Tag: հրաման

Պայմանագրերի լուծման հրաման

Ռուզաննա. Բարև ձեզ։ Կազմակերպության լուծարման կապակցությամբ աշխատակազմին տրվել է ծանուցագիր, այն մասին, որ նրանք 2022թ-ի հոկտեմբեր 7-ից ազատվում են աշխատանքից: Խնդրում եմ ասեք՝ աշխատանքային պայմանագրերի լուծման հրամանը ի՞նչ հիմքով և հոդվածով պետք է գրել: Կանխավ շնորհակալություն։

Հրամանների հետ կապված

Սաթենիկ. Բարև Ձեզ: Երկու հարց ունեմ. 1. Եթե աշխատակցի անաշխատունակության ժամանակահատվածն ավարտվում է և պետք է արդեն աշխատանքային պայմանագիրը լուծել, կնշե՞ք որ հոդվածներով և ո՞ր կետով կազմել հրամանը: 2. Փոխարինող աշխատակքցի համար ո՞ր հոդվածներով և ո՞ր կետով կազմել հիմնական աշխատողի հրաման:

Համաձայնագիր լրավճարի համար

Աննա. Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ աշխատողին հատկացրել ենք լրավճար մեկ ամսվա համար որոշակի աշխատանքներ կատարելու համար: Հրամանում նշվել է հոդվածների հղումները: Արդյո՞ք պետք է կնքվի համաձայնագիր նրա հետ, որտեղ պետք է նշվի այն աշխատանքի նկարագրությունը, որի համար լրավճարը հատկացվել է:

Հրամանի օրինակ

Տիրուհի․ Բարև Ձեզ։ Ձեր օգնության և խորհրդատվության կարիքն ունեմ։ Մանկապարտեզի դաստիարակը ցանկանում է օկտվել իր հաշվին (չվճարվող) արձակուրդից, և պետք է փոխարինի դաստ. օգնականը, ով համապատասխանում է մասնագիտությամբ։ Ինձ հարկավոր է ծանուցման և հրամանի ձևերը։ Օրենքի ո՞ր հոդվածների հղումով է կարելի գրել։ Կանխավ շնորհակալություն։

Արձակուրդի հրաման

Մարինե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե երեխայի խնամքի արձակուրդում գտնվող բաժնի պետին փոխարինող գլխավոր մասնագետին ուղարկում են ամենամյա աշխատանքային արձակուրդ: Խնդրում եմ ասեք՝ հրամանը ո՞նց ձևակերպեմ, որ լինի ճիշտ՝ գլխավոր մասնագետին, թե՞ բաժնի պետի պաշտոնակատարին տրամադրել ամենամյա արձակուրդ, քանի որ բաժնի պետի պարտականությունները կատարում է գլխավոր մասնագետը: Կանխավ շնորհակալություն:

Հրաման լրավճարի դեպքում

Արմինե․ Բարև Ձեզ։ "Լրավճարի դեպքում հրաման չենք գրում, պարգևավճարի դեպքում է հրաման պետք պարտադիր" այս պնդումը իրակա՞ն է, թե՞ ոչ։ Եթե այո, ապա ինչպե՞ս տալ լրավճար, եթե խնդրեմ barseghyanarmine555 շնիկ gmail.com կուղարկեք օրինակ։ Շաաաատ շնորհակալ կլինեմ։

Հրաման ուսումը շարունակելու համար

Արմինե․ Բարև ձեզ։ Մի հարց ունեմ․ եթե մանկապարտեզում դաստիարակը (ուսանող) աշխատել է, հիմա տեղեկանք է բերել թույլտվության, որպեսզի գնա շարունակի հեռակա կարգով ուսումը՝ հրամանի մեջ ո՞ր հոդվածը պետք է նշեմ։ Նրան հիմա մեկ ուրիշ դաստիարակ է փոխարինում։ Նախապես շնորհակալություն։

Պարգևատրում ազատումից հետո

Մարինե. Բարև, հարգելի հաշվապահներ: Եթե աշխատակիցը ազատվում է աշխատանքից 2022 թվականի մայիսի 16-ից, կարո՞ղ ենք նրան տալ պարգևատրում մայիսի 31-ին: Կարո՞ղ ենք տալ պարգևատրման հրաման, որի մեջ ներառված լինի ազատվող աշխատակցի անունը, և հրամանը գրանցվի մայիսի 31-ին: Կանխավ շնորհակալություն:

Ազատման հրաման

Մարինե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե մարդ ընդունվել է աշխատանքի 2021 թվականի մարտի 25-ին: Աշխատանքից ազատվում է 2022թվականի մայիսի 16-ից: 25.03.2021-25.03.2022թթ. ընկած ժամանակահատվածի համար չի գնացել ամենամյա արձակուրդի: Աշխատանքից ազատվելիս՝հրամանի ձևակերպումը ո՞նց ճիշտ գրեմ՝ կատարել վերջնահաշվարկ 25.03.2021-25.03.2022թթ. ժամանակահատվածի համար՝ չօգտագործված ամենամյա արձակուրդի համար 20(քսան) աշխատանքային օրով և 25.03.2022թ.-ի ժամանակահատվածից մինչև 2022թվականի մայիսի 16-ն ընկած ժամանակահատվածի համար: Հրամաննի ձևակերպումը ճի՞շտ է, եթե սենց ձևակերպեմ: Կանխավ շնորհակալություն:

Չվճարվող արձակուրդ

Անուշ. Բարև ձեզ։ Կասե՞ք, որ խնդրենք, եթե աշխատողը գնում է չվճարվող արձակուրդ, օրինակ՝ 5 օրով, որտեղ օրենքի հզում կա որ պետք հարկայինով ցույց տանք, դա պարտադի՞ր է հարկայինով ցույց տալը, թե՞ մենակ գործատույի հրաման տալը բավական է։ Ուզում ենք հասկանալ՝ օրենքով կա նման բան, որ հարկային պիտի ներկայացնենք, այն էլ պարտադիր 1 օր առաջ, իսկ եթե դեպք է պատահել, մարդը նույն օրն է ուղում չվճարվող, բայց հարկայինը չի թողում գրանցենք։

Աշխատակցի փոխարինում

Սուսաննա. Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Եթե նույն կազմակերպության աշխատակիցը պետք է փոխարինի ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին, ապա տնօրենը պետք է տվյալ աշխատակցին ազատի՞ իր հաստիքից և ընդունի այլ հաստիքում` ֆիզ. արձակարդում գտնվող աշխատակցի փոխարեն։ Ազատման հրամանի բովանդակությունը ինչպիսի՞ն պետք է լինի, ի՞նչ հիմքով է տնօրենը ազատում մյուս հաստիքից և ընդունում այլ հաստիքով։ Շնորհակալություն։

Աշխատողը կենսաթոշակային տարիքի է

Անուշ. Բարև ձեզ։ Կասեք՝ եթե աշխատողի կենսաթոշակային տարիքը լրացել է և ուզում ենք պայմանագիրը երկարաձգել, հրաման պիտի՞ տրվի անպայման, թե ինչպես պիտի արվի, և օրենքի հղում կա՞ արդյոք։