկերության գլխավոր հաշվապահը ազատվում է աշխատանքից և երբեք չի գնացել արձակուրդ իր աշխատած ժամանակահատվածում, ի՞նչ փաստաթղթեր և որտե՞ղ պետք է ներկայացվեն:
Կանխավ շնորհակալ եմ:

Սեմինարներ

Ս.Ս.

Բարև ձեզ,ես սկսնակ հաշվապահ եմ,պրոֆեսիոնալ զարգացման համար ուզում եմ սեմինարների մասնակցել:Խնդրում եմ ինձ օգնել,թե որտեղ կարելի է հաճախել:

Հաշվապահի լիցենզիա

Satenik.

Հարգելի կոլեգաներ, կարող եք օգնել, որտեղից կարող եմ կարդալ, թե հաշվապահի լիցենզիան որ բնագավառում է պետք պարտադիր ունենալ:

Հաշվապահների վերապատրաստման կուրսեր

Աննա.

Բարև Ձեզ Թեմուր, ք.Հրազդան,ես ինքս ակտիվ մասնակցում եմ հարց ու պատասխաններին և ինձ հետաքրքրում է 2 հարց,խնդրում եմ պատասխանեք
1.Դուք վարում եք հաշվապահների պատրաստման կամ վերապատրաստման կուրսեր?
2.Ինչպիսի գրականությունից եք օգտվում,որ այդպես մանրամասն գիտեք բոլոր օրենքները???
Կանխավ շնորհակալ եմ

Որակավորվել է 9 հաշվապահ

Հրապարակվել են ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 19 դիմորդներից քննությանը մասնակցել են 17-ը, որից որակավորված հաշվապահի վկայական է տրամադրվել 9 դիմորդի:

2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 2 քննություն, որոնց արդյունքներով Կարդալ ավելին “Որակավորվել է 9 հաշվապահ”

Հաշվապահի օր

Արամ.

Բարև Ձեզ հարգելի Հաշվապահներ, ինչպես նախօրոք պայմանավորվել էինք Հունվարի 31 նշել որպես “Հաշվապահի օր”: Շնորհավորում եմ բոլոր հաշվապահներին այս տոնի կապակցությամբ , ցանկանում եմ առողջություն, հաջողություններ աշխատանքում և անձնական կյանքում:

Ստուգում (2009թ․)

Ստուգում

-Ծանոթացեք, Աստղիկը մեր գլխավոր հաշվապահն է:
-Բարև, բալիկ:
-Բարև Ձեզ:
-Դե, եկել ենք ստուգենք (քմծիծաղով ասաց հարկային տեսուչը):
-Հանձնարարական ունե՞ք:
-Չե, լևիյա (կիսալսելի ձայնով ասաց տեսուչը):

“Լևի” պատասխանեցի բոլոր հարցերին, քանի որ շեֆը “դաբրո” էր տվել:

“Ստուգման” ակնկալիքները չարդարացան: Աչքերում “այլ բի բեք” արտահայտությամբ տեսուչը հրաժեշտ տվեց մեզ: Տնօրենիս հայացքը Կարդալ ավելին “Ստուգում (2009թ․)”

Քանի՞ աշխատող պետք է ունենա կազմակերպությունը

Արմեն.

Նվազագույնը քանի՞ աշխատող պետք է ունենա կազմակերպությունը և արդյո՞ք պետք է անպայման ունենա հաշվապահ:

Շնորհակալություն:

Որակավորված հաշվապահների թիվը տասով ավելացավ

Ամփոփվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների, քննությանը մասնակցած տասնհինգ հաշվապահներից որակավորվել են տասը: Հրավիրված դիմորդներից երկուսը քննության չեն ներկայացել:

2009 թվականի ընթացքում անցկացված հաշվապահների որակավորման 16 քննությունների արդյուքներով 112 հաշվապահի շնորհվել են Կարդալ ավելին “Որակավորված հաշվապահների թիվը տասով ավելացավ”

10 ամենահայտնի հաշվապահները

Էլիզաբեթ Արդեն

Էլիզաբեթ Արդեն

10-րդ տեղ. Էլիզաբեթ Արդենը, աշխատելով որպես հաշվապահ, կոսմետիկայի բնագավառում իր առաջին հետազոտություններն սկսեց իրականացնել` հիմնվելով սեփական փորձի վրա: 1910 թ-ին Նյու-Յորքում տեղի ունեցավ նրա առաջին գեղեցկության սրահի բացումը: 90-ականներին “Life” ամսագիրը նրան ներառեց “XX դարի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում”:

Կարդալ ավելին “10 ամենահայտնի հաշվապահները”

13 հաշվապահ որակավորման վկայական է ստացել

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները:

Ըստ ֆինանսների նախարարության մամլո ծառայության, քննությանը մասնակցած տասնհինգ դիմորդներից տասներեքին տրվել են որակավորման վկայականներ: Հրավիրված դիմորդներից մեկը քննությանը չի ներկայացել: Կարդալ ավելին “13 հաշվապահ որակավորման վկայական է ստացել”

Հաշվապահների որակավորման քննությունների վերաբերյալ

Մերի.

Ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել հաշվապահների որակավորման քննությունների հարցաշարը: Կանխավ շնորհակալ եմ:

Հաշվապահի օր

Գրիգոր.

Ողջույն Բոլորին , ուզում եմ շնորհավորել բոլորիս հաշվապահի օրվա կապակցությամբ 🙂
ՌԴ Օրենքով 21 նոյեմբերի, ոչինչ որ մենք նման օր չունենք 🙂

Ազատ գրաֆիկ, թե՞ լրիվ աշխատանքային օր

Կան չէ՞ հաշվապահներ, ովքեր մի քանի կազմակերպություն են սպասարկում, ունեն ազատ գրաֆիկ, աշխատանքի են ներկայանում “երբ ցանկանան, աշխատում են իրենց համար հարմար ժամանակ և բոլորից (ամենակարևորը` շեֆից) անկախ են”:

Սրան հակառակ` կան նաև հաշվապահներ, ովքեր աշխատում են որևէ մեկ կազմակերպությունում լրիվ աշխատանքային օր:

Հիմա հարց է ծագում` ո՞րն է ճիշտ: Մի կողմից, կարծես, ակնհայտ են Կարդալ ավելին “Ազատ գրաֆիկ, թե՞ լրիվ աշխատանքային օր”

Մեր գործն էլ մի գործ չի…

Հաշվապահները ընկնում են պատուհանից տնօրենների խորհրդի ժողովից հետո, էս երկուսն էլ գրազ են գալիս, թե ով է լինելու հաջորդը…

Ձեզ մոտ այսպիսի դեպքեր չե՞ն պատահում 🙂

Հաշվապահների որակավորման քննությունների վերաբերյալ

Վարսիկ.

Որտե՞ղ կարող եմ փնտրել Հաշվապահների որակավորման քննությունների խնդիրների ցանկը:

Գլխավոր հաշվապահը 10 միլիոն դոլար է ծախսել

calcandpen Նախկին գլխավոր հաշվապահը Կալիֆորնիա նահանգից ձերբակալվել է 9,9 միլիոն դոլարի յուրացման մեղադրանքով:

51 տարեկան Անետտ Յեոմանսը աշխատել է որպես գլխավոր հաշվապահ Quality Woodworks, Inc ընկերությունում, որը զբաղվում է փայտե կահույքի արտադրությամբ:2001 – 2007 թթ ընկած ժամանակահատվածում նա շաբաթական 25 հազար դոլար է ծախսել` կատարելով գնումներ կրեդիտ քարտով, իսկ հետո դուրս է գրել այդ գումարները ընկերության հաշվարկային հաշվից: Ղեկավարությունը իր գլխավոր հաշվապահին լիովին վստահում էր, և այդ ամբողջ ժամանակահատվածի ընթացքում ոչ Կարդալ ավելին “Գլխավոր հաշվապահը 10 միլիոն դոլար է ծախսել”