Tag: հաստիք

Արդյո՞ք կարելի է հաստիքային աշխատողի հետ կնքել լրացուցիչ պայմանագիր որոշակի աշխատանքներ կատարելու համար

Ani.

Բարև Ձեզ: Եթե աշխատանքի ժամանակ անհաժեշտություն է առաջացել, որ հաստիքային աշխատողը իր հիմնական աշխատանքից բացի՝ ոչ աշխատանքային օրերին, կատարի որոշակի աշխատանքներ, ինչպե՞ս պետք է վարվել, արդյո՞ք կարելի է նրա հետ կնքել լրացուցիչ պայմանագիր որոշակի աշխատանքներ կատարելու համար, դրա համար հրաման պետք է գրել, թե՞ ոչ, կամ անհրաժե՞շտ է աշխատողի գրավոր համաձայնություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք կարելի է հաստիքային աշխատողի հետ կնքել լրացուցիչ պայմանագիր որոշակի աշխատանքներ կատարելու համար

Հաստիքացուցակի վերաբերյալ

Gayane Badiryan

Բարև Ձեզ: Կարող եք ինձ օգնեք հաստիքացուցակի որևէ՞ օրիանակ տալով կամ նշեք ի՞նչ է պարտադիր հաստիքացուցակում նշել:

Կարդալ ավելին Հաստիքացուցակի վերաբերյալ

Հրամանի ո՞ր ձևն է ճիշտ

Բարև Ձեզ: Հրամանի ո՞ր ձևն է ճիշտ աշխատողի հաստիքի փոփոխման համար:

Կարդալ ավելին Հրամանի ո՞ր ձևն է ճիշտ

Հաստիքի փոփոխության դեպքում

Հեղինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: Եթե աշխատակցի վրա դրված պաշտոնը եղել է, օրինակ, ավագ պարետ, սակայն գործատուն ցանկանում է, որ աշխատողը աշխատի որպես պարետ, այս դեպքում գործատուն տալի՞ս է հրաման, որի մեջ նշվում է հիմք՝ ԱՕ 180-րդ հոդվածի 2-րդ մասը, և կնքում համաձայանագի՞ր: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Հաստիքի փոփոխության դեպքում

Հաստիքի փոփոխություն

Սուսաննա.

Բարև ձեզ։ Խնդրում եմ, օգնեք: Աշխատակցին նույն հաստատությունում այլ հաստիքի տեղափոխելու համար ինչպե՞ս պետք է ձևակերպել հրամանը կամ ի՞նչ հիմքերով։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Հաստիքի փոփոխություն

Արդյո՞ք հաստիքը համարվում է վնասակար

Սոնա.

Բարև ձեզ:
Խնդրում եմ, ինձ օգնեք մի հարցում: Ունեմ հնոցապանի հաստիք, արդյո՞ք տվյալ հաստիքը համարվում է վնասակար, և աշխատողին պե՞տք է հավելավճար տամ վնասակար աշխատանքի համար: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:

Կարդալ ավելին Արդյո՞ք հաստիքը համարվում է վնասակար

Եթե հաստիքացուցակով թափուր տեղ չկա

Լենա.

Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում` եթե հաստիքացուցակով չունենք թափուր հաստիք, տնօրենը իրավունք ունի՞ ընդունել այլ մասնագետի:

Կարդալ ավելին Եթե հաստիքացուցակով թափուր տեղ չկա

Աշխատավարձի հաշվարկ ժամավարձային սկզբունքով

Gayane.

Կազմակերպությունը ՀԿ է, ունի հաստատված հաստիքացուցակ, և վճարումը կատարում է համաձայն հաստիքացուցակի, և աշխատանքային պայմանագրերում նշված է հաստիքային դրույքի չափը, օրինակ, 70 000 դրամ:

Սակայն վերջերս իմացանք, որ պայմանագրերում պարտադիր պետք է նշված լինի ժամավարձային արժեքը, օրինակ, 770 դրամ, և հաշվարկը կատարվի համաձայն դրա:

Հարցս հետևյալն է` այդ դեպքում ո՞րն է հանդիսանալու հիմք աշխատավարձի վճարման դեպքում, որովհետև 20, 21 կամ 22 աշխատանքային օրերի դեպքում աշխատանքային ժամերը կլինեն տարբեր, դրանից ելնելով էլ` աշխատավարձը կլինի տարբեր, և այն էլ այն չի համապատասխանի հաստիքացուցակին:
Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Աշխատավարձի հաշվարկ ժամավարձային սկզբունքով

Նոր պաշտոն հաստիքացուցակում

Ասյա.

Խնդրում եմ, ինձ օգնեք: Ընկերությունում ես աշխատում եմ որպես գործավար, սակայն ժամանակավոր կատարում եմ կադրերի տեսուչի պարտականությունները (նա դեկրետի մեջ է) և ունեմ պատճենահանողի՝ ներքին համատեղությամբ աշխատանք: Հիմա ինձ վրա պետք է դրվի նաև թարգմանչի աշխատանք, որը հաստիքացուցակում չունենք: Խնդրում եմ, հուշեք.
1. Արդյո՞ք մեկ հոգու վրա կարելի է այդքան պարտականություն դնել, և ինչպե՞ս ձևակերպել այդ ամենը:
2. Ինչպե՞ս են հաստիքացուցակում նոր հաստիք մտցնում, հրամանո՞վ, թե՞ ինչպես:

Կարդալ ավելին Նոր պաշտոն հաստիքացուցակում

Հաստիքացուցակի վերաբերյալ

Մարինե.

Բարև Ձեզ: Ինձ շտապ անհրաժեշտ է Ձեր օգնությունը: Խնդրում եմ ասել, թե որ օրենքն է կարգավորում հաստիքացուցակը: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Հաստիքացուցակի վերաբերյալ

Արդյո՞ք աշխատանքը համարվում է վնասակար

Աննա.

Կարո՞ղ եք ասել, փոշեհան անունով հաստիք կարո՞ղ ենք ստեղծել: Եթե այո, դա մտնու՞մ է վնասակար աշխատանքների ցանկի մեջ:

Կարդալ ավելին Արդյո՞ք աշխատանքը համարվում է վնասակար

Վերջնահաշվարկի ժամանակ

Artak.

Վերջնահաշվարկի ժամանակ չօգտագործված արձակուրդային օրերի համար աշխատակցի ո՞ր հաստիքն է հիմք ընդունվում (եթե նա ունի երեք տարվա չօգտագործված արձակուրդային օրեր, հաստիքը յուրաքանչյուր տարի փոխվել է):

Կարդալ ավելին Վերջնահաշվարկի ժամանակ

Գործուղման հրամանի ձև

Անահիտ.

Հարգելի գործընկերներ, կխնդրեի, որ ինձ ուղարկեիք գործուղման հրամանի ձևը, ներքին և անհատական հաստիքացուցակի ձև, օրինակ, ինչպես նաև արձակուրդների ժամանակացույց կազմելու ձևը։ Նախապես շնորհակալություն։

anahitpapikyan շնիկ yahoo.com

Կարդալ ավելին Գործուղման հրամանի ձև