Tag: ոչ առևտրային

Հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակելի ձև

Գոհար.

Բարև ձեզ: Խնդրում եմ իմ էլ. փոստին ուղարկել ՊՈԱԿ-ի հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակելի ձև: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակելի ձև

ՀԿ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր

Լենա.

Հարգելի հաշվապահներ, մենք ուզում ենք հիմնել ՀԿ: Կարո՞ղ եք ուղարկել պետական գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ձևանմուշները՝

1. Դիմում

2. Կանոնադրություն

3. Հիմնադիրների ժողովի արձանագրություն

5. Իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն

Էլ. փոստ՝ tadevosyan.lena շնիկ gmail.com

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին ՀԿ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր

ՀԿ հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձև

Սերգեյ.

Խնդրում եմ ինձ ուղարկել ՀԿ հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձևը և հիմնադիրների ժողովի արձանագրության օրինակելի ձևը: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին ՀԿ հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձև

ՊՈԱԿ-ը իր բուֆետում ցանկանում է սնունդ մատակարարել ուսանողներին

Syuzi.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք: ՊՈԱԿ-ը իր բուֆետում ցանկանում է սնունդ մատակարարել ուսանողներին: Բուֆետապան ենք ընդունել աշխատանքի: Մենք շահույթ չենք հետապնդում, սնունդը պետք է վաճառվի որ գնով որ բերել ենք, նույն գնով վաճառենք ուսանողներին: Եթե հնարավոր է` բացատրեք փաստաթղթային շարժը:

Կարդալ ավելին ՊՈԱԿ-ը իր բուֆետում ցանկանում է սնունդ մատակարարել ուսանողներին

Հարկման ո՞ր դաշտում են գտնվում հասարակական կազմակերպությունները

Սաթե.

Խնդրում եմ պատասխանել, թե հարկման ո՞ր դաշտում են գտնվում հասարակական կազմակերպությունները և ի՞նչ հաշվետվություններ են ներկայացնում: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Հարկման ո՞ր դաշտում են գտնվում հասարակական կազմակերպությունները

Կանխավճարի փոխանցման հաշվի օրինակ

Սուսաննա.

Հարգելի հաշվապահներ, անչափ շնորհակալ կլինեմ, եթե ինձ տրամադրեք կանխավճարի փոխանցման հաշվի օրինակ: Մենք նորաբաց ՀԿ ենք և մատուցելու ենք մեր առաջին ծառայությունը: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Կանխավճարի փոխանցման հաշվի օրինակ

ՀԿ-ին գումար են փոխանցել միջոցառում կազմակերպելու համար

Siranush.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել. եթե հասարակական կազմակերպությանը գումար են փոխանցել միջոցառում կազմակերպոլու համար, ապա ի՞նչ փաստաթուղթ պետք է ներկայացնի այդ կազմակերպությանը ՀԿ-ն (պայմանագիր, հաշվարկային փաստաթուղթ), թե՞ ոչինչ պետք չէ: Խնդրում եմ օգնեք ինձ: Շնորհակալություն:

Կարդալ ավելին ՀԿ-ին գումար են փոխանցել միջոցառում կազմակերպելու համար

Ֆիզիկական անձը ծառայություն է մատուցում հասարակական կազմակերպությանը

Սարգիս.

Բարև ձեզ,
խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
Ֆիզիկական անձը որոշակի ծառայություն է մատուցում շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպությանը (օրինակ՝ ինտերնետային կայքի պատրաստում կամ ինչ-որ հետազոտություն կամ տվյալների հավաքագրում), կողմերի միջև ի՞նչ պայմանագիր պետք է կնքվի, ի՞նչ հարկեր պետք է վճարվի և ո՞վ պետք է վճարի հարկերը:

Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ֆիզիկական անձը ծառայություն է մատուցում հասարակական կազմակերպությանը

ՀԿ գրանցելու համար

Sate.

Հարգելի ընկերներ, խնդրում եմ ասել` որքան է կազմում հասարակական կազմակերպության գրանցման համար նախատեսված պետական տուրքը: Եվ ես ունեմ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, արդյո՞ք հնարավոր է մերժեն ՀԿ գրանցումը: Շնորհակալություն:

Կարդալ ավելին ՀԿ գրանցելու համար

Հասարակական կազմակերպության գրանցում

Իրինա.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ես ցանկանում եմ հիմնադրել հասարակական կազմակերպություն: Խնդրում եմ հնարավորինս արագ արձագանքեք` ինչի՞ց սկսեմ, որտե՞ղ դիմեմ: Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Հասարակական կազմակերպության գրանցում

ՊՈԱԿ-ն ունի բյուջե և արտաբյուջե

Վարդուհի.

Բարև ձեզ, ձեր օգնության կարիքն ունեմ:
ՊՈԱԿ-ն ունի բյուջե և արտաբյուջե: Ինչպե՞ս ավելի ճիշտ կլինի` ամեն ծախսի համար տամ 2 ձևակերպում %-ային հարաբերությամբ բաշխած, թե՞ ավելի ռացիոնալ տարբերակ կա:

Կարդալ ավելին ՊՈԱԿ-ն ունի բյուջե և արտաբյուջե

ՀԿ հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձև

Էմիլ.

Ողջույն, կարո՞ղ եք հուշել` որտեղից կարելի է գտնել ՀԿ հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձև և հիմնադիրների ժողովի արձանագրության օրինակելի ձև: Եթե ունեք, խնդրում եմ ուղարկել emilord շնիկ mail.ru էլ. հասցեով: Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին ՀԿ հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձև

ՀՈԱԿ-ը չի կատարել կուտակային պահումներ

Արմին.

Կազմակերպությունը ՀՈԱԿ է և սկսած 2014թ.-ի հունվարից չի կատարել կուտակային պահումներ: Բայց պարզվել է` էլեկտրոնային հաշվետվությունը հունվար, փետրվար, մարտ և ապրիլ ամիսների համար մեխանիկորեն հաշվարկել է կուտակային վճար և այժմ ցույց է տալիս պարտք: Ինչպե՞ս այդ չորս ամիսների համար ներկայացնեմ ճշտված հաշվետվություներ, ո՞ր ձևն է դա: Շնորհակալություն:

Կարդալ ավելին ՀՈԱԿ-ը չի կատարել կուտակային պահումներ

Հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձև

Anna.

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ:
Խնդրում եմ հուշել` ինչպե՞ս կարող եմ գտնել ՀԿ հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձև: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձև

Արդյո՞ք հիմնադրամը ունի շահութահարկի պարտավորություն

Մելանյա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք:
Բարեգործական հիմնադրամը տարվա կտրվածքով ունեցել է ընդամենը 2,5 մլն դրամի մուտք նվիրատվության ձևով և 2 մլն դրամի ծախսեր հիմնադրամի գործունեության նպատակներին համապատասխան, ընդ որում ծախսերի մեջ չեն ներառվում աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված վճարներ:Արդյո՞ք հիմնադրամը պետք է վճարի շահութահարկ և ի՞նչ տոկոսադրույքով: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Արդյո՞ք հիմնադրամը ունի շահութահարկի պարտավորություն

Տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնել

Նանե.

Բարև Ձեզ, ես ցանկանում եմ իմանալ` ՀԿ-ները բացի շահութահարկի պարզեցված հաշվարկից տարեկան էլ ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկեն: Շնորհակալ եմ շատ:

Կարդալ ավելին Տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնել

Տարեկան հաշվետվության ո՞ր ձևը պետք է ուղարկել

Մանե.

Մի հարց ունեմ՝ էլեկտրոնային հաշվետվությունների հետ կապված:

Մանկապարտեզ ՀՈԱԿ-ի համար ամեն ամիս ուղարկում եմ 86-րդ ձևը, իսկ տարեկան հաշվետվության ո՞ր ձևը պետք է ուղարկեմ: Նախապես շատ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Տարեկան հաշվետվության ո՞ր ձևը պետք է ուղարկել

Աշխատավարձի հաշվարկ ժամավարձային սկզբունքով

Gayane.

Կազմակերպությունը ՀԿ է, ունի հաստատված հաստիքացուցակ, և վճարումը կատարում է համաձայն հաստիքացուցակի, և աշխատանքային պայմանագրերում նշված է հաստիքային դրույքի չափը, օրինակ, 70 000 դրամ:

Սակայն վերջերս իմացանք, որ պայմանագրերում պարտադիր պետք է նշված լինի ժամավարձային արժեքը, օրինակ, 770 դրամ, և հաշվարկը կատարվի համաձայն դրա:

Հարցս հետևյալն է` այդ դեպքում ո՞րն է հանդիսանալու հիմք աշխատավարձի վճարման դեպքում, որովհետև 20, 21 կամ 22 աշխատանքային օրերի դեպքում աշխատանքային ժամերը կլինեն տարբեր, դրանից ելնելով էլ` աշխատավարձը կլինի տարբեր, և այն էլ այն չի համապատասխանի հաստիքացուցակին:
Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Աշխատավարձի հաշվարկ ժամավարձային սկզբունքով

Արդյո՞ք անհրաժեշտ է շահութահարկի պարզեցված հաշվարկ ներկայացնել

Gayane.

Կազմակերպությունը շահույթ չհետապնդող ոչ առևտրային հասարակական կազմակերպություն է: Չի աշխատում ԱԱՀ-ով կամ պարզեցված հարկով:

Ասացեք խնդրեմ` տարեկան հաշվետվություն ներկայացնելիս պե՞տք է արդյոք ներկայացնենք շահութահարկի պարզեցված հաշվարկ, թե՞ ոչ:

Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Արդյո՞ք անհրաժեշտ է շահութահարկի պարզեցված հաշվարկ ներկայացնել

Հասարակական կազմակերպությունների հարկման դաշտ

Hripsime.

Հարգելիներս, խնդրում եմ պատասխանել, թե հարկման որ դաշտում են գտնվում հասարակական կազմակերպությունները և ինչ հաշվետվություններ են ներկայացնում: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Հասարակական կազմակերպությունների հարկման դաշտ

ՀԿ կանոնադրություն

Քրիստինա.

Խնդրում եմ ինձ ուղարկել հասարակական կազակերպության կանոնադրության, արձանագրության տիպային նմուշ և այլ անհրաժեշտ փաստաթղթերի նմուշներ, որոնք անհրաժեշտ են ՀԿ գրանցելու համար: Շնորհակալություն, 099 38 74 30:

Կարդալ ավելին ՀԿ կանոնադրություն

ՀԿ-ն դասընթացներ է կազմակերպում

Անահիտ.

ՀԿ-ն դասընթացներ է կազմակերպում և հրավիրված դասախոսների հետ պետք է պայմանագիր կնքի և վճարի։ Ի՞նչ տիպի պայմանագիր պետք է դա լինի, եթե նա ամսվա մեջ ընդամենը 1-2 օր կամ մի քանի ժամ է դասավանդում: Ի՞նչ հարկեր է հաշվարկվում:

Կարդալ ավելին ՀԿ-ն դասընթացներ է կազմակերպում

ՀԿ հիմնադրման կարգ

Nona.

Բարև բոլորին: Ցանկանում եմ ՀԿ բացել, սակայն չգիտեմ կարգը. ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր, և որտե՞ղ եմ ներկայացնելու դրանք: Խնդրում եմ օգնել, նախապես անչափ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին ՀԿ հիմնադրման կարգ

Արդյո՞ք կառաջանա ԱԱՀ պարտավորություն

Aram.

Եթե հասարակական բարեգործական կազմակերպությունը վաճառում է ավտոմեքենա, արդյո՞ք այդ գործարքից առաջանում է ԱԱՀ պարտավորություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք կառաջանա ԱԱՀ պարտավորություն

ՀԿ-ների կողմից ներկայացվող տարեկան հաշվետվություններ

Նարինե.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել, թե ՀԿ-ները պե՞տք է ՊԵԿ ուղարկեն “Շահութահարկի պարզեցված հաշվարկ” 2012թ. համար կամ մի ինչ-որ ուրիշ հաշվետվություն: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:

Կարդալ ավելին ՀԿ-ների կողմից ներկայացվող տարեկան հաշվետվություններ

Կարո՞ղ է ՊՈԱԿ-ը աշխատել շրջանառության հարկով

Կարինե.

Խնդրում եմ օգնեք: Կարո՞ղ է ՊՈԱԿ-ը աշխատել շրջանառության հարկով: Չենք գերազանցում ԱԱՀ-ի շեմը:

Կարդալ ավելին Կարո՞ղ է ՊՈԱԿ-ը աշխատել շրջանառության հարկով

ՀԿ-ն միջոցառումների ժամանակ սննդի համար ծախսեր է կատարել

Մարինե.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք. ՀԿ-ն միջոցառումների ժամանակ սննդի համար ծախսեր է կատարել (սուրճի ընդմիջում) և դրա համար ունի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Արդյո՞ք դրա համար պետք է 11 տոկոս եկամտահարկ վճարի: Խնդրում եմ հնարավորության դեպքում ասեք նաև, թե որ օրենքով կամ որոշմամբ է դա ամրագրված: Շնորհակալություն:

Կարդալ ավելին ՀԿ-ն միջոցառումների ժամանակ սննդի համար ծախսեր է կատարել

Տնօրենի բջջային հեռախոսի ծախսի վերաբերյալ

Gayane.

Հարցս հետևյալն է` հասարակական կազմակերպության ծախսերի մեջ կարո՞ղ ենք ներառել տնօրենի բջջային հեռախոսի ամսվա ծախսը, քանի որ առանց դրան հնարավոր չէ լուծել կազմակերպության գործունեության հետ կապված որևէ հարց: Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Տնօրենի բջջային հեռախոսի ծախսի վերաբերյալ