Tag: հաշիվ-ապրանքագիր

.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱԱՀ և ակցիզային հարկի միասնական հաշվարկ

Հայկ. Բարև ձեզ: Հարցս վերաբերում է նոր` ԱԱՀ և ակցիզային հարկի միասնական հաշվարկին: Արյդո՞ք 18-րդ տողի Ա վանդակում լրացվում են նաև հաշիվ-ապրանքագրերով ստացված ապրանքներ/ծառայությունները, թե ոչ: Հարցս առաջացել է, քանի որ լրացման հրահանգում նշվում է միայն ստացված ապրանքներ/ծառայությունների հարկային բազաների վերաբերյալ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ-ով վաճառքը գերազանցում է ստացված հաշիվ-ապրանքագրերի գումարին

Արմեն. Բարև ձեզ։ Խնդիրը հետևյալում է. հարկայինից տեղեկացրել են, որ ՀԴՄ-ով վաճառքը գերազանցում է ստացված հաշիվ-ապրանքագրերի գումարին։ Ի՞նչ պետք է արվի նման դեպքերում։ Հաշվապահ չեմ, կներեք թերի կամ ոչ մասնագիտական հարցադրման համար։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

e-invoicing ծրագրով հաշիվներ դուրս չեն գրվել

Աիդա. Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով և պայմանագրով ծառայություն է մատուցում ոչ ռեզիդենտ օտարերկրյա կազմակերպությանը, որը հարկվում է 0% ԱԱՀ: e-invoicing-ով հաշիվներ դուրս չեն գրվել, միայն առկա են հաշիվ-ապրանքագրեր և ակտեր: Կարո՞ղ եմ արդյոք փետրվար ամսում էլ. հաշիվներ գրվել անցած դեկտեմբեր 2017թ․ ամիսների համար: ԱԱՀ հաշվարկում նշված պայմանագրով գումարները առկա են:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՀԿ-ն թարգմանության համար վճարել է օտարերկրյա կազմակերպությանը

Հասմիկ. ՀԿ-ն թարգմանության համար վճարել է օտարերկրյա կազմակերպությանը, որը հաշիվ-ապրանքագիր է ներկայացրել: Վճարվող գումարից ՀԿ-ն պե՞տք է շահութահարկ պահի և ի՞նչ տոկոսադրույքով:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ուղեկցող փաստաթղթերի հետ կապված

Դավիթ. Հարգելի գործընկերներ, հարցս վերաբերում է ուղեկցող փաստաթղթերին: Արդյո՞ք երբ ուղեկցող փաստաթուղթը դուրս է գրվում ապրանքը մատակարարելուց հետո մի քանի օր հետո, այդ խախտումը արձանագրվում է ստուգման ժամանակ, թե՞ կոնկրետ մատակարարման պահին պետք է արձանագրվի, որ ապրանքը ուղեկցող փաստաթուղթ չունի: Օրինակ, հաշիվ ենք դուրս գրում այսօր` մատակարարման ամսաթիվը նշելով մեկ շաբաթ առաջվա ամսաթիվ, ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կարո՞ղ են արդյոք տարվա վերջում էլ. հաշիվներ գրվել անցած ամիսների համար

Սիրարփի. Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և պայմանագրով ծառայություն է մատուցում ոչ ռեզիդենտ օտարերկրյա կազմակերպությանը: e-invoicing-ով հաշիվներ դուրս չեն գրվել, միայն առկա են հաշիվ-ապրանքագրեր և ակտեր: Կարո՞ղ են արդյոք տարվա վերջում էլ. հաշիվներ գրվել անցած ամիսների համար: Շրջ. հարկի հաշվետվությունում նշված պայմանագրով գումարները առկա են:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ կտրոնի վերաբերյալ

Աննա. Ես անհատ ձեռնարկատեր եմ, գործունեությունս արտադրություն է, ես իրավունք ունե՞մ գնորդին տրամադրել միայն ՀԴՄ կտրոն, թե՞ հաշիվ-ապրանքագիրը պարտադիր է դուրս գրել: Եթե պարտադիր չէ, ապա մինչև 300 000 միանվագ կարո՞ղ եմ կտրոն տրամադրել: Եթե հնարավոր է` օրենքի կետ հղեք: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Անձը կանխավճար է կատարել հյուրանոցային ծառայության դիմաց

Կարեն. Հարգելի գործընկերներ, ֆիզ. անձը կանխավճար է կատարել հյուրանոցային ծառայության դիմաց, իսկ մնացած գումարը վճարելու է փոխանցումով ծառայությունը ամբողջությամբ մատուցվելուց հետո: Կանխավճարի համար տրամադրվել է ՀԴՄ կտրոն: Հարց. ծառայությունը ամբողջությամբ մատուցվելուց հետո հաշիվը գրվելու է ամբողջ գումարի, թե՞ տարբերության մասով: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՁ-ն իրեն պատկանող բեռնատար մեքենայով ապրանքներ է առաքում

Արմեն. ԱՁ-ն իրեն պատկանող բեռնատար մեքենայով ապրանքներ է առաքում տարբեր խանութների: Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել ուղեկցող փաստաթղթի հարցը: Գրե՞լ տեղափոխման փաստաթուղթ, հետո որ խանութը ինչ ապրանք որ ցանկանում է, այդ մասով դուրս գրել հաշիվ, թե՞ գրել հաշիվներ, հետո ճշգրտող հաշիվներով ձևակերպել վերադարձը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արտադրանքը միևնույն պատվիրատուին ամեն օր առաքվում է մաս-մաս

Լիանա. Եթե արտադրանքը միևնույն պատվիրատուին ամեն օր առաքվում է մաս-մաս, արտադրանքի առաքման հաշիվ-ապրանքագիրը կարո՞ղ եմ վերջում ամբողջական թվով դուրս գրել, թե՞ պարտադիր յուրաքանչյուր առաքման համար առանձին-առանձին:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպիսի՞ տեղափոխման փաստաթուղթ դուրս գրել

Նունե. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. ԱՁ-ն ապրանքը մեքենայով տեղափոխում է ԼՂՀ և հաշիվ-ապրանքագրով վաճառում խանութներին, չվաճառվածը ետ բերում (էլեկտրոնային հաշիվ ԼՂՀ համար չի գրվում), ինչպիսի՞ հաշիվ պետք է գրել: Ինչպիսի՞ տեղափոխման փաստաթուղթ դուրս գրել, եթե դիմացի կողմը հայտնի չէ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ապրանք է ներմուծել ՌԴ-ից

Anna. Բարև ձեզ: Ներմուծել ենք ապրանք Ռուսաստանից, ստացել եմ invoice $ 20 000: Բեռնափոխադրումնը ՌԴ-ից մինչև ք. Երևան կատարել է հայկական կազմակերպությունը, որի համար ստացել եմ հաշվարկային փաստաթուղթ 906 000 դրամ գումարով: Իմ հարցը. 906 000 հարկվու՞մ է ներմուծման ժամանակ 20 % ԱԱՀ-ով: ԱԱՀ հաշվարկում ո՞ր տողում է արտացոլվում: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պետք է դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ ֆիզիկական անձի անունով

Մհեր. Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Կազմակերպությունը զբաղվում է զբոսաշրջային գործունեությամբ և ստանում է ծառայությունների մատուցման հաշվարկային փաստաթղթեր հյուրանոցներից: Արդյո՞ք ես պետք է դուրս գրեմ հաշվարկային փաստաթուղթ ֆիզիկական անձին, թե՞ միայն ֆիզիկական անձի պահանջի դեպքում:
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մաքսազերծման հսկիչ գների վերաբերյալ

Սամվել. Բարև ձեզ, հարգելիներս, խնդրում եմ ինձ տեղեկացնեք մաքսազերծման հետ կապված: Ես ներմուծել եմ ալյումին, ինվոյսի մեջ գրված է $ 2.8 , սակայն մաքսային պահեստի աշխատակիցը հաշվի չառավ ինվոյսում նշված գինը և ինձ պարտադրեց վճարել $ 4 կգ-ը` պատճառաբանելով, որ ինչ էլ նշված լինի ինվոյսի մեջ, հսկիչ գին գոյություն ունի: Դա ճի՞շտ է, և ընդհանրապես մաքսազերծման հսկիչ գները գոյություն ունեն, և որտե՞ղ կարող եմ նայել: Շնորհակալություն!
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվարկային փաստաթղթեր կազմելը արդյո՞ք պարտադիր է

Նազելի. Բարև ձեզ: Խնդրում եմ պարզաբանել` Ա/Ձ-ն համարվում է շրջանառության հարկ վճարող, մատուցում է ծառայություններ ֆիզիկական անձանց: Հաշվարկային փաստաթղթեր կազմելը արդյո՞ք պարտադիր է, քանի որ կնքվում է պայմանագիր, և ծառայության մատուցման ավարտին կազմվում է ընդունման-հանձնման ակտ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք 2016թ-ից պարտադիր է հաշվարկային փաստաթղթերը դուրս գրել էլեկտրոնային եղանակով

Վանուհի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանել. փաստաբան ԱՁ-ն հանդիսանում է ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ: ԱՁ-ն չունի ՀԴՄ: Մինչ օրս ֆիզ. անձ հաճախորդների հետ կնքում է ծառայությունների մատուցման պայմանագիր և լրացնում հաշիվ-ապրանքագիր թղթային տարբերակով: Հարցս հետևյալն է. արդյո՞ք 2016թ-ից պարտադիր էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթուղթ պետք է դուրս գրեր ֆիզիկական անձանց, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՁ ստացել է ճշգրտող հաշիվ

Arsine. ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով: Ստացել է ապրանքների ձեռքբերման հաշիվ օր.՝ 1 000 000 դրամի չափով, իսկ ճշգրտող՝ 100 000 դրամի չափով: 1. Շրջանառության հարկի հաշվետվության "Հաշվետու եռամսյակում ապրանքների ձեռքբերման ծախսերի գումար" դաշտում լրացվում է 1 000 000, թե՞ 1 000 000 - 100 000 = 900 000 դրամ: 2. Եթե ԱՁ-ն մինչև փետրվարի 20-ը դիմում է ներկայացրել շրջանառության հարկով հարկվելու վերաբերյալ, կարո՞ղ է արդյոք տարվա ընթացքում դիմում ներկայացնել ԱԱՀ-ով հարկվելու մասին:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշիվ-ապրանքագրերի պահպանման հետ կապված

Արման. Պարտադի՞ր է արդյոք հարկային հաշիվների / հաշիվ-ապրանքագրերի թղթային պահպանումը, և կարո՞ղ ենք պահպանել միայն էլեկտրոնային: