
ՀԴՄ ֆիսկալ հաշվետվության հետ կապված
Արմեն.
Բարև ձեզ, ո՞վ կասի` Datecs DP-15 ՀԴՄ ինչպե՞ս կարող եմ ամսական հաշվետվությունը հանեմ: Օրեկան հաշվետվությունը հանում եմ, պետք է դրանք գումարեմ, թե՞ կա միանգամից հանելու ձև:

ԱՁ զբաղվում է հեռախոսների վերանորոգումով
Haik.
Ունեմ ԱՁ, չունեմ աշխատող, զբաղվում եմ հեռախոսների վերանորոգումով: Ունեմ ՀԴՄ, նույնականացման քարտ: Կարո՞ղ եմ ինքս վարել իմ հաշվապահությունը, ի՞նչ է պետք դրա համար:

ՀԴՄ կտրոնի վրա ապրանքի/ծառայության անվանման տպելու պահանջի վերաբերյալ
Արման.
Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ՀԴՄ կտրոնի վրա ապրանքի/ծառայության անվանման տպելու պահանջը դուրս է եկել փոքր կազմակերպությունների համար: Խնդրում եմ նշել համապատասխան որոշման/հրամանի համարը:

ՀԴՄ սպասարկման վճար
Արման.
Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ճիշտ է, որ ՀԴՄ սպասարկման վճարը կրճատվել է մինչև 1 000 դրամ:

Ապրանքի անվանման նշումը ՀԴՄ կտրոնի վրա
arpine.
Բարև ձեզ, կասե՞ք խնդրեմ՝ նոր գրանցված ԱՁ-ն աշխատելու է շրջանառության հարկով, նոր սերնդի ՀԴՄ-ում պարտադի՞ր է ապրանքատեսակի լրացումը 2017թ.-ից և ի՞նչ բացվածքով: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք կազմակերպությունը կարող է հաշվանցել ԱԱՀ
Arsine.
ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ով:
Կանխիկ (հիմք` ՀԴՄ կտրոն) ձեռք է բերել ապրանքներ, որոնք վաճառել է հարկային հաշվով: Եթե, օրինակ, ձեռք բերված ապրանքի ՀԴՄ կտրոնը 300 000 դրամի է, ապա իրավունք ունի՞ արդյոք հաշվանցել դրանում առանձնացված ԱԱՀ-ն:
Կանխավ շնորհակալություն:

Ծառայության անվանման տպում ՀԴՄ կտրոնի վրա
Արման.
Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ծառայությունների անվանումներն էլ պետք է տպել ՀԴՄ կտրոնի վրա համաձայն դասակարգչի, թե՞ խոսքը վերաբերում է միայն ապրանքներին: Շնորհակալություն:

ՀԴՄ ֆիսկալ հասույթի տպում
Astghik94.
Բարև ձեզ:
Ինձ անհրաժեշտ է հին սերնդի ՀԴՄ սարքից հանել նախորդ ամիսների ֆիսկալ հասույթը: Դա հնարավո՞ր է և ինչպե՞ս:

Datecs MP-55B մոդելի ՀԴՄ գրանցում
Արթուր.
Արդյո՞ք կարելի է Datecs MP-55B մոդելի սարքը գրանցել վաճառքով զբաղվելու համար որպես ԱՁ:

Ինչպե՞ս է հաշվարկվելու հարկային պարտավորությունը
Դավիթ.
Խնդրում եմ կրկին օգնել (շտապ է, քանի որ գործունեությունը հուլիսի մեկից սկսել եմ):
Ինձ անհրաժեշտ է.
1. ԱԱՀ-ից ազատված գյուղտեխնիկայի և անասնաբուժական դեղորայքի ցանկը (խնդրում եմ համապատասխան հղումով)
2. Եթե ես ունեմ կոմիսիոնի պայմանագիր և վաճառում եմ գյուղտեխնիկա, որի դիմաց ես ստանում եմ միջնորդավճար, ես ինչպե՞ս պետք է հարկվեմ` իմ միջորդավճարի՞ց, թե՞ վաճառված ապրանքի գնից:
Օրինակ.
վաճառել եմ խոտնհնձիչ մեքենա մեկ հատ՝ մեկ միլիոն ՀՀ դրամով, որից համաձայն կոմիսիոն պայմանագրի ես ստանում եմ 5% միջնորդավճար 50.000 ՀՀ դրամ: Բայց ես ՀԴՄ տպում եմ 1.000.000 ՀՀ դրամի համար: Տվյալ դեպքում ԱԱՀ-ի 16.67 %-ը իմ միջնորդավճարի՞ց է գանձվում, թե՞ 1.000.000 ՀՀ դրամից: Եթե իմ միջնորդավճարից է գանձվելու, ապա հարկայինը կտեսնի, որ ես 1.000.000 ՀՀ դրամի ՀԴՄ եմ տպել, բայց հարկ եմ վճարել 50.000 ՀՀ դրամից (միջնորդավճարից), ինչպե՞ս ես պետք է պարզաբանեմ հարկայինին: Եվ դրամարկղային գրքում ես գրում եմ իմ միջնորդավճարը, թե՞ վաճառված ապրանքի գինը:
Հարգանքով,
Դավիթ

Արդյո՞ք պետք է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրել ֆիզիկական անձին
Լիլիթ.
Հարգելի կոլեգաներ, ես զբաղվում եմ տուրիստական ընկերության հաշվապահությամբ, որը հիմնականում զբաղվում է ավիատոսմերի վաճառքով: Ընկերությունը չունի ՀԴՄ, իսկ ավիատոմսերի վաճառքն ազատված է ՀԴՄ-ից: Հարցս հետևյալն է. արդյո՞ք վաճառված յուրաքանչյուր ավիատոմսի համար պետք է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրեմ ֆիզիկական անձին, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

ՀԴՄ գրանցման հայտի մեջ սխալ է թույլ տրվել
Սոնա.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել: ՀԴՄ-ի գրանցման հայտի մեջ սխալ է թույլ տրվել, մասնավորապես՝ գործունեության հասցեն անգլերեն տառատեսակով է գրվել: Խնդրում եմ, ասեք` ինչպե՞ս պետք է ուղղում արվի: Նոր հայտը լրացնելուց գրում է, որ տվյալ ՀԴՄ-ն արդեն գրանցված է: Արդյո՞ք պետք է ՀԴՄ-ն հանել գրանցումից և նոր հայտ ուղարկել, այն դեպքում, երբ այդ ՀԴՄ-ով արդեն մի քանի օր է գործունեություն է ծավալվել:

ԱՁ ցանկանում է զբաղվել գործունեությամբ սահմանամերձ շրջանում
David.
Բարև ձեզ,
Ես ցանկանում եմ բացել Ա/Ձ սահմանամերձ շրջանում, որը պետք է զբաղվի անասնաբուժական դեղորայքի և գյուղտեխնիկայի վաճառքով (տրակտոր, կթի ագրեգատներ, խոտհնձիչ մեքենա և այլն), խնդրում եմ ասեք.
1. Ես շրջանառության հարկով, թե Ավելացված Արժեքի Հարկով պետք է հարկվեմ (խնդրում եմ համապատասխան օրենքի հոդվածի, որոշման հղումով),
2. Եկամտային հարկման մասով սահմանամերձ շրջանը ի՞նչ արտոնություններից կարող է օգտվել (խնդրում եմ համապատասխան օրենքի հոդվածի, որոշման հղումով),
3. Ա/Ձ բացելու համար ի՞նչ հերթական քայլեր են պետք
4. Որքա՞ն գումար է մոտավոր անհրաժեշտ Ա/Ձ բացելու համար (ՀԴՄ սարքը ներառյալ) և որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ Ա/Ձ գրանցելու համար

ՀԴՄ կտրոնների վրա ապրանքներն իրենց կոդերով տպելու պահանջ
Արման.
Ժողովուրդ, ի՞նչ նորություն ունեք ՀԴՄ կտրոնների վրա ապրանքներն իրենց կոդերով տպելու պահանջի հետ կապված: Արդյո՞ք մայիսի 1-ից գործելու է օրենքը, թե՞ ոչ:

Մետաղադրամով շահագործվող սուրճի ավտոմատների դեպքում ՀԴՄ չտրամադրելը
Հակոբ.
Հարգելի կոլեգաներ, եթե կարելի է, մի հարց էլ ես ունեմ:
Մետաղադրամով շահագործվող սուրճի ավտոմատների դեպքում ՀԴՄ չտրամադրելը ո՞ր օրենքով է կարգավորվում (կխնդրեի տալ օրենքի կամ օրենքի մի մասի վրա հղումը):
Կանխավ շնորհակալություն:

ԱՁ ցանկանում է աշխատել շրջանառության հարկով
Արամ.
Բարև ձեզ, ես ԵՏՄ-ից ներկրում եմ ապրանք (սնունդ), ԱՁ-ն իմ անունով է, և իմ սեփական խանութից իրացնում եմ: Շրջանառությունս մոտ 10 000 000 է ամսական, առայժմ աշխատում եմ շրջանառության հարկով, ՀԴՄ-ն 100 տոկոսով մաքրում եմ ամսական: Ինչպե՞ս կարելի է մնալ շրջհարկով աշխատող, հնարավո՞ր է հետագայում ուրիշ ԱՁ բացել և նոր ՀԴՄ: Խնդրում եմ հուշել:

Անձը ծառայության համար և՛ ՀԴՄ կտրոն է ուզում, և՛ հաշիվ-ապրանքագիր
Nune.
Հարգելի կոլեգաներ, ՍՊԸ-ն հարկվում է շրջանառության հարկով: Ֆիզ. անձը ծառայության համար ինձանից և՛ ՀԴՄ կտրոն է ուզում, և՛ հաշիվ ապրանքագիր: Արդյո՞ք ես դրա համար կրկնակի շրջանառություն չեմ տալու: Խնդրում եմ պատասխանեք հնարավորիս շուտ, նախապես շնորհակալություն:

ՀԴՄ պարբերաբար կոդավորվում է
Ավետիսյան.
Բարև ձեզ: Իմ հարցը կապված է Հսկիչ-դրամարկղային մեքենաների հետ: Պարբերական համակարգով (6 ամիս մեկ) կոդավորվում է, և վերանորոգելու համար վճարում եմ 15 000 դրամ: Ինչպե՞ս կարող եմ իսպառ վերացնել այդ խնդիրը:

ԱՁ-ն զբաղվում է արտադրությամբ
Astxik.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Շնորհավորում եմ 2016թ, ցանկանում եմ առողջություն, և այս տարում ոչ մի օրենքի փոփոխություն չլինի:
Հարցս այսպիսին է.
ԱՁ-ն զբաղվում է արտադրությամբ, սակայն արտադրության տարրերից մեկը նաև վաճառում ենք, որը հարկվում է առևտրի մասով, սակայն չունենք խանութ, ՀԴՄ, մենք ենք մատակարարում հ/ֆ-ով և գումարը կանխիկ վերցնում ենք, կարո՞ղ ենք այդպես էլ շարունակել, թե՞ ...
Կանխավ շնորհակալություն:

ՀԴՄ կտրոնների վրա ապրանքի անվանման տպագրման պահանջը հետաձգվեց
Աղբյուր՝ Fintax.am
Այս տարվա դեկտեմբերի 24-ի կառավարության նիստում կառավարությունը որոշեց 2013 թվականի 846 որոշման մեջ կատարել փոփոխություն, համաձայն որի, հետաձգվեց ՀԴՄ կտրոնների վրա ապրանքի (ծառայության) անվանման տպագրման վերջնաժամկետը:
Այսպիսով, 2013 թվականի, 2014 թվականի, 2015 թվականի արդյունքներով մինչև 10.0 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար ՀԴՄ կտրոնների վրա ապրանքի (ծառայության) անվանման տպագրման վերջնաժամկետը սահմանվում է 2016 թվականի մայիսի 1-ը: Մինչև 10.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար սահմանվում է մինչև 2017 թվականի հունվարի 1-ը:
Կառավարությունը որոշեց նաև, որ նախորդ տարվա արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների կողմից ՀԴՄ կտրոնի վրա ապրանքի (ծառայության) անվանումը (տեսակը) պետք է լրացվի ՀՀ էկոնոմիկայի նախարարի 19.09.2013թ. N875-Ն հրամանով հաստատված արտադրանքի դասակարգումն ըստ գործունեության տեսակների դասակարգչի (ԱԴԳՏ) 4-րդ աստիճանին համապատասխան՝ ըստ դասակարգչով սահմանված ապրանքների և ծառայությունների դասերի (4 նիշ), իսկ նախորդ տարվա արդյունքներով 10.0 մլն դրամից մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների կողմից՝ առնվազն 2-րդ աստիճանին համապատասխան՝ ըստ դասակարգչով սահմանված ապրանքների և ծառայությունների դասերի (2 նիշ):
Աղբյուր՝ Fintax.am
Վերջին մեկնաբանություններ