Tag: վերջնահաշվարկ

Արդյո՞ք աշխատակցին հասնում է 10 ամսվա վերջնահաշվարկ

Shogher.

Հարգելի հաշվապահներ, այսպիսի մի հարց ունեմ` աշխատողը ընդունվել է աշխատանքի և 5,5 ամիս աշխատելուց հետո ներկայացրել է ֆիզ. բյուլետեն, իսկ ֆիզ. բյուլետենից հետո դիմում է գրել, որ ազատվի աշխատանքից երկրից մեկնելու պատճառով: Արդյո՞ք այս աշխատակցին հասնում է 10 ամսվա վերջնահաշվարկ, թե՞ միայն փաստացի աշխատած 5,5 ամիսների համար, և միջին աշխատավարձում նպաստի գումարը ներառվու՞մ է, թե՞ ոչ: Նշեմ, որ ֆիզ. բյուլետենի հաշվարկի համար աշխատակիցը բերել է նախկին աշխատավայրում աշխատած ամիսների մասին տեղեկանք ՀՏ-ից:

Միջին աշխատավարձ հաշվարկելիս

Տոմա.

Խնդրում եմ պարզաբանել` անաշխատունակության նպաստ վճարելու համար միջին աշխատավարձ հաշվարկելիս արդյո՞ք գումարվում է այլ գործատուի կողմից ստացած վերջնահաշվարկը, որը ըստ ինձ համարվում է եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ:

Չօգտագործված արձակուրդի փոխհատուցում

Աշոտ.

Հարգելի հաշվապահներ,

Հիմնարկում աշխատանքների ծավալների կրճատման պատճառով տնօրինությունը մտադիր է կրճատել իմ հաստիքը և 01.04.14թ.-ից ազտելաշխատանքից: Վերջին անգամ արձակուրդ եմ գնացել 2008/2009 ժամանակահատվածի համար (մեզ մոտ չգիտեմ ինչու արձակուրդը հատկացնում են այդպիսի ձևակերպումով՝ 2008/2009 և այլն): Խնդրում եմ պատասխանել` վերջնահաշվարկի ժամանակ արդյո՞ք հիմնարկությունը պարտավոր չէ վճարել 2009/2010, 2010/2011, 2011/2012, 2012/2013 և 2014թ. 3 ամսվա ժամանակահատվածի համար: Մեր հաշվապահն ասում է, որ պարտավոր են վճարել վերջին 3 տարվա համար:
Ցանկացած պատասխանի դեպքում կար՞ող եք որպես հիմնավորում նշել որևէ օրենսդրական ակտ:

Շնորհակալություն:

Վերջնահաշվարկ ժամային վարձատրության դեպքում

Arman.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել` ինչպե՞ս են հաշվարկում վերջնահաշվարկ կամ արձակուրդային վճար ժամային վարձատրության դեպքում, օրական 1 ժամ 5 օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Շնորհակալություն:

Չօգտագործված արձակուրդի փոխհատուցում

Արթուր.

Բարև ձեզ:
Կազմակերպությունում աշխատում եմ 2 տարի 7 ամիս (շաբաթական 5 աշխատանքային օր, լրիվ դրույքով), սակայն մինչ օրս արձակուրդային օրերս չեմ օգտագործել: Այժմ ազատվում եմ աշխատանքից: Արդյո՞ք վերջնահաշվարկի ժամանակ կստանամ իմ չօգտագործված արձակուրդային օրերի գումարները (մոտ 52 օրերի համար): Լսել եմ, որ 2012թ. օգոստոս ամսից վերջնահաշվարկի ժամանակ հաշվի է առնվում միայն վերջին 18 ամիսներին աշխատած ժամանակ վաստակած արձակուրդային օրերը: Արդյո՞ք վերջնահաշվարկի ժամանակ կստանամ իմ չօգտագործված արձակուրդային օրերի գումարները (մոտ 52 օրերի համար), թե՞ միայն միայն վերջին 18 ամիսներին աշխատած ժամանակ վաստակած արձակուրդային օրերը:
Կանխավ շնորհակալություն:
Հարգանքով՝
Արթուր

Արդյո՞ք պետք է վճարել վերջնահաշվարկ

Ալլա.

Հարգելի գործնկերներ, խնդրում եմ պարզաբանեք` ազատվել է աշխատանքից (փոխտնօրեն, 63 տարեկան) և նշանակվել է ուսուցիչ նույն դպրոցում: Արդյո՞ք պետք է վճարել վերջնահաշվարկ, եթե այո, ապա ի՞նչ կարգով: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք աշխատողը կստանա չօգտագործված արձակուրդի փոխհատուցում

Artur.

Բարև Ձեզ:
Կազմակերպությունում աշխատում եմ 2 տարի 7 ամիս (շաբաթական 5 աշխատանքային օր, լրիվ դրույքով), սակայն մինչ օրս արձակուրդային օրերս չեմ օգտագործել: Այժմ ազատվում եմ աշխատանքից: Արդյո՞ք վերջնահաշվարկի ժամանակ կստանամ իմ չօգտագործված արձակուրդային օրերի գումարները (մոտ 52 օրերի համար): Լսել եմ, որ 2012թ. օգոստոս ամսից վերջնահաշվարկի ժամանակ հաշվի է առնվում միայն վերջին 18 ամիսներին աշխատած ժամանակ վաստակած արձակուրդային օրերը:
Կանխավ շնորհակալություն,
Հարգանքով,
Արթուր

Արդյո՞ք տնօրենին պետք է ազատել աշխատանքից գործունեության դադարեցման ժամանակ

Anna.

Եթե կազմակերպության գործունեությունը գտնվում է դադարի վիճակում, այս դեպքում տնօրենին պե՞տք է արդյոք ազատել աշխատանքից և կատարել վերջնահաշվարկ: Կանխավ շնորհակալություն:

Չօգտագործված արձակուրդի հատուցում

Մարի.

Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում. ես աշխատանքից ազատվելու եմ մի քանի օրից, մեկ ամիս առաջ օգտվել եմ հերթական արձակուրդից, բայց 2011 թ-ին արձակուրդս չեմ օգտագործել, արդյո՞ք դա ուժի մեջ է, և կարո՞ղ եմ դրա համար վերջնահաշվարկ պահանջել:

Աշխատողը ունի 7 տարվա չօգտագործած ամենամյա արձակուրդ

Արթուր.

Բարև Ձեզ:
Աշխատողը ընդունվել է աշխատանքի 2002թ սեպտեմբերին: 2013 օգոստոսին ազատվում է աշխատանքից: Այդ ընթացքում 4 անգամ տարբեր տարիներին օգտվել է ամենամյա արձակուրդից: Փաստորեն ունի 7 տարվա չօգտագործած ամենամյա արձակուրդ: Արդյո՞ք վերջնահաշվարկ կատարելիս պետք է հաշվի առնել բոլոր 7 տարիները (հոդված 170 կետ 2), թե՞ մինչև 2005 թ հաշվի չառնել, քանի որ աշխ. օրենսգիրքը ուժի մեջ է մտել 2005թ-ից:
Շնորհակալություն:

Արդյո՞ք վերջնահաշվարկը ճիշտ է կատարվել

Արմինե.

Բարև Ձեզ, հարցս հետևյալն է. մարզադպրոցի փոխարինող տնօրենն աշխատանքի է ընդունվել 24.12.2012թ, աշխատանքից ազատվել է ս-թ 01.08 -ին: Այս ժամանակահատվածում արձակուրդ չի գնացել: Ընդամենը աշխատել է 7ամիս: Հունվարի 1-ից աշխատավարձը կազմել է 85 000 դրամ: Վերջնահաշվարկը կատարել եմ հետևյալ կերպ` 85000 : 21 = 4047 (միջ. օրական), 4047 * 14(օր) = 56658 վերջնահաշվարկ: Վերջնահաշվարկը գումարել եմ հուլիս ամսվա աշխատավարձին` 85000 + 56658 = 141826 – 26% = 104826 վճարվելիք գումար: Խնդրում եմ ասեք` հաշվարկը ճի՞շտ եմ կատարել, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք կատարվում է վերջնահաշվարկ

Հերմինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել. միևնույն գործատուի մոտ համատեղությամբ աշխատողին մեկ աշխատանքից ազատելու դեպքում հասնու՞մ է վերջնահաշվարկ:

Վերջնահաշվարկի վերահաշվարկ կատարելու համար

Դիանա.

Խնդրում եմ օգնեք, ես աշխատել եմ պետական համակարգում 16 տարի, աշխատանքից ազատվել եմ դիմումիս համաձայն 2013թ, այժմ ստացել եմ վերջնահաշվարկ, որը իմ կարծիքով թերի հաշվարկ է: Ես ունեցել եմ 2012թ. արձակուրդի իրավունք, որից չեմ օգտվել և համապատասխան ղեկավարի մակագրությամբ այն տեղափոխել եմ 2013թ., սակայն աշխատանքից հեռացել եմ մայիս ամսին, այսինքն ընթացիկ տարում ևս աշխատել եմ այդքան ամիս: Ավելին, ազատման հրամանից հետո ինձ վերջնահաշվարկը փոխանցվել է հուլիս ամսին միայն, որը կազմում է մեկ աշխատավարձի չափով գումար: Կարո՞ղ եք հուշել` որքանով են խախտված իրավունքներս, և վերահաշվարկ անելու համար ու՞մ պետք է դիմել այս դեպքում: Շատ շնորհակալ կլինեմ արձագանքների համար:

Աշխատակիցն ազատվել է հունիսի 1-ով

Լիանա.

Եթե աշխատակիցն ազատվել է հունիսի 1-ով, մայիսի եկամտային հարկի հաշվետվության մեջ վերջնահաշվարկի գումարը նշվու՞մ է, թե՞ հունիսի մեջ պիտի նշվի:

Աշխատանքային պայմանագրի երկարացում

ANI.

Բարև Ձեզ:
Աշխատողի հետ կնքվել է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր 2 ամիս ժամկետով: Պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո կարելի՞ է այն երկարաձգել ևս 2 ամսով: Եվ արդյո՞ք աշխատողին հասնում է վերջնահաշվարկ այս 2 ամսվա համար:

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկի գումարը

Հայարփի.

Բարև Ձեզ. Խնդրում եմ ինձ օգնեք: Աշխատանքի անցել եմ 05.03.2011թ-ին: Արձակուրդում եմ եղել 08.09.12-16.09.12, աշխատանքից ազատման դիմում եմ գրելու 15.05.13-ին: Ինչքա՞ն կկազմի վերջնահաշվարկը: Աշխատավարձը 100 000 դրամ է: Եթե հնարավոր է` հասկանալի ձևով ներկայացրեք:

Նախապես շնորհակալություն:

Աշխատանքից ազատման հրաման

Վարդուհի.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել ինձ հասկանալու` աշխատանքից ազատման հրամանում կադրերի տեսուչի կողմից գրվու՞մ է, թե քանի օրվա համար պետք է վերջնահաշվարկ կատարել, թե՞ դա հաշվապահության պարտականությունն է:

Որքա՞ն կկազմի աշխատողի վերջնահաշվարկը

Նարինե.

Բարև Ձեզ: Մի հարց ունեմ, ու կխնդրեի պատասխանել դրան: Աշխատողը, որն ընդունվել է աշխատանքի 01.07.2012թ., 5-օրյա աշխատանքային շաբաթով, իր աշխատանքի 8-րդ ամսում` 18.02.2013թ., գնում է ամենամյա արձակուրդի ամբողջությամբ` 20 օր տևողությամբ մինչև 19.03.2013թ.-ը: Նրան վճարվել է մաքուր 35.511 դրամ արձակուրդային (կեղտոտով 46.972 դրամ): Այնուհետև 20.03.2013-ից գալիս է աշխատանքի ու աշխատելով 4 օր` 26.03.13թ.-ին ազատվում է աշխատանքից: Մարտ ամսվա նրա կեղտոտ միայն աշխատավարձը կազմում է 10.200 դրամ: Նրա միջին ամսական աշխատավարձը կազմում է 49.321 դրամ: Ուզում եմ իմանալ, թե որքան կլինի նրա վերջնահաշվարկը ու որքան պետք է նրանից հետգանձում կատարել: Կանխավ շնորհակալություն:
Հարգանքներով` Նարինե:

Վերջնահաշվարկ

Հասմիկ.

Խնդրում եմ շատ շտապ օգնեք: Աշխատողը ազատվել է աշխատանքից 2013թ-ի մարտի 15-ից: Նա ընդունվել էր աշխատանքի 2011թ-ի նոյեմբերի 1-ից և չի օգտվել արձակուրդից: 2011 և 2012թ-ին աշխատավարձը եղել է ամսական 60 000դր, իսկ 2013թ-ից 73585 դր, ինչպես հաշվարկեմ վերջնահաշվարկը, չէ՞ որ 24,4% եկամտային հարկ պահելուց նա կտուժի: Խնդրում եմ, արձագանքեք շտապ:

Արձակման նպաստի հարկումը

Լիա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել մի հարցով` արձակաման նպաստի դեպքում եկամտային հարկ պահվու՞մ է, թե՞ ոչ: