Tag: էլեկտրոնային հաշիվ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք պարտադիր է հարկային հաշիվների էլեկտրոնային վավերացումը

Լյուդմիլա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում, շտապ է: Աշխատում եմ ԱԱՀ-ի 0 ական դրույքաչափով, հարկային հաշիվները ստանում եմ էլէկտրոնային, բայց երբեք էլէկտրոնային չեմ վավերացրել հարկային հաշիվները, հիմա 2015 հունվարից օրենքը փոխվել է, ու պարտադիր պետք է էլէկտրոնային վավերացնել ԱԱՀ-ն հաշվանցելու համար, ես հաշվանցում չեմ անում, բայց դիմում եմ գրում հետ վերադաձնելու համար: ՀԱՐՑ. արդյո՞ք պարտադիր է հարկային հաշիվների էլեկտրոնային վավերացումը:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ԱԱՀ-ի հաշվետվության հետ զրոյական տեղեկանք ներկայացնել

204 Նաթելլա. Կազմակերպությունը հարկային հաշիվներ ստանում և դուրս է գրում էլեկտրոնային եղանակով: Խնդրում եմ պատասխանել` արդյո՞ք պետք է ԱԱՀ-ի հաշվետվության հետ զրոյական տեղեկանք ներկայացնել: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը հարկային հաշիվ է դուրս գրել գործունեությունը դադարեցրած ԱՁ-ի անունով

Arsine. ՍՊԸ զբաղվում է մեծածախ առևտրով և աշխատում է ԱԱՀ դաշտում: Հունվարին X խանութին տվել է ապրանք և դուրս է գրվել հարկային հաշիվ: Սակայն օրեր անց պարզվել է, որ այդ խանութը հունվարից գործում է այլ ԱՁ-ի անվամբ, իսկ նախկին ԱՁ-ն գործունեությունը դադարեցրել է, որի մասին խանութը նախապես չէր տեղեկացրել: Նշեմ նաև, որ արդեն իսկ դուրս գրված հարկային հաշվի հիմքով կատարվել է վճարում: Ինչպե՞ս կարող եմ վարվել նման պարագայում: Եթե դուրս գրված հաշիվը անվավեր ճանաչեմ, ապա ի՞նչ կլինի կատարված վճարման հետ: Կանխավ շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը հաշիվները ստորագրել է միայն թղթային տարբերակով

204 Hamest. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. եթե կազմակերպությունը, որը աշխատում է ԱԱՀ հարկատեսակով, սակայն էլեկտրոնային հարկային հաշիվներ կան, որոնք վավերականացրել են ոչ թե էլեկտրոնային եղանակով, այլ թղթային տարբերակով: Դա անվավե՞ր է ճանաչվում, թե՞ ոչ, իսկ եթե և էլ. եղանակով ստորագրվեր և թղթային, դա արդյո՞ք չի դիտվի կրկնակի մուտքագրում:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք առաքման գիրք ունենալը մեքենաների համար պարտադիր է

Սասուն. Հարգելի գործընկերներ, ընկերությունը ԱԱՀ վճարող է և իրացնում է սեփական արտադրանքը, հարկային հաշիվներն էլ դուրս է գրում միայն էլեկտրոնային եղանակով: Ունի առաքման մեքենաներ: Ապրանքը տեղափոխում է պահեստից դեպի մեքենաներ և բեռնագիրը լրացնում է պահեստի առաքման գրքում: Առաքումը քանի որ նախօրոք հստակ հասցե չունի, ապրանքը հանձնելու պահին դուրս է գրվում էլեկտրոնային հարկային հաշիվ: Հիմա նկատի ունենալով, որ էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվները գրքում չեն գրանցվում, արդյո՞ք առաքման գիրք ունենալը մեքենաների համար պարտադիր է: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը չունի առաքման գիրք

Հ.Ա.. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. ի՞նչ հարկային հետևանք կարող է ունենալ որևէ հասցեում առաքման գիրք չունենալը, եթե ԱԱՀ վճարող կազմակերպությունը հարկային հաշիվները դուրս է գրում բացառապես էլեկտրոնային եղանակով և իրականացրել է ապրանքի վաճառք մի հասցեից, որի համար չունի առաքման գիրք, ինչպես նաև նշված հասցեից իրականացրել է տեղափոխում կազմակերպության այլ հասցեներ:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը չի ստորագրել ստացված էլեկտրոնային հաշիվները

Արման. Հարգելի կոլեգաներ, վերջերս սկսել ենք օգտվել հարկային հաշիվների դուրսգրման էլեկտրոնային տարբերակից և պարզել ենք, որ հնուց բավականին շատ հաշիվներ կան, որոնք ստորագրված չեն մեր կազմակերպության կողմից: Կազմակերպությունը ԱԱՀ հաշվանցման խնդիր չունի` ԱԱՀ-ով չի հարկվում, սակայն հետաքրքիր է` կա՞ն արդյոք հաշիվները չստորագրելու այլ հետևանքներ: Նախապես շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշիվը անվավեր ճանաչելու համար

Lilit. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. ունեմ էլեկտրոնային եղանակով դուրս գրված հաշիվ և ցանկանում եմ այն անվավեր ճանաչել, սակայն 24 ժամը լրացել է: Ինձ հետաքրքրում է` այն անվավեր ճանաչելուց ու ծրագրի համապատասխան կոճակով տեղեկություն ուղարկելուց բացի անհրաժե՞շտ է արդյոք անվավեր ճանաչման պատճառը հիմնավորող երկկողմանի ստորագրված բացատրագիր: Խնդրում եմ պատասխանը հիմնավորեք որևէ հղումով: Կամ կա՞ արդյոք այլ ընթացակարգ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս տեսնել ստացված էլեկտրոնային հաշիվները

Աննա. Հարգելի կոլեգաներ, եթե կազմակերպության տնօրենը ունի էլեկտրոնային ստորագրություն, սակայն չի դուրսգրում էլեկտրոնային հաշիվներ, ինչպե՞ս կարող է տեսնել իրեն դուրս գրված էլեկտրոնային հաշիվները:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը դադարել է համարվել ԱԱՀ վճարող

Նարինե. Սիրելի հաշվապահներ, Ա/Կ-ը այս տարի ԱԱՀ-ն փոխարինել է շրջանառության հարկով: Խնդրում եմ օգնեք` եթե մինչ այդ հարկային հաշիվները գրվում էր էլեկտրոնային եղանակով, ապա ԱԱՀ-ից ազատվելու դեպքում ինչպե՞ս պետք է գրվեն այժմ հաշիվ-ապրանքագրերը, նկատի ունեմ` էլեկտրոնայի՞ն տարբերակով, թե՞ ձեռքով:
.ԱյլՀարց ու պատասխան

Պարտադի՞ր է արդյոք կնքել հարկային հաշիվը

Nelli. Եթե ԱԱՀ վճարող հարկատուն հարկային հաշիվները դուրս է գրում էլեկտրոնային եղանակով, իսկ նրա գնորդները` ոչ: Պարտադիր է արդյո՞ք հարկային հաշիվ դուրս գրող սուբյեկտը կնքի հարկային հաշիվը:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշիվը պետք է անվավեր ճանաչել

Աննա. Հարգելի հաշվապահներ, հարցս հրատապ է, շնորհակալ կլինեմ արագ արձագանքի համար: 24 ժամը անցած հարկային հաշիվը պետք է անվավեր ճանաչել: Գիտեմ, որ հարկային հաշվի վրա պետք է նշվի անվավեր ճանաչման հիմքը, սակայն կուզենաի իմանալ` e-invoicing համակարգում այդ հաշիվը շարունակելու՞ է վավեր մնալ մինչև անվավեր ճանաչված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկության ներկայացումը: Օրինակ, եթե հաշիվը դուրս եմ գրել հոկտեմբերին, ապա e-invoicing համակարգում այն կշարունակի՞ մնալ վավեր մինչև 2013թ. հունվարի վերջին օրը` քանի դեռ չեմ ներկայացրել հաշվետվությունը: Եվ ԱԱՀ հաշվարկի հետ կապված, դա պարզապես չե՞մ ներառում տվյալ ամսվա հաշվարկում: Կանխավ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային հաշվի դուրսգրում ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությանը

Նաիրա. Խնդրում եմ պատասխանեք. ԱԱՀ վճարող ընկերությունը էլեկտրոնային e-invoicing ծրագրով կարո՞ղ է արդյոք հաշիվ դուրս գրել ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությանը, թե՞ պետք է օգտագործել հարկային մարմնից ստացված հարկային հաշիվների ձևը: Եթե հնարավոր է, շտապ պատասխանեք: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվի անվավեր ճանաչում

Լիանա. Ինձ կասե՞ք` ինչ անել, եթե էլեկտրոնային հաշիվները դուրս գրելիս նույն կազմակերպությանը սխալմամբ երկու անգամ է նույն հաշիվը գրվել, այսինքն օգտագործվել է երկու սերիա համար, բայց այն նկատել եմ 12 ժամ անց նոր: Ինչպե՞ս կարող եմ այն անվավեր համարել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տեղեկանք դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ

Anna. Եթե ընկերությունը հանդիսանում է ԱԱՀ վճարող և հարկային հաշիվներ է դուրս գրում և մատակարարարից ստանում միայն էլեկտրոնային եղանակով, ապա ԱԱՀ-ի հաշվարկի հետ տեղեկանքը պե՞տք է արդյոք ներկայացնեմ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք անհրաժեշտ է առաքման գիրք ունենալ

Nara. Բարև ձեզ: Ասացեք խնդրեմ, այս տարվանից մենք էլեկտրոնային եղանակով ենք աշխատելու, արդյո՞ք առաքման գրքի անհրաժեշտություն առաջանալու է:
.ԱյլՀարց ու պատասխան

Էլեկտրոնային հաշվի անվավեր ճանաչում

Լիլիթ. Հարգելի հաշվապահներ, ինձ մի հարց է հետաքրքրում: Էլեկտրոնային եղանակով դուրս է գրվել հարկային հաշիվ: 24 ժամը լրանալուց հետո այդ հարկային հաշիվը ծրագրով անվավեր է արվել: Դիմացի կողմի հաստատումը բացակայում է: Անհրաժեշտություն կա՞ արդյոք փոխադարձ ակտի, գրության և նամակի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշիվը անվավեր ճանաչվելու դեպքում

A. Գրանցվու՞մ է արդյոք էլ. ծրագրում 24 ժամ չանցած և անվավեր ճանաչված հաշիվները, և արդյո՞ք դա պետք է գրքում գրառել և հետո ջնջել գրքից: