Tag: արձակուրդային

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Տաթևիկ. Ողջույն բոլոր հաշվապահներին ! Ես առաջին անգամ պետք է հաշվարկեմ արձակուրդային, խնդրում եմ օգնեք ճիշտ հաշվարկեմ: Աշխատողը ընդունվել է աշխատանքի 10.01.2008թ , 2009 թվականին արձակուրդ չի գնացել, այժմ պետք է հաշվարկեմ արձակուրդային 15 օրվա համար 02.07.2010.թ -ից: Շատ եմ խնդրում այս օրինակով հաշվարկեք , որպեսզի ավելի հասկանալի լինի: Նախապես շատ շնորհակալ եմ :
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Լիլիթ. Ինչպե՞ս հաշվեմ արձակուրդային: Այն ևս հարկվում է սոցապ հարկերի պես` 3% և գործատուի վճարած: Եկամտահարկը կախված չէ՞ դրանից: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հաշվարկվու՞մ է արդյոք արձակուրդային

Վանուհի. Ես աշխատում եմ դպրոցում: Իմ Հիմնական արձակուրդից 3 ամիս առաջ գնացել եմ ֆիզ արձակուրդի և ստացել եմ բուլետինը: Հիմա դպրոցում բոլորը մեկ ամսով գնում են արձակուրդի և ստանալու են արձակուրդային: Խնդրում եմ ասեք, ես ստանալու՞ եմ արձակուրդային:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հրաման

Astghik Grigoryan. Հարցը շտապ է ,կարո՞ղ եք պատասխանել,թե հնարավոր է մեկ ամիս առաջ տալ արձակուդայինի հրամանը,հրամանի պատճեն անհրաժեշտ է դեսպանատուն ներկայացնելու համար: Կանխավ շնորակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Սյուզի. Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին. Եթե աշխատողը աշխատում է մի հիմնարկում 01/02/09-ից մինչ այսօր և արձակուրդ չի գնացել և նրան ուղարկում ենք արձակուրդ 02/06/10-ից քանի օր արձակուրդ է նրան հասնում և ինչպես պետք է կատարվի հաշվարկը խնդրում եմ պատասխանեք բացատրելով: Նախապես շնորհակալություն եմ հայտնում
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Արթուր. Խնդրում եմ հուշեք, եթե աշխատողը 2010թ. մայիսի 26-ին արձակուրդ է գնում, ամսական աշխատավարձը 80 000 դրամ է, ապա 80 000 / 31 մայիսի օրեր * 26՞, թե՞ 80 000/: 31-շաբաթ, կիրակի, տոն օրերը * 26 - շաբաթ, կիրակի, տոն օրերը, և եթե դժվար չէ գրեք՝ ճիշտ հաշվարկը, որովհետև ես հանդիպել եմ երկու դեպքն էլ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել միջին աշխատավարձ

Վարդ. Ինչպես հաշվարկել միջին աշխատավարձը հետևյալ դեպքի համար. եթե աշխատողը վերջին արձակուրդից հետո աշխատել է ևս հինգ ամիս, որից հետո նրան տրամադրվել է հղիության և ծննդաբերության արձակուրդ 140 օր և 3 տարի երեխային խնամքի արձակուրդ: Երկու տարի հետո աշխատողը ազատվում է աշխատանքից և պետք է վճարվի հինգ ամսվա համար չօգտագործված արձակուրդային գումարը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հատուցում չօգտագործված արձակուրդի դիմաց

Կարեն. Հարգելի կոլեգաներ, արդյոք անորոշ ժամկետով կնքված աշխ. պայմանագրի դեպքում մինչև 6 ամիսը լրանալը դրա լուծման ժամանակ աշխատողին վճարվում է հատուցում` յուր. ամսվա համար 2 օր հաշվարկով: Չէ որ..."առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո:"
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Աննա. Բարև Ձեզ: Ես էսպիսի մի հարց ունեմ: Ես 4 օրացույցային օր արձակուրդ եմ գնացել ու ինձ էս տարվա մեջ մնացել է 28 օր, որը ես գնալու եմ օգոստոսին, ինձ կասեք ոնց է հաշվարկվում այդ արձակուրդայինը, վերջին 12 ամիսների միջինով? բայց ես վերջին 6 ամիսների 2 ամսիսներին չեմ ստացել լրիվ աշխատավարձ, դե մի անգամ արձակուդ մի անգամ ել 3 օր անաշխատունակություն: Այդ ամիսները հաշվարկվում են միջինի համար թե ոչ?
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Աննա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Արձակուրդայինը հաշվելիս միջին օրական աշխատավարձը ստանալու համար պետք է բաժանել 30.4 գործակցի վրա: Արդյո՞ք այդ գործակիցը նույնն է բոլոր աշխատողների համար՝ անկախ նրանից 5-օրյա, թե 6-օրյա գրաֆիկով են աշխատում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի վճարում

Անի. Բարև Ձեզ:Խնդրում եմ պատասխանել իմ հետևյալ հարցին. հղիության յոթ ամիսը լրանալուց հետո /06.06.2010թ./ պատրաստվում եմ գնալ ֆիզ.արձակուրդի:Խնդրում եմ բացատրել, թե ինչպես է կատարվում արձակուրդայինի հաշվարկը:Հաշվարկված արձակուրդայինը վճարում է գործատուն, թե պետությունը?
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդային

Հովհաննես. Հարգելի հաշվապահներ խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Մարտ ամսվա 5-ից աշխատողին ուղարկում եմ արձակուրդ ,մարտ ամսին աշխատել է 4 օր ,ինչ ձևով եմ հաշվում այդ 5-օրվա աշխատավարձը,եթե ամսական աշխատավարձը 40000 -է: 1.40000/ամսվա բոլոր օրերի վրա: 2.40000/աշխատանքային օրերի վրա:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հերթական արձակուրդի վերաբերյալ

Նոնա. Հարգելի կոլեգաներ, եթե ՍՊԸ-ն ունի 3 աշխատող (տնօրեն, հաշվապահ,աշխատող), ինչպես պետք է կարգավորվի տարեկան հերթական արձակուրդի հարցը. արդյոք խախտում է համարվում, եթե տվյալ տարում արձակուրդ չի ձևակերպվում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարճաժամկետ աշխատանքային պայմանագրի դեպքում…

Mher. Խնդրում եմ ասեք Կարճաժամկետ աշխատանքային պայմանագրի դեպքում հաշվարկվում է արդյոք արձակուրդային աշխատավարձ և եթե այո ապա երբվանից: կանախավ շնորհակալություն