Tag: դադարեցում

ԱՁ զբաղվում է անշարժ գույքի վարձակալության միջնորդական գործունեությամբ

Vardan.

Բարև, հարգելի հաշվապահներ:
Ես զբաղվում եմ անշարժ գույքի վարձակալության միջնորդական գործունեությամբ Երևան քաղաքում, անհատ ձեռներեց եմ, և այդ գործունեության համար յուրաքանչյուր ամիս որպես հարկ մուծել եմ ՀՀ պետբյուջե 60 հազար դրամ որպես արտոնագրային վճար և 5 000 դրամ որպես եկամտային հարկ: Այսինքն, ֆիքսված գումար եմ վճարել և ՀԴՄ չի կիրառվել:

Նոյեմբեր ամսից, արտերկրում գտնվելու պատճառով, ժամանակավոր դադարեցրել եմ գործունեությունս, որը ցանկանում եմ վերսկսել ս.թ. մարտ ամսից: Հարցս հետևյալն է. նոր ընդունված հարկային օրենսգրքով ես շարունակելու՞ եմ արդյոք գործունեությունս որպես արտոնագրային վճար վճարող, թե լինելու եմ այլ հարկման ռեժիմում: Եվ եթե փոխվել է հարկման ռեժիմը, խնդրում եմ պարզաբանել, թե այսուհետ ինչպե՞ս եմ հարկվելու և ի՞նչ քայլեր պետք է կատարեմ, որպեսզի ամեն ինչ լինի օրինական: Կխնդրեի հնարավորինս մանրամասն նկարագրել:
Հարգանքով` Վարդան

Արդյո՞ք տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնել

Արտակ.

Բարև ձեզ: Այսպիսի հարց. եթե ՍՊԸ-ն ստեղծվել է 2017թ., այնուհետև մի քանի ամիս հետո կասեցվել է հարկայինում, այդ ընթացքում չի ծավալել որևէ գործունեություն, արդյո՞ք տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնել: Կա՞ ինչ-որ հարկային պարզաբանում:

ՍՊԸ հիմնադիրը ի՞նչ պատասխանատվություն ունի օրենքի առաջ

Սուրեն.

Բարև ձեզ: Կուզենայի իմանալ` ՍՊԸ հիմնադիրը ի՞նչ պատասխանատվություն ունի օրենքի առաջ, եթե տնօրենը ունի պարքեր, որոնք կուտակվել են ժամանակի ընթացքում: Նշեմ նաև, որ ֆիրմայի գործնեությունը ժամանակավորապես դադարեցված է:

Ինչպե՞ս խուսափել վարչական տուգանքից

Aram Harutyunyan.

Բարև ձեզ: ԱՁ-ն 2017-ի հունվար ամսից ժամանակավորապես չի գործում, իսկ 2017-ի ապրիլի 20-ին ես տվել եմ 2016-ի եկամտային հարկի պարզեցված հաշվետվություն՝ այսինքն 5 օր ուշացրել եմ, քանի որ ԵԿԵՆԳ-ի ծանրաբեռնվածության պատճառով էլ. ստորագրությունս ակտիվ չէր, դրանով խախտել եմ եկամտային հարկի մասին օրենքի 22 հոդվածի 1 կետը, և առաջացել է վարչական իրավախաղտման համար տուգանք։

Խնդրում եմ պատասխանեք` կա՞ արդյոք վճռաբեկ դատարանի նախադեպ, որով կմեղմանա հանգամանքը, որ ստորագրությունս ակտիվ չի եղել, կամ ուրիշ ի՞նչ կերպով կարող եմ խուսափել տուգանքից։ Կանխավ` շնորհակալություն։

Ի՞նչ քայլեր պետք է իրականացվեն ընկերության լուծարման համար

Սերինե.

Հարգելի հաշվապահներ,

2016թ մարտի 1-ին բացվել է ՓԲԸ: 2016թ․ դեկտեմբերի 29-ին ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը, աշխատակիցները ազատվել են աշխատանքից, որևէ պարտավորություն ընկերությունը ներկայումս չունի: Ընկերությունը միայն պարտադիր վճարում է ռեեստրի վարման համար: Խնդրում եմ օգնել` ի՞նչ քայլեր պետք է իրականացվեն ընկերության լուծարման համար:

Շնորհակալություն:

Արդյո՞ք պետք է զրոյական հաշվետվություն ներկայացնել

Արթուր.

Բարև ձեզ, արդյո՞ք ժամանակավոր դադարեցված ԱՁ-ն պարտավոր է շրջանառության հարկի հաշվետվություն ներկայացնել:

Ընկերությունը գործունեություն չի ծավալում, սակայն գույքահարկով հարկվող օբյեկտ ունի

Ռոյալ.

Ընկերությունը գործունեություն չի ծավալում, սակայն գույքահարկով հարկվող օբյեկտ ունի, ինչի պատճառով ժամանակավոր դադարեցման դիմում չի կարող տալ, և գույքահարկի կիսամյակային հաշվետվություններն ու եռամսյակային հաշվետվությունները պարտաճանաչ տրվում են:

Հարց՝ այս դեպքում պարտադի՞ր է տնօրենի հետ պայմանագիր ունենալ և աշխատավարձ սահմանել, թե՞ միայն պետ. ռեգիստրի ներդիրի հիման վրա տնօրեն լինելը բավական է: Եթե այո, ապա եթե ընկերությունը չի գործում և գործունեություն չի ծավալում, ինչու՞ պետք է տանը նստած ամբողջ օրը հեռուստասերիալ դիտող տնօրենին աշխատավարձ տալ: Ցանկացած պատասխանի դեպքում, խնդրում եմ, աղբյուրի հղումն էլ լինի:

Շնորհակալություն:

Երեխայի խնամքի նպաստ

Ռուզաննա.

Ես որպես անհատ ձեռներեց գրանցվել եմ 04.02.2016թ-ից, աշխատել եմ մինչև 01.09.2016 ու գնացել ֆիզ. արձակուրդ, հարկայինով դադար եմ տվել մինչև երեխայիս երեք տարին լրանալը: Խնդրում եմ պատասխանեք հարցիս` կարո՞ղ եմ օգտվել ամենամսյա նպաստից (18 000 դրամ) և ու՞մ դիմեմ: Կանխավ շնորհակալ եմ:

Անհուսալի դեբիտորական պարտքերի վերաբերյալ

Արսինե.

Հարգելի հաշվապահներ,
կազմակերպությունը ունի դեբիտորական պարտքեր, յուրաքանչյուրը մինչև 100 000 դրամ, որոնց ժամկետը արդեն 1 տարի է, և տվյալ պարտապանների գործունեությունը կամ դադարեցված է կամ լուծարված: Հարցերս հետևյալն են՝

1. Արդյո՞ք կարող եմ դրանք շահութահարկով ծախս ճանաչել առանց պահուստաֆոնդ ձևավորելու:
2. Ո՞ր կազմակերպությունները կարող են պահուստաֆոնդ չձևավորել:

Արդյո՞ք պետք է ներկայացնել տարեկան զրոյական հաշվետվություն

Սիլվա.

Ա/Ձ-ն 2008թ.-ից չի գործում, ներկայացրել է դադարեցման դիմում: 03․03․2017թ. Ա/Ձ-ն լուծարվել է: Արդյո՞ք այս դեպքում պետք է մեկ ամսվա ընթացքում ներկայացնել տարեկան զրոյական հաշվետվություն: Իրավաբանական բաժնում ասում են, որ պետք է տարեկան հաշվետվություն ներկայացնել, ՀՏ-ն ասում է՝ պետք չէ, քանի որ այդ տարիների համար դադարեցման դիմում է ներկայացվել: Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս վարվել այս դեպքում: Եթե կա օրենքի հղում, խնդրում եմ, գրեք:

Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք անձը կենթարկվի վարչական պատասխանատվության

Գոհար.

Բարև ձեզ: Խնդրում եմ մի հարցի վերաբերյալ խորհրդատվություն տրամադրեք: Ասենք մարդը գրանցել է հասարակական կազմակերպություն մի 3 տարի առաջ, բայց որևէ գործունեություն չի իրականացրել, չունի կնիք և հաշվեհամար, արդյո՞ք կարող է տուգանքի արժանանալ: Չէ՞ որ գործունեություն չի ծավալել, որևէ շարժ չի եղել, բայց հաշվետվություն էլ չի ներկայացվել որևէ տեղ:

ԱՁ-ն ցանկանում է լուծարվել

Իննա.

Բարև ձեզ: ԱՁ-ն, որը աշխատում է շրջանառության հարկով, ժամանակավորապես դադարեցրել էր գործունեությունը 2016 թվականին և հիմա ցանկանում է լուծարվել: Ի՞նչ պետք է անել լուծարելու համար: Եվ արդյո՞ք պետք է ներկայացնել 2017 թվականի տարեկան եկամուտների զրոյական հաշվետվություն:

Եթե անձը հանդիսանում է ժամանակավորապես դադարեցված ՍՊԸ տնօրեն

Սիրուշ.

Եթե անձը հանդիսանում է ժամանակավորապես դադարեցված ՍՊԸ-ի տնօրեն, նա կարո՞ղ է ՍՊԸ բացել, որտեղ լինի և հիմնադիր, և գորածադիր: Ի՞նչ հարկատեսակով է աշխատելու:

Արդյո՞ք պետք է ներկայացնել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում գործունեության դադարեցման դեպքում

Իննա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱՁ-ն ժամանակավոր դադարեցրել է գործունեությունը՝ հետագայում՝ 2016թ. դեկտեմբերի 27-ից լուծարելու նպատակով: Արդյո՞ք 2017թ.-ի համար նա պետք է ներկայացնի շրջանառության հարկ վճարողի դիմում: Եվ եթե չենք ներկայացրել, ապա ի՞նչ կլինի:

Նախապես շնորհակալություն:

Դրամարկղային գրքի լրացման հետ կապված

Tamara.

Հարգելի հաշվապահներ, եթե ֆիրման 7 ամիս դադարեցրել է գործունեությունը և նորից վերսկսել, ինչպե՞ս վարվել դրամարկղային գրքում այդ 7 էջի հետ, եթե գործարք չի եղել:

Արդյո՞ք ԱՁ ունի սոց. վճարի պարտավորություն

Lusine.

ԱՁ-ն բացվել է 2016թ-ի մայիսին: Վճարվել է 10 000 դրամ և դադարեցվել հունիսին, վերսկսվել է նոյեմբերի 2-ին:
Չունի վարձու աշխատող, իսկ Անհատ Ձեռնարկատերը հղիացել է նոյեմբեր ամսվանից: Արդյոք ունի՞ որևէ պարտականություն սոց. վճարների նկատմամբ, և ինչպե՞ս կվճարվի (թե ոչ) նրա դեկրետային վճարը:

Մուտք e-invoicing ծրագիր

Զառա.

Բարև ձեզ: Փակել ենք ԱՁ-ն: Հիմա արդեն e-invoicing ծրագիր չենք կարողանում մտնել: Բայց մեզ պետք են դուրս գրված ու ստացված հաշիվները հաշվետվություն ներկայացնելու համար: Ինչպե՞ս կարող ենք դա անել: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք ԱՁ կարող է դադարեցնել գործունեությունը

Արթուր.

Բարև ձեզ, մի հարց ունեմ` անհատ ձեռներեցը ցանկանում է դադարեցնել գործունեությունը, սակայն ունի փաստաթղթերով ձեռք բերած ապրանքներ, այդ դեպքում կարո՞ղ է դադարեցնել, թե՞ պետք է ամբողջը վաճառի, նոր: Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք տնօրենին անհրաժեշտ է ազատել աշխատանքից գործունեության դադարեցման ժամանակ

Արմեն.

Հաշվապահներ ջան, եթե կազմակերպությունը դադարեցնում է գործունեությունը անորոշ ժամկետով, արդյո՞ք տնօրենին անհրաժեշտ է ազատել աշխատանքից: Շնորհակալություն: