
ՍՊԸ ձեռք է բերել տրանսպորտային միջոց
Lara.
Բարև Ձեզ: ՍՊԸ-ն ՓՄՁ է և 2011 թ-ի մարտին ձեռք է բերել 2011 թ. տրասնպորտային միջոց, որը գնել է 5 700 000 դրամով (ԱԱՀ վճարող չէ և չի հաշվանցել) : Հարցերս հտևյալն են`
1. Ին՞չ մինիմալ գնով իրավունք ունի դա վաճառել
2. Վաճառքի գումարը համարվելու՞ է որպես հասույթ և հարկվելու՞ դա է արդյոք:
Շատ եմ խնդրում` պատասխանը գրեք ձեր բառերով, ոչ թե օրենքից մեջբերումով:

Տրանսպորտային միջոցի վաճառք
Ռուզաննա.
Բարև Ձեզ: Եթե ՍՊԸ-ն 2011 թ. հոկտեմբերին 5 700 000 դրամով ձեռք է բերել 2011թ. թողարկված տրանսպորտային միջոց և այժմ պատրաստվում է վաճառել, ի՞նչ մինիմալ գնով դա կարող է իրականացնել:

Հիմնական միջոցների հաշվառում
Էդգար.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, հնարավո՞ր է արդյոք ընկերության հիմնական միջոցներ (բացառությամբ շենք/շինությունների) հաշվառել սկզբնական արժեքով, իսկ շենք/շինությունները հաշվառել վերագնահատման արժեքով:

ՍՊԸ ցանկանում է վաճառել շինությունը ֆիզ. անձի
Lusin87.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել ինձ մի հարցում: ՍՊԸ-ն ունի շինություն, որն իր սեփականությունն է: Այժմ այն ցանկանում է վաճառել ֆիզ. անձի և նրանից վարձակալել նույն այդ շինությունը: Ի՞նչ օպտիմալ տարբերակով կարելի է այս գործարքն իրականացնել, որպեսզի և մինիմալ հարկեր առաջանան, և, միաժամանակ, լինի օրենքի սահմաններում: Ասեմ, որ ՍՊԸ-ն ԱԱՀ վճարող է: Կանխավ շնորհակալ եմ:

Հիմնական միջոցի մաշվածության հաշվարկ
Աննա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. եթե իրավաբանական անձը ձեռք է բերում արդեն մաշված հիմնական միջոց, ապա կարիք կա՞ արդյոք հաշվարկել այդ հիմնական միջոցի համար մաշվածություն, եթե այո, ապա ինչպե՞ս: Խնդրում եմ, եթե գիտեք` օրենքում կա հարցիս վերաբերյալ հոդված, հղում արեք: Նախապես շնորհակալություն:

Կազմակերպությունը պետք է վերանայի ՀՄ օգտակար շահագործման ժամկետը
Նունե.
Կազմակերպությունը ունի զրոյական մնացորդային արժեքով հաշվառվող հիմնական միջոցներ, հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ 16-ի 51 կետի համաձայն կազմակերպությունը պետք է վերանայի հիմնական միջոցների օգտակար շահագործման ժամկետը: Խնդրում եմ պարզաբանեք` որտեղ կարող եմ կարդալ նշված գործընթացի իրականացման կարգը, այսինքն` ինչպես է վերանայումից հետո հաշվարկվում ամորտիզացիան, կամ եթե տվյալ հիմնական միջոցի մնացորդային արժեքը զրո է, և կազմակերպությունը վերանայել է հիմնական միջոցի շահագործման ժամկետը և պետք է այն օգտագործի ևս 2 տարի, ապա այդ դեպքում ամորտիզացիա հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն :oops:

Բացակայում են ՀՄ ձեռքբերման փաստաթղթերը
Մարինե.
Հարգելի կոլեգաներ, պատասխանեք խնդրում եմ հետևյալ հարցին. ՍՊԸ-ի տնօրենը, որը նաև հանդիսանում է ՍՊԸ-ի հիմնադիրը, արտերկրից ձեռք է բերել հիմնական միջոց (ավտոբուս), որի համար ֆակտուրա կամ հաստատող այլ փաստաթուղթ չունի, առկա են միայն մաքսատան փաստաթղթերը: Ավտոբուսը ձեռք է բերվել տնօրենի անձնական միջոցներով: Խնդրում եմ ասացեք` ինչպե՞ս գնահատեմ հիմնական միջոցը և ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ տամ:

Կազմակերպությունը աշխատել է վնասով
Astxik.
Ա Կազմակերպությունը իրենից ներկայացնում է անավարտ շինարարություն: Շինարարարությունը կանգնել է դեռևս 2010թ: Բայց կա տնօրեն, հաշվապահ, պահակ, կատարվում են կոմունալ ծախսեր, այսինքն կատարվում են միայն վարչական ծախսեր: Շահութահարկը 2010թ. եղել է զրոյական: 2011թ. վարձակալությամբ օգտվում են նրա հաղորդալարից, և դուրս է գրվում հարկային հաշիվ յուրաքանչյուր եռամսյակ 90000 դրամով առանց ԱԱՀ, և մի անգամ էլ ապրիլին Ա կազմակերպությունը վաճառել է իր նյութերից մոտ 850000 դրամ արժեքով: Հիմա Շահութահարկս միանշանակ վնասով է, բայց ես նախկինում նվազագուն շահութահարկ չեմ վճարել, միայն մի քանի օր առաջ 15000 դրամ ընդամենը այդ հասույթի պահով: Այս դեպքում ես չեմ կարող ՀՄ-ի մասհանում կատարել, անյպե՞ս չէ: Ի՞նչ ենք կարծում` արդյո՞ք տույժեր կառաջանան: Եվ մյուս հարցս էլ այսպիսին է` քանի որ ես արդեն զրոյական եմ փակում, ինչպե՞ս վարվել: Այսինքն 2012թ. ապրիլի 25-ից հետո այդ 15000-ը կնստի՞ կազմակերպության մոտ որպես գերավճար բյուջեի գծով: Կուզեի իմանալ կարծիք:

Կազմակերպությունը կարո՞ղ է ֆիզ. անձից համակարգիչ ձեռք բերել
Սաթեն.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հարցիս` կազմակերպութունը կարո՞ղ է ֆիզիկական անձից ձեռք բերել համակարգիչ: Դա կդիտվի որպես հիմնական միջոց, արդյո՞ք պետք է ԱԱՀ-ի հաշվետվության ձեռք բերված ապրանքների տողում գրանցեմ:

ՍՊԸ-ն զբաղվում է տաքսու գործունեությամբ
Sofi.
Հարգելի կոլեգաներ, Ձեզ ուզում եմ հղել մի հարց.
ՍՊԸ-ն զբաղվում է տաքսու գործունեությամբ: 2005թ. ունենք ձեռք բերված մեքենաներ, որոնց մաշվածության ժամկետը 5 տարի է, 2010թ. դրանք մաշվել են: Ի սկզբանե, մաշվածությունը հաշվարկվել է գծային մեթոդով, բայց հաշվի չի առնվել մնացորդային արժեքը, 2010թ. վերջին այն 0 է: Հիմա մենք ցանկանում ենք վաճառել այդ մեքենաները: Հաշվապահորեն ինչպե՞ս կարող եմ վաճառել մնացորդային արժեք չունեցող մեքենան, ի՞նչ հարկատեսակներ կարող են առաջանալ: Շնորհակալություն:

11-ՀՄ վիճակագրական հաշվետվություն
Anna.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել լրացնել հիմնական միջոցի 11-ՀՄ վիճակագրական հաշվետվություն: Ես ունեմ ընդամենը 2 հարց.
1-ին բաժին, ավելացումներ հաշվետու տարում, 5-րդ սյունակում (գործարկվել են նոր հիմնական միջոցներ) ես մեքենայի ձեռքբերմա՞ն գինը պետք է նշեմ, թե՞ 2011թ.մաշվածության գումարը:
4-րդ բաժին, հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը, 4-րդ սյունակում (հաշվետու տարում) գտնելու համար ես պե՞տք է առկայությունը տարեսկզբին + տարեվերջին և բաժանեմ 2, (այսինքն սյունակ 3+10/2)
Դա շատ շտապ է: Շնորհակալություն:

Ի՞նչ է իրենից ներկայացնում փոխանցող հարմարանքը
N.
Հարգելիներս, ի՞նչ է իրենից ներկայացնում փոխանցող հարմարանքը, որն ըստ Շահութհարկի մասին օրենքի ամորտիզացվում է 20 տարում:

Կազմակերպությունը ձեռք է բերել անվադողեր
astxik.
Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը ձեռք է բերել անվադողեր ֆիրմային պատկանող մեքենայի համար: Կարո՞ղ եմ ձեռք բերման ԱԱՀ-ը հաշվանցել, իսկ գումարը որպես հիմնական միջոց դիտել: Շնորհակալություն:

Կազմակերպությունը վաճառել է իր ավտոմեքենան ֆիզ. անձի
Քրիստինե.
Հարգելիներս, կազմակերպությունը 2010թ-ին վաճառել էր իրեն պատկանող ավտոմեքենան կանխիկ 540 000 դրամով ֆիզ.անձին, որի համար տրամադրել է վերջինիս ՀԴՄ կտրոն: Արդյո՞ք իրավունք ուներ ՍՊԸ-ն նման ձևով գործարք անելու:

Ինչպե՞ս է հաշվարկվում հիմնական միջոցների մաշվածությունը
Աստղիկ.
Հարգելիներս, եթե գիտեք, պատասխանեք: Հարցս վերաբերվում է հիմնական միջոցներին:
Համակարգիչ, արժեքը 185000, գնվել է 2011թ մայիս ամսին
Տպիչ, 75000
Գրասենյակի աթոռ, արժեքը 1 հատի համար 15000 դրամ է, 6 հատ գնելու դեպքում` ընդ. 90000 դրամ, գնված հունիսին
Ինչպե՞ս է հաշվարկվում այս հիմնական միջոցների մաշվածությունը:
Կանխավ շնորհակալություն:

Հաշվարկվել է հիմնական միջոցների մաշվածություն
Ամալյա.
Խնդրում եմ օգնեք կատարել ձևակերպում: Հաշվարկվել է հիմնական միջոցների մաշվածություն 25000 դրամ: Դեբետում ի՞նչ է և կրեդիտում ի՞նչ է:

ՀՄ-ների մի մասը վարձակալությամբ տրվել է ուրիշ կազմակերպության
Ն.Ա.
Մեր կազմակերպության ՀՄ-ների մի մասը գործառնական վարձակալությամբ տրվել է ուրիշ կազմակերպության: Վարձավճարը չնչին գումարով, հաշվի առնելով, որ նա աշխատում է տարվա մեջ մի քանի ամիս, այս տարի նա արդեն սկսել է շատ լավ շահագործել, և ես մտադիր եմ բարձրացնել վարձավճարը, բայց օգոստոս ամսով: Որովհետև մյուս ամիսներով հարկային հաշիվ դուրս է գրվել: Ասացեք խնդրեմ, խնդիր չի՞ առաջացնի տարվա կեսով վարձավճարի բարձրացումը: Եվ ի՞նչ է պետք դրան օրինական ուժ տալու համար:

ՍՊԸ լիզինգով մեքենա է ձեռք բերել
Ժաննա.
Բարև Ձեզ: Մեր ՍՊԸ լիզինգով մեքենա է ձեռք բերել, ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ է անհրաժեշտ կատարել: Քանի որ մեքենայի սեփականության իրավունքը լիզինգ տրամադրող ընկերությանն է, ես չեմ կարող չէ՞ այն որպես հիմնական միջոց դիտել: Լիզինգի մարելու համար ամսական արված վճարումները, ապահովագրական վճարները, գույքահարկը ծախսերի մեջ կարո՞ղ եմ ներառել: Նշեմ, որ մեր ընկերությունը ԱԱՀ վճարող չի: Շնորհակալություն:

Կազմակերպությունը գնել է բջջային հեռախոսներ
Ինեսա.
Հարգելի հաշվապահներ, օգնեք ինձ մի հարցում:
Կազմակերպությունը գնել է "Օրանժ" ընկերությունից բջջային հեռախոսներ, որի միավորի գինը 12000 դրամ է: Հարցս հետևյալն է, այդ հեռախոսները պետք է մուտքագրվի որպես ՀՄ՞ և ամորտիզացվի 1 տարում, թե՞ որպես առագամաշ առարկա: Կանխավ շնորհակալ եմ:

Կազմակերպության կողմից գնվել է գործիքների հավաքածու
Gohar.
Հարգելի կոլեգաներ, կխնդրեի պարզաբանել: Կազմակերպության կողմից գնվել է գործիքների հավաքածու` պտուտակներ 42400 դրամ արժողությամբ: Ըստ Ձեզ դա պետք է մուտքագրվի որպես ՀՄ՞, թե՞ կարող ենք մուտք անել որպես արագամաշ առարկա:
Շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ