Tag: տույժ և տուգանք
Կազմակերպությունն ունի հարկային պարտավորություն
Սաթեն.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք:
Կազմակերպությունն աշխատում է շրջ. հարկով: 2017թ. 4 եռամսյակի ընդհանուր հարկային պարտավորությունը կազմել է, օրինակ, 700 000 դրամ, վճարել եմ 560 000 դրամ, իսկ հարկային տեղեկանքում 20.01.2018թ. երևում է 180 000 դրամ, այսինքն՝ 40 000-ը տույժն է: Կատարել եմ ճշգրտում, որից ընդհանուր հարկը կազմել է 570 000 դրամ: Ինչպե՞ս վարվեմ:
Գոյություն ունի՞ միակողմանի գնման ակտի առանձին ձև
Վարդան.
Բարև ձեզ: Գոյություն ունի՞ միակողմանի գնման ակտի առանձին ձև, և տնտեսվարողի կողմից դրա առկայությունը չապահովելու դեպքում ի՞նչ պատժամիջոց է նախատեսված: Շնորհակալություն:
Գրանցման հայտը 14:00-ից ուշ ներկայացնելու համար
Անուշ.
Բարև ձեզ:
Գրանցման հայտը 14:00-ից ուշ ներկայացնելու համար նույն օրն աշխատանքը սկսելու դեպքում ի՞նչ տուգանք է սահմանված:
Վիճակագրական հաշվետվությունը չի ներկայացվել
Արևիկ.
Եթե բանջարեղենի խանութ է, և հաշվապահը վիճակագրական հաշվետվությունը չի ուղարկել, այդ դեպքում վարչական տու՞յժ է լինում, ի՞նչ չափով, և դա ո՞վ պետք է վճարի:
ՍՊԸ-ն չունի ՀԴՄ կիրառելու պայմաններ
Ռուզաննա․
Շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն, որը չունի ՀԴՄ կիրառելու պայմաններ, տեղադրել է այն: Ի՞նչ տուգանք է հասնում դրա համար:
Հաշվետվություններ ներկայացնելու վերաբերյալ
Գարեգին.
Բարի օր բոլորին: Երկու ամիս առաջ բացել եմ ԱՁ՝ արտոնագրային հարկատեսակով, սակայն մինչ օրս պետ. ռեգիստրից որևէ ծանուցում կամ նամակ չեմ ստացել հաշվետվությունների ներկայացման համար: Ինչպե՞ս վարվել նման իրավիճակում, միգուցե իրենց պետք է անձա՞մբ այցելել: Որքան հիշում եմ՝ նախկինում հաշվետվությունը նույնիսկ ժամանակին չներկայացնելու համար սահմանված էր 20 000 դրամ տուգանք: Շնորհակալություն:
Կազմակերպությունը դրամարկղային գիրք չի ունեցել
Անի.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ձեր խորհրդի կարիքն ունեմ: Սկսել եմ աշխատել մի կազմակերպությունում, որը 2019թ. ապրիլից աշխատում է, բայց դրամարկղի գիրք չի ունեցել: Գրանցեցի օգոստոսին և ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ տուգանք է նախատեսվում դրա համար, և արդյո՞ք հարկավոր է հետին թվով լրացնել այն: Նշեմ, որ 4 ամսվա ընթացքում ամիսը 2-3 գործառնություն է եղել: Խնդրում եմ, օգնեք:
Կանխավ շնորհակալ եմ:
Խախտվել է գրանցման հայտ ներկայացնելու 3-օրյա ժամկետը
Մարինե.
Բարև ձեզ: Աշխատողին ազատել եմ 02.08.2019թ., սակայն գրանցման հայտ ներկայացրել եմ 06.08.2019թ. մինչև ժամը 14.00: Խնդրում եմ, ասեք՝ դա տուգանքի պատճառ կարո՞ղ է լինել: Ստացվում է, որ խախտել եմ 3-օրյա ժամկետը:
Արտաժամյա աշխատանքի վերաբերյալ
Ռոբերտ.
Աշխատանքային օրենսգրքում արտաժամյա աշխատանքը տարվա ընթացքում չպետք է 180 ժամից ավել լինի, իսկ խախտման համար պատասխանատվության ի՞նչ եղանակներ կան, տուգանքի չափը ի՞նչքան է այդ դեպքում: Եվ մյուս հարցը՝ շաբաթվա ընթացքում 40 ժամից ավել չի կարող աշխատողը աշխատել, ստացվում է՝ 6-օրյա աշխատանքային գրաֆիկի դեպքում ամեն օր 8 ժամ աշխատելով՝ խախտվու՞մ է օրենքի այդ կետը: Նշեմ, որ արտաժամյա աշխատանք այդ գործի համար նախատեսված չէ:
ԱՁ-ն դադարեցրել է իր գործունեությունը
Արմեն.
Բարև ձեզ: Ես 2018 թվականի հունվարի 17-ին հաշվառումից հանել եմ իմ ԱՁ-ն, 2017 թվականի տարեկան հաշվետություն չներկայացնելու համար 20 000 տուգանք է եկել, և գործն ուղարկել են ՀՀ ԴԱՀԿ: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Արդյո՞ք գործում է տուգանք աշխատավարձը ուշ փոխանցելու համար
Շուշան․
Բարև ձեզ: Մի հարց ունեմ։ Ես գիտեմ, որ աշխատանքային օրենսգրքով աշխատավարձը պետք է փոխանցվի մինչև հաջորդ ամսվա 15֊ը, հակառակ դեպքում՝ գործատուն տուգանք է մուծում։ Իսկ եթե գործատուն ներքին կանոնադրությամբ սահմանում է, որ աշխատավարձը փոխանցվում է մինչև ամսի 7֊ը, բայց ուշացնում է ամսի 7֊ից, այդ դեպքում տուգանք գործու՞մ է։
Սանիտարական գրքույկների վերաբերյալ
Էլիզա.
Բարև ձեզ:
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Եթե սննդարտադրության ոլորտում աշխատող այն անձինք, ովքեր պետք է ունենան սանիտարական գրքույկներ, չունեն դրանք, ի՞նչ հետևանքներ է դա ենթադրում, ի՞նչ տույժ-տուգանքի մասին է խոսքը:
Գույքահարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելը
Արման.
Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք հաշվել: Եթե իմ մեքենայի տարեկան գույքահարկը 38 000 դրամ է, և ես չեմ վճարել 3 տարի, ես պետք է վճարեմ 3*38000+տույժ, ճիշտ հասկացա՞նք: Այսինքն՝ տույժը դա իմ մեկ օրվա չվճարած գումարի 0.15% է, այսինքն՝ 38000*360 օրվա հավասար է 105 դրամ՝ իմ մեկ օրվա չվճարած գումարը, որի 0.15%-ը կազմում է 0.1575 դրամ՝ իմ մեկ օրվա տույժը: Այսինքն՝ 0.1575*3 տարի, այսինքն՝ 1080 օր:
Պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան. ՀԴՄ կիրառման կանոնները խախտելու համար տուգանքներ նշանակելիս հաշվի չեն առնվում իրավախախտման հանգամանքները
Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ, այլ սահմանված են տուգանքների ֆիքսված չափեր` առանց հաշվի առնելու իրավախախտման հանգամանքները: Այս մասին տեղեկացնում է պաշտպանի գրասենյակը:
Խոսքը վերաբերում է Օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերին, որոնց համաձայն, Մանրամասն
Հետևանքները հաշիվ դուրս չգրելու դեպքում
Հասմիկ.
Բարև ձեզ: Արդյո՞ք էլ․ հաշիվ դուրս չգրելու համար սահմանված է պատասխանատվություն, թե՞ ոչ:
Որքա՞ն է տուգանքի չափը առանց փաստաթուղթ ապրանք տեղափոխելու կամ վաճառելու դեպքում
Լուիզա.
Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը մեծածախ պահեստից առանց փաստաթղթի ապրանք է տեղափոխում կամ վաճառում: Խնդրում եմ ինձ ասեք` առանց փաստաթուղթ ապրանքի տուգանքը առաջին անգամ որքա՞ն է կազմում:
Կանխավ շնորհակալ եմ:
Եկամտային հարկի հաշվարկը չի հանձնվել
Վահե.
Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել։ Հոկտեմբեր ամսվա եկամտային հարկը փոխանցել եմ, սակայն հաշվետվության ձև 189-ը չեմ ուղարկել։ Ինձ մոտ ոչ մի խնդիր, հարկային պարտավորություն ու տույժ ու տուգանք ցույց չի տալիս։ Ի՞նչ կարող եմ անել։
ԱՁ չի վճարել դրոշմանիշային վճար
Անի.
Բարև ձեզ: ԱՁ-ն բացվել է 2018 թվի դեկտեմբերին, դրոշմանիշային վճարը տարվա համար դեռ չի վճարվել: Եթե այս ամսվա ընթացքում վճարեմ, արդյո՞ք օրական տույժ կկիրառվի: Դեռևս օրենքը նու՞յնն է և դրոշմանիշային վճարը պարտադի՞ր է: Շնորհակալություն:
Եթե գործատուն աշխատավարձը փոխանցում է ամսի 17-ին
Լիլիթ.
Բարև ձեզ:
Եթե գործատուն աշխատավարձը փոխանցում է ամսի 17-ին, քանի որ ամսի 15-16 եղել են հանգստի օրեր, ապա այդ դեպքում տույժեր նախատեսվու՞մ են, թե՞ օրենքում կա կետ, որը հնարավորություն է տալիս գործատուին փոխանցել աշխատավարձը մինչև հաջորդ ամսվա 15-ը կամ դրան հաջորդող աշխատանքային օրերին։
Շնորհակալ եմ։
Եթե կազմակերպությունը հաշվապահական հաշվառում չի վարել
Մհեր.
Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը հաշվապահական հաշվառում չի վարել, սակայն հաշվետվությունները ներկայացրել է և հարկերը վճարել է ժամանակին, ինչ խնդիրներ կարող են առաջանալ հարկային մարմինների հետ: Նախապես շնորհակալություն:
Շրջանառության հարկի հաշվարկը հանձնվել է ուշացումով
Հրաչյա.
Բարի օր, ԱՁ-իս նախորդ եռամսյակի (ապրիլ-հունիս) շրջանառության հարկը` 34 000 դրամ վճարել եմ հունիսի վերջին, բայց հաշվետվությունը հանձնել եմ հոկտեմբերի 12-ին` համարյա երեք ամիս ուշացումով։ Ի՞նչ տուգանք պիտի վճարեմ այս դեպքում։
Շատ շնորհակալութոյւն։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 41 հոդված
Վահե.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 41 հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում աշխատանքային օրենսդրության նորմերը խախտելու համար: Ինձ հետաքրքիր է` ո՞ր պետական մարմինն է այդ վարույթն իրականացնում աշխատանքի տեսչությունը լուծարելուց հետո:
Եկամտային հարկի հաշվարկը ուշ է ներկայացվել
Անուշ.
Բարև ձեզ: Եթե եկամտային հարկն արդեն վճարել ենք, բայց էլեկտրոնային հաշվետվությունն (Ձև 189) ուշ ենք ուղարկել՝ ամսի 26-ին 20-ի փոխարեն, արդյո՞ք դրա համար տույժեր կլինեն: Շնորհակալություն:
Գործատուն աշխատավարձը ուշ է վճարել
Հակոբ Ո.
Ողջույն։
Գործատուի հետ կնքվել է ծառայությունների մատուցման քաղիրավական պայմանագիր, որում ասվում է, որ աշխատավարձը պետք է վճարվի մինչև ամեն ամսվա հաջորդ 15-ը։
Երկու անգամ աշխատավարձը նշված օրից ուշացվել է և վճարվել է առանց ուշացած օրերի համար հաշվարկված տուգանքի։
Ի՞նչ է նախատեսվում նման դեպքում:
Կանխավ շնորհակալություն:
ԱՁ-ն չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում
Էմի.
Խնդրում եմ պատասխանել: ԱՁ-ն հունիսին տեղեկացել է, որ չի ներկայացրել շրջանառության հարկով աշխատելու դիմում, և համարվել ենք ԱԱՀ վճարող, գործարքներ դեռ չկան: Ի՞նչ ուղղումներ պետք է տրվի հաշվետվությունների և վճարումների, տարեկան և ամսական, ի՞նչ տուգանքներ կան:
Արդյո՞ք կնշանակվի վարչական տուգանք
Մարիաննա.
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:
Հարցս հրատապ է և հետևյալն է.
01.02.2018-ին քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող աշխատակցին հաշվարկվել և վճարվել է 136 700 դրամ, որից եկամտային հարկ՝ 31 441 դրամ, առձեռն 104 259 դրամ: Մարտին փետրվարի հաշվետվությունը ներկայացնելիս, պարզվել է, որ աշխատակիցը սոց. վճարող է և անմիջապես փոխանցվել է սոց. վճար` 6 835 դրամ: Սակայն հաշվի չի առնվել այն փաստը, որ եթե սոց. վճարող աշխատակցին առձեռն վճարվել է 104259 դրամ, ապա իր չհարկված 136 700 դրամ աշխատավարձը հաշվետվության մեջ պետք է նշել 146193 դրամ, որից եկ. հարկ` 33 624, սոց. վճար` 7 310: Նման սխալմունք է տեղի ունեցել 2 աշխատակցի վճարների հաշվարկում, ինչի հետևանքով ներկայացվել է սխալ հաշվետվություն եկ. հարկի մասով մոտ 5 500 դրամ և սոց. վճարի մասով մոտ 1 100 դրամ շեղումով: Սակայն կազմակերպությունն իր միասնական հաշվին ունի մեծ գերավճար, որի շնորհիվ 5 ամիս չվճարված գումարի մասով, կարծում եմ, տույժ չի առաջանա: Ճշգրտված հաշվետվության մասով կգա՞ արդյոք վարչական և որքա՞ն այն կլինի:
Կախավ շնորհակալ եմ:
Արդյո՞ք կարելի է տուգանքը ներառել ծախսերի հաշվարկում
Արփինե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ապրանքների մատակարարումն ուշացնելու պատճառով մեր կազմակերպությունը տուգանվել է մոտ 4 մլն դրամով: Հարցս հետևյալն է: Շահութահարկի հաշվարկում կարո՞ղ եմ այդ գումարը ներառել ծախսերի մեջ: Շնորհակալություն:
Տույժերի հաշվարկ պետ. տուրքի գումարի նկատմամբ
Վահագն Բ.
Ցանկանում եմ իմանալ` շինարարական լիցենզիաի տարեկան պետ. տուրքի գումարի նկատմամբ քանի՞ տոկոս է հաշվարկվում ուշացած օրերի տույժ։


