Tag: հրաման

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդ

Մարինե. Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողը երեխայի խնամքի արձակուրդից հետո ուզում է գնալ ամենամյա աշխատանքային արձակուրդ 01.04.2018-01.04.2019թթ. ընկած ժամանակահատվածի համար, բայց նա երեխայի խնամքի արձակուրդ գնացել է 11.03.2019թվականից: Նրան հասնու՞մ է 20 աշխ/օր հերթական արձակուրդ, թե՞ 19 աշխ/օր մինչև 11.03.2019թ.: Հրամանը ճիշտ ո՞նց ձևակերպեմ` 01.04.18-11.03.2019թ.- 19 աշ/օր, թե՞ 01.04.18-01.04.19թ. - 20 աշ/օր:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատման դեպքում

Մարինե. Բարև Ձեզ: Եթե հիմնական աշխատողը ազատվում է աշխատանքից` երեխայի խնամքի արձակուրդից անմիջապես հետո, նրա փոխարեն ժամանակավոր աշխատողի համար պե՞տք է տրվի հրաման տվյալ պաշտոնում հաստատելու մասին` հիմք ընդունելով հիմնական աշխատողի ազատվելը: Եվ, եթե աշխատողը երեխայի խնամքի արձակուրդից հետո անմիջապես ազատվում է աշխատանքից, նրա անունը ներառու՞մ ենք աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում՝ աշխատանքից ազատվելու պահին: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջին աշխատանքային օր

Լաուրա. Բարև Ձեզ: Աշխատակիցը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակորդում։ 29.11.2021թ-ին պետք է ներկայանա աշխատանքի, սակայն գրել է աշխատանքից ազատման դիմում։ Աշխատանքից ազատման հրամանի մեջ վերջին աշխատանքային օր ե՞րբ կարող եմ գրել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Փոխկապակցված կազմակերպություններ

Արուս. Բարև Ձեզ: ՊԵԿ-ի հրամանագրով կազմակերպությունները ճանաչվել են փոխկապակցված։ Հրամանի ամսաթիվը 24.09.21 է, բայց ինձ ծանուցվել է երեկ։ Նշվում է, որ հետին ամսաթվով ուղղեմ հաշվետվությունները և վճարեմ ԱԱՀ։ Ուզում եմ հասկանալ` փոխկապակցված են դառնու՞մ ՊԵԿ-ի հրամանի հիման վրա, և արդյո՞ք նորմալ է, որ 2 ամիս ուշացրել են ծանուցումը։ Ի՞նչ քայլեր խորհուրդ կտաք անել այս իրավիճակում։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տնօրենի արձակուրդ

Անի․ Բարև ձեզ։ Եթե տնօրենը ամենամյա արձակուրդից օգտվում է, այդ դեպքում ինչպե՞ս պետք է գրվի արձակուրդի հրամանը։ Հրամանի մեջ գրվելու է՝ տնօրենին տալ արձակուրդ, թե՞ գրվելու է՝ այսինչ ժամանակահատվածում գտնվելու եմ արձակուրդի մեջ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հրամանի ամսաթիվ

Գայանե. Բարև ձեզ։ Մի հարց. եթե Նոյեմբերի 1-ին ծանուցում ենք տալիս, որ հաստիքի կրճատման համար կազատվի աշխատանքից հունվարի 1-ին, ես պետք է նոյեմբերի 1-ի դրությամբ հրաման գրեմ, թե՞ սպասեմ ազատման ժամանակ հրաման գրեմ։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նոր տնօրենի նշանակում

Լիաննա. Բարև ձեզ: Մի քանի հարց փաստաթղթաշրջանառության վերաբերյալ։ Եթե ՍՊԸ հիմնադիր տնօրենը ազատվում է տնօրենի պաշտոնից, ո՞վ պետք է ստորագրի ազատման հրամանը, և նոր տնօրենը, որը գրանցվում է պետ. ռեգիստրով, ինքը պե՞տք է ստորագրի իր ընդունման հրամանը։ Եվ, եթե ՍՊԸ-ն հիմնադրվել է սեպտեմբերի 19-ին, բայց տնօրենի գրանցման հայտը ուղարկվել է հոկտեմբերի 13-ին, և հայտում էլ աշխատանքային հարաբերության սկիզբ նշվել է սեպտեմբերի 19-ը, արդյո՞ք չկա այստեղ սխալ։ Եվ այս դեպքում աշխատանքային պայմանագրի և հրամանի ամսաթիվ պետք է ընդունել հոկտեմբերի 13-ը, թե՞ սեպտեմբերի 19-ը։ Շնորհակալ եմ նախապես:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային գրքույկները մնացել են Շուշիում

Գայանե. Բարև ձեզ։ Պատերազմի պատճառով աշխատանքային գրքույկները մնացել են Շուշիում։ Հիմա ոչ հրաման կա, ոչ գրքույկ։ Աշխատակիցը 1995 թվականից աշխատում է հիմնարկում, բայց հիմնարկի անվանումը 2018թ-ին փոխվել է ու կնիքի վրա գրված է ներկայիս անվանումը։ Հիմա ես ո՞նց պետք է աշխատանքային գրքույկը լրացնեմ, եթե ոչինչ չի պահպանվել։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞ր օրով տալ ազատման հրաման

Սոնա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել՝ աշխատակիցը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, 26.10.2021-ին ավարտվում է արձակուրդը, և աշխատակիցը ցանկանում է դուրս գալ աշխատանքից։ Ո՞ր օրով տալ ազատման հրաման:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Քովիդի հետ կապված սահմանափակումներ

Սոնա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք. ինչպե՞ս գտնեմ ԱՆ-ի 20.08.2021թ.-ի հրամանը Քովիդի հետ կապված սահմանափակումների վերաբերյալ։ Եվ ինչպիսի՞ գործողություններ է պետք իրականացնել ոչ պետական կազմակերպությունում այդ հրամանով պայմանավորված:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մանկապարտեզներում հրամանագիրք պահելու հետ կապված

Անուշ. Բարև ձեզ: Կասեք հստակ իմանալու համար, մանկապարտեզներում հրամանգիրք պահելը պարտադի՞ր է, թե՞ հրաման տալը արդեն բավական, և նույն էլ երեխաների հրամանագիրքը, թե՞ շարժի մատյանը բավական է: Նաև կասեք՝ երեխաների հրամանագիրքը կարո՞ղ ենք ձեռագիր չանել, այլ աշխատողների նման համակարգչով հավաքել, տպել ու կարել: Եթե հրամանագիրքը պարտադիր չէ, օրենքը կասե՞ք: Ու մի հարց էլ. եթե երեխաների հրամանագիրքը ուզում ենք փոխել, կարո՞ղ ենք սեպտեմբերի 1-ից փոխել, ձեռագիր չգրենք, այլ համակարգչով: Եթե նոր մատյան ենք վերցնում երեխաների հրամանների, պարտադիր հրաման պիտի տրվի, թե՞ ոչ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային պայմանագիր որոշակի ժամկետով

Աննա. Բարև Ձեզ: Եթե աշխատողի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր որոշակի ժամկետով 03.06.2021-31.08.2021թ. /ներառյալ չեմ նշել/: Կարո՞ղ եմ հրամանի մեջ նշեմ վերջին աշխատանքային օր օգոստոսի 31-ը և նույն օրով ազատեմ, քանի որ չեմ ուզում, որ նա երևա սեպտեմբեր ամսվա ցուցակներում և բացի այդ սոց. վճար վճարեմ սեպտեմբեր ամսին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դեկրետից ժամկետից շուտ վերադարձ

Անի. Հարգելի հաշվապահներ, եթե մինչև 3 տարեկան երեխայի խնամքից շուտ է վերադառնում աշխատակիցը՝ հրամանով աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածով ենք առաջնորդվում և ինչպե՞ս ենք կազմում հրամանը: