Tag: իրավաբանական հասցե

Ոչ ֆինանսական աջակցություն

Մովսես․

Բարև Ձեզ։ Այլ ընկերություն (ոչ հայկական) ինձ որոշակի ոչ ֆինանսական աջակցություն է տրամադրում, և ինձանից պահանջվում է իրավաբանական հասցե և հարկ վճարողի համար: Մոտակա 1 տարին ոչ մի գումար չեմ աշխատելու, միայն ընկերություն է հարկավոր գրանցել, ԱՁ կամ ՍՊԸ, ո՞րն է ավելի հարմար, որպեսզի քիչ հարկեր վճարեմ։

Հաշվի տեսակը մատակարարի անունից

Արեն․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:

Ա կազմակերպությունը հանդիսանում է ոչ ռեզիդենտ և Բ կազմակերպությանը ՀՀ տարածքում ծառայություն է մատուցում։ Պետք է դուրս գրեմ մատակարարի անունից հարկային հաշիվ: Ծառայություն մատուցող դաշտում և ստացող դաշտում ավոտոմատ նշվում է Բ կազմակերպության ՀՎՀՀ-ն, երբ նշվում է հարկային հաշվի տեսակը մատակարարի անունից: Ստացող դաշտում կազմակերպության անվանումն ու հասցեն բացակայում է: Հարց՝ ստացող դաշտում պետք է գրել Ա կազմակերպությա՞ն, թե՞ Բ կազմակերպության տվյալները։

Գործունեության հասցեի փոփոխություն

Աննա․

Բարև Ձեզ։ Նոր բացված ՍՊԸ է, պետ. ռեգիստրում գործունեության հասցեն սխալմամբ նշված է եղել իրավաբանական հասցեն։ Որտե՞ղ և ինչպե՞ս կարող եմ փոխել գործունեության հասցեն:

Հասցեի փոփոխություն

Արմանե․

Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք՝ ինչպիսի՞ն է ՍՊԸ-ի իրավաբանական հասցեի փոփոխման ընթացակարգը, պայմանները, կա՞ն արդյոք նախատեսված  պետական տուրքեր կամ վճարումներ։

Ու՞ր պիտի դիմել։

Ի՞նչ է ասում օրենքը ՍՊԸ գրանցման վայրի և ծավալած գործունեության վայրի մասին, արդյո՞ք դրանք պիտի համընկնեն։

Կարիք կա՞ ամեն անգամ գրասենյակ փոխելիս փոխել իրավաբանական հասցեն։ 

Կանխավ շնորհակալություն։

Կանոնադրության փոփոխություն և նոր խմբագրություն

Արսեն․

Բարև Ձեզ: Որ խնդրեմ կհուշե՞ք՝ ոնր է տարբերությունը ընկերության կանոնադրության փոփոխության և նոր խմբագրության միջև: Պետ. ռեգիստրի կայքում երկու տարբեր փաստաթղթեր են հրապարակված. օրինակ, իրավաբանական հասցեի փոփոխության համար, բայց հասկանալի չէ՝ տարբերությունը որն է: Նախօրոք շնորհակալություն:

Միջնորդային գործունեություն իրականացնելու համար

Վահան. Բարև ձեզ։ Ես օնլայն առևտրի միջնորդ կազմակերպություն եմ ուզում հիմնել, որտեղ վաճառողները միջնորդավճար են վճարում իրենց վաճառած ապրանքից։ Գրանցված աշխատողներ չեն լինելու սկզբնական շրջանում։ Հարցերս հետևյալն են. 1) Ի՞նչ տարբերակով է ձեռնտու գրանցել բիզնեսը՝ Ա/Ձ, ՍՊԸ: 2) Ի՞նչ հարկատեսակով է հարկվելու տվյալ բիզնեսը: 3) Եթե առանձին տարածք չունեմ, որպես բիզնեսի գրասենյակ, կարո՞ղ եմ արդյոք գրանցել այն իմ բնակության հասցեով։ Նախապես շնորհակալություն:

Բնակելի տարածքի՞, թե՞ գույքի անհատույց վարձակալական պայմանագիր

Լիաննա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Այսպիսի հարց. շրջհարկով աշխատող ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն տնօրենի բնակարանի հասցեն է, արդյո՞ք պետք է ունենալ անհատույց վարձակալական պայմանագիր,(կցանկանայի ճշտել, ո՞ր տեսակն է այս դեպքում տեղին` բնակելի տարածքի վարձակալական պայմանագիր, թե՞ գույքի անհատույց վարձակալական պայմանագիր), և եթե ՍՊԸ վարձակալելու է տարածք` գրասենյակի համար, արդյո՞ք պետք է փոխել ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն, և վարձակալությունից ի՞նչ հարկեր կառաջանա ՍՊԸ-ի համար։ Շներհակալություն:

Եթե ԱՁ-ն փոխում է գործունեության հասցեն

Արփինե․ Բարև Ձեզ։ Եթե ԱՁ-ն փոխում է գործունեության հասցեն, միայն ՀԴՄ-ն վերագրանցելը բավարա՞ր է, թե՞ պետք է պետռեգիստրում էլ տեղյակ պահվի և փոփոխություն արվի։ Նախապես շնորհակալ եմ։

Անձը ցանկանում է ֆիլմարտադրության և նկարահանման ծառայություններ մատուցող ՍՊԸ հիմնադրել

Արման. Հարգելի հաշվապահներ: Ֆիլմարտադրության և նկարահանման ծառայություններ մատուցող ՍՊԸ պետք է գրանցեմ, մի քանի հարցեր ունեմ.
  1. Ինչքա՞ն է գրանցման վճարը:
  2. Իրավաբանական հասցեն հնարավո՞ր է գրանցել բնակարանի հասցեով, և հետագայում հասցեն փոփոխելը խնդի՞ր է, թե՞ ոչ:
  3. Կանոնադրություն տեղում ինձ կտա՞ն:
  4. Ի՞նչ հարկային վճարներ եմ անելու, ինչո՞վ եմ հարկվելու (դրամաշնորհները հարկվելու՞ են):
  5. Եթե մի 2-3 ամիս կազմակերպությունը ոչ մի ծառայություն և գործունեություն չի կատարում, էդ դեպքում ի՞նչ վճարներ եմ անելու:
  6. Կարո՞ղ եմ չգրանցել ոչ մի աշխատող: Քանի որ հնարավոր են աշխատանքային դադարներ, ինձ ավելի ձեռնտու կլինի՞ քաղիրավականով աշխատել, թե՞ ոչ:
Շնորհակալություն:

ՀԴՄ հասցեի ուղղում

Լուսինե. Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք, ունեմ ԱՁ, որն զբաղվում է վարսավիրական ծառայությամբ: ՀԴՄ-ի ձեռք բերման հայտում ՀԴՄ-ի տեղադրման հասցեի մասում գործունեության իրականացման հասցեի փոխարեն նշել եմ իրավաբանական հասցեն և արդեն 2 ամիս աշխատում եմ: Խնդրում եմ ինձ օգնեք, թե ինչպես կարող եմ ուղղել:

Պարտադի՞ր է արդյոք փոխել ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն

Մարի. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ի տնօրենը (միակ մասնակից) փոխել է իր բնակության ու գրանցման հասցեն: Պարտադի՞ր է արդյոք, որ ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն փոխվի: Հասցեն փոփոխելու համար ինչպիսի՞ փաստաթղթեր պետք է ներկայացվեն իրավաբանական անձանց պետական ռեգիստրում և ՊԵԿ տարածքային գրասենյակներ: ՀԳ: e-register.am-ում ամբողջական տեղեկատվություն չկա, միայն նմուշային կիսատ-պռատ ձևեր են:

Ապրանքը պետք է տեղափոխվի պահեստ

Աննա. Բարև ձեզ: ՍՊԸ աշխատում է ԱԱՀ դաշտում: Ներմուծված ապրանքը մաքսատնից տեղափոխվել է իրավաբանական հասցե, իսկ հիմա դա պետք է տեղափոխվի պահեստ: Այդ դեպքում էլեկտրոնային ո՞ր փաստաթուղթն են դուրս գրում: Այսինքն, e-invoicing ծրագրով ապրանքի տեղափոխման փաստաթուղթ են դուրս գրում, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Կազմակերպության իրավաբանական հասցեի փոփոխություն

Կարինե. Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Կխնդրեի նշել, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՍՊԸ-ի իրավաբանական հասցեի փոփոխության համար, և որտեղի՞ց կարող եմ վերցնել նմուշային ձևերը: Նախապես շնորհակալ եմ:

Մատակարարվող ապրանքի նշանակման վայրի նշումը հաշվի մեջ

228 Nshan4. Կարո՞ղ է որևէ մի ընկերությանը մատակարարվող ապրանքի նշանակման վայրը նշվել այնպիսի հասցե, որի հետ ապրանքը ստացող ընկերությունը իրավական կապ չունի, և հաջորդ հարցս` եթե ամեն դեպքում վերը նկարագրված գործողությունը տեղի է ունեցել, ապա ի՞նչ խնդիրներ կարող են ի հայտ գալ հետագայում:

ԱՁ գործունեություն է իրականացնում տարբեր վայրերում

Վրույր. Բարև Ձեզ: Եթե ԱՁ-ի գործունեությունն այնպիսին է, որ այն տեղի է ունենում տարբեր վայրերում, օրինակ` ոռոգման ցանցերի նախագծում և այլն: Այդ դեպքում հարկային պարտավորությունները կատարվում են գրանցման վայրու՞մ, թե՞ որտեղ: Կանխավ շնորհակալություն: