Tag: շրջանառության հարկ

Վերանորոգման ծառայություններ

Նաիրա․

Բարև Ձեզ։ Ես վերանորոգման ծառայություններ եմ ցանկանում առաջարկել, ԱՁ պետք է բացեմ։ Տվյալ դեպքում գործունեությունը համարվում է միկրոձեռնարկատիրություն, թե՞ շրջանառության հարկ պետք է վճարել։

Ձեռքբերում շուկայից

Աննա․

Հարգելի հաշվապահներ, շրջհարկով աշխատող ՍՊԸ -ն շուկայից ապրանք է գնել (մինչև 300 000), գնման ակտով դրամարկղից ելքագրելու թղթակցող հաշիվը 2282 ճի՞շտ է։

Մեքենայի ձեռքբերում ֆիզ. անձից

Լուսինե․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել տվյալ հարցում: Հունիս ամսին կազմակերպությունը, որն աշխատում է շրջանառության հարկով, և հիմնական գործունեությունը արտադրությունն է, ֆիզ․ անձից գնել է ավտոմեքենա։ Եկամտային հարկի հաշվարկի մեջ ներառել եմ, իսկ արդյո՞ք շրջանառության հարկի 3-րդ եռամսյակի հաշվետվության մեջ նույնպես պետք է ցույց տալ։

Ավանդից ստացված տոկոսների հարկում

Ելենա․

Բարև Ձեզ։ Կազմակերպությունը աշխատում է շրջհարկով։ Ազատ գումարը դրել է բանկում որպես ավանդ։ Այդ ավանդից ստացված տոկոսները հարկվու՞մ են եկամտային հարկի 10%-ով և շրջանառության հարկի 5%-ով (որպես այլ եկամուտ շրջանառության հարկի հաշվարկի 16 տողում), թե՞ 10% (որպես տոկոս շրջանառության հարկի հաշվարկի 11 տողում)։ Կանխավ շնորհակալ եմ։

Ավտոլվացման կետ

Խնդրում եմ պատասխանել՝ ավտոլվացման կետը կարո՞ղ է հարկվել շրջանառության հարկի 5% դրույքաչափով։

Շնորհակալություն։

ԱՁ դրոշմանիշային վճար

Ջուլիա․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն 2023թ․ մինչև մայիս ամիսը աշխատել է միկրոյի դաշտում, շրջանառությունը՝ 5 միլիոն դրամ, որից հետո անցել է շրջանառության հարկի դաշտ։ Հիմա միկրոձեռնարկատիրության ժամանակահատվածում պետք է վճարի 24 000 դրամ դրոշմանիշ, իսկ շրջանառության հարկի դաշտում աշխատելու համար տարեկան 40 000 շահութահարկ, 40 000 սոցիալական վճար +120 000 էլի՞ դրոշմանիշ։

Օրավարձով բնակարանների տրամադրման գործունեություն

Արթուր․

Բարև Ձեզ։

Ուզում եմ իմանալ՝ օրավարձով բնակարանների տրամադրման գործունեությունը կարո՞ղ է համարվել հյուրատնային գործունեություն I55 տնտեսական դասակրգչի տակ և հարկվել շրջանառությոան հարկով 5% ով։

ԱՁ – ների եկամուտների մասին հայտարարագիր

Վահագն․

ԱՁ-երը, որոնք աշխատում են միկրոձեռնարկատիրության կամ շրջանառության հարկի դաշտում, 2023թ-ի համար պե՞տք է ներկայացնեն եկամուտների մասին հայտարարագիր, թե՞ այդ օրենքը ԱՁ-երին կվերաբերվի 2025թ-ից։

Wildberries հարթակում գործունեություն

Լաուրա․

Բարև Ձեզ։ Wildberries – ի սպսարկման կետը ծառայություններ է մատուցում` ներկրում, արտահանում, աշխատում է շրջանառության հարկով, չունի գրանցված աշխատողներ, բացվել է նոյեմբերի 25-ից, դեռևս մեկ գործարք է կատարել։ Խնդրում եմ ասեք՝ բացի եռամսյակային շրջանառության հարկի հաշվարկից ուրիշ ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել, և ո՞րն է դասակարգիչ կոդը։

Արդյո՞ք կլինի փոխկապակցվածություն

Լուսինե․

Բարև Ձեզ, ունեմ ՍՊԸ, որը գտնվում է դադարի մեջ։ Ֆիզ․ անձով ապրանք եմ բերել, մաքսատանը ասեցին, որ պետք է բացվի Ա/Ձ, որ կարողանանք ապրանքը մաքսազերծել: Ուզում եմ հասկանալ՝ արդյո՞ք կարող եմ գործել շրջանառության հարկով: Փոխկապակցվածություն չի՞ դիտարկվի։

Շրջանառության հարկ 2024

Կիմ․

Ա/Ձ-ն հարկվում է ԱԱՀ-ով, ցանկանում ենք 2024 թվականը փոխել շրջանառության հարկի հարկատեսակով, խնդրում եմ ասել՝ ի՞նչ հայտարարություններ պետք է ներկայացնել և ե՞րբ պետք է ներլայացնել։ Կանխավ շնորհակալ եմ։

Կահույքի արտադրամաս

Անա․

Բարև ձեզ, մեկ հարց ունեմ, կխնդրեյի պատասխանել․ ցանկանում եմ հիմնել կահույքի արտադրամաս՝ հիմնականում փայտից, առանց որևէ այլ նյութերի, ամառանոցների, տաղավարների և նմանատիպ կահույք։ Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ դասիչով պետք է գրանցեմ ընկերությունը, և արդյո՞ք կարող եմ բացել ԱՁ և աշխատել շրջհարկով։ Շնորհակալություն։

ԱՁ գերազանցել է 24 միլիոնի շեմը

Քսենիա․

Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, միկրոյով աշխատող ԱՁ-ն 24 միլիոնի շեմը գերազանցել է 5 օր առաջ, եթե ՇՀ 201 ձևի մեջ նշվում է այն օրը, որի դրությամբ դեռ շեմը չէր անցել, ուրեմն կարո՞ղ է հաջորդ տարի ևս համարվել միկրո։

Ա/Ձ ցանկանում է կատարել մաքրման աշխատանքներ

Սյուզան․

Բարև Ձեզ։ Ա/Ձ ցանկանում է կատարել մաքրման աշխատանքներ, ո՞րն է ճիշտ․

1․ Միկրոձեռնարկատիրությա՞ն, թե՞ շրջ․ հարկի հայտը ներկայացնի։ Այս պահին կազմակերպության հետ պետք է աշխատի, հետագայում տան մաքրման ծառայություններ պետք է կատարի։

2․Բանկային հաշիվ բացելուց հետո կարո՞ղ են փոխանցումները հաշվին կատարվել, թե՞ ՀԴՄ է հարկավոր։

ԱՁ-ը կազմակերպում է համերգ

Հասմիկ․

ԱՁ-ը կազմակերպում է համերգ, կարո՞ղ է աշխատել շրջանառության հարկով, և քանի՞ տոկոսով է հարկվելու՝ 10, թե՞ 5։

Էլոսի և մատնահարդարման ծառայություններ

Նաիրա․

Բարև Ձեզ, ես սեփական տարածք ունեմ, ցանկանում եմ Էլոսի և մատնահարդարման ծառայություններ մատուցել։ Միկրոձեռնարկատիրակա՞ն գործունեություն է, թե՞ վճարելու եմ շրջանառության հարկ։

Հանրային սննդի գործունեություն դպրոցում

Մարիամ․

Դպրոցի բուֆետը ո՞ր տնտեսական դասկակարգիչով ավելի ճիշտ կլինի որ աշխատի, շրջանառության հարկ վճարող է, հանրային սնունդ է լինելու։ Կհաշվառվենք սննդի անվտանգության կայքում։ Իսկ աշխատողը որևէ բուժ․ զննում պե՞տք է անցնի, թե՞ ոչ։ Բացի դա կա՞ էլի որևէ պայման, որ պետք է ծանոթանալ։ Կանխավ շնորհակալ եմ։

Գազալցակայանը կարո՞ղ է աշխատել շրջ. հարկով

Անահիտ.

Գազալցակայանը կարո՞ղ է աշխատել շրջանառության հարկով, եթե տարեկան շրջանառությունը 115 մլն շեմը չի գերազանցել։

Ատամնաբուժարանի գործունեություն

Նելլի․

Բարև Ձեզ։ Ա/Ձ բացել է ստոմատոլոգիական կլինիկա, աշխատում է շրջանառության հարկի դաշտում։ Ինչպե՞ս պետք է վարել հաշվապահությունը, եթե ապահովագրական ընկերությունների հետ է աշխատելու։ Եվ կարո՞ղ եք օրենքի հղում տալ՝ առանձնահատկություններին ծանոթանալլու համար։ Կանխավ շնորհակալ եմ։

Ավտոպահեստամասերի առք ու վաճառք

Ժաննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ խորհուրդ տալ․ ֆիզ․ անձը ցանկանում է զբաղվել ավտոպահեստամասերի առք ու վաճառքով, ի՞նչ գրանցի՝ ՍՊԸ, թե՞ ԱՁ, և ո՞ր հարկման տեսակը ընտրի՝ ԱԱՀ, թե՞ շրջանառության հարկ։