Tag: ստուգում

Ուղեկցող փաստաթղթերի հետ կապված

Դավիթ.

Հարգելի գործընկերներ, հարցս վերաբերում է ուղեկցող փաստաթղթերին: Արդյո՞ք երբ ուղեկցող փաստաթուղթը դուրս է գրվում ապրանքը մատակարարելուց հետո մի քանի օր հետո, այդ խախտումը արձանագրվում է ստուգման ժամանակ, թե՞ կոնկրետ մատակարարման պահին պետք է արձանագրվի, որ ապրանքը ուղեկցող փաստաթուղթ չունի: Օրինակ, հաշիվ ենք դուրս գրում այսօր` մատակարարման ամսաթիվը նշելով մեկ շաբաթ առաջվա ամսաթիվ, ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ուղեկցող փաստաթղթերի հետ կապված

ԱՁ-ն իրականացրել է արտոնագրային վճարով գործունեություն, սակայն հայտարարություն չի ներկայացրել

Իրինա.

Բարև ձեզ:
ԱՁ-ն իրականացրել է արտոնագրային վճարով գործունեություն, մեկ ամսվա ընթացքում երկու անգամ, սակայն հայտարարություն չի ներկայացրել և արտոնագրային վճար չի վճարել: Փաստը ակտավորելուց հետո կենթարկվի ամսական վճարի վեցապատիկին: Հարց` արդյո՞ք մինչ այդ ստուգումը հարկավոր է վճարել այդ վճարը և բացի այդ վեցապատիկը էլ ի՞նչ պատասխանատվություն է առաջանալու, օրինակ՝ ապօրինի գործունեության համար “Հարկերի մասին” օրենքի 26 հոդվածի համաձայն:

Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին ԱՁ-ն իրականացրել է արտոնագրային վճարով գործունեություն, սակայն հայտարարություն չի ներկայացրել

Աուդիտորական ստուգման հետ կապված

Հասմիկ Ա.

Բարև ձեզ։ Ես մի հարց ունեմ. Իրավունք ունի՞ արդյոք աուդիտը պահանջելու, որ հաշվապահը ստուգման ենթակա բոլոր փաստաթղթերը տա իրեն, և նա դրանք տանի իր հետ` իրեն հարմար վայրում ստուգելու համար։

Կարդալ ավելին Աուդիտորական ստուգման հետ կապված

Արդյո՞ք անհրաժեշտ է ներկայացնել ճշգրտված հաշվետվություն

Arsine.

Հարգելի հաշվապահներ, շտապ է:
Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: Հունիս ամսին դուրս է գրվել 2 հարկային հաշիվ` ընդհանուր մոտ 70 000 դրամի, որոնցում մատակարարման ամսաթիվը 20.06.2016թ-ի սխալմամբ նշվել է 20.05.2016: Մայիս ամսվա ԱԱՀ հաշվետվությունը ուղարկվել է առանց այդ երկու հաշիվների, որոնք ներառվել են հունիս ամսվա հաշվետվության մեջ:

Հարկայինից ստացվել է ծանուցում կամերալ ստուգման արդյունքների մասին, որով արձանագրվել է, որ մայիս ամսվա շրջանառությունը 70 000 դրամով պակաս է ներկայացված:

Նշեմ, որ ՀՏ-ն միայն արձանագրել է մայիս ամսվա պակաս շրջանառությունը, սակայն չի արձանագրել, որ հունիսին 70 000-ով ավել է ներկայացվել:

Ի՞նչ խորհուրդ կտաք: Արժե՞ արդյոք ներկայացնել ԱԱՀ ճշտված հաշվետվություն: Տվյալ դեպքում պետք է ներկայացվի մայիս և հունիս ամիսների ճշտում: Թե՞ ուղղակի կարելի է բացատրություն ներկայացնել, որ ամսաթվերը պատահաբար սխալ են գրվել և դրանք ներառված են հունիս ամսվա հաշվետվության մեջ:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք անհրաժեշտ է ներկայացնել ճշգրտված հաշվետվություն

Կազմակերպությունը ընդգրկված է տարեկան ստուգումների պլանում

Arsine.

Հարգելի հաշվապահներ,
ՍՊԸ-ն զբաղվում է մեծածախ (իրականացնում է առաքում) և մանրածախ առևտրով և աշխատում է ԱԱՀ դաշտում: Կազմակերպությունը ընդգրկված է տարեկան ստուգումների պլանում: Կարո՞ղ եք ասել, թե տվյալ դեպքում ինչերն են հիմնականում ստուգման ենթարկվում: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Կազմակերպությունը ընդգրկված է տարեկան ստուգումների պլանում

Եթե կազմակերպությունը չկա ՊԵԿ նախատեսվող ստուգումների պլանում

Կարեն.

Հարգելի գործընկերներ, եթե ընկերությունը չկա ՊԵԿ նախատեսվող ստուգումների պլանում, արդյո՞ք դա նշանակում է, որ տվյալ ժամանակահատվածում ստուգում չի լինելու ընդհանրապես, թե՞ ինչ-որ կետերով այնուամենայնիվ կարող են գալ ստուգման: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Եթե կազմակերպությունը չկա ՊԵԿ նախատեսվող ստուգումների պլանում

Երբ իրականացվում են ստուգումներ և գտնվում են որոշակի սխալներ

Աննա.

Բարև ձեզ, երբ իրականացվում են ստուգումներ և գտնվում են որոշակի սխալներ, ի՞նչ է սպասվում դրանից հետո: Կանխավ շնորհակալ եմ, հարցս վերաբերում է գործավարի կատարած աշխատանքին փաստաթղթերի հետ կապված:

Կարդալ ավելին Երբ իրականացվում են ստուգումներ և գտնվում են որոշակի սխալներ

Շահութահարկի հաշվարկի 6-րդ աղյուսակը սխալմամբ լրացվել է 1 000 դրամներով

Նարինե.

Հարգելի կոլեգաներ, եթե հանդիպել եք նման խնդրի, խնդրում եմ արձագանքել.
2014 թվականի շահութահարկի 6-րդ աղյուսակը սխալմամբ լրացվել է 1 000 դրամներով: 2015թ-ի շահութահարկի հետ համեմատելով կամերալ ստուգմամբ հայտաբերվել է մեծ գումարի չափով սխալ, որը հետևանք է հենց 6-րդ աղյուսակի սխալ լրացնելուն, սակայն 2014 թվականը ստուգված է, այսինքն հաշվարկը ճշգրտել հնարավոր չէ: Այս դեպքում ինչպե՞ս պետք է խնդիրը լուծվի, արդյո՞ք բավարար է կամերալին պատասխանել նամակով, որ սխալ է լրացված 6-րդ այուսակը, և սա կլինի բավարար, թե կարո՞ղ են լինել այլ հետևանքներ:

Կարդալ ավելին Շահութահարկի հաշվարկի 6-րդ աղյուսակը սխալմամբ լրացվել է 1 000 դրամներով

Տեսչական ստուգումները կես տարով կդադարեցվեն

Աղբյուր` Fintax.am

Տնտեսվարող սուբյեկտներում տեսչական ստուգումները կես տարով կդադարեցվեն, կառավարության նիստի ընթացքում ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքերով, պետք է ականջալուր լինել տնտեսվարողների դժգոհություններին` կապված պետական մարմինների իրականացրած անհարկի ստուգումների հետ, որոնք խոչընդոտում են ընկերությունների գործունեության բնականոն ընթացքը:

“Ստեղծված իրավիճակում պետք է արվի ամեն ինչ` անհարկի միջամտությունները բացառելու և բոլոր կարգի ստուգումները նվազագույնի հասցնելու համար”,- նշել է վարչապետը:

Այս նպատակով Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին քննարկումներ կազմակերպել տեսչական իրավասություններ ունեցող պետական մարմինների հետ և ստուգումները դադարեցնել մինչև 2015 թվականի վերջը:

Կարդալ ավելին Տեսչական ստուգումները կես տարով կդադարեցվեն

Ինչպե՞ս թևթևացնել կոշտ հարկային վարչարարությունը` բարձրացնելով դրա իրականացման արդյունավետությունը

243

Արթուր.

Հարգելի գործընկերներ, եթե դժվար չէ, խնդրում եմ, պատասխանեք հետևյալ հարցին: Ինչպե՞ս ձեզ հայտնի է, վերջին շրջանում առևտրային գործարքների փաստաթղթաշրջանառության իրական ծավալները ֆիքսելու կամ ստվերը կրճատելու ուղղությամբ իրականացվում է համեմատաբար կոշտ հարկային վարչարարություն. օպերատիվ միջոցառումներ, տրանսպորտային միջոցների հաճախակի ստուգումներ, ստուգումների այլ տեսակներ և այլն, որոնք կրում են, որոշակի առումով, խնդիրը լուծելու պարտադրական տարրեր: Ի՞նչ տարբերակներ կմատնանշեք, որպեսզի բիզնեսը չթաքցնի իր հարկերը և բարեխղճորեն վճարի՝ հիմնված ինքնահայտարարագրման սկզբունքի վրա, և միաժամանակ իրականացվի թեթև հարկային վարչարարություն: Կխնդրեի՝ վերջինիս պատասխանը հնարավորինս առարկայական ձևակերպեիք՝ ինչպե՞ս թեթևացնել կոշտ վարչարարությունը՝ բարձրացնելով դրա իրականացման արդյունավետությունը: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Ինչպե՞ս թևթևացնել կոշտ հարկային վարչարարությունը` բարձրացնելով դրա իրականացման արդյունավետությունը

ՏՀՏ-ն իրավունք ունի՞ ստուգում կազմակերպել ժամանակավոր դադարեցման շրջանում

Լևոն.

Բարև Ձեզ: ՍՊԸ-ի` ժամանակավոր դադարեցման դիմում տալուց հետո ՏՀՏ-ն իրավունք ունի՞ ստուգում կազմակերպել ժամանակավոր դադարեցման շրջանում: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին ՏՀՏ-ն իրավունք ունի՞ ստուգում կազմակերպել ժամանակավոր դադարեցման շրջանում

Ստուգման ակտով արձանագրված գումարների հաշվապահական ձևակերպումներ

Արթուր.

Հարկային տեսչությունը գրել է ակտ, օրինակ` 1 000 դր շահութահարկ, 500 դր ԱԱՀ և ակտի 10 % խրախուսման ֆոնդին: Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպումները:

Կարդալ ավելին Ստուգման ակտով արձանագրված գումարների հաշվապահական ձևակերպումներ

ՏՀՏ-ն իրավունք ունի՞ ստուգում կազմակերպել դադարեցման շրջանում

Դիանա.

Բարև Ձեզ, կարո՞ղ եք ասել` ՍՊԸ-ն դադարեցման դիմում տալուց հետո ՏՀՏ-ն իրավունք ունի՞ ստուգում կազմակերպել դադարեցման շրջանում, խնդրում եմ նշել օրենքի կետ: Եվ կա՞ արդյոք օրենք, որ այսքան տարի դադարեցման մեջ գտնվող ՍՊԸ-ները ավտոմատ լուծարվում են: Շնորհակալություն:

Կարդալ ավելին ՏՀՏ-ն իրավունք ունի՞ ստուգում կազմակերպել դադարեցման շրջանում

Կազմակերպությունը չի վճարել առաջին եռամսյակի նվազագույն շահութահարկը

Hayk.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. այս տարվա մինչև հունիսի 15-ը և մինչև սեպտեմբերի 15-ը վճարվել է 2-րդ և 3-րդ եռամսյակների նվազագույն շահութահարկը: Հոկտեմբերին պարզվել է, որ չենք վճարել առաջին եռամսյակի նվազագույն շահութահարկը, որն ուզում ենք հիմա վճարել: Կարո՞ղ եք ասել` տույժ էլ պետք է վճարեմ, եթե այո, ապա ի՞նչ ժամկետի համար: Ցանկանում եմ հղում անել նաև շահութահարկի մասին Կարգի 9.4 կետը և կխնդրեի ձեր մեկնաբանությունները:

Ընդ որում` նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարների նկատմամբ տույժերը հաշվարկվում են միայն ռեզիդենտի մոտ իրականացված շահութահարկի գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ընթացքում:

Կարդալ ավելին Կազմակերպությունը չի վճարել առաջին եռամսյակի նվազագույն շահութահարկը

Փոքր բիզնեսին կրկին կսկսեն ստուգել

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ…՝
© 168 Ժամ առցանց լրատվական կայք

ՀՀ կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել “Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին” որոշման մեջ: Հաշվի է առնվել այն իրողությունը, որ մի շարք ստուգող մարմիններ արդեն ներդրել են ռիսկի վրա հիմնված ստուգման համակարգը: Նրանց համար վերացվել է ստուգման արգելքը, որը մտցվել էր 2009 թվականին, Մանրամասն

Կարդալ ավելին Փոքր բիզնեսին կրկին կսկսեն ստուգել

Ընկերության հարկային պարտավորությունները ավելացել են

Արմեն.

Բարև բոլորին: Խնդրում եմ պատասխանել հարցիս: 2002 թվականից ընկերությունը ծավալում է գործունեություն շինարարության բնագավառում, մինչև 2012 թվականը մարված են եղել բոլոր հարկային պարտավորությունները, առկա է տարածքային հարկային տեսչության տրամադրած տեղեկանքը: 20.05.2013թ. հարկային պարտավորություններն ավելացվել է 1 000 000 ՀՀ դրամով, որը հարկային տեսչության նորանշանակ աշխատակցի պնդմամբ 2003թ ստուգման ակտի 10 տոկոսն է և նրա վրա կիրառված տույժը: Սակայն 19.04.2013թ. տրամադրած հարկային հաշիվների մասին տեղեկանքում այդ գումարը նշված չի: Ինչպե՞ս վարվել նման դեպքում:

Կարդալ ավելին Ընկերության հարկային պարտավորությունները ավելացել են

Աշխատանքի տեսչության կողմից իրականացվող ստուգումների վերաբերյալ

Gnel.

Արդյո՞ք աշխատանքային տեսչության ստուգումների ակտում արձանագրվում են ներքո խախտումներից.

ա) տաբելների սխալ լրացում;
բ) աշխատանքային գրքույկի սխալ լրացում;
գ) աշխատանքային պայմանագրերի լուծման ժամկետների խախտում:

Կարդալ ավելին Աշխատանքի տեսչության կողմից իրականացվող ստուգումների վերաբերյալ

Արդյո՞ք կարելի է ճշգրտված հաշվարկ ներկայացնել

Vaxinak.

Հարգելի հաշվապահներ, հարկայինում կամերալ ստուգումների-ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շահութահարկի հաշվարկում կան որոշակ սխալներ: Այդ սխալը կախված է նաև նախորդ տարվա 1-ին եռամսյակի ԱԱՀ հաշվարկից: Կարո՞ղ եմ ժամանակաշրջանի նշված ԱԱՀ հաշվարկում ճշգրտում տալ, թե՞ արդեն ուշ է: Իմ իմանալով` ճշգրտում չենք կարող տալ միայն ստուգումների ժամանակ կամ հետո: Էլի նշեմ, որ դա ընդամենը կամերալ ուսումնասիրություն է:

Կարդալ ավելին Արդյո՞ք կարելի է ճշգրտված հաշվարկ ներկայացնել

Շահութահարկի հաշվարկի լրացման հետ կապված

Արա Ա.

Հարգելի կոլեգաներ, շահութահարկի հաշվարկը լրացնելիս այսպիսի մի հարց է առաջացել. կազմակերպությունը հաշվետու տարում (2012) վնասով է աշխատել (-100 միավոր), սակայն տարվա ընթացքում կատարված ստուգման արդյունքում հայտնաբերվել է 2011-ին պակաս ցույց տրված եկամուտ (110 միավոր): Երբ այդ պակաս ցույց տրված գումարը տեղադրում ենք “հաշվետու տարում հայտնաբերված (նաև` ստուգմամբ)` դրան նախորդող 3 տարիներում պակաս (ավելի) ցույց տրված եկամուտները (նվազեցումները)” տողում, 2012-ին օգուտ է ստացվում (10 միավոր), սակայն.

“Հաշվետու տարվա շահութահարկի գումարը” (0600) տողը (10 * 20 % = 2 միավոր) պակաս է “- այդ թվում` ստուգմամբ հայտնաբերված լրացուցիչ շահութահարկի գումարը (0600Ա) տողից (110 * 20 % = 22 միավոր), ինչը տրամաբանական չէ, և էլեկտրոնային հաշվետվությունների ծրագիրը չի էլ ընդունում:

Հարց 1. Որտե՞ղ է արտացոլվելու ստուգմամբ հայտնաբերված 110 միավոր եկամուտը և դրան համապատասխան` 22 միավոր շահութահարկը

Հարց 2. Արդյո՞ք այդ 22 միավոր 2011 տարվա շահութահարկը պետք է մասնակցի 2013թ. կանխավճարների հաշվարկին:

Կարդալ ավելին Շահութահարկի հաշվարկի լրացման հետ կապված

Վարձակալության պայմանագիրը ճանաչվել է առոչինչ

Armen.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք: Մեր կազմակերպությունը գտնվում է ստուգման մեջ (2011թ.): Բացահայտվել է, որ վարձակալության պայմանագիրը նոտարով հաստատված չէ, և ես իրավունք չունեի հաշվանցել ԱԱՀ-ն, քանի որ փաստաթուղթը առոչինչ է: Մենք անհապաղ կնքեցինք պայմանագիրը նոտարով, որում նշվեց, որ պայմանագրի դրույթները գործում են 01.01.2011-ից (դա թույլատրվում է համաձայն քաղ. օրենսգրքի 441 հոդվածի): Արդյո՞ք մենք ազատվում ենք դրանով տույժերից, թե՞ ոչ: Մի կարևոր նշում ևս` կարող է պայմանագիրը ճանաչվել առոչինչ, բայց չէ՞ որ իրականում մենք վճարում ենք հաշիվ ֆակտուրայի հիման վրա, ոչ թե պայմանագրի, այս դեպքում հաշիվ ֆակտուրան է՞լ է դառնում առոչինչ: Նախօրոք անչափ շնորհակալություն:

Կարդալ ավելին Վարձակալության պայմանագիրը ճանաչվել է առոչինչ

ՍՊԸ-ն լուծարվում է

Դավիթ.

ՍՊԸ-ն լուծարվում է: Երեկ զանգահարեցին հարկային տեսչությունից և ասացին, որ գնանք լուծարման մասին որոշումը վերցնենք, որից հետո պետք է ստուգում իրականացնեն: Ի՞նչ ստուգման մասին է խոսքը, և ինչի՞ն պատրաստ լինել: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին ՍՊԸ-ն լուծարվում է

Հաշվի մեջ չի առանձնացվել ԱԱՀ գումարը

A.M..

ԱԱՀ վճարող կազմակերպությունը հաշիվ ապրանքագիր է դուրս գրում (1 000 000 դրամ գումարով), որի մեջ առանձնացված չէ ԱԱՀ-ն: Որոշ ժամանակ անց ստուգմամբ հայտնաբերվում է իրավախախտումը, այս դեպքում որքա՞ն տուգանք է կիրառվելու:

Կարդալ ավելին Հաշվի մեջ չի առանձնացվել ԱԱՀ գումարը

Ծառայության դիմաց չի տրվել ՀԴՄ կտրոն

Ռուզաննա.

Բարև Ձեզ: Եթե ՀԴՄ կտրոնը ծառայության դիմաց չի տրվել, արդյունքում ակտի հիման վրա ՍՊԸ-ն տուգանվել է համապատասխան ձևով, գումարը հարկային տեսուչը մուտքագրել է ՀԴՄ-ով և հանել Z հաշվետվություն: Այդ գումարը հետ է վերադարձվել տեսուչին, ինչը նշված է արձանագրության մեջ: Եթե այդ ծառայությունը չի մատուցվել և գումարը վերադարձվել է, ապա այդ գումարը համարվու՞մ է եկամուտ և դրամարկղային գրքում գրանցվելու՞ է, թե՞ ոչ: Եթե այո, ու՞մ անունից պետք է գրանցվի մուտքի օրդերը:

Կարդալ ավելին Ծառայության դիմաց չի տրվել ՀԴՄ կտրոն

Կազմակերպությունը մանկական սնունդ է ներմուծել

Սևակ.

Բարև ձեզ: Ինձ շտապ պրոֆեսիոնալ հաշվապահի օգնություն է պետք, նախապես շնորհակալ եմ: Իսկ հարցս հետևյալն է՝ կազմակերպությունը մանկական սնունդ է ներմուծել Հայաստան, ու մաքսային մարմիններին վճարվել են ներմուծված ապրանքների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարները: Այնուհետև համապատասխան դուրսգրման ակտով ժամկետանց լինելու հիմքով ներկրված ապրանքների մի մասը դուրս է գրվել և ոչնչացվել: Կատարված ստուգման արդյունքում կազմվել է ստուգման ակտ, որով արձանագրվել է, որ խախտվել են ԱԱՀ-ի մասին օրենքի 23-րդ հոդվածի վերջին պարբերության պահանջները, և ԱԱՀ հաշվանցված գումարների ճշտում չի կատարվել, ու արդյունքում բյուջե չեն վճարվել ԱԱՀ-ի գումարները, ԱԱՀ-ի հաշվարկ չի ներկայացվել: Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք ճիշտ է կազմվել ստուգման ակտը: Չէ՞ որ ընկերությունը դուրս գրված ապրանքների համար ներմուծման ժամանակ արդեն վճարել է ԱԱՀ-ի գումարը, իսկ դուրս գրված ապրանքներով նա ԱԱՀ-ով հարկվող գործարքներ չի կատարել, ու մաքսային մարմիններին վճարված ԱԱՀ-ի գումարը չի վերադարձվել: Դուրս է գալիս՝ ընկերությունը կրկնակի հարկման է ենթարկվում միևնույն ապրանքների համար ընդամենը վերահաշվարկ չներկայացնելու համար:

Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Կազմակերպությունը մանկական սնունդ է ներմուծել

Ստուգման ակտով արձանագրված գումարների ձևակերպում

Նանա.

Հարգելիներս, 2012թ. ստուգման ակտով արձանագրվել է շահութահարկ` X դրամ, տուգանք` Y դրամ, տույժ` Z դրամ, ինչպես նաև եկամտահարկ, եկամտահարկի գծով տույժ և տուգանք: Ինչպե՞ս պետք է ձևակերպեմ այս գումարները:

Կարդալ ավելին Ստուգման ակտով արձանագրված գումարների ձևակերպում