Tag: հարկեր և տուրքեր

Տերմինալի տեղադրում տարածքում

Հասմիկ․

Ողջույն, հարգելի կոլեգաներ։ Թարգմանչությամբ զբաղվող ԱՁ-ն նաև տերմինալ է տեղադրել այն տարածքում, որտեղ իրականացնում է թարգմանչական գործունեությունը, տերմինալը անհատույց է իրեն տրվել, տարածքը իր անունով չի։ Խնդրում եմ ուղղորդել՝ ի՞նչ հարկատեսակով է հարկվելու, տերմինալի դասակարգիչը և արդյո՞ք տարածքի և տերմինալի անհատույց վարձակալության պայմանագիր անհրաժեշտ է, որտեղ տեղադրված է տերմինալը։ Կանխավ շնորհակալ եմ։

Արդյո՞ք առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ

Աննա․

Հարգելի հաշվապահներ,

ՀՀ-ում հաշվառված կազմակերպությունը ծառայություններ է ստացել Վրաստանի ռեզիդենտ կազմակերպությունից, մասնավորապես գովազդային, թարգմանչական, խորհրդատվական ծառայություններ։ Եվ այդ ընթացքում օֆիսային տարածք է վարձակալել Վրաստանում։ Այս բոլոր գործարքների համար Հայաստանից Վրաստան փոխանցումներ է իրականացվել։ Հարցս հետևյալն է․ արդյո՞ք ոչ ռեզիդենտի շահութահարկ է առաջանում այս գործարքների մասով, եթե բոլոր Վրացական կազմակերպությունները տրամադրել են ռեզիդենտության տեղեկանք, և բոլոր ծառայությունների մատակարարման վայրը եղել է Վրաստանը։

Արդյո՞ք սարքավորման արժեքը ենթակա է նվազեցման

Ժաննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում։ Կազմակերպությունը դուրս է գրել թանկարժեք սարքավորում անսարք լինելու պատճառով՝ 57 մլն դրամի, արդյո՞ք դուրս գրման ծախսը (57 մլն դրամը) նվազեցվում է շահութահարկից։ Շնորհակալություն։

Գրաֆիկ դիզայների գործունեություն

Նարինե․

Ես գրաֆիկ դիզայներ եմ։ Աշխատում եմ ազատ գրաֆիկով։ Տարվա մեջ կարող եմ ունենալ մի քանի պատվեր։ Ամիսներ է լինում, որ չեմ աշխատում։ Միջին աշխատավարձը կազմում է 20 000 – 30 000 դրամ։ Հարկային ի՞նչ դաշտ գոյություն ունի ԱՁ բացելու և հարկեր վճարելու՝ ժամավճարի տեսքով։ Եվ միջին աշխատավարձի չափի բարձրացումը հարկային ի՞նչ պարտավորություններ է ստեղծում։

Ինտերնետ կապի մատակարարում

Գրիշա․

Բարև Ձեզ։ Արդյո՞ք մարզում գործունեություն իրականացնող ՍՊԸ-ն,որը զբաղվում է ինտերնետ պրովայդինգով (ինտերնետ մատակարար), և որի տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը, կարող է համարվել միկրոբիզնես։

Լվա ինքդ կետի գործունեություն

Hapet.

Համաձայն 12 հունիս 2024թ “Հարկային օրենսգրում փոփոխություններ կատարելու մասին” ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման գործունեությունը չի կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Արդյո՞ք ավտոմեքենաների ինքնուրույն լվացման կետերը (լվա ինքդ), որտեղ ավտոմեքենաները լվացվում են ոչ հարկ վճարողի կողմից, ներառվում են “Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում” տնտեսական գործունեության դասակարգման G 45.2 խմբի մեջ, մասնավորապես G 45.20.4 ՝ Ավտոմեքենաների լվացում, փայլեցում, ներկում և այլ համանման ծառայություններ, ենթախմբի մեջ: Հարկ եմ համարում նշել, որ ավտոմեքենաների ինքնուրույն լվացման կետերում ինքնուրույն լվացվում են նաև այլ իրեր և առարկաներ (գորգեր, կենցաղային իրեր, հեծանիվներ և այլն), որոց մասով կարող է կիրառվել նաև տնտեսական գործունեության այլ դասակարգիչ:

Հացի արտադրություն

Նելլի․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ կասե՞ք՝ հացի արտադրությունը Երևան քաղաքում կարո՞ղ է 2025 թվականին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվել։

Կար ու ձևի գործունեություն

Անահիտ․

Բարև Ձեզ։ Հարգելիներս, կարո՞ղ եք ինձ ասել․ ես կարի անող եմ՝ շորեր եմ ձևում, կարում երբեմն մանկապարտեզների համար, մի քանի շոր եմ կարում և դրա համար հաշիվ վավերագիր եմ ուղարկում։ Նախկինում աշխատել եմ միկրոձեռնարկությունով։ Հունվարից նորից կարո՞ղ եմ աշխատել միկրոձեռնարկությունով։

ՍՊԸ կազմակերպում է նաև ուղևորափոխադրումներ

Էդուարդ․

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ ՍՊԸ-ն աշխատում է միկրոձեռնարկատիրության հարկային դաշտում, բայց զբաղվում է նաև ոչ կանոնավոր ուղևորափոխադրմամբ Հայաստանի սահմաններում, անհատույց տրամադրված ավտոմոբիլներով՝ կազմակերպում ենք էքսկուրսիաներ, շրջագայություններ, պատվերով ուղևորափոխադրումներ։ Հիմա ունեմ մի քանի հարց․

1․ արդյո՞ք պետք է տեղափոխվել շրջհարկի դաշտ, թե՞ կարելի է նաև միկրոյով ստանալ 19,7 հոդվածով սահմանաված արտոնագիրը։

2․ հաշվետվություններում արտոնագրի մեջ նշված է “մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրում”, եթե արտոնագիրը ստանանք, հնարավո՞ր է հետագայում տաքսի ծառայություն մատուցելու հետ կապված հարկային պարտավորություններ, լիցենզիայի պահանջ և այլն առաջանան։

Քարի արտադրություն մարզում

Գոռ․

Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ մարզում քարի արտադրամասը համարվու՞մ է միկրոձեռնարկատիդություն։ Տնտեսական դասակարգիչը C23612։

Արդյո՞ք ծաղիկը համարվում է գյուղատնտեսական արտադրանք

Մերի․

Բարև Ձեզ։ Ծաղկի սրահը եթե շուկայից է գնում ծաղիկը, պետք է միակողմանի գնման ակտ կազմի, իսկ հարկվելու՞ է 20 տոկոս, թե՞ գյուղատնտեսական արտադրանք է համարվում։

Ֆրիլանս գործունեություն

Մարիամ․

Բարև ձեզ։ Ֆլիլանս թարգմանչական կամ լեզվաբանական ծառայությունների ժամավճարով աշխատանքը արտասահմանյան ընկերության հետ ենթակա՞ է հայտարարագրման։ Նույն հարցը նաև հարկման մասին շրջանառության հարկի վերաբերյալ փոփոխությունների համատեքստում։

Աշխատավարձի նվազեցում շրջանառության հարկի հաշվարկի ժամանակ

Արփինե․

Բարև Ձեզ։ Հանրային սնունդը աշխատում է շրջհարկով, արդյոք կարո՞ղ է աշխատողների աշխատավարձը (գրանցված աշխատավարձը) նվազեցնել 3%-ով, եթե այո, ապա հաշվարկեմ նաև սոց․ վճարը, եկամտահարկն ու բանակի գումարը ներառյալ։ Խնդրում եմ նշել օրենքի հղում։

Բնակարանի վաճառք

Արմինե․

Բարև Ձեզ։ Շնորհակալ կլինեմ, եթե հուշեք, թե արդյո՞ք բնակարանի վաճառքի գումարը հարկման ենթակա է։

Արդյո՞ք N81.10.0 դասակարգիչը կարող է համարվել միկրոձեռնարկատիրություն

Ալվինա․

Ողջույն, ըստ 2025 թվականի հունվարի 1-ից ընդունված փոփուխությունների, մի շարք միկրոձեռնարկատիրություններ միկրոձեռնարկատիրության համակարգից դուրս են եկել, սակայն մի փոքր չեմ հասկանում, արդյո՞ք N81.10.0 դասակարգչով գրանցված Ա/Ձ-ն մտնում է այդ ցանկի մեջ, թե՞ ոչ:

ՏՏ ոլորտի հարկեր

Սերգեյ․

Բարև Ձեզ։ Ես ծրագրավորող եմ և ունեմ ԱՁ։ Աշխատում եմ մի քան ընկերությունների հետ։ Եթե տարեկան շրջանառությունը անցնի 50 միլիոն դրամ կամ մինչև 50 միլիոն, ապա 2 ղեպքում էլ ինչքա՞ն եմ հարկ վճարելու՝ վերջին օրենքի փոփոխությունները հաշվի առնելով։ Կանխավ շնորհակալություն։

Աշխատուժի տրամադրման գործունեություն

Կարեն․

Բարև Ձեզ, ընկերությունը աշխատակիցներ է տրամադրում ԱՄՆ գրանցված ընկերությունների տարբեր ոլորտներում։ Օրինակ՝ իրավաբանի օգնական իրավաբանական գրասենյակում։ Իրենց դուրս է գրելու հաշիվներ և վարձատրելու է աշխատակիցներին ՀՀ-ում։ Ո՞ր հարկատեսակով է առավել ձեռնտու աշխատել։

ՏՏ ոլորտի հարկեր 2025

Մերի․

Բարև ձեզ, կարո՞ղ եք ասել՝ 2025 թվականից որքա՞ն է դառնում ՏՏ ֆրիլանսի դրույքաչափը ԱՁ շրջանառության դեպքում, շփոթմունք է առաջանում, տարբեր կարծիքներ են ասում, դա 1% Է, եթե համապատասխանի ցանկին, իսկ եթե չի համապատասխանում, ուրեմն 10% պետք է վճարենք, թե՞ 5%։ Շնորհակալություն։

Ինչպե՞ս է հաշվարկվում ԱՁ դրոշմանիշային վճարը

Սուրեն․

Բարև ձեզ, ի՞նչ է նշանակում հաշվարկման բազա Ա/Ձ միկրոձեռնարկատիրության դրոշմանիշային վճարի համար, դա եկամու՞տն է, թե՞ ամբողջ շրջանառությունը։ Օրինակ, ես կահույք եմ պատրաստում, որն արժի 450 000 դրամ, ինձ հաճախորդը վճարում է այդքան, բայց իմ եկամուտը 100 000 դրամ է, ես օնլայն ներկայացրել եմ հաշիվ վավերագիր 450 000 դրամ, հիմա դրոշմանիշային վճարը ինչպե՞ս պետք է հաշվեն, ո՞րն է հաշվարկման բազան, խնդրում եմ բացատրեք՝ միգուցե ես պետք է իմ եկամուտը ներկայացնեմ միայն։