Tag: աշխատավարձ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ

Լուսինե. Հարգելի հաշվապահներ, ես սկսնակ հաշվապահ եմ և ձեր օգնության կարիքն ունեմ: ՍՊԸ-ի երկու աշխատակցի պետք է ազատեմ աշխատանքից նախորդ տարվա դեկտեմբերի 30-ով: Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ, եթե նրանք աշխատում են 2010թ-ի սեպտեմբերի 2-ից, նշեմ աշխատավարձի չափերը՝ 45000 և 40000 դրամ: Հնարավորության դեպքում կխնդրեի նշել, թե ուրիշ ինչ ունեմ անելու բացի վերջնահաշվարկից: Շատ շնորհակալ կլինեմ բոլոր արձագանքողներից, քանզի խնդրանքս շտապ է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյոք գոյություն ունի՞ աշխատավարձի հավելում

David. Արդյոք գոյություն ունի՞ աշխատավարձի հավելում բարձր լեռնային գյուղերում աշխատողների համար, եթե կա, ապա ո՞ր օրենքով, որոշումով, հրամանով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկը

Արմինե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես մարզադպրոց ՊՈԱԿ-ի հաշվապահն եմ: Մեր մարզիչներից մեկը, որը աշխատում է վեցորյայով, դրույքը 42900դրամ է, և նրա արձակուրդը 35 օրացույցային օր է, որը, ինչքանով որ տեղյակ եմ, դարձել է 30 աշխատանքային, վերջին արձակուրդը գնացել է 2010թ-ի օգոստոսին, 2011թ հունվարի 20-ից ազատվել է աշխատանքից: Խնդրում եմ ասեք` ինչպես կատարեմ վերջնահաշվարկը: Հունվարի աշխատավարձն հաշվե՞մ այսպես 42900/23*13: Աշխատավարձն ու վերջնահաշվարկը գումարե՞մ իրար, հետո կատարե՞մ պահումները: Նախապես շնորհակալ եմ: Խնդրում եմ շուտ պատասխանեք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկեր աշխատավարձից

Արմեն. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ բացատրեք. օրինակ, ՍՊԸ-ն ունի մեկ աշխատող` տնօրեն, որի աշխատավարձը 60000 դրամ է: Ի՞նչ հարկեր է վճարում ՍՊԸ-ն և ի՞նչ ժամանակացույցով: Խնդրում եմ առավել մանրամասն, եթե հնարավոր է: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձ հաշվարկելիս

Եվա. Բարև...Խնդրում եմ ասեք, կես ամսվա համար աշխատավարձ հաշվելիս նվազեցումների չափը փոխվու՞մ է, թե կատարել այնպես, ինչպես մեկ ամսվա դեպքում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունում կա 12 աշխատող

Gayane. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. մեր կազմակերպությունում կա 12 աշխատող, որից մեկը դեկտեմբերի 1-ից վերցրել է իր հաշվին արձակուրդ: Մեր աշխատավարձը դեկտեմբերին եղել է ընդ. 774676 դրամ, իսկ գործատուի սոցըˋ 160002 դրամ, այս գումարից կա մեկ աշխ.102000 հզ.դրամ, սոցը 19100: Դեկտեմբերին ունեցել ենք 4 հոգու պարգևատրում ընդ.396360 դրամ, 75452 սոց: Սոցի թվերը իրար չեն համապատասխանում սոցի հաշվետվությունում, խնդրում եմ պատասխանեք սկսնակիս:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նվազագույն աշխատավարձի փոփոխման հետ կապված

Ժաննա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, շնորհավոր բոլորիդ Նոր Տարին և Սուրբ Ծնունդը: Հարցս այսպիսին է. հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի փոփոխման հետ կապված յուրաքանչյուր աշխատողի հետ արդյո՞ք պետք է համաձայնագիր կազմել, թե՞ մեկ ընդհանուր հրամանը բավական է: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Օտարերկրացիների աշխատավարձի հաշվարկ

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. ինչպե՞ս է հաշվառվում 2010թ. դեկտեմբերի 1-ից օտարերկրացիների աշխատավարձի հաշվարկը և ըստ դրա վճարվող եկամտահարկի գումարը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Գոհար. Ես ՊՈԱԿ-ի սկսնակ հաշվապահ եմ և խնդրում եմ օգնել ինձ աշխատավարձի հարցում. եթե աշխատողին հրաման է տրվում դեկտեմբերի 24ին, ապա նրա աշխատավարձը հունվար ամսում ինչպե՞ս է հաշվարկվում, եթե աշխատավարձը գրվում է ամսվա կեսին: Նա վարձատրվում է աշխատա՞ծ օրերի համար, թե՞ ինչքան որ հաստիքով հասնում է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հետ կապված

Սուրեն. Հարգելի հաշվապահներ, իրավաբաններ, շատ կարևոր մի հարց ինձ համար. խնդրում եմ ասեք, թե աշխ. օրենսգրքում ասվու՞մ է, որ աշխատավարձը վաղեմության ժամկետ չունի: Արդյո՞ք ամենամյա արձակուրդը աշխատավարձ է: Ըստ իմ տրամաբանության դա այդպես է, սակայն ո՞ր օրենքով, կառ. որոշումով կամ իրավական ակտով է այդ ամենը սահմանվում: Խնդրում եմ ստույգ պատասխան իմանալու դեպքում գրել միայն surentsati շնիկ gmail.com կամ զանգահարել 098344389 հեռ. համարին : Ստույգ պատասխանի դեպքում տեղեկատվություն տրամադրողին պարգև 5000 դրամ, առանց կատակի և մինչև 2010 հունվարի 15-ը: Կանխավ շնորհակալություն ուշադրության համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բացակայություն աշխատանքի վայրից

Անուշ. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ մի հարցում: Ես սովորում եմ պետական ԲՈՒՀ-ում և միաժամանակ աշխատում եմ պետական հիմնարկում: Արդյո՞ք իրավունք ունեմ աշխատանքից բացակայելու դասերին մասնակցելու համար, և աշխատավարձից պահումներ նախատեսվու՞մ են, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք հղիության և ծննդաբերության նպաստը հարկվելու է

Արփինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ տեղեկացրեք, արդյոք այժմ հղիության և ծննդաբերության նպաստը հարկվելու է, և եթե այո, ապա ինչպե՞ս: Իմ միջին աշխատավարձը 150000 դրամից բարձր է, այժմ ես ինչքա՞ն նպաստ կստանամ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատողը արձակուրդ է գնում

Նարինե. Եթե աշխատողը ֆիզ արձակուրդ է գնում, և աշխատավարձը ցածր է ՀՀ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձից, ապա նպաստը հաշվարկվում է միջին ամսական եկամտից, թե՞ նվազագույն աշխատավարձից: Աշխատողը համատեղող է: