Tag: հարկեր և տուրքեր

Հավելավճարների հարկում

Արմինե.

Հավելավճարները հարկվու՞մ են, թե ոչ, և եթե հարկվում են, ապա ի՞նչ հարկերով:

Ի՞նչ հարկեր պետք է վճարի Ա/Ձ-ն

Գուրգեն.

Բարև ձեզ:

Ա/Ձ-ի միջոցով կարո՞ղ եմ կատարել վերանորոգման և դիզայնի աշխատանքներ: Ի՞նչ հարկեր պետք է վճարեմ: Նախապես շնորհակալություն:

Յուղման կետ բացելու համար

Արփինե.

Ես անչափ շնորհակալ եմ իմ բոլոր հարցերին պատախանելու համար:
Խնդրում եմ օգնեք ինձ ևս մեկ հարցում` յուղման կետ բացելու համար ինչ հարկեր են պետք մուծել:

Ի՞նչ հարկային պարտավորություններ ունի մանկապարտեզը

Հեղինե.

Հարգելի պատասխանող, ինձ հետաքրքրում է, թե ինչ հարկային պարտավորություններ ունի մասնավոր մսուր–մանկապարտեզը, և ինչ պայմաններով է տրամադրվում լիցենզիա՝ նման գործունեություն ծավալելու համար:
Մի հարց էլ: Կա՞ արդյոք մաքսազերծում անձնական օգտագործման համակարգչի ՀՀ տեղափոխման դեպքում /նոութբուք/ ՌԴ-ից՝ ՌԴ քաղաքացու կողմից։

Հասարակական կազմակերպության վերաբերյալ

Ofelya.

Ես կուզենայի իմանալ ,եթե հկ-ին ծառայությունների մատուցման պայմանագրով գումար է փոխանցվել, ապա ի՞նչ մոտեցում է պետք տալ և ի՞նչ հարկեր վճարել, և ընդհանրապես մանարամասն որտեղ է կարելի ծանոթանալ հկ-ի հաշվապահական հաշվառման մասին:

Հարկերի վճարում

Մանուշ.

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք հարցիս:
Եթե հարկատուն երեք և ավելի տարի չի վճարել հարկային պարտականությունները, օրինակ սեփական հողի հարկ և գույքահարկ, ինչպես է պետք վարվել , որպեսզի կատարի վճարումները:Կանխավ շնորհակալություն:

ՀԿ-ների վերաբերյալ

Ruzanna.

Ես կուզեի իմանալ, արդյոք հասարակական կազմակերպությունները հարկեր վճարում են, եթե այո, ապա ի՞նչ հարկեր:

ՍՊԸ-ն չունի աշխատող

Դ.

Բարև, մի հարց ունեմ . ՍՊԸ – ն չունի աշխատող, միայն նրա տերն է , չի ստացել եկամուտ , ի՞նչ հարկ նա պետք է վճարի:

Հարկերի մասին ՀՀ օրենքի Հոդված 11

Մանե.

Հարկերի մասին ՀՀ օրենքի Հոդված 11-ում նշված է թե հարկման նպատակով ովքեր են համարվում փոխկապակցված անձինք և անձանց խումբ: Պրակտիկայում կամ ՀՀ հարկային օրենսգրքում որ հարկատեսակի մասին օրենքում է կիրառվում այս հոդվածը:

GTA. Կայուն հարկային ռեժիմը կարևորագույն գործոնն է արտասահմանյան երկրներում ներդրումներ կատարելիս

Հայ գործարարների 39%-ը պատասխանել է գտնում է, որ հարկային ռեժիմի կայունությունը կարևորագույն գործոնն է արտասահմանյան երկրներում ներդրումներ կատարելիս: Ինչպես հաղորդում է Գրանդ Թորնթոն Ամիօթ աուդիտորական-քոնսալթինգային ընկերության մամլո ծառայությունը, նման տվյալներ են բերված Գրանդ Թորնթոն Ինթերնեյշնլ հետազոտությունների ամենամյա զեկույցում: Ընդ որում, Կարդալ ավելին “GTA. Կայուն հարկային ռեժիմը կարևորագույն գործոնն է արտասահմանյան երկրներում ներդրումներ կատարելիս”

Ինչպե՞ս է երկքաղաքացին հարկվում Հայաստանում

Zeno.

Խնդրում եմ օգնել ինձ այս հարցում: Ես երկքաղաքացի եմ` Հայաստանի և ԱՄՆ-ի: Արդյոք իմ գործատուն պարտադիր պետք է եկամտահարկ, սոց. և այլ հարկեր վճարի իմ համար, կամ ընդհանրապես ինչպե՞ս է երկքաղաքացին հարկվում Հայաստանում:

Շնորհակալություն:

Ի՞նչ հարկման է ենթարկվում Ա/Ձ-ն

Վրույր.

Երբ Ա/Ձ-ի շրջանառությունը գերազանցում է հաստատագրված վճարի չափը ի՞նչ հարկման է ենթարկվում Ա/Ձ-ն:
Հայցում եմ կոռեկտ պատասխան

Պետական տուրքը բաժնետիրական ընկերություններում

Անուշ.

Ողջույն…ես տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողուհի եմ և բաժնետիրական ընկերությունների հաշվապահական հաշվառում առարկայից “Պետական տուրքը Բաժնետիրական ընկերություններում” թեման անհասկանալի է ինձ համար:Կցանկանաի հնարավորության դեպքում որևէ նյութ կարդալ ձեր կայքում այդ թեմայի շուրջ…..կանխավ շնորհակալ եմ:

Գերակատարումներ՝ հարկային և մաքսային ուղղություններով

2010թ.-ը սկսվել և շարունակում է ընթանալ գերակատարումներով: ՊԵԿ մամուլի ծառայության ներկայացրած տվյալներով, հաշվետու տարվա առաջին եռամսյակի հավաքագրումները գերակատարվել են և հարկային, և մաքսային մասով, որի արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել 126.7 մլրդ դրամ` պլանային առաջադրանքի 116.9 մլրդ դրամի փոխարեն կամ ավել է հավաքագրվել 9.8 մլրդ դրամով:

Միաժամանակ, նախորդ տարվա առաջին եռամսյակի բոլոր ամիսների համեմատությամբ նույնպես աճ է արձանագրվել, որը ընդհանուր առմամբ Կարդալ ավելին “Գերակատարումներ՝ հարկային և մաքսային ուղղություններով”

Ինչու՞ փողից հոտ չի գալիս

Վեսպասիանոս

Բոլորին քաջ ծանոթ է “деньги не пахнут”` “փողից հոտ չի գալիս” արտահայտությունը, սակայն որտեղի՞ց է այն առաջացել:

Հռոմեական կայսր Վեսպասիանոսին բաժին էր ընկել քաղաքացիական պատերազմից ավերված երկիր, այդ պատճառով նա ստիպված էր կիրառել իսկապես ոչ սովորական մտածելակերպ և կառավարչական տաղանդ` այն վերականգնելու համար: Պետական գանձարանի` որքան հնարավոր է արագ լցնելու անհրաժեշտությունը պարտադրեց Վեսպասիանոսին ամենատարբեր հարկեր մտցնել և խստագույնս պատժել դրանց վճարելուց խուսափողներին, ինչը հռոմեացիներին առիթ տվեց բավական հեգնական և ծաղրական վերաբերվել իրենց կայսրին, ում դժգոհ քաղաքացիները երբեմն նույնիսկ մեղադրում էին սակավամտության մեջ: Կարդալ ավելին “Ինչու՞ փողից հոտ չի գալիս”

Հետաքրքիր փաստեր հարկերի մասին

Հարկը “օգտակար աշխատանք” է

Ասորեստան

Հետաքրքիր է նշել, որ Հին Արևելքի պատմության մեջ հարկեր հավաքելու պատճառով ապստամբություններ գրեթե չեն եղել, քանի որ երկրի ողջ բնակչությունը հասկանում էր հարկերի անհրաժեշտությունը պետության համար: Նույնիսկ “հարկեր” բառը հին ասորականից թարգմանվում էր որպես “օգտակար աշխատանք”:
Հարկերը Ասորական կայսրությունում վճարվում էին բնամթերքով` ձիերով, ցորենով, ծղոտով, ինչը առաջին հերթին պայմանավորված էր ասորական պետության ռազմական բնույթով: Ծղոտի հարկը կազմում էր բերքի 25 %, իսկ ցորենինը` 10 %: Կարդալ ավելին “Հետաքրքիր փաստեր հարկերի մասին”

Էլեկտրոնային առևտուրը ՀՀ-ում

էդվարդ.

Խնդրում եմ օգնել ինձ նյութերով Հայաստանի վերաբերյալ` ինչպես է հարկվում ,ինչպես է վերահսկվում , ինչ օրենք կամ հայեցակարգեր կա ոլորտի վերաբերյալ և այլն:

Հարկային դաշտի փոփոխություններ

Նարինե.

Բարև Ձեզ,
Ինչպես կարող ենք ծանոթանալ 2010թ.հարկային դաշտի բոլոր փոփոխությունների փաթեթին:

Կազմակերպություն հիմնադրելիս…

Մհեր.

Խնդրում եմ պատասխանեք իմ հարցերին:
Կազմակերպություն հիմնադրելիս` նախքան դրամարկղի գիրքը հանելը, կատարվում են որոշակի ծախսեր. օր. կնիքի համար, պետ.գրանցման համար պետ տուրք և այլն: Որպես ինչ պետք է ձևակերպել այդ գումարը և ինչպես պետք է գրանցել այդ ծախսերը դրամարկղի գիրքում այն ստանալուց հետո:
ԵՎ երկրորդ հարցս. Կարող է արդյոք ընկերության տնօրենը ինքն իրենից անտոկոս փոխառություն վերցնի` դրամարկղում գումար չլինելու դեպքում:
Նախապես շնորհակալ եմ