Tag: հարկեր և տուրքեր

Ինչպիսի՞ հարկեր կառաջանան

zara.

Եթե ֆիզիկական անձն կազմակերպությունից ձեռք է բերել ապրանք, դուրս է գրվել հարկային հաշիվ, ինչպիսի՞ հարկեր կառաջանան կազմակերպության համար:

2011թ. հարկային փոփոխություններ

Gohar.

Ինչպե՞ս ծանոթանալ 2011թ. հարկային փոփոխությունների հետ:

Ա/Ձ-ն գործում է 2010-ի հոկտեմբեր ամսից

Էդգար.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. Ա/Ձ-ն գործում է 2010թ. հոկտեմբեր ամսից, աշխատում եմ միջնորդավճարով, ստանում եմ միջնորդավճար, փոխանցել եմ միայն սոց. վճարները (5 000 դրամ ամսական), բայց հարկային փոխանցումներ չեմ կատարել: Խնդրում եմ ինձ ասել` միջնորդավճարի քանի՞ տոկոսը ես պետք է փոխանցեմ հարկային և ի՞նչ ժամանակահատվածում:

Արդյո՞ք կատարվում են պահումներ

Հասմիկ.

Խնդրում եմ, պատասխանեք: Նոր փոփոխություններից ելնելով` արդյո՞ք վերջնահաշվարկից կատարվում են պահումներ` սոց. և եկամտահարկ: Խոսքս միայն վերջնահաշվարկի մասին է` առանց աշխատավարձի: Ասեմ, որ ոչ մի անգամ արձակուրդ չի գնացել: Խնդրում եմ պատասխանել շտապ:

Երբ ֆիզ. անձի գույքի հանդեպ իր սեփականության իրավունքը դադարում է

Սիրանուշ.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Երբ ֆիզ. անձի գույքի հանդեպ իր սեփականության իրավունքը դադարում է, և այն փոխանցվում է իրավաբանական անձին, ֆիզ. անձի` նախկինում չկատարած հարկային պարտավորությունները արդյո՞ք փոխանցվում է նոր սեփականատիրոջը` իրավաբանական անձին: Եվ հակառակը, իրավաբանական անձի չկատարած հարկային պարտավորությունները փոխանցվու՞մ են ֆիզ անձին: Նախապես շնորհակալ եմ:

Հարկերի և պարտադիր այլ վճարների կատարում

Դիանա.

Ողջույն,
խնդրում եմ ասեք ինձ, թե մինչև երբ կարելի է կատարել սոց-ի, եկամտահարկի և գործատուի սոցի փոխանցումները:
Կանխավ շնորհակալ եմ:

Աշխատավարձի հաշվարկ

Ջուլի.

Խնդրում եմ ինձ ասել այն բանաձևը, թե ինչպես են աշխատավարձից հանում հարկերը:
Շնորհակալություն:

Հարկերի վերաբերյալ

Անժելա.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում.
ես Ա/Ձ եմ, հարկերի վճարման ի՞նչ տարբերություն կա վաճառող ունենալու և չունենալու դեպքում:

Առաջանու՞մ է արդյոք պարտավորություն

Լիանա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Առաջանու՞մ է արդյոք գործատուի մոտ սոց. պարտավորություն, եթե աշխատողը գտնվում է չվճարվող արձակուրդում իր դիմումի համաձայն: Եթե հնարավոր է, խնդրում եմ պատասխանը հիմնավորել օրենքի կետով: Շնորհակալություն:

Կազմակերպությունը ցանկանում է զբաղվել անշարժ գույքի առք ու վաճառքով

Եվգենյա.

Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնել մի հարցում, կազմակերպությունը ցանկանում է զբաղվել անշարժ գույքի առք ու վաճառքով, խնդրում եմ ասել, լիցենզիա հարկավո՞ր է, թե՞ ոչ, ի՞նչ հարկով է հարկվելու:

Ի՞նչ պարտավորություններ են առաջանում

Susanna.

Կազմակերպությունը ֆիզ. անձից ձեռք է բերում մեքենա: Ի՞նչ պարտավորություններ են առաջանում կազմակերպության համար:
Շնորհակալություն:

Հարկեր աշխատավարձից

Արմեն.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ բացատրեք. օրինակ, ՍՊԸ-ն ունի մեկ աշխատող` տնօրեն, որի աշխատավարձը 60000 դրամ է: Ի՞նչ հարկեր է վճարում ՍՊԸ-ն և ի՞նչ ժամանակացույցով: Խնդրում եմ առավել մանրամասն, եթե հնարավոր է: Շնորհակալ եմ:

Տուրքի և վճարի տարբերությունը

Արևիկ.

Խնդրում եմ պատասխանեք, թե որն է տուրքի և վճարի տարբերությունը:

Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում

Անի.

Բարև, խնդրում եմ պատասխանել իմ հետևյալ հարցին. շահաբաժինը բաշխելիս ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում հարկատեսակների գծով :
Շնորհակալություն:

Նվազագույն աշխատավարձ

Մանանա.

Խնդրում եմ պատասխանեք իմ մի հարցին, եթե նվազագույն աշխատավարձը դարձել է 32500, դրանից պահումներ կա՞ն, թե՞ ոչ:

Ի՞նչ հարկեր են հաշվարկվում

Տաթև.

Ես չկարողացա հասկանալˋ ծխախոտը և բենզինը ի՞նչ հարկով են հարկվում, ակցիզայի՞ն, թե՞ հաստատագրված վճարով:

Կահույքագործության ոլորտ

Արման

Բարև ձեզ: Ես երկար տարիներ աշխատել եմ կահույքագործության ոլորտում, եղել եմ գրանցված աշխատող: Այժմ ես ցանկանում եմ ինքնուրույն աշխատել, այսինքնˋ ինքս ընդունեմ կահույքի պատրաստման պատվերներ, բայց չխախտեմ օրենքը: Խնդրում եմ ասեք, ի՞նչ պետք է անեմ, որտե՞ղ պետք է դիմում ներկայացնեմ և ինչքա՞ն պետք է վճարեմ յուրաքանչյուր ամիս, եթե որևէ գործ անում եմ կամ եթե որևէ ամսում ոչ մի գործ չեմ անում:

Արդյո՞ք հղիության և ծննդաբերության նպաստը հարկվելու է

Արփինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ տեղեկացրեք, արդյոք այժմ հղիության և ծննդաբերության նպաստը հարկվելու է, և եթե այո, ապա ինչպե՞ս: Իմ միջին աշխատավարձը 150000 դրամից բարձր է, այժմ ես ինչքա՞ն նպաստ կստանամ:

Հիմնական միջոցի վաճառք

Քրիստինե.

Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ: Շատ եմ խնդրում, օգնեք ինձ ճիշտ կատարեմ ընկերության ավտոմեքենայի վաճառքը: ՍՊԸ-ն ՓՄՁ է և ԱԱՀ -ով չի հարկվում, և իրեն պատկանող մեքենան 2003 թ-ի է, ամբողջությամբ ամորտիզացվել է: Այժմ ՍՊԸ-ն վաճառվելուց ի՞նչ հարկային պարտավորություն ունի և կարող է արդյոք կանխիկ վաճառք կատարել և այդ դեպքում ՀԴՄ-ո՞վ: Մեքենայի վաճառքի մինիմալ առժեքը ինչքա՞ն կարող է լինել: Շնորհակալություն…