Tag: ազատում

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Իրավական ակտի ձևակերպումը ինչպե՞ս գրել

Նարինե․ Բարև ձեզ, հարգելիներս, աշխատողին ցանկանում եմ ազատել (դիմում չի գրել) 113 հոդվածի 2 մասով (ծանուցումն էլ չի ստորագրել) և արձակման նպաստ վճարել 1 ամսվա, խնդրում եմ ասել՝ իրավական ակտի ձևակերպումը ինչպե՞ս գրել, որ ո՛չ թավան վառվի, ո՛չ էլ ձվածեղը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞ր հոդվածով պետք է աշխատողին ազատել աշխատանքից

Ani. Բարև Ձեզ: Եթե աշխատակիցն աշխատանքի է ընդունվել որպես գործավարձային բանվոր, և նրա հետ կնքվել է անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր` աշխատել է մեկ ամիս: Հիմա աշխատանքներն ավարտվել են, և այդ աշխատողի հետ կնքված պայմանագիրը պետք է դադարեցնել, և նրան ազատել աշխատանքից: Ո՞ր հոդվածով պետք է նրան ազատել, և արդյո՞ք պետք է նրան ծանուցում ուղարկել և, եթե այո, ապա ի՞նչ ժամկետներում պետք է դա անել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք սխալ կատարված վերջնահաշվարկը ենթակա է վերադարձման

Նառա․ Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է․ եթե սխալ է ավել վերջնահաշվարկը կատարվել և ավել է փոխանցվել, արդյո՞ք այն ենթակա է վերադարձման գործատուին։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

6 ամիս աշխատած աշխատողը քանի՞ օրով իրավունք ունի արձակուրդ ձևակերպել

Mane. Բարև Ձեզ: Աշխատելուց 6 ամիս անց տեղյակ եմ, որ աշխատողը իրավունք ունի արձակուրդ ձևակերպել, բայց քանի՞ օրով։ Ես աշխատելուց 6 ամիս հետո օգտագործել եմ ինձ հասանելիք 20 աշխատանքային օրից 10-ը, այժմ ազատման դիմում եմ գրել և ինձ նշում են, որ մնացած 10 օրը չեմ կարող օգտագործել, քանի որ 12 ամիսը չի լրացել աշխատանքիս։ Խնդրում եմ օգնեք հասկանալ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի կատարում

Բորյա Բարև ձեզ: Հարցս վերաբերում է վերջնահաշվարկի հաշվարկմանը: Ս/թ հունիսի 10-ին աշխատանքից հանել են մեր նախկրթարանի տնօրենին և նախորդ տարիների արձակուրդի պարտք չունեն, ինքը օգտվել է ամենամյա արձակուրդից: Եվ 2020 թ-ին Հունվար ամսին գտնվել է չվճարվող արձակուրդի մեջ և փետրվար, մարտ, ապրիլ, մայիս ամիսներին աշխատել են և ստացել են միայն աշխատավարձ փետրվար, մարտ ամիսների համար, հիմա վերջնահաշվարկ կատարելիս բացի ապրիլ, մայիս և հունիս ամսվա 8 օրվա աշխատավարձի պարտքը վճարելուց բացի, արդյո՞ք հասնում է նաև արձակուրդային վճար, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հրամաններ չեն ձևակերպվել

Ամալյա. Բարև ձեզ: Ինձ օգնեցեք հետևյալ հարցում. 1․ Եթե աշխատողը ազատվել է աշխատանքից, բայց գործատուն մոռացել է ազատման հրաման գրի, ինչպե՞ս կարող է գործատուն ուղղել այդ սխալը։ 2․ Իսկ եթե գործատուն աշխատողին 1996թ․ ընդունել է որպես լաբորանտ, իսկ 2011թ․-ից որպես պահակ է աշխատել, նույնպես հրաման չկա որպես պահակ, խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս հրամանագրել, որ օրենքով ճիշտ լինի։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կատարվելու է վերջնահաշվարկ

Գայանե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք հետևյալ հարցում. հասարակական կազմակերպությունը մեկ տարվա ծրագիր է շահել: Ունենք 5 աշխատող մանկավարժ և սոց. աշխատող: Դեկտեմբեր ամսին աշխատավարձից բացի պետք է նաև վճարեմ վերջնահաշվարկ, չէ՞: Նախապես եմ հարցնում, որպեսզի բյուջեն ճիշտ կազմեմ: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կատարվում է վերջնահաշվարկ սեզոնային աշխատանքային պայմանագրով աշխատողների հետ

Նարինե. Բարև ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք՝ սեզոնային աշխատողների աշխատանքը 5 ամիս է, նրանց հետ կապում ենք ժամանակավոր պայմանագիր, պայմանագրի ավարտից հետո նրանց վերջնահաշվարկ տալի՞ս են:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի կատարում

Անի. Բարև ձեզ: Հարցս վերաբերում է աշխատանքային օրենսգրքին և արձակուրդայինի/վերջնահաշվարկի հաշվարկմանը։ Եթե ես գործի եմ ընդունել աշխատողին 19 օգոստոսի 2019թ․ և ազատում եմ աշխատանքից 22 փետրվարի 2020թ., քանի՞ ամսվա համար պետք է հաշվեմ վերջնահաշվարկը, եթե աշխատողը չի գնացել արձակուրդ։ Արդյո՞ք օգոստոսի և փետրվարի աշխատած օրերը կարելի է հաշվել որպես 1 ամիս, թե՞ ո՛չ օգոստոսը և ո՛չ էլ փետրվարը հաշիվ չեն, քանի որ կիսատ են։ Եվ արձակուրդային գումարը հաշվելուց արձակուրդի ո՞ր օրերն եմ հիմք ընդունում (աշխատանքայի՞ն, թե՞ օրացուցային): ԱՕ-ում դրա վերաբերյալ ոչինչ չկա։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ե՞րբ աշխատանքային պայմանագիրը կհամարվի լուծված

Անի. Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է․ աշխատողի հետ կնքվել է պայմանագիր՝ 3 ամիս ժամկետով։ Պայմանագիրը կնքվել է փետրվարի 29-ին, և մարտի 2-ը եղել է աշխատողի 1-ին աշխատանքային օրը, քանի որ մարտի 1-ը կիրակի էր։ Խնդրում եմ, ասեք՝ աշխատանքային պայմանագիրը ե՞րբ է համարվում լուծված՝ մայիսի 29-ի՞ց, թե՞ հունիսի 1-ից։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քանի՞ օրում է կատարվում վերջնահաշվարկը

Նաստյա. Բարև ձեզ։ Խնդրում եմ, կասե՞ք՝ հնարավո՞ր է վերջնահաշվարկ չստանալ, եթե ունես ընթացիկ տարվա չօգտագործված արձակուրդ։ Եվ քանի՞ օրում է նստում վերջնահաշվարկն ազատման հրամանը գալուց հետո։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարող է աշխատողը ազատման դիմում ներկայացնել արձակուրդի ընթացքում

Շուշան. Բարև ձեզ: Այժմ գտնվում եմ արձակուրդում, սակայն ցանկանում եմ ազատման դիմում ներկայացնել, արդյո՞ք կարող եմ արձակուրդի ընթացքում ներկայացնել ազատման դիմում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է ոչ աշխատանքային օր

Անի. Բարև ձեզ: Եթե աշխատողի աշխատանքային պայմանագիրն ավարտվում է ոչ աշխատանքային օրով, ինչպե՞ս պետք է ձևակերպել հրամանը և ո՞ր օրով ազատել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ազատման դիմում է ներկայացրել

Անի. Եթե աշխատողն աշխատել է 10 աշխատանքային օր և չի ցանկանում շարունակել աշխատանքը, ազատման դիմում է գրել, կարելի՞ է նրան դիմումը գրելու օրվա ամսաթվով ազատել աշխատանքից, եթե ծանուցում չի ներկայացրել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը չի ներկայանում աշխատանքի

Մարինա. Բարև ձեզ: Մի հարց ունեմ. եթե աշխատողը ամբողջ օր չի ներկայանում աշխատանքի, և ամբողջ օր փորձում ենք իր հետ կապ հաստատել հեռախոսով, ինչի պատճառով տուժում է արտադրությունը, սակայն նա երկու օր և ավել կապի դուրս չի գալիս, ուստի ես 113-րդ հոդվածի 9-րդ կետով ազատելու դեպքում իր պահով ի՞նչ փաստաթղթեր պետք է պատրաստեմ: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ի՞նչ վճարումներ պետք է կատարվեն աշխատակցին

Արտակ. 2019թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. մարտի 20-ը աշխատել եմ և մարտի 20-ին ստացել եմ ծանուցում, որ գրասենյակի փակման պատճառով ապրիլի 30-ին լուծվելու է իմ հետ կնքված պայմանագիրը: Տեղեկացնեմ, որ այդ ընթացքում ես չեմ օգտվել հերթական արձակուրդից: Ես ստացել եմ միայն մարտ ամսվա աշխատավարձ: Խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ վճարումներ և վերջնահաշվարկներ պետք է կատարի գործատուն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Մարիամ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեմ՝ ինձ օգնեք կողմնորոշվել, թե ինչքան վերջնահաշվարկ է ինձ սպասվում։ 01.06.20թ.֊ին պատրաստվում եմ ազատման դիմում ներկայացնել։ Ըստ պայմանագրի և գրանցված աշխատավարձս 80 000 դրամ է։ Փաստացի ավելի բարձր է։ Վերջնահաշվարկն ըստ գրանցվա՞ծ աշխատավարձի է արվում, թե՞ փաստացի։ 2020 թվականին արձակուրդ չեմ վերցրել։ Համաճարակի պատճառով 1 ամիս հարկադրված պարապուրդի եմ գնացել, որը չի վճարվել։ Կանխավ շնորհակալություն օգնության համար։