Tag: հարկադիր

Աշխատողի ազատումը բողոքարկվել է

Տաթև․

Բարև ձեզ։ Եթե աշխատողին ազատել են աշխատանքից, բողոքարկվել է դատարանին։ Մինչև դատարանի որոշումը այլ գործատուի մոտ աշխատանքի անցնելու պարագայում շարունակու՞մ է անձը գտնվել հարկադիր պարապուրդում։

Կարդալ ավելին Աշխատողի ազատումը բողոքարկվել է

Պարապուրդի հաշվարկ

Գայանե․

Հարգելի գործընկերներ, անկեղծ ասած հարկադիր պարապուրդի հաշվարկի մեջ եմ դժվարանում, ո՞ր տարբերակն է ճիշտ, եթե աշխատողն աշխատում է 123 000 դրույքաչափով, 8 ժամյա աշխատանքային գրաֆիկով, հարկադիր պարապուրդի հաշվարկը 1 ամսվա համար այսպե՞ս է․

  1. 123 000 * 2 / 3 = 82 000 ու դրանից պահվի հարկերը,
  2. թե՞ այս եղանակով` 90 020(մ.) / 21 / 8 = 535.8 535.8*21 = 11 252.5 վճարման ենթակա

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Պարապուրդի հաշվարկ

Հարկադիր պարապուրդի վարձատրություն

Արմինե․

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնեք հասկանալ՝ եթե աշխատողը 0.5 դրույքով է աշխատում, 4 ժամ օրական, հարկադիր պարապուրդի ընթացքում ինչպե՞ս է վարձատրվում, եթե առհասարակ աշխատանքի չի գնում և աշխատանք չի կատարում: Անչափ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Հարկադիր պարապուրդի վարձատրություն

ԴԱՀԿ բռնագանձման ձևակերպումներ

Անի.

Բարի օր: Հարգելի՛ հաշվապահներ, կազմակերպության հաշվեհամարից հարկադիր կատարման ծառայությունը բռնագանձել է գումար հարկային պարտավորությունների մարման համար, հետո նորից 2 օր անց հետ վերադարձրել հաշվին՝ արդեն իսկ հարկադիր ծառայության գումարը պահված: Կազմակերպությունը մինչ այդ ամենը վճարել է պարտավորությունները: Հարցս հետևյալն է՝ ի՞նչ ձևակերպումներ տալ, ի՞նչ հաշվով ձևակերպել և՛ ելքը, և՛ մուտքը, և՛ պահված գումարը:

Շնորհակալ եմ։

Կարդալ ավելին ԴԱՀԿ բռնագանձման ձևակերպումներ

Հարկադիր պարապուրդ

Լուսինե․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք հասկանալ․ մանկապարտեզի հաշվապահ եմ, 06,05,2022 թ․ ընդունվել եմ աշխատանքի, ես ու իմ նման նոր աշխատողներ ևս 4 հոգի, սակայն օգոստոսի 22-ից մինչ օրս գտնվում ենք հարկադիր պարապուրդում։ Ուզում եմ իմանամ՝ հարկադիր պարապուրդում գտնվելու ամիսների օրերը մտնու՞մ են արձակուրդայինի հաշվարկի մեջ, գիտեմ, որ աշխատավարձը չի մտնում հաշվարկի մեջ։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Հարկադիր պարապուրդ

Հարկադիր պարապուրդ

Անահիտ․

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Եթե աշխատողը վճարվում է մինիմում դրույքով՝ 100 000 ՀՀ դրամ, և հիմա հաստատությունը գտնվում է վերանորոգման մեջ, և աշխատողներին տրվել է հարկադիր պարապուրդ, ինչպե՞ս է կատարվում վարձատրությունը․ 100 000-ի 2/3-ով, թե՞ որպես մինիմում դրույք պահպանվում է ամբողջ աշխատավարձը (հաստատությունը պետական է):

Կարդալ ավելին Հարկադիր պարապուրդ

Հարկադիր պարապուրդ

Բարև Ձեզ։

Խնդրում եմ ինձ ասել․ հարկադիր պարապուրդի ընթացքում տնօրենը իրավունք ունի՞ աշխատողին պարտադրել ներկայանալ աշխատանքի և մնալ աշխատավայրում 8 ժամ աշխատանքային գրաֆիկով։

Կարդալ ավելին Հարկադիր պարապուրդ

Աշխատավարձի կրկնապատիկ

Միլանա.

Հարկադիր պարապուրդի ժամանակ դատարանի վճռով միջին աշխատավարձի կրկնապատիկի հատուցումը ի՞նչ է նշանակում։

Կարդալ ավելին Աշխատավարձի կրկնապատիկ

Հարկադիր պարապուրդ

Անի․

Բարև Ձեզ, հարկադիր պարապուրդի ժամանակ եթե աշխատակիցը անցնում է մեկ այլ տեղ աշխատանքի, պարապուրդի գումարը ստանու՞մ է, թե՞ ոչ։

Կարդալ ավելին Հարկադիր պարապուրդ

Աշխատավարձի կանխիկ վճարում

Արմինե.

Բարև Ձեզ: Աշխատակիցներ ունեմ՝ հարկադիր ունեն ու չեն ուզում անկանխիկ ստանալ, ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս օգնել։

Կարդալ ավելին Աշխատավարձի կանխիկ վճարում

Պահումներ վերջնահաշվարկից

Լիլիթ.

Բարև Ձեզ։ Կներեք՝ վերջնահաշվարկից ԴԱՀԿ պահվու՞մ է: Եթե այո, ապա աշխատավարձ ու վերջնահաշվարկ միասին ենք փոխանցում, յուրաքանչյուրից առանձին-առանձին է պահվու՞մ ԴԱՀԿ, թե՞ երկուսը միասին վճարվող գումարից: Կանխավ շնորհակալություն

Կարդալ ավելին Պահումներ վերջնահաշվարկից

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Հայկ.

Բարև Ձեզ: Ունենք աշխատակից, որի աշխատավարձից յուրաքանչյուր ամիս պահում եմ 30% հարկադիրի գումարը: Կասե՞ք՝ ինչպե՞ս տալ ձևակերպումները, որ ճիշտ լինի: Շնորհակալություն։

Կարդալ ավելին Տալ հաշվապահական ձևակերպումներ

Արդյո՞ք կատարվում է վերջնահաշվարկ

Բարև Ձեզ։ Հարգելի գործընկերներ, հարկադիր պարապուրդում գտնվող աշխատողին ազատելուց վերջնահաշվարկ տալի՞ս ենք։

Կարդալ ավելին Արդյո՞ք կատարվում է վերջնահաշվարկ

Դրամական փոխհատուցման պահանջ

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Եթե աշխատողը 1 տարի 2 ամիս գտնվում է հարկադիր պարապուրդում, որի մասին տեղեկանում է աշխատանքի ազատման ծանուցումը ստանալուց հետո միայն: Կարո՞ղ է արդյոք դրամական փոխհատուցում պահանջել գործատուից:

Կարդալ ավելին Դրամական փոխհատուցման պահանջ

Հարկադիր պարապուրդ

Գայանե.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք` հարկադիր պարապուրդի ժամանակ տնօրենի աշխատավարձը ինչպե՞ս է հաշվարկվում: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Հարկադիր պարապուրդ

Հարկադիր պարապուրդ

Բարև Ձեզ։ Հարկադիր պարապուրդի ժամանակ, երբ աշխատողը վճարվում է 2/3-ի չափով և չի ներկայանում աշխատանքի, կարո՞ղ է բացակայել երկրից։

Կարդալ ավելին Հարկադիր պարապուրդ

Գրություն ԴԱՀԿ-ից

Իգոր.

Բարև Ձեզ։ Հարկադիրից գրություն ենք ստացել՝ աշխատակցի աշխատավարձի 30%-ի չափով պահելու մասին։ Վերը նշված 30%-ը պետք է հաշվարկվի հաշվարկային աշխատավարձից, թե՞ ինչպես ասում են՝ մաքուր աշխատավարձից։

Կարդալ ավելին Գրություն ԴԱՀԿ-ից

Արդյո՞ք անհրաժեշտ է աշխատանքից ազատման մասին տեղեկանք տանել ԴԱՀԿ

Անի.

Բարև ձեզ:
Եթե աշխատողի հաշվին հարկադիրի կալանք կա, և նա ազատվում է աշխատանքից, այդ դեպքում նա տեղեկանք տանելու՞ է աշխատանքից ազատման մասին, թե՞ ոչ, և եթե այո, ապա ի՞նչ բովանդակությամբ:

Կարդալ ավելին Արդյո՞ք անհրաժեշտ է աշխատանքից ազատման մասին տեղեկանք տանել ԴԱՀԿ

Ա/Ձ բացելու հետ կապված

Բարև Ձեզ: Եթե ունեմ հարկադիր՝ ես կարո՞ղ եմ բացել Ա/Ձ:

Կարդալ ավելին Ա/Ձ բացելու հետ կապված

Արդյո՞ք աշխատողները կարող են գնալ արձակուրդ

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: 2 հարց ունեմ:
1. Երբ աշխատողը նվազագույն աշխատավարձից ցածր է վարձատրվում, դրոշմանիշային գումարը վճարում է գործատուն, իսկ երբ աշխատողը 0.5 դրույք է աշխատում, կրկին գործատուն է վճարու՞մ: Եթե այո, խնդրում եմ՝ օրենքի ո՞ր հոդվածն է: Ես չգտա 0.5 դրույքի մասով, ինձ ասացին 0.5 դրույքի դեպքում աշխատողից ես պահում:
2 -րդ հարց: Մանկապարտեզը ամբողջ 2020 թվականը չի գործել covid-ի պատճառով: Աշխատողները 2020 թվականը ամբողջությամբ հարկադիր պարապուրդ են վճարվել 2/3-ով: Աշխատողներին արձակուրդ հասնու՞մ է, թե՞ ոչ: Կրկին ինձ ասացին, որ չի հասնում արձակուրդ, այսինքն՝ վերջնահաշվարկի դեպքում 2020 թվականը հաշվարկից դու՞րս է՝ այո: Կանխավ շատ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Արդյո՞ք աշխատողները կարող են գնալ արձակուրդ

Արդյո՞ք միջին աշխատավարձը հաշվելիս պետք է վերցնել հարկադիր պարապուրդի միջինը

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե աշխատակիցը ընդունվել է աշխատանքի և 4 ամիս է աշխատել, հետո գնացել է երեխայի խնամքի արձակուրդ: Երեխայի 2.5 տարին լրանալով նորից եկել է աշխատանքի, սակայն փաստացի դեռ չի աշխատել, քանի որ աշխատողները 2020թ. հունվար ամսից մինչ այժմ հարկադիր պարապուրդում են՝ մանկապարտեզ է: Իսկ տվյալ աշխատակիցը ապրիլ ամսից ետ է եկել աշխատանքի և մինչ այժմ հարկադիր պարապուրդ է վճարվել: Հիմա կրկին ֆիզ. արձակուրդի թերթիկ է ներկայացրել: Ինչպե՞ս հաշվեմ միջին աշխատավարձը, եթե չենք աշխատել: Վերցնեմ հարկադիր պարապուրդի միջի՞նը: Այսինքն՝ 8 ամսվա, որովհետև նախորդ ամիսներ չունի:

Կարդալ ավելին Արդյո՞ք միջին աշխատավարձը հաշվելիս պետք է վերցնել հարկադիր պարապուրդի միջինը

Հարկադիր պարապուրդի վերաբերյալ

Ողջույն, հարգելի փորձագետներ:
Եթե ընկերությունը սահմանում է հարկադիր պարապուրդ /ոչ աշխատողի մեղքով/, ապա փաստաթղթային առումով ինչպե՞ս է դա կարգավորվում: Անհրաժե՞շտ է արդյոք հրաման տալ: Եթե այո, ապա ինչպիսի՞ հրաման է՝ լոկալ, թե՞ անհատական:
Եթե կա նման հրամանի օրինակ՝ կարող եք տրամադրել /arpinemanukyan13 շնիկ gmail.com/:
Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Հարկադիր պարապուրդի վերաբերյալ

Արտակարգ դրության պայմաններում մեղմացվել են չմարված հարկային պարտավորությունների նկատմամբ տույժերը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց “Բարգավաճ Հայաստան” խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որն առնչվում է չմարած հարկային պարտավորություններին: “Արմենպրես”-ի փոխանցմամբ`Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ընդունվեց՝ ստանալով 107 կողմ ձայն:

Առաջարկվում է արտակարգ դրության պայմաններում հարկային պարտավորությունների չկատարման դեպքում տույժերի նվազեցում: Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով: Հիմա առաջարկվում է գրեթե կրկնակի իջեցում՝ սահմանելով 0.04 տոկոս:

Գործող կարգավորմամբ, եթե տնտեսավարողը կուտակում է 500 հազար դրամից ավելի հարկային պարտավորություն, ապա հարկային մարմնի ղեկավարը կարող է հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու որոշում կայացնել: Նախագծով առաջարկվում է այդ 500 հազար դրամի շեմը բարձրացնել՝ դարձնելով 1 մլն 500 հազար դրամ:

Նախագծում երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կատարվել են որոշակի փոփոխություններ, լրացումներ: Կառավարության առաջարկով փոփոխություն է կատարվել նաև Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում: ՊԵԿ նախագահը հայտնել էր, որ սոցիալական վճարներն ու եկամտային հարկը ներկայացվում են միասնական հաշվարկով, հետևաբար, եթե եկամտային հարկի տույժն իջեցվում է, ապա նույն կերպ պետք է իջեցվի նաև սոցիալական վճարի նկատմամբ հաշվարկվող տույժը:

ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի առաջարկով քննարկվել է նաև, որ տույժերը, որոնք պետք է հաշվարկվեն 0,04 տոկոսի չափով, արտակարգ դրության ընթացքում չհաշվարկվեն, այլ գնան սառեցման ճանապարհով: Այդ հարցը սակայն հանձնաժողովում մերժվել է:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ առաջարկ էր հնչել, որ տույժերի տոկոսադրույքը 0.075-ից 0.04 իջեցումը կիրառվի ոչ թե ապրիլի 21-ից, այլ շատ ավելի վաղ ժամանակաշրջանից: Նրա խոսքով՝ սակայն այդ դեպքում իրագործելիության խնդիր կլինի:

Աղբյուր՝ Armenpress.am

Կարդալ ավելին Արտակարգ դրության պայմաններում մեղմացվել են չմարված հարկային պարտավորությունների նկատմամբ տույժերը