Tag: կարգապահական տույժ
Աշխատավարձից պահում աշխատանքից ուշանալու համար
Յանա․
Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողը ներկայանում է աշխատանքի մի քանի ժամ ուշացած, հնարավո՞ր է պահել աշխատավարձից: Կանխավ շնորհակալություն:
Բացատրագիր աշխատանքի չներկայանալու համար
Արման․
Արդյո՞ք կարող է գործատուն աշխատողից պահանջել գրավոր բացատրագիր աշխատանքի չներկայանալու համար, այն դեպքում, երբ աշխատողը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ, ասեմ ավելին՝ բացատրագիր չներկայացնելու դեպքում կիրառել կարգապահական տուժ:
Շնորհակալություն։
Կարգապահական տույժ ուշանալու համար
Արման.
Ժողովուրդ ջան, խնդրում եմ պարզաբանել՝ «գործատուն իրավունք ունի աշխատավարձից պահում կատարել ուշանալու համար, եթե աշխատավարձը հաշվարկվում է ամսական, այլ ոչ թե ժամավարձով»:
Դրամարկղային գրքի լրացման հետ կապված
Ազնիվ.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք` եթե մենք ունենք 2 գանձապահ, մեկը հրաժարվում է կատարել իր պարտականությունները, մյուսն էլ 4 օր հիվանդ էր և բուլետեն է բերել, դրամարկղի գիրքը 4 օր չի լրացվել, օրենքում նշված է նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով տուգանք է հաշվարկվում: Ինձ կասե՞ք, թե ոնց պետք է հաշվեմ կոնկրետ այս դեպքի համար: Շատ շտապ է, խնդրում եմ օգնեք:
Ու մյուս գանձապահը, որը չի կատարում իր պարտականությունները, կարող եմ նրան այդ այդ հիմքով ազատել, մի հատ նկատողություն արդեն տվել եմ պարտականությունները չկատարելու համար:
Աշխատանքից ազատում համաձայն ՀՀ ԱՕ հոդված 113
Anahit.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. եթե աշխատողը մի քանի օր բացակայել է աշխատանքից, նրան կարելի՞ է ազատել աշխատանքից աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 9-րդ կետի համաձայն, թե՞ պետք է ենթարկել կարգապահական տույժի, հետո եթե էլի բացակայի, նոր ազատել: Հոդվածի այս կետը ունի՞ որևէ սահմանափակում: Կանխավ շնորհակալություն:


