Tag: կապալառու

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ հաշիվ պետք է դուրս գրի կապալառուն

Ալլա․

Բարև ձեզ։ Եթե պետական ոչ առևտրային հաստատությունը շինարարական աշխատանքների գնում է իրականացնում, որը պետության կողմից տրամադրված սուբվենցիայի հիման վրա է ֆինանսավորվում։ Նման դեպքում կապալառու կազմակերպությունը ԱԱՀ ազատվածի հաշիվ է դուրս գրում, թե՞ կապալառու կազմակերպության համար ֆինանսավորման աղբյուրը կապ չունի, ինքը սովորական հարկային հաշիվ է դուրս գրում։

Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Միջնորդային ծառայություն շինարարության ոլորտում

Դավիթ․

Բարև Ձեզ։ Ես Ա/Ձ եմ գրանցել և ուզում եմ շինարարության ոլորտում միջնորդական ծառայություն մատուցեմ։ Ավելի պարզ՝ ուզում եմ կազմակերպությունից վերցնեմ շինարարական աշխատանքներ և այդ աշխատանքներտ տալ ուրիշ Ա/Ձ-ի կատարման։ Խնդրեմ ասեք՝ ի՞նչ հարկատեսակով և տնտեսական գործունեության ո՞ր դասակարգիչով կարող եմ աշխատել, և կարո՞ղ եմ կոմիսիոն վճարի չափով հարկեր վճարել։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արտադրամասի կառուցում

Քրիստինե․

Բարև բոլորին։ Ֆիզիկական անձին պատկանող հողատարածքում կառուցվելու է արտադրական նպատակի համար նախատեսված կառույց։ Այդ շենքը կառուցվելու է ֆիզ. անձին պատկանող ՍՊԸ-ի միջոցով, որը պայմանագիր է կնքել շինարարական կազմակերպության հետ, որը կատարելու է ամբողջ աշխատանքը առանց տվյալ ՍՊԸ-ի միջամտության։ Հարց․ կարելի՞ է նման ձևով, եթե ոչ՝ ի՞նչ քայլեր են պետք այդ հարցերը լուծելու համար։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կառուցապատողի հարկեր

Քրիստինե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, ո՞վ կարող է ասել, եթե օրինակ կառուցապատող ընկերությունը (պատվիրատուն) 1.000.000 վճարում է շինարարներին շենքի կառուցման համար, այնուհետև շենքը 1.500.000-ով վաճառում է, հարկվում է 1.500.000-ից, թե՞ 500.000-ից։ Որքա՞ն է կազմում հարկման տոկոսադրույքը։ Եվ եթե 500.000-ից է հարկվում, ապա հաջորդ տարի հարկեր պետք է՞ տա այդ գումարից և, եթե այո, ապա քանի՞ տոկոս։

.Հաշվապահական հաշվառումՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը վաճառել է դիզելային վառելիք

239 Դավիթ. Բարև ձեզ: Կազմակերպությունը, որը աշխատում է առանց ԱԱՀ` շրջանառության հարկով 1-ին կիսամյակ, ձեռք է բերել դիզելային վառելիզ: Այնուհետև 2 կիսամյակից իր դիմումի համաձայն հաշվառվել է ԱԱՀ վճարող, և գնված դիզ. վառելիքը վաճառել է կապալառու կազմակերպությանը` իր կողմից պատվիրված շինարարության աշխատանքների համար օգտագործելու նպատակով: Խնդրում եմ պատասխանել` ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ վերոնշյալ գործարքի համար վաճառելուց, և ԱԱՀ-ի հաշվարկի մեջ ո՞ր տողերը պետք է լրացվեն: Դիզելային վառելիքի վաճառքը ազատվա՞ծ է ԱԱՀ-ից, թե՞ 0-ական դրույքաչափով է հարկվում: