Tag: նպաստ

Երեխայի խնամքի նպաստ

Gayane.

Հարգելի հաշվապահներ խնդրում եմ պատասխանել իմ հարցին,եթե մայրը չի աշխատում իրեն հասնում է արդյոք18000 հազար դրամ երեխայի համար կամ հայրը կարող է ստանալ այդ գումարը իր աշխատատեղից, կանխավ շնորհակալ եմ

Կարդալ ավելին Երեխայի խնամքի նպաստ

Ինչպե՞ս հաշվարկել միջին աշխատավարձ

Վարդ.

Ինչպես հաշվարկել միջին աշխատավարձը հետևյալ դեպքի համար.
եթե աշխատողը վերջին արձակուրդից հետո աշխատել է ևս հինգ ամիս, որից հետո նրան տրամադրվել է հղիության և ծննդաբերության արձակուրդ 140 օր և 3 տարի երեխային խնամքի արձակուրդ:
Երկու տարի հետո աշխատողը ազատվում է աշխատանքից և պետք է վճարվի հինգ ամսվա համար չօգտագործված արձակուրդային գումարը:

Կարդալ ավելին Ինչպե՞ս հաշվարկել միջին աշխատավարձ

Ապահովագրական նպաստ

Մանուշ.

Հարգելի կոլեգաներ,
հարցս այսպիսին է`եթե վարձու աշխատողը գտնվում է երեխայի խնամքի համար տրվող ֆիզարձակուրդում և նրան նորից պետք է հղիության և ծննդաբերության արձակուրդ ձևակերպել,այս դեպքում ապահովագրական նպաստ տրվում է , թե` ոչ, արդյոք կարելի է հիմք ընդունել ՀՀ կառավարության N571 Ն որոշման այն կետը, համաձայն որի նախորդող երեք ամիսներին ընդհանրապես չաշխատելու դեպքում որպես միջին աշխատավարձ ընդունվում է նվազագույն աշխատավարձը:Նախապես շնորհակալություն;

Կարդալ ավելին Ապահովագրական նպաստ

Ամենամսյա նպաստ

Լիլիթ.

Բարև ձեզ, կցանկանայի ձեզ ուղղել հետևյալ հարցը: Ես երբեք չեմ աշխատել, ոչ մի հիմնարկում գրանցված չեմ եղել, հետևաբար ոչ մի սոց. վճարումներ չեմ կատարել: Կարո՞ղ եմ արդյոք ես ստանալ ամենամսյա նպաստ երեխայիս համար, ով 6 ամսական է: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ամենամսյա նպաստ

Նպաստի վերաբերյալ

Քրիստինե.

Բարև Ձեզ հարգելիներս: Խնդրում եմ ասել , եթե անչափահաս երեխայի մեկ ծնողը մահացել է , ապա ինչքան է կազմում նպաստը , և ձևակերպելու դեպքում հաշվարկվում է մահացած օրվանից , թե ձևակերպման?

Կարդալ ավելին Նպաստի վերաբերյալ

Երեխայի խնամքի նպաստ

ANIL.

Բարև Ձեզ,
Ես վերջերս վերադարձել եմ ֆիզ. արձակուրդից, անցել է 140 օր, և անցել եմ աշխատանքի, սակայն օրենքով, եթե չանցնեի աշխատանքի, կգնայի երեխայի խնամքի համար արձակուրդ: Հարցս նրանումն է, եթե երեխային խնամում է տատիկը, ով նույնպես աշխատում է, կարող է նա գնալ երեխայի խնամքի արձակուրդ, և արդյոք այդ գնացած տարիները կամ ամիսները նրան ստաժ կհաշվարկվեն և կստանա 18000 ամսական գումարը, որ ես կստանայի, եթե գնայի երեխայի խնամքի արձակուրդ:
Շնորհակալություն:

Կարդալ ավելին Երեխայի խնամքի նպաստ

Եթե մարդ աշխատում է 2 կազմակերպությունում միաժամանակ

Ելենա.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է: Եթե մարդը աշխատում է 2 կազմակերպությունում միաժամանակ՝ հիմնական և համատեղությամբ, նախածննդյան և հետծննդյան արձակուրդը ստանում է միայն հիմնակա՞ն աշխատավայրից, թե՞ 2 տեղից էլ: Իսկ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը` 18 000 դրամը (այս գումարը փոփոխվե՞լ է 2010թ.-ի համար), կստանա կրկնակի՞, երբ 2 տեղից էլ միաժամանակ դուրս գա:

Սպասում եմ ձեր հուշումներին…

Կարդալ ավելին Եթե մարդ աշխատում է 2 կազմակերպությունում միաժամանակ