Արմինե.
Հավելավճարները հարկվու՞մ են, թե ոչ, և եթե հարկվում են, ապա ի՞նչ հարկերով:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն
Արմինե.
Հավելավճարները հարկվու՞մ են, թե ոչ, և եթե հարկվում են, ապա ի՞նչ հարկերով:
Գուրգեն.
Բարև ձեզ:
Ա/Ձ-ի միջոցով կարո՞ղ եմ կատարել վերանորոգման և դիզայնի աշխատանքներ: Ի՞նչ հարկեր պետք է վճարեմ: Նախապես շնորհակալություն:
Արփինե.
Ես անչափ շնորհակալ եմ իմ բոլոր հարցերին պատախանելու համար:
Խնդրում եմ օգնեք ինձ ևս մեկ հարցում` յուղման կետ բացելու համար ինչ հարկեր են պետք մուծել:
Հեղինե.
Հարգելի պատասխանող, ինձ հետաքրքրում է, թե ինչ հարկային պարտավորություններ ունի մասնավոր մսուր–մանկապարտեզը, և ինչ պայմաններով է տրամադրվում լիցենզիա՝ նման գործունեություն ծավալելու համար:
Մի հարց էլ: Կա՞ արդյոք մաքսազերծում անձնական օգտագործման համակարգչի ՀՀ տեղափոխման դեպքում /նոութբուք/ ՌԴ-ից՝ ՌԴ քաղաքացու կողմից։
Ofelya.
Ես կուզենայի իմանալ ,եթե հկ-ին ծառայությունների մատուցման պայմանագրով գումար է փոխանցվել, ապա ի՞նչ մոտեցում է պետք տալ և ի՞նչ հարկեր վճարել, և ընդհանրապես մանարամասն որտեղ է կարելի ծանոթանալ հկ-ի հաշվապահական հաշվառման մասին:
Մանուշ.
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք հարցիս:
Եթե հարկատուն երեք և ավելի տարի չի վճարել հարկային պարտականությունները, օրինակ սեփական հողի հարկ և գույքահարկ, ինչպես է պետք վարվել , որպեսզի կատարի վճարումները:Կանխավ շնորհակալություն:
Ruzanna.
Ես կուզեի իմանալ, արդյոք հասարակական կազմակերպությունները հարկեր վճարում են, եթե այո, ապա ի՞նչ հարկեր:
Դ.
Բարև, մի հարց ունեմ . ՍՊԸ – ն չունի աշխատող, միայն նրա տերն է , չի ստացել եկամուտ , ի՞նչ հարկ նա պետք է վճարի:
Մանե.
Հարկերի մասին ՀՀ օրենքի Հոդված 11-ում նշված է թե հարկման նպատակով ովքեր են համարվում փոխկապակցված անձինք և անձանց խումբ: Պրակտիկայում կամ ՀՀ հարկային օրենսգրքում որ հարկատեսակի մասին օրենքում է կիրառվում այս հոդվածը:
Հայ գործարարների 39%-ը պատասխանել է գտնում է, որ հարկային ռեժիմի կայունությունը կարևորագույն գործոնն է արտասահմանյան երկրներում ներդրումներ կատարելիս: Ինչպես հաղորդում է Գրանդ Թորնթոն Ամիօթ աուդիտորական-քոնսալթինգային ընկերության մամլո ծառայությունը, նման տվյալներ են բերված Գրանդ Թորնթոն Ինթերնեյշնլ հետազոտությունների ամենամյա զեկույցում: Ընդ որում, Կարդալ ավելին “GTA. Կայուն հարկային ռեժիմը կարևորագույն գործոնն է արտասահմանյան երկրներում ներդրումներ կատարելիս” →
Zeno.
Խնդրում եմ օգնել ինձ այս հարցում: Ես երկքաղաքացի եմ` Հայաստանի և ԱՄՆ-ի: Արդյոք իմ գործատուն պարտադիր պետք է եկամտահարկ, սոց. և այլ հարկեր վճարի իմ համար, կամ ընդհանրապես ինչպե՞ս է երկքաղաքացին հարկվում Հայաստանում:
Շնորհակալություն:
Վրույր.
Երբ Ա/Ձ-ի շրջանառությունը գերազանցում է հաստատագրված վճարի չափը ի՞նչ հարկման է ենթարկվում Ա/Ձ-ն:
Հայցում եմ կոռեկտ պատասխան
Անուշ.
Ողջույն…ես տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողուհի եմ և բաժնետիրական ընկերությունների հաշվապահական հաշվառում առարկայից “Պետական տուրքը Բաժնետիրական ընկերություններում” թեման անհասկանալի է ինձ համար:Կցանկանաի հնարավորության դեպքում որևէ նյութ կարդալ ձեր կայքում այդ թեմայի շուրջ…..կանխավ շնորհակալ եմ:
2010թ.-ը սկսվել և շարունակում է ընթանալ գերակատարումներով: ՊԵԿ մամուլի ծառայության ներկայացրած տվյալներով, հաշվետու տարվա առաջին եռամսյակի հավաքագրումները գերակատարվել են և հարկային, և մաքսային մասով, որի արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել 126.7 մլրդ դրամ` պլանային առաջադրանքի 116.9 մլրդ դրամի փոխարեն կամ ավել է հավաքագրվել 9.8 մլրդ դրամով:
Միաժամանակ, նախորդ տարվա առաջին եռամսյակի բոլոր ամիսների համեմատությամբ նույնպես աճ է արձանագրվել, որը ընդհանուր առմամբ Կարդալ ավելին “Գերակատարումներ՝ հարկային և մաքսային ուղղություններով” →
Բոլորին քաջ ծանոթ է “деньги не пахнут”` “փողից հոտ չի գալիս” արտահայտությունը, սակայն որտեղի՞ց է այն առաջացել:
Հռոմեական կայսր Վեսպասիանոսին բաժին էր ընկել քաղաքացիական պատերազմից ավերված երկիր, այդ պատճառով նա ստիպված էր կիրառել իսկապես ոչ սովորական մտածելակերպ և կառավարչական տաղանդ` այն վերականգնելու համար: Պետական գանձարանի` որքան հնարավոր է արագ լցնելու անհրաժեշտությունը պարտադրեց Վեսպասիանոսին ամենատարբեր հարկեր մտցնել և խստագույնս պատժել դրանց վճարելուց խուսափողներին, ինչը հռոմեացիներին առիթ տվեց բավական հեգնական և ծաղրական վերաբերվել իրենց կայսրին, ում դժգոհ քաղաքացիները երբեմն նույնիսկ մեղադրում էին սակավամտության մեջ: Կարդալ ավելին “Ինչու՞ փողից հոտ չի գալիս” →
Հետաքրքիր է նշել, որ Հին Արևելքի պատմության մեջ հարկեր հավաքելու պատճառով ապստամբություններ գրեթե չեն եղել, քանի որ երկրի ողջ բնակչությունը հասկանում էր հարկերի անհրաժեշտությունը պետության համար: Նույնիսկ “հարկեր” բառը հին ասորականից թարգմանվում էր որպես “օգտակար աշխատանք”:
Հարկերը Ասորական կայսրությունում վճարվում էին բնամթերքով` ձիերով, ցորենով, ծղոտով, ինչը առաջին հերթին պայմանավորված էր ասորական պետության ռազմական բնույթով: Ծղոտի հարկը կազմում էր բերքի 25 %, իսկ ցորենինը` 10 %: Կարդալ ավելին “Հետաքրքիր փաստեր հարկերի մասին” →
էդվարդ.
Խնդրում եմ օգնել ինձ նյութերով Հայաստանի վերաբերյալ` ինչպես է հարկվում ,ինչպես է վերահսկվում , ինչ օրենք կամ հայեցակարգեր կա ոլորտի վերաբերյալ և այլն:
Այս թեմայում կփորձենք անդրադառնալ այն բոլոր հիմնական օրենսդրական փոփոխություններին, որոնք կատարվել են վերջերս: Կարդալ ավելին “Օրենսդրական փոփոխություններ” →
Նարինե.
Բարև Ձեզ,
Ինչպես կարող ենք ծանոթանալ 2010թ.հարկային դաշտի բոլոր փոփոխությունների փաթեթին:
Մհեր.
Խնդրում եմ պատասխանեք իմ հարցերին:
Կազմակերպություն հիմնադրելիս` նախքան դրամարկղի գիրքը հանելը, կատարվում են որոշակի ծախսեր. օր. կնիքի համար, պետ.գրանցման համար պետ տուրք և այլն: Որպես ինչ պետք է ձևակերպել այդ գումարը և ինչպես պետք է գրանցել այդ ծախսերը դրամարկղի գիրքում այն ստանալուց հետո:
ԵՎ երկրորդ հարցս. Կարող է արդյոք ընկերության տնօրենը ինքն իրենից անտոկոս փոխառություն վերցնի` դրամարկղում գումար չլինելու դեպքում:
Նախապես շնորհակալ եմ
Ա/Ձ ԱԱՀ ԵՏՄ ՀԴՄ ՀԿ ՀՄ ՍՊԸ ազատում անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատաժամանակ աշխատանք աշխատավարձ առևտուր արձակուրդ արձակուրդային արտադրություն բյուլետեն գործկա դադարեցում դեկրետ դիմում եկամտահարկ եկամտային հարկ էլեկտրոնային էլեկտրոնային հաշիվ էլեկտրոնային հաշվետվություն թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն ծախսի հիմնավորում ծառայությունների մատուցում կանխիկ համատեղությամբ հաշիվ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվապահ հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր հիմնադիր հիմնական միջոց հիվանդաթերթիկ հրաման ձեռքբերում ձևակերպում մաքսազերծում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ շահութահարկ շրջանառության հարկ ոչ ռեզիդենտ պայմանագիր սոց. վճար սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր քաղաքացիաիրավական ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
© 2020 Accountant.am
Վերջին մեկնաբանություններ