Tag: սոցիալական վճար
Աշխատավարձի հաշվարկ
Անահիտ.
Բարև ձեզ, հարգելիներ: Ես աշխատավարձ եմ հաշվել, խնդրում եմ ստուգել և բացատրելով գրել գործատուի սոց.-ը: Աշխատավարձը 150 000 դրամ է:
1) 150000*3/100=4500
2) 150000-30000-4500=115500
3) 8000+7100=15100
4) 150000-15100-4500=130400
Խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանել: Կանխավ շնորհակալ եմ:
Վերջնահաշվարկ
Roza.
Խնդրում եմ ասեք, վերջնահաշվարկի ժամանակ սոց. վճար պահվում է, թե ոչ:
Թարգմանչական ծառայություն
andranik.
Խնդրում եմ օգնել, եթե կնքվում է թարգմանչական ծառայության գնման պայմանագիր 120000 դրամով, ապա եկամտահարկը – 10000 դրամ, իրեն` 110000 դրամ, իսկ գործատուի սոց. տրվու՞մ է:
Ամենամսյա նպաստ
Լիլիթ.
Բարև ձեզ, կցանկանայի ձեզ ուղղել հետևյալ հարցը: Ես երբեք չեմ աշխատել, ոչ մի հիմնարկում գրանցված չեմ եղել, հետևաբար ոչ մի սոց. վճարումներ չեմ կատարել: Կարո՞ղ եմ արդյոք ես ստանալ ամենամսյա նպաստ երեխայիս համար, ով 6 ամսական է: Շնորհակալություն:
Սոցապ վճարումներ
Սուսաննա.
Խնդրում եմ պատասխանեք, եթե ժամանակ առ ժամանակ (Ա/Ձ -ն պայմանագրով (քաղիրավական) գործատուն (Ա/Ձ) վարձում է մատուցող մեկ օրով և վճարում 5 000 դրամ դրա համար), պետք է արդյո՞ք կատարի սոց. ապահովության վճարումներ (մինիմում 7 000 դրամ) տվյալ մատուցողի համար:
Եթե կարելի է ավելի մանրամասն կամ օրենքի հոդվածը գրեք:
Ես կարդացի Աշխատանքային օրենսգիրքը, այնտեղ չկար ոչինչ 8 ժամյա (մեկ օրվա) աշխատանքային պայմանագրի մասին: Ինչպե՞ս կարելի է վճարել ընդամենը 5 000 դրամ, բայց վճարել սոց. ապահովության 7 000 դրամ, որը նախատեսված է ամսական աշխատավարձի կտրվածքով:
Տվյալ դեպքում ֆիզ. անձը աշխատում է մեկ օր, միգուցե կա՞ այլ պայմանագիր մեկ աշխատանքային օրվա վերաբերյալ, որը չի համարվում քաղիրավական պայմանագիր:
Կանխավ շնորհակալություն:
Քաղաքացիաիրավական պայմանագրերի վերաբերյալ
Սուսաննա.
Խնդրում եմ պատասխանել, եթե ժամանակ առ ժամանակ(Ա/Ձ քաղ-իրավական պայմանագրով վարձում է մատուցողներ մեկ օրով և վճարում 5000 դրամ դրա համար), պետք արդյոք կատարել Սոց ապ վճարումներ տվյալ մատուցողի համար?
Կանխավ շնորհակալություն
Կազմակերպությունը աշխատում է 2 հարկատեսակով
Արփինե.
Բարև ձեզ.խնդրում եմ մի փոքր ժամանակ տրամադրեք և պատասխանեք,որովհետև դժվար կացության մեջ եմ հայտնվել, կազմակերպությունը աշխատում է 2 հարկատեսակով, հաստատագրված և ԱԱՀ, ունի 2 աշխատող.Հաշվեկշռում կարող եմ ցույց տալ 1-ի աշխատավարձը? և 2-ի համար հաշվարկված սոց. վճարները: շնորհակալություն;


