Tag: ԱՕ
Աշխատանքային պայմանագիր
mariana.
Հարգելի հաշվապահներ, նոր աշխ. օրենսգրքի համաձայն աշխատանքային պայմանագրի նոր տիպային օրինակ, եթե ունեք, խնդրում եմ, ուղարկեք ինձ: Կանխավ շնորհակալություն:
Որքա՞ն կկազմի աշխատավարձը
Անիտա.
Իմ հարցը կարող է շատերին տարօրինակ թվալ առաջին հայացքից, սակայն ես երեկ կարդացել եմ Աշխատանքի տեսչության կողմից հրապարակված աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները իրենց իսկ մեկնաբանմամբ, և մի քանի հարց առաջացավ ինձ մոտ: Ամենակարևորը` եթե պահակը աշխատում է հերթափոխով, և նրա հաստիքային աշխատավարձը 60 000 դրամ է, որքա՞ն կկազմի նրա ընդհանուր աշխատավարձը: Ես մինչև այժմ հաշվարկում էի 60000+6000 (գիշերային աշխատանքի համար):
Անհատական իրավական ակտի ձև
Լուսինե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե հնարավոր է` օգնեք ինձ: Որտեղի՞ց կարող ոմ գտնել անհատական իրավական ակտի ձևը, որը, եթե չեմ սխալվում, պետք է կցվի աշխատողի գործերին: Նաև ասեք խնդրեմ` մինչև 2010թ.-ի ԱՕ-ի նոր փոփոխությունները ընդունված աշխատողների համար է՞լ պետք է կազմվի տվյալ ակտի ձևը: Տվյալ ակտերը չունենալու համար տուգանքներ լինելու են հետագայում:
Աշխատանք նախատոնական օրերին
Գայանե.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ասեք, թե աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված նախատոնական օրերի 7 ժամյա աշխատանքային օրերը պահպանվա՞ծ են, թե՞ ոչ:
Շնորհակալ եմ:
Աշխատանք գիշերային ժամերին
Զաբել.
Խնդրում եմ պատասխանել` ինչպես է հաշվարկվում աշխատանքի վարձատրությունը, եթե աշխատաժամանակի մի մասը ընկնում է գիշերային: Օրինակ` բանվորի աշխատանքային ժամը սկսվում է առավոտյան 5-ին և ավարտվում է 14.00-ին: Դրանից ինչքա՞նը պետք է վճարվի որպես գիշերային և ինչքա՞նը որպես ցերեկային աշխատանք: ՀՀ աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածի համաձայն: Ընդհանրապես, ո՞ր ժամից որ ժամն է համարվում գիշերային ժամ: Խնդրում եմ մանրամասն տեղեկացնել` ինչպես պետք է հաշվարկվի տվյալ աշխատանքի վարձատրությունը, որ խախտում չհամարվի: Շնորհակալություն:
Անաշխատունակության նպաստի հաշվարկ
Լիլիթ Գալստյան.
Խնդրում եմ ձեզ պարզաբանել անաշխատունակության նպաստի հաշվարկման կարգը օրենքի նոր փոփոխությամբ:
Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ
Տաթև.
Հարգելի հաշվապահներ, բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ հաշվել ֆիզ. արձակուրդը ՀՀ աշխ. օրենսգրքի վերջին փոփոխություններից հետո:
Նախապես շնորհակալ եմ:
Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված
Կարեն.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ մի հարցում: Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների հետ կապվածˋ աշխատողների պայմանագրերը փոխվելու՞ են, թե՞ ոչ: Կարելի է համաձայնագրով փոփոխված կետերը փոխել:
Աշխատավարձի հետ կապված
Սուրեն.
Հարգելի հաշվապահներ, իրավաբաններ, շատ կարևոր մի հարց ինձ համար. խնդրում եմ ասեք, թե աշխ. օրենսգրքում ասվու՞մ է, որ աշխատավարձը վաղեմության ժամկետ չունի: Արդյո՞ք ամենամյա արձակուրդը աշխատավարձ է: Ըստ իմ տրամաբանության դա այդպես է, սակայն ո՞ր օրենքով, կառ. որոշումով կամ իրավական ակտով է այդ ամենը սահմանվում: Խնդրում եմ ստույգ պատասխան իմանալու դեպքում գրել միայն surentsati շնիկ gmail.com կամ զանգահարել 098344389 հեռ. համարին : Ստույգ պատասխանի դեպքում տեղեկատվություն տրամադրողին պարգև 5000 դրամ, առանց կատակի և մինչև 2010 հունվարի 15-ը: Կանխավ շնորհակալություն ուշադրության համար:
ՀՀ ԱՕ 140 հոդվածի 3-րդ կետի համաձայն
Աշոտ.
Հարգելի կոլեգաներ, ինձ հետաքրքրում է այսպիսի մի հարց.
ՀՀ ԱՕ 140 հոդվածի 3-րդ կետի համաձայն այն աշխատողների համար, որոնց աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության և անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված` առողջության համար անվտանգ մակարդակի, աշխատաժամանակը սահմանվում է ոչ ավելի քան շաբաթական 36 ժամ: Արդյոք սա վերաբերվում է շինարարությանը: Եվ ընդհանրապես ի՞նչ չափանիշներով /նորմերով, որոշումներով/ պետք է առաջնորդվել այս կետը պարզաբանելիս: Մի հարց էլˋ ի՞նչ համամասնությամբ պետք է լրացվի աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը: Խոսքս 36 ժամի մասին է:
Խնդրում եմ պատասխանեք: Ինձ համար սա շատ կարևոր հարց է:
Հարգանքներով
Փոփոխություններ բյուլետենի հաշվարկի մեջ
Նարինե.
Բարև ձեզ,
Լսել եմ, որ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել բյուլետենի հաշվարկի մեջ կամ ունենալու են, եթե կոլեգաներից տեղյակ են, խնդրում եմ գրել:
Կանխավ շնորակալ եմ:
Քանի՞ օրինակից են գրում հրամանը
Սուսաննա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, այսքան փոփոխություններից հետո հրամաններից քաղվածք կա՞, եթե ոչ, ապա քանի՞ օրինակից են գրում հրամանը:
Իրավական ակտի ձև
Իրինա.
Խնդրում եմ ինձ ուղարկել աշխատանքային օրենսգրքի մեջ տեղ գտած, աշխատանքային պայմանագրին կից ներկայացվող իրավական ակտի ձևը:
Անհատական իրավական ակտ
Anna.
Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ, խնդրում եմ, կարո՞ղ եք ինձ էլ անհատական իրավական ակտի օրինակ ուղարկել: Ես սկսնակ եմ, եթե կարելի է, աջակցեք: lyly23 շնիկ rambler.ru, անչափ շնորհակալ եմ:
ՀՀ ԱՕ-ի 115-րդ հոդված
Աստղիկ.
Բարև Ձեզ,
ՀՀ ԱՕ-ի 115-րդ հոդվածում նախատեսված ծանուցման օրերը հաշվարկվում են աշխատանքային, թե օրացուցային օրերով: Խնդրում եմ օգնել: Այն շատ շտապ է:
Աշխատանքային պայմանագիր
Միքայել.
Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, կարո՞ղ եք ուղարկել փոփոխված աշխատանքային պայմանագիր, որը համապատասխանում է արդեն փոփոխված ՀՀ Աշխատանքային Օրենսգրքին:
Աշխատանքից ազատում
Համլետ.
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. աշխատանքային օրենսգիրքը թու՞յլ տալիս է պահակային ծառայողին ազատել աշխատանքից այն դեպքում, երբ վերացել է տվյալ տարածքում պահակության անհրաժեշտությունը:
Կազմակերպությունը աշխատում է հնգօրյա ռեժիմով
Gayane.
Բարև Ձեզ, հարգելի գորընկերներ:
Խնդրում եմ օգնեք սկսնակիս հետևյալ հարցով: Մեր կազմակերպությունը աշխատում է հինգ օրյա ռեժիմով, աշխատողը գնացել է 2010թ-ի հերթական արձակուրդ, նրա տարեկան ստացած գումարը կազմում է ընդամենը 877000դրամ, ինչպե՞ս եմ հաշվարկելու, գարծակիցը 21-ով թե 30.4-ով: Կանխավ շնորհակալ եմ:
Ինչպե՞ս է կատարվում ոչ աշխատողի մեղքով պարապուրդի վճարումը
Արթուր.
Ինչպե՞ս է կատարվում ոչ աշխատողի մեղքով պարապուրդի վճարումը, եթե աշխատողը վարձատրվում է ժամավճարով: Ունենք, ենթադրենք, 10 օր պարապուրդ, համապատասխանաբար 70 ժամ, իսկ ժամային դրույքաչափը պայմանագրով 250 դրամ է: Խնդրում եմ մեկնաբանեք ԱՕ 186-ի 1-ին կետը, մասնավորաբար` միջին ժամային դրույքաչափը, և ինչպես է այդ արժեքը որոշվում:
Անհատական իրավական ակտի օրինակ
Լուսինե.
Հարգելի հաշվապահներ, եթե շատ խնդրեմ, ինձ կուղարկե՞ք անհատական իրավական ակտի օրինակ ohanyanlus1 շնիկ rambler.ru
Կանխավ շատ շնորհակալություն:
Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ
Վիկտորյա.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ շատ շտապ օգնել մեկ հարցում:
Աշխատողը ընդունվել է աշխատանքի 1 տարի առաջ (հին Աշխ. օրենսգրքի համաձայն): Հունիս ամսին ներկայացրել է տեղեկանք հղիության մասին, հոկտեմբերին նրան ծանուցել են 10 օր առաջ, որ պայմանագիրը լրանալու պատճառով լուծում են այն նոյեմբերի 1-ից, նշելով, որ 114 հոդվածը ՆՈՐ ԱՕ վերաբերվում է գործատուի ցանկությամբ աշխ. պայմանագիրը լուծելու արգելքին, և ոչ պայմ. ժամկետը լրանալուն: Թե ինչու են կնքել որոշակի ժամկետով պայմանագիր, դա այլ խնդիր է, ըստ ինձ նույնպես անհիմն: Փաստորեն հղի կինը լրիվ անպաշտպան է համաձայն նոր ԱՕ: Հարցս հետևյալն է` արդյոք ես կարող եմ հիմնվել ԱՕ 84.1 հոդվածի 2 կետինˋ պնդելով, որ նոր օրենքը նվազ բարենպաստ պայման է առաջարկում հին պայմ. կնքած աշխատողին, և ասել, որ ՀԻՆ ԱՕ 117 հոդվածը “Հղի կնոջ երաշխիքները…” ավելի բարենպաստ էին, հետևաբար պահպանում են ուժը տվյալ պարագայում: Նշեմ, որ դեկրետ գնալուն մնացել են հաշված օրեր:
Փորձենք միասին օրենքով օգնենք հղի կնոջը ստանալ իր վաստակած գումարները:
ԱՕ փոփոխությունների հետ կապված
Sona.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասացեք, ԱՕ փոփոխություններից հետո արդյոք անհրաժեշտություն կա մինչև փոփոխությունները գրանցված աշխատակիցներին հրաման տալ և գրանցել հրամանագրքում: Կանխավ շնորհակալություն:
Վերջնահաշվարկ անելիս
Անի.
Խնդրում եմ օգնեք մի հարցում: Աշխատողը աշխատել է ապրիլի 15-ից օգոստոսի 10-ը: Վերջնահաշվարկ անելիս արձակուրդային օրերը հաշվելու եմ նո՞ր ԱՕ-ով, թե մինչև օգոստոս ամիսը բաժին ընկնող օրերինը հնով, իսկ օգոստոսինը նորով:
Գրանցամատյանի արխիվացում
Լալա Շաբոյան.
Խնդրում եմ պատասխանել, թե աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանի արխիվացման հրամանի համար ՀՀ ԱՕ ո՞ր հոդվածը պետք է որպես հիմք ընդունել:
Կանխավ շնորհակալ եմ:
ԱՕ փոփոխություններ
Кристина.
Բարև Ձեզ, կարող եք ասել, թե 2010թ. ո՞ր ամսից և ամսի քանիսի՞ց է սկսել գործել նոր աշխատանքային օրենսգիրքը և արդյոք 2007 և 2008թթ. չօդտագորված արձակուրդների հաշվարկը կատարվելու է նոր գործող օրենսդրությամբ:
Կանխավ շնորհակալ եմ:
Տոնական և հիշատակի օրեր
Վիկտորյա.
Հարգելի գործընկերներ,
համաձայն ԱՕ փոփոխությունների “Հոդված 156. ՀՀ ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերը սահմանվում են օրենքով:”
Վերջերս գտա “ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ” Ընդունման ամսաթիվը 24.06.2001, որում ոչ աշխատանքային օրերի ցանկը փոքր ինչ տարբերվում է նախկին ԱՕ տրված ցանկից: Արդյոք ԱՕ 156 հոդվածը հղում է կատարում հենց այդ օրենքին, թե կան նաև այլ տարբերակներ: 🙂
Աշխատանքի ընդունում
Անի.
Խնդրում եմ ինձ ասեք, եթե աշխատանքային պայմանագիր այսուհետ կարող ենք չկնքել, ուրեմն հրամանի մի օրինակ անպայման պետք է տանք աշխատողին, հրամանի մեջ էլ պետք է անպայման լինի աշխատողի ստորագրությունը. հակառակ դեպքում աշխատողը փաստացի ապացույց չունի, որ աշխատում է տվյալ հիմնարկում: Հրամանի ձևը փաստորեն պե՞տք է փոխել ու մի օրինակ տալ, խնդրում եմ օգնեք կողմնորոշվեմ:
Արդյո՞ք խախտում է համարվում
Նանուլ.
Խնդրում եմ պատասխանեք ….. Եթե մի հիմնարկ աշխատում է 10-18-ը ,13-14-ը ընդմիջում է, և աշխատում է երկուշաբթիից-շաբաթ , 48 աշխատանքային ժամը չի գերազանցում և ունի 3 աշխատող` տնօրենի հետ միասին, արդյոք դա աշխատանքային օրենսգրքի խախտում է համարվում:
Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի համաձայն
Նատալի.
Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի համաձայն,
Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: Մանրամասն
Արձակուրդայինի հաշվարկ
Իզաբելլա.
Խնդրում եմ ինձ օգնեք, եթե մինչ աշխատանքային օրենսգրքի փոփոխվելը ամենամյա արձակուրդայինը հաշվվում էր այսպես` օրինակ 95.000/30.4*28, ապա փոփոխվելուց հետո պետք է հաշվել այսպե՞ս` 95.000/21*20: Խնդրում եմ մանրամասն բացատրել: Նախապես շնորհակալություն:


