Tag: էլեկտրոնային հաշիվ

Արդյո՞ք հաշիվների չեղարկումը բացասական է ազդում կազմակերպության ռիսկայնության վրա

Արմինե․

Հաշվապահայություն ջան, էս հաշիվների չեղյալ անել-չանելու հարցը ո՞նց լուծենք։ Հաշիվ ես գրում, մի հատ ստից բանից կպնում են, ասում են՝ չեղյալ արեք, նորը գրեք։ Բայց չէ՞ որ հաշիվների չեղարկումը բացասական է ազդում կազմակերպության «ռիսկայնության» վրա։

ՀԴՄ կտրոնի վրա չի նշվել գնորդի ՀՎՀՀ-ն

Սյուզաննա.

Բարև ձեզ: ՀԴՄ կտրոնի վրա չի նշվել գնորդի ՀՎՀՀ-ն, խնդրում եմ ասել՝ արդյո՞ք կտրոնի համարով դուրս գրված հաշիվը չի համարվի կրկնակի գործարք:

Հաշիվ դուրս գրելու համար

Աստղիկ.

Բարև ձեզ։

Միրգ արտահանելիս անհրաժեշտ ինվոյսը դուրս գրելու համար պե՞տք է օգտվենք e-invoicing համակարգից։

Շնորհակալություն։

Ինչպիսի՞ հաշիվ պետք է դուրս գրել

Աննա.

Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը վաճառում և տեղադրում է սարքավորումներ պատվիրատուի մոտ, ինչպես նաև բացի այդ սարքավորումները ծախսվում են տարբեր նյութեր մոնտաժային աշխատանքների ժամանակ: Ինչպիսի՞ հաշիվ պետք է գրել պատվիրատուին՝ ծառայությա՞ն հաշիվ՝ նշելով «Մոնտաժային աշխատանքներ» այդ հաշվում, թե՞ ապրանքների հաշիվ՝ նշելով «Սարքավորում», «Նյութեր» և առանձին տողով նույն հաշվում՝ «Մոնտաժային աշխատանքներ»: Ինչպե՞ս եք Դուք վարվում նման դեպքերում:

ՀԿ-ն չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում

Աննա.

Բարև ձեզ: Եթե ՀԿ-ն ապրանք է վաճառում և տարվա սկզբին չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում, արդյո՞ք պետք է դուրս գրի հարկային հաշիվ և արտացոլի այն ԱԱՀ հաշվարկում:

Շնորհակալություն:

Պե՞տք է արդյոք դուրս գրել հաշիվ վավերագիր

Հովհաննես.

ՍՊԸ-ն մատուցում է ծառայություններ, որոնց դիմաց գումարները գանձում է բանկի միջոցով: Հարց՝ ֆիզիկական անձանց դեպքում պե՞տք է դուրս գրի ծառայությունների մատուցման հաշիվ վավերագիր:

Հաշիվ վավերագիրը դուրս է գրվել անձնագրի տվյալներով

Լիդա.

ԱՁ-ն Վրաստանից ապրանք է ներկրել, հաշիվ-ապրանքագիրը դուրս է գրվել անձնագրի տվյալներով, նույն ԱՁ-ի ֆիզ. անձով, ինչպե՞ս դարձնել ԱՁ-ի ապրանք:

Ո՞ր օրվա ԿԲ փոխարժեքը պետք է հիմք վերցնել

Արման.

Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը 05.02.19-ին դուրս է գրել անգլերեն հաշիվ (invoice) ոչ ռեզիդետն կազմակերպության համար USD-ով` ծառայության մատուցման ամսաթիվ նշելով 31.01.19, իսկ 10.02.19-ին դուրս է գրում հարկային հաշիվ այդ invoice-ի հիման վրա AMD-ով: Տվյալ դեպքում ո՞ր օրվա ԿԲ փոխարժեքը պետք է հիմք վերցնել հարկային հաշվի գումարը հաշվարկելու համար: Շնորհակալություն:

Ի՞նչպես դուրս գրել հաշիվ

Ի՞նչպես դուրս գրել հաշիվ մատակարարված ապրանքների համար e-invoicing ծրագրով Ա/Ձ-ի անունից, որն աշխատում է առանց ԱԱՀ, 3,5% շրջհարկով:

Առցանց առևտուր կազմակերպելու համար

Արման.

Կհուշե՞ք՝ ինչպես կարող եմ կազմակերպել առցանց առևտուր, օրինակ՝ list.am կամ facebook: Գրանցված վաճառքի կետ չունեմ, կարո՞ղ եմ արդյոք ՀԴՄ-ով վաճառք իրականացնել, թե՞ e-Invoicing ծրագրով է պետք դուրս գրել հաշիվները:

Հաշիվը չեղյալ անելու վերաբերյալ

Կարինե.

Հարգելի հաշվապահներ, շատ հաճախ եմ հանդիպում հետևյալ երևույթին – դուրս գրված հարկային հաշիվները / հաշվարկային փաստաթղթերը “արխային” չեղյալ անելը: Բայց չէ՞ որ չեղյալ անելու համար հիմքեր են պետք: Արդյո՞ք ձեզ էլ են հանդիպում նման դեպքեր, ձեզանից էլ են երբեմն պահանջում հաշիվը չեղյալ անել` առանց իրավական հիմքի առկայության:

Հաշիվը չեղյալ ճանաչելու դեպքում

Սամվել.

Հարգելի կոլեգաներ, հաշիվը չեղյալ ճանաչելու դեպքում արդյո՞ք այլևս պարտադիր չէ ակտ կամ այլ փաստաթուղթ կազմելը դիմացի կողմի հետ:

ԼՂՀ տեղափոխված արտադրանքի համար

Միքայել.

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով, կարո՞ղ եմ թղթային հաշիվ ուղարկել ԼՂՀ տեղափոխված արտադրանքի համար, քանի որ էլեկտրոնային հաշվարկային փաստաթուղթ չեմ կարողանում դուրս գրել։

Կարո՞ղ է հասարակական կազմակերպությունը դուրս գրել հաշիվ իրեն փոխանցած գումարի համար

Narchik.

Բարև ձեզ: Հարցս վերաբերվում է նրան, թե կարող է հասարակական կազմակերպությունը դուրս գրել հաշիվ իրեն փոխանցած գումարի համար, եթե այդ գումարով կատարել ենք աշխատանքի վարձատրություններ, փոխանցել ենք տպագրական ծախսեր և այլն: Գումարը տրվել է որպես դրամաշնորհ:

Մեկ հաշիվ ապրանքների և ծառայությունների համար

Արթուր.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը վաճառում է էլեկտրական սարքավորումներ, ինչպես նաև կատարում է դրանց մոնտաժման աշխատանքները: Կարո՞ղ ենք արդյոք ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը գնորդին ներկայացնել մեկ հաշվով:

Պե՞տք է արդյոք հաշիվները ներառել ԱԱՀ հաշվարկներում

Henrik.

Բարև ձեզ: Մի հարց տամ: Եթե կազմակերպությունը հուլիս ամսից ստացված հաշվարկային հաշիվները ստորագրել է հունվարին, ապա այդ ամիսների` հուլիս-հունվար ԱԱՀ-ի հաշվետվությունները կազմելիս, պե՞տք է արդյոք այդ հաշիվները ներառել այդ հաշվետվությունների մեջ:

e-invoicing ծրագրով հաշիվներ դուրս չեն գրվել

Աիդա.

Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով և պայմանագրով ծառայություն է մատուցում ոչ ռեզիդենտ օտարերկրյա կազմակերպությանը, որը հարկվում է 0% ԱԱՀ: e-invoicing-ով հաշիվներ դուրս չեն գրվել, միայն առկա են հաշիվ-ապրանքագրեր և ակտեր: Կարո՞ղ եմ արդյոք փետրվար ամսում էլ. հաշիվներ գրվել անցած դեկտեմբեր 2017թ․ ամիսների համար: ԱԱՀ հաշվարկում նշված պայմանագրով գումարները առկա են:

Կազմակերպությունը ծառայություն է մատուցում արտասահմանյան ընկերությանը

Զավեն.

Կազմակերպությունը ծառայություն է մատուցում արտասահմանյան ընկերությանը, և ծառայությունների մատուցման վայրը գտնվում է ՀՀ մաքսային սահմանից դուրս: Արդյո՞ք անհրաժեշտ է դուրս գրել որևէ էլեկտրոնային փաստաթուղթ և ինչու՞: