Tag: հավելավճար

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն հավելավճար պետք է վճարել

Arsine. Հարգելի հաշվապահներ, մայիսի 1-ին ընկերությունը աշխատել է: 1. Կարո՞ղ եմ արդյոք այդ օրվա փոխարեն մեկ այլ ազատ օր տրամադրել աշխատակցին: 2. Կազմակերպությունը աշխատում է 6-օրյա աշխատանքային գրաֆիկով: Եթե աշխատողը աշխատել է մայիսի 1-ին և նրա ամսական աշխատավարձը 75 000 դրամ է: Մայիսի 1-ի համար որքա՞ն հավելավճար պետք է վճարվի և որքա՞ն կկազմի նրա մայիս ամսվա աշխատավարձը` 75 000 : 25 + 75 000 = 78 000 Կանխավ շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք վաճառողին պետք է վճարել հավելավճար

235 Վահագ. Բարև ձեզ: Ինձ հետաքրքրեց մի հարց: Արդյո՞ք մանրածախ առևտրի ոլորտում վաճառողի աշխատանքը պետք է համարել ծանր և վնասակար և վճարել հավելում 30 տոկոսի չափով ըստ աշխատանքային օրենսգրքի, եթե նա է ստանում գումարը հաճախորդներից, բայց կազմակերպությունը ունի նաև գանձապահ, որին այդ վաճառողը մի քանի օրը մեկ անգամ հանձնում է առևտրից ստացված գումարը: Մեջբերեմ 1698-ն որոշումից` "ծանր և վնասակար պաշտոնների ցանկում ծանր և վնասակար է համարվում կանխիկ դրամը վերահաշվարկող և տեսակավորող գանձապահների աշխատանքը": Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատողը աշխատում է վնասակար պայմաններում

Մարիամ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է տոնական օրվա աշխատավարձի հաշվարկին: Եթե աշխատողը աշխատում է վնասակար պայմաններում և ստանում է հավելում վնասակար աշխատանքի համար, արդյո՞ք տոնական օրվա համար իրեն կրկնակի վարձատրելու ժամանակ վնասակարության գումարը ներառվում է, թե՞ հաշվի է առնվում միայն իր ամսական դրույքը: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողները օրական 8 ժամից ավել են աշխատում

Արման. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցով. եթե աշխատողները աշխատում են հերթափոխով (3 օրը մեկ է կատարվում հերթափոխությունը` 2 աշխատողով), ընդ որում շաբաթական 40 ժամից ավել չեն աշխատում, ուղղակի օրական 8 ժամից շատ են աշխատում` 10 ժամ, ի՞նչ խնդիր կարող է առաջանալ, եթե 8 ժամից ավել են աշխատում, արդյո՞ք կրկնակի վճարման խնդիր է առաջանում: Կազմակերպությունը զբաղվում է առևտրով: Նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վարձատրության չափի նշում պայմանագրի մեջ

Ալլա. Բարև Ձեզ, աշխատանքային պայմանագրում պաշտոնը նշել եմ վաճառող-գանձապահ, աշխատավարձը` 120 000 դրամ, թե՞ պետք է աշխատավարձը գրել 80 000 + 40 000 հավելավճար, խնդրում եմ գրեք ճիշտ տարբերակը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Շինարարական կազմակերպությունում աշխատողների հավելավճարներ

Արթուր. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել և պատասխանել: Շինարարական կազմակերպությունում նշված աշխատողների հավելավճարը որքա՞ն է կազմում: 1) Գանձապահ 2) Ճարտարագետ 3) Ամրանագործ-բետոնագործ 4) Մոնտաժող Կարո՞ղ եմ բոլորին նշել աշխատավարձ + 30 % հավելավճար, թե՞ պարտադիր 50 %: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատողի համար հաշվարկվում է հավելավճար

Գոհար. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Աշխատողը 5 տարի աշխատել է մի գործատուի մոտ և ստացել ստաժի հավելավճար: Այնուհետև աշխատանքից դուրս գալուց 2 ամիս անց անցել է աշխատանքի մեկ այլ գործատուի մոտ: Այս գործատուի մոտ հաշվարկվու՞մ է արդյոք նրա աշխատանքային ստաժը և վճարվու՞մ է նրան ստաժի հավելավճար նախկին 5 տարվա համար, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք հավելավճարը պետք է ավել լինի սահմանված նվազագույն աշխատավարձից

Արթուր. Հարգելի գործընկերներ, եթե կազմակերպության աշխատակցի վրա դրվում են լրացուցիչ պարտականություններ, այսինքն նա փաստացի կատարում է այլ աշխատողի աշխատանք, բնականաբար պետք է վճարել հավելավճար: Արդյո՞ք հավելավճարը պետք է ավել լինի սահմանված նվազագույն աշխատավարձից: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք հնոցապանին պետք է հավելավճար հատկացվի

Անահիտ. Սիրելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում. հնոցապանին հավելավճար պե՞տք է հատկացվի, թե՞ ոչ, եթե այո, ապա քանի՞ տոկոս:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Աշխատողների համար հավելավճար չի հաշվարկվել

Աննա. Հարգելի հաշվապահներ, հարցս հրատապ է: Խնդրում եմ օգնել: Ես ընդունել եմ աշխատանքի ներկարար և ատաղձագործ, սակայն հավելավճար չեմ հաշվարկել և չեմ վճարել: Ցանկանում եմ ուղղել սխալս և չգիտեմ` արդյո՞ք ճիշտ եմ. 1. արդյո՞ք աշխատանքային պայմանագրում պետք է ներառվի հավելավճարի գումարը, թե՞ ոչ 2. աշխատավարձի քանի՞ տոկոսը պետք է կազմի հավելավճարը 30% թե 50%, և կխնդրեի ասել` օրենքի ո՞ր հոդվածով է դա կարգավորվում 3. և եկամտային հարկի հաշվարկում ո՞ր սյունյակում պետք է ներառել հավելավճարի գումարը (հաշվետվության 1.6 կետ աշխատավարձ (բազային եկամու՞տ Կանխավ շնորհակալ եմ արձագանքի համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկ բարձր լեռնային գոտիներում աշխատանքի պայմաններում

Մարինե. Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Ես սկսնակ հաշվապահ եմ, և ինձ մոտ առաջացել են հետևյալ խնդիրները: Խնդրում եմ օգնեք ինձ: Ես Գեղարքունիքի մարզի գրադարանի հաշվապահ եմ, և այստեղ որոշակի շրջանների համար բացի աշխատավարձից աշխատողներին վճարում ենք նաև բարձր լեռնային` աշխատավարձի 20%, եթե աշխատավարձը 40000 ցածր է, իսկ բարձրի դեպքում ավելանում է 8000 դրամ: Հարցերս հետևյալն են.` Մանրամասն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի աշխատավարձը 2013թ. հունվարի 1-ից հետո

Հռիփսիմե Ա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. եթե աշխատողի աշխատավարձը 2012թ. յուրաքանչյուր ամիս եղել է 100000 դրամ + 30% հավելավճար` 30000 դրամ (վնասակար աշխատանք է), ապա 2013թ. համար որքա՞ն պետք է կազմի նրա ամսական աշխատավարձը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պարգևավճարները հարկվում են

Հեղինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. 1. Պարգևավճարները, հավելավճարները արդյո՞ք ենթակա են հարկման եկամտային հարկով: 2. Որո՞նք են համարվում պասիվ եկամուտներ: 3. Եթե ԱՁ-ն գործում է, կատարում է 5000 դրամ եկամտային հարկի վճարումները, սակայն դեռևս միայն ձեռքբերումներ է անում հետագայում արտադրանք թողարկելու համար և աշխատողներ չունի, այս դեպքում նա պարտավո՞ր է որևիցե հաշվետվություն ներկայացնելու, թե՞ ոչ: Նշեմ, որ ԱՁ-ն համարվում է շրջանառության հարկ վճարող: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողի հետ համաձայնագրի կազմում

Նաիրա. Բարև: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. եթե ընկերության աշխատողներից մեկի վրա երկկողմանի համաձայնությամբ դրվում են նաև գանձապահի պարտականություններ, ապա արդյո՞ք պետք է համաձայանագրում նշել նաև հավելյալ վարձատրության մասին, և ո՞ր իրավական ակտի համաձայն է դա արվում: Կանխավ շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տնօրենը կատարում է նաև հաշվապահի և գանձապահի պարտականությունները

Աննա. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս: Կազմակերպության տնօրենը կատարում է նաև հաշվապահի և գանձապահի պարտականությունները (կազմակերպության աշխատողները 3 հոգուց ավել չեն): Տնօրենի աշխատավարձը համաձայն աշխատանքային պայմանագրի սահմանված է 40000 դրամ: Արդյո՞ք աշխատանքային պայմանգրում կամ համաձայնագրով պետք է առանձին ըստ պարտականությունների նշել, թե 40000–ի մեջ որքան է կազմում հաշվապահի և գանձապահի պարտականությունները կատարելու համար հասանելիք աշխատավարձների չափերը, և գանձապահի պարտականությունները կատարելու համար հասանելիք աշխատավարձից 30% հավելավճարի չափը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը կատարում է գլխավոր հաշվապահի և գանձապահի պարտականությունները

Emma. Աշխատողը կատարում է գլխավոր հաշվապահի և գանձապահի պարտականությունները, և նրա մաքուր աշխատավարձը պետք է կազմի 150000 ՀՀ դրամ: Խնդրում եմ ասեք, թե ինչքան համախառն աշխատավարձ պետք է նշվի աշխատանքային պայմանագրում, և որ պաշտոնի համար ինչքան: Խնդրում եմ հաշվի առնել գանձապահի հավելավճարը, եթե չեմ սխալվում` 50 %: Կանխավ շնորհակալություն: Շտապ է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործատուն կարո՞ղ է արդյոք տեղափոխել աշխատանքային օրերը

ԱՆՆԱ. Բարև Ձեզ: Գործատուն կարո՞ղ է արդյոք տեղափոխել աշխատանքային օրերը: Օրինակ` երեքշաբթի օրվա փոխարեն աշխատելով կիրակի օրը, դրա համար ոչ մի հավելում չտալով աշխատողին (արտաժամի և հանգստյան օրն աշխատելու համար): Ի դեպ կազմակերպությունն աշխատում է վեցօրյա աշխատանքային շաբաթով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նվազագույն աշխատավարձի վերաբերյալ

Arman. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել մեկ հարցով` ես իրավունք ունե՞մ կնքել աշխատանքային պայմանագիր` նշելով 50.000 դրամ աշխատավարձ, որից 33.000 դրամ աշխատավարձ + 17.000 դրամ հավելավճար վնասակար աշխատանքի համար: Այսինքն ես կարո՞ղ եմ նշել 33000 դրամ, թե՞ անպայման պետք է նշել 33500 դրամ (նվազագույն 32500+3%): Եկամտահարկի հաշվարկի բլանկի մեջ նշված է մինչև 33500 դրամ, այդ պատճառով ես մտածեցի` միգուցե ես իրավունք չունեմ նվազագույն աշխատավարձի չափը 32.500 նշել աշխատանքային պայմանագրում: Խնդրում եմ շտապ պատասխանեք: Շնորհակալություն: