Tag: նպաստ
Արդյո՞ք նպաստի գումարը նվազեցվում է շահութահարկի հաշվարկի ժամանակ
helen.
Հարգելիներս, հարցս հետևյալն է, խնդրում եմ արագ արձագանքել. ֆիզ արձակուրդի գումարը շահութահարկում ծախս չեմ կարող չէ՞ համարել և նվազեցնել:
2013թ-ից անաշխատունակության նպաստները հաշվարկելիս
Լիաննա.
2013թ-ից անաշխատունակության նպաստները հաշվարկելիս 2012թ. բաժին ընկնող ամիսների աշխատավարձերին պե՞տք է ավելացնել սոց. հատկացման գումարները, թե՞ ոչ:
ԱՁ հղիության և ծննդաբերության նպաստ
Զարա.
Բարև ձեզ: Ես Ա/Ձ եմ: 2008թ. օգոստոսից գնացել եմ ֆիզ. արձակուրդ: Աղջիկս արդեն 4 ամսական է, բայց ես մինչև հիմա չեմ ստացել նպաստի գումարը: Խնդրում եմ, ասացեք` որքա՞ն ժամանակում պետք է վճարում կատարվի:
Հիվանդության նպաստի ձևակերպում
Նվարդ.
Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպում տալ հիվանդության նպաստի վերաբերյալ: Կանխավ շնորհակալություն:
ԱՁ ցանկանում է վերսկսել գործունեությունը
Արեն.
Բարև Ձեզ:
Կինս անհատ ձեռներեց է, ով դադարեցրել է իր գործունեությունը ընտանեկան խնդիրների պատճառով: Այժմ նա հղիության երրորդ ամսում է, բայց ցանկություն ունի վերսկսելու գործունեությունը: Արդյո՞ք խնդիրներ կառաջանան երեխայի ծնվելուց հետո ֆիզարձակուրդ գնալու և երեխայի խնամքի համար ամսական 18 000-ական դրամները ստանալու հետ:
Հղիության և ծննդաբերության արձակուրդ
Անի.
Աշխատողը կազմակերպությունում աշխատել է 2012թ. նոյեմբերի 1-ից և հղիության ու ծննդաբերության արձակուրդ, ըստ բյուլետենի, գնում է հունվարի 31-ից: Ո՞ր ամսվա հաշվետվությունում պետք է ներկայացնեմ նրա նպաստը: Արդյո՞ք խնդիր չի առաջանա, որ չի աշխատել լրիվ 3 ամիս: Եվ այդ արձակուրդի ընթացքում եկամտային հարկ հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ: Մի հարց էլ` բյուլետեն բերել է 140 օրվա, բայց նա ունենալու է զույգ երեխաներ, այսինքն՝ պետք է հասներ 180 օր: Ինչպե՞ս վարվեմ: Հիմա նշե՞մ ու հաշվարկե՞մ ըստ 140 օրերի, հետո, երբ բերի մնացած 40 օրվա բյուլետենը, վճարեմ տարբերությունը:
Նպաստի հաշվարկ համաձայն նոր փոփոխությունների
Նաիրա.
Հղիության և ծննդաբերության նպաստը 2013թ.-ի փոփոխություններով ինչպե՞ս եք հաշվարկում, որպեսզի հղին չտուժի: Շնորհակալություն:
Նպաստի հաշվարկման ֆայլ
Նաիրա.
Ո՞վ կարող է ինձ տրամադրել հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկման ֆայլ:
2013թ-ից անաշխատունակության նպաստները հաշվարկելիս
Լիաննա.
2013թ-ից անաշխատունակության նպաստները հաշվարկելիս 2012թ. բաժին ընկնող ամիսների աշխատավարձերին պե՞տք է ավելացնել սոց. հատկացման գումարները, թե՞ ոչ:
Նպաստի հաշվարկ փոփոխություններից հետո
Սոնա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Խնդրում եմ բացատրել, թե այժմ (2013թ.-ից սկսած) ինչպես է հաշվարկվում դեկրետային գումարը, ինչպիսի՞ պահումներ կան, քանի՞ տոկոսով:
Նախօրոք շնորհակալություն, շատ է անհրաժեշտ:
Կպահպանվե՞ն արդյոք 2012թ. ամսական նպաստները
Անահիտ.
Երեխայի հետծննդյան խնամքի համար սահմանված 18 000 դրամ նպաստը ստանալու համար, եթե համապատասխան փաստաթղթերը ներկայացվեն 2013թ., կպահպանվե՞ն արդյոք 2012թ. ամսական նպաստները: Երեխան ծնվել է 08.10.12թ:
Երեխայի խնամքի նպաստ
Աննա.
Կարո՞ղ է արդյոք անհատ ձեռնարկատերը ստանալ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ: Անհատ ձեռնարկատերը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը երեխայի խնամքի համար և վճարում է միայն սոց. վճար:
Նպաստի հաշվարկ
Աստղիկ.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ:
Խնդրում եմ օգնեք ինձ հասկանալ, թե ինչպես պետք է հաշվարկեմ և վճարեմ անաշխատունակության նպաստը` “Եկամտային հարկի մասին” ՀՀ օրենքի նոր փոփոխության համաձայն: Կանխավ շնորհակալություն:
Եթե նպաստի գումարը մեծ է սոց. վճարից
Անուշ.
Հարգելի հաշվապահներ, եթե ֆիզ. արձակուրդի գումարը ավելի շատ է, քան սոցիալական ապահովագրության վճարների գծով (գործատու) գոմարը, ես ի՞նչ պետք է անեմ և որտե՞ղ կարող եմ կարդալ դրա մասին: Կարո՞ղ եմ գործատուի սոց վճարը ու 3% սոց. վճարը գումարել իրար և վճարել, չէ՞ որ հաշվետվության մեջ դրանց գումարից է կատարվում ծախսը և մնում վճարվող սոցիալական վճարի ամսվա գումարը:
Նպաստի հաշվարկման նոր կարգ
Karina.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք: Լսել եմ, որ 2013թ.-ի հունվարի 1-ից սկսած փոխվում է ծննդաբերության նպաստի հաշվարկի ձևը: Ինչպե՞ս պետք է կատարել հաշվարկը: Շնորհակալություն:
Որքա՞ն է հիվանդության նպաստը
Liana.
Բարև Ձեզ:
Ինձ հետաքրքիր է, թե հիվանդության պատճառով աշխատանքից բացակայելու դեպքում (հիվանդության թերթիկի առկայությամբ) որքա՞ն գումար են ինձ վճարելու: Իմ միջին աշխատավարձի չափո՞վ, թե՞ ավելի քիչ: Շնորհակալություն:
Նպաստ ստանալու վերաբերյալ
Աննա.
Եթե կազմակերպությունը չի լուծարվել, բայց մի որոշ ժամանակով դադարեցել է գործունեությունը, հետծնդյան նպաստը շարունակելու՞ եմ ստանալ:
Հղիության և ծննդաբերության արձակուրդ
Աննա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ մի հարց է հետաքրքրում: Եթե ուսուցիչը դպրոցում աշխատել է ընդամենը 2 ամիս և հղիացել, նա իրավունք ունի՞ օգտվելու ֆիզարձակուրդից: Նա մինչև դպրոց մտնելը աշխատել է ինչ-որ այլ կազմակերպությունում: Որքա՞ն է ֆիզից օգտվելու անհրաժեշտ ստաժը տվյալ հիմնարկում: Նախապես շնորհակալ եմ:
Ի՞նչ պահումներ են կատարվում նպաստից
Հայկուհի.
Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս` աշխատողին անաշխատունակության նպաստ վճարելիս գործատուի կողմից վճարվող գումարից կամ պետության կողմից վճարվող գումարից սոց. վճար, եկամտահարկ պահվու՞մ է:
Ինչպե՞ս է հաշվարկվում միջին աշխատավարձը
Arevik.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասացեք` եթե հղին աշխատել է 2 ամիս և աշխատավարձը 50000 դրամ է կազմել, ապա ի՞նչ գումարով է հաշվարկվում դեկրետային գումարը, նորից 32500 դրամով:
Ե՞րբ է տրվում երեխային հասնող նպաստը
Կարինե.
Ե՞րբ է տրվում երեխային հասնող նպաստը` 18000 դրամը, երեխայի ծնվելուց հետո՞, թե՞ բյուլետենի լրանալուց հետո: Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել նպաստը ստանալու համար: Շնորհակալություն:
Երեխային հասնող միանվագ նպաստ
Կարինե.
Լսել եմ, որ ըստ նոր օրենքի փոխվել է երեխային հասնող միանվագ նպաստի չափը: Եթե դժվար չէ, խնդրում եմ պատասխանեք` ճի՞շտ է դա, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչքա՞ն է դարձել:
Հղիության և ծննդաբերության նպաստ
Մարի.
Ես 5 տարի է աշխատանքային պայմանագրով աշխատել եմ բանկային համակարգում: Այժմ դիմել եմ հղիության և ծննդաբերության արձակուրդ ստանալու համար: Արձակուրդիս հրամանը կազմվել է, 2 շաբաթ է` ես արձակուրդի մեջ եմ, սակայն արձակուրդիս վճարը դեռ չեն փոխանցել: Պատճառաբանվում է, որ ես ժամկետային աշխատող եմ, և ինձ պետք է վճարեն 40 օրվա համար, այսինքն` մինչև աշխատանքային պայմանագրի լրանալը: Կցանկանայի իմանալ` արդյո՞ք գործատուն գործում է ՀՀ օրենսդրության սահմաններում, և որոնք են իմ իրավունքները:
Արդյո՞ք կլուծվի աշխատանքային պայմանագիրը
Մարի.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ հասկանալու օրենքի “տառը”: 3 ամսից լրանալու է իմ` որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը: Եթե ես ներկայացնեմ հղիության մասին տեղեկանք, արդյո՞ք պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո պայմանագիրս կխզվի, և ես նպաստ չեմ ստանա, քանի որ անաշխատունակությունս կծագի պայմանագրի ավարտից հետո: Թե՞ պայմանագիրս կերկարացվի մինչև անաշխատունակության ժամանակահատվածի ավարտը: Շնորհակալություն:
Աշխատավարձը անդրադառնու՞մ է նպաստ ստանալու վրա
Սիրանուշ.
Ունեմ հաշմանդամության 3-րդ կարգ: Աշխատում եմ և ստանում եմ բարձր աշխատավարձ: Աշխատավարձ ստանալը կարող է անդրադառնալ հաշմանդամության նպաստի ստացման վրա:
Հիվանդության նպաստի հաշվարկ
Hayk.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` ինչքան գումար պետք է ստանա աշխատողը հոկտեմբեր ամսին, եթե նա աշխատանքի է ընդունվել 01.06.12-ին, հիվանդության թերթիկ է բերել 02.10-ից մինչև 05.10-ը, աշխատավարձը կազմում է 190000 դրամ, իսկ նախորդ գործատուի մոտ աշխատավարձը կազմել է 150000 դրամ: Խնդրում եմ մանրամասն բացատրեք և նշեք, թե ինչպես է պահվում եկամտահարկը: Նախապես շնորհակալ եմ:
Երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ
Գայանե.
Բարև ձեզ: Ես լրագրող եմ, այժմ գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում և ստանում եմ ամսական 18.000 դրամ: Ուզում եմ իմանալ` այս ընթացքում մինչև երեխայիս երկու տարին լրանալը կարո՞ղ եմ ես թղթակցել և ստանալ հոնորար` միաժամանակ պահպանելով 18.000 դրամը ստանալու իրավունքը: Ինչպե՞ս է սա կարգավորվում օրենքով: Եթե կարող եք, խնդրում եմ նշել նաև օրենքի հղումը, քանի որ չեմ կարողանում համապատասախան բան գտնել օրենքում: Նախապես շնորհակալություն:
Գործատուն հրաժարվում է վճարել նպաստը
Աստղիկ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Դուք շատ հարցերում եք ինձ օգնել, խնդրում եմ օգնել նաև այս հարցիս պատասխանը գտնել: Ես գտնվում եմ նպատակային արձակուրդում (մինչև 3 տարեկան երեխայի խնամք) և աշխատանքի եմ 2014 թվականի հունվարի 27-ին` այսինքն երեխայիս 3 տարին լրանալու հաջորդ օրը: Նորից եմ բալիկի սպասում, սակայն գործատուն հրաժարվում է վճարել իմ 140 օր հղիության և ծննդաբերության նպաստը, ինչպե՞ս վարվեմ ես և հետո 140 օրից հետո արդյո՞ք ինձ կհասնի նպատակային արձակուրդ մինչև 2-րդ երեխայիս 3 տարեկան դառնալը, այսինքն այդ երեք տարին կհաշվվի 2014թ-ից հետո, թե՞ 2013թ.-ից հետո (2-րդ երեխայիս ծնվելուց հետո): Կանխավ շնորհակալություն: Ակնկալում եմ շտապ պատասխան:
Ե՞րբ է վճարվում նպաստը
Լիլիթ.
Բարև ձեզ: Ցանկանում եմ իմանալ` դեկրետայինի գումարը երբ է տրվում, ամբողջությա՞մբ, թե՞ 2 կեսով, և արդյո՞ք մաքուր աշխատավարձից է հաշվարկվում, թե՞ կեղտոտ: Մաքուր աշխատավարձս, որ ստանում եմ, ամեն ամիս կազմում է 126.000 դր:
ԱՁ մեկնում է հղիության և ծննդաբերության արձակուրդ
Մարինե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես հանդիսանում եմ անհատ ձեռնարկատեր և պատրաստվում եմ գնալ դեկրետային արձակուրդի: Այդ ընթացքում պետք է աշխատանքի ընդունեմ ինձ փոխարինող աշխատողի:
1. Ինձ հետաքրքիր է, թե ինչպես է հաշվարկվելու իմ դեկրետային նպաստը, եթե ես վճարում եմ ամսական սահմանված հարկ և սոց. վճար: Ամսական եկամուտս մոտ 150 հազար է կազմում:
2. Ինչպե՞ս է կատարվելու ինձ փոխարինող աշխատողին ընդունելու պահը` ես նորից մնալու՞ եմ որպես անհատ ձեռներեց և ինձ համար և աշխատողի համար վճարելու՞ եմ հարկերը, թե միայն անշխատողի համար:

