Tag: ձևակերպում
Հիմնական միջոցի վերադարձ
Հասմիկ․
Հարգելի գործընկերներ, 2025-ին ձեռք եմ բերել հիմնական միջոց, շահագործել եմ մոտ 1 տարի, այնուհետև 2026թ-ին հետ եմ վերադարձրել մատակարարին։ Մատակարարը դուրս է գրել ճշգրտող հաշիվ և հետ է փոխանցել գումարը։
1․ Ի՞նչ ձևակերպումներ են անհրաժեշտ
2․ Արդյո՞ք առաջանում է հասույթ
Նվեր քարտերի վաճառքի ձևակերպում
Նարինե․
Բարև Ձեզ։ Կխնդրեմ ասեք՝ ինչպե՞ս ձևակերպել նվեր քարտերի վաճառքը գնորդին։
Կազմակերպության վարորդի ուսման վճարի փոխհատուցում
Գագիկ․
Կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրմամբ։ Վճարում է իր վարորդի ուսման, վերապատրաստման դասընթացի գումարը։ Ի՞նչ ծախս է ճանաչվում այս ուսման վճարը, և ի՞նչ ձևակերպումներ են տրվում։
Փոխառության ձևակերպումներ
Նարինե․
Անձի հետ կնքվել է երկարաժամկետ փոխառության պայմանագիր, համաձայն որի նույն օրը նրա կողմից ընկերության Արարատբանկ ԲԲԸ-ի բանկային հաշվին մուտքագրվել է գումար։ Ի՞նչ ձևակերպումներ պետք է տրվեն։
Ֆինանսական վարձակալության (լիզինգի) ձևակերպումներ
Գոհար․
Բարև ձեզ, ես ներկայացնում եմ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպություն, որը ֆինանսական վարձակալությամբ / լիզինգով ձեռք է բերել տրանսպորտային միջոց։ Խնդրում եմ ներկայացնել լիզինգի ձևակերպումները։ Շնորհակալություն։
Փոխառության վերաձևակերպում որպես ներդրում կանոնադրական կապիտալում
Նվեր Սահակյան․
ՍՊԸ հիմնադիրը ՍՊԸ-ին վերջին մեկ տարում մաս-մաս փոխառություն է տվել 124 մլն դրամի չափով; Ինչպե՞ս այդ փոխառությունը ձևակերպենք որպես սեփական կապիտալում ներդրում։ Արդյո՞ք ավելի ճիշտ է ձևակերպել որպես կանոնադրական կապիտալի ավելացում։ Նպատակն այն է, որպեսզի օգտվենք պետական աջակցության ծրագրերից մինչև 500 մլն դրամի դեպքում ենթակառուցվածքների մասով։ Ինչպես նաև այդ պարտքը դուրս գա ՍՊԸ-ի վրայից։
Թամբային քարշակի և կցորդի ներմուծում
Անի․
Բարև Ձեզ։ Ընկերության անունով ներմուծվել է թամբային քարշակ և կցորդ։ Որ խնդրեմ կասե՞ք՝ ի՞նչ ձևակերպումներ պետք է անեմ։ Այս պահին մուտք եմ արել պահեստ և ԲՄՀ եմ նստացրել, բայց 2161 եմ արել։
Կանխիկ վճարում առաքիչին
Անի․
Հարգելի՛ հաշվապահներ, ապրանք ենք ստացել հաշվով և վճարել ենք առաքիչին կանխիկ: Մեզ ուղարկել են իրենց բանկի մուտքի կտրոնը: Կարո՞ղ եմ ձևակերպել 252-251 : Դա ի՞նչ խնդիր կարող է առաջացնել իմ դրամարկղային գրքում լրացնելու դեպքում:
Գումարի վերադարձի ձևակերպում
Կարինե․
Բարև Ձեզ: Այսպիսի իրավիճակում ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ: Մատուցված ծառայության դիմաց մեզ դուրս է գրվել հաշիվ, և փոխանցել ենք ամբողջ գումարը՝ դտ 521 – կտ 252: Ամիսը չավարտված պայմանագիրը խզվել է, և դիմացի կողմը հետ է վերադարձրել գումարի մի մասը: Այդ վերադարձը ինչպե՞ս ձևակերպել: Շնորհակալություն։
Հիմնական միջոցի ներմուծման ձևակերպումներ
Արմինե․
Բարև Ձեզ։ 3-րդ երկրից հիմնական միջոց ենք ներմուծել։ Ես արել ՊՄՕ և ԲՄՀ փաստաթղթերը։ Որ խնդրեմ կասե՞ք՝ դրանից հետո ի՞նչ ձևակերպումներով պետք է պահեստից ելք անեմ և դարձնեմ հիմնական միջոց։
Ձևակերպումներ Facebook – ի ինքնահաշիվ գրելու դեպքում
Արմեն․
Բարև Ձեզ։ Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ է անհրաժեշտ տալ Facebook – ի ինքնահաշիվ գրելու դեպքում։ Օրինակ, եթե քարտով վճարում է կատարվել 120 000 դրամի չափով։
Հաշվապահական խնդիր
Էդ․
Տալ տնտեսական գործառնությունների հաշվապահական ձևակերպումները և կազմել կազմակերպության ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ:
Հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ կազմակերպության կանոնադրական կապիտալը կազմում էր 16 մլն դրամ, հիմնական միջոցները՝ 10 մլն դրամ, հումք և նյութերը՝ 4 մլն, դրամարկղում կանխիկ դրամը` 1 մլն դրամ, իսկ բանկային միջոցները՝ 3 մլն դրամ, գնումների գծով կազմում էիների պարտավորությունները կազմում էին 2 մլն դրամ: Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կազմակերպությունը կատարել է հետևյալ տնտեսական գործառնությունները․ հաշվարկել է 210 000 դրամ աշխատավարձ՝ վարչական աշխատողին, որից գործող օրենսդրությամբ կատարվել են պահումներ, և փոխանցումով մարել է պահում աշխատավարձի գծով պարտավորության կեսը, առանց վճարման ձեռք է բերել 240 000 դրամի ապրանքներ (ներ.՝ ԱԱՀ), որոնք վաճառել է 360 000 դրամով (առանց ԱԱՀ):
Շահութահարկի ձևակերպումներ
Նարինե․
Բարև ձեզ։ Կասե՞ք տարվա վերջի շահութահարկի վճարման հաշվապահական ձևակերպումը։
Դրամական օգնության ձևակերպումներ
Լիանա․
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք։ Կազմակերպությունը դրամական օգնություն է վճարել աշխատակցին հաշվարկային հաշվից 500 000 դրամ։ Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ։
Հաշվապահական ձևակերպումներ
Լիլիթ․
Բարև ձեզ: Խնդրում եմ կարող ե՞ք ինձ օգնել հետևյալ գործառույթների ձևակերպումները տալ:
1. Անհատույց՝ որպես շնորհ ստացվել են ոչ նյութական ակտիվներ 200 000 դրամ:
2. Դուրս է գրվել լուծարված շենքի կուտակված մաշվածությունը 1 200 000 դրամ.
3. Հաշվարկային հաշվից վճարվել են շահաբաժիններ բաժնետերերին 3 000 000 դրամ:
4. Դուրս է գրվել լուծարված շենքի հաշվեկշռային արժեքը 3 800 000 դրամ:
5. Նախորդ տարվա շահույթի հաշվին ավելացվել է կանոնադրական կապիտալը 4 000 000 դրամ:
6. Կազմակերպությունում օգտագործվող հեռուստացույցը անհատույց հանձնվել է դպրոցին 70 000 դրամ:
7. Գույքագրման ժամանակ հայտնաբերվել է պատրաստի արտադրանքի պակասորդ 560 000 դրամ:
8. Հաշվարկային հաշվում ստացվել է հասույթը արտադրանքի վաճառքից 40 000 000 դրամ:
9. Պահուստային կապիտալի հաշվին ավելացել է կանոնադրական կապիտալը 3 000 000 դրամ:
10. Գույքագրման ժամանակ հայտնաբերված երկարաժամկետ օգտագործման գործիքների պակասորդը դուրս է գրվել հաշվեկշռային արժեքով 4 800 000 դրամ:
Շինության կառուցման հաշվապահական ձևակերպումներ
Լիանա․
Ընկերությունը վարձակալել է հողատարածք և վրան շինություն է կառուցել որպես խանութ։ Ստացել է բետոնի և ծառայությունների մատուցման հաշիվներ։ Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպումներ։
Երաշխիքային սպասարկման հաշվապահական ձևակերպումներ
Գևորգ․
Կազմակերպությունը, համաձայն հրապարակային պայմանագրի, իրականացնում է երաշխիքային սպասարկում և անհատույց փոխարինում է շարքից դուրս եկած դետալը։ Խնդրում եմ ասել հաշվապահական ձևակերպումները։
Վճարվել է անաշխատունակության նպաստի մի մասը
Անուշ․
Եթե աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ՝ հունվարի 13-ից մինչև մարտի 3-ը (մարտի 1-ը և 2-ը ոչ աշխատանքային է), իսկ փետրվարի 13-ին վճարվել է անաշխատունակության նպաստի մի մասը, իսկ մյուսը՝ մարտի 7-ին, ՀԾ հատվածով ինչպե՞ս ձևակերպել այդ վճարները՝ որպես կանխավճար, թե՞ ճիշտ է վճարվել: Կանխավ շնորհակալություն:
Պետական տուրքի հաշվապահական ձևակերպումներ
Սերգեյ․
Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ամեն տարի համայնքապետարանին վճարում է պետական տուրք գովազդային վահանակի համար: Հաշվապահական ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ:
Դեբիտորական պարտքի դուրսգրում
Ալլա․
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել․ եթե ունենք դեբիտորական պարտք, և տվյալ կազմակերպությունը սնանկ է ճանաչվել, ինչպե՞ս պետք է դուրս գրել այդ պարտքի գումարը, ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր, և ի՞նչ ձևակերպում պետք է տրվի: Նախապես շնորհակալություն։
Վարձավճարի վճարում հիմնադրի անձնական հաշվից
Վահագն․
Բարև ձեզ, հարգելի՛ հաշվապահներ։ Այսպիսի մի հարց ունեմ։ Կարո՞ղ եմ ես ՍՊԸ-ով ոչ նոտարական վարձակալության պայմանագրի գումարը վճարել իմ (հիմնադիրն եմ) անձնական հաշվից և ձևակերպումներ չտալ, քանի որ առհաշիվ չեմ ուզում անել։ Էդ գումարի վերադարձը չեմ ուզում իրականացնել։ Նախապես՝ շնորհակալ եմ։
Էլեկտրամոբիլի ներմուծում երրորդ երկրից
Հասմիկ․
Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն ձեռք է բերել երրորդ երկրից էլեկտրամոբիլ։ Ձեռք բերման գինը կազմել է 19 900 000 ՀՀ դրամ (հաշիվ արանքագիր, տրանսպորտի տեղափոխման ծախս, բնապահպանական հարկ, մաքատուրք, բրոքերի գումար), հիմա ուզում ենք վաճառել ՌԴ ֆիզ.անձի: Մեքենան գրանցված է, ձևակերպվել է որպես հիմնական միջոց: Ի՞նչ ձևակերպումներ պետք է տամ, ինչպե՞ս պետք է ԱԱՀ-ի հաշվետվությունը ներկայացնեմ (արտահանում ու քանի %)։
Դրամաշնորհի ձևակերպումներ
Նարե․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել ձևակերպումների հարցում` ստացվել է դրամաշնորհ, տրվել է դտ 253 կտ541 ձևակերպումը, գումարի փոխարկումը դտ 252 կտ 253, փոխարժեքի տարբերությունը դտ725 կտ 253։ Գիտեմ, որ դրամաշնորհի գումարը ծախսելիս պետք է տրվի դտ 541 կտ 628 ձևակերպումը, իսկ դրամաշնորհից առաջացած ԱԱՀ-ն ինչպե՞ս պետք է ձևակերպել։
Ինչպե՞ս կատարել 226 հաշվի ձևակերպումը
Ռոզա․
Հարգելի գործընկերներ, ԱԱՀ հաշվոտվությունում չեմ ներառել ԱԱՀ-ով հաշիվը, որը ճիշտ ժամանակ ստորագրել եմ, մի քանի ամիս անց ուղղել եմ հաշվետվությունը, 226-ի ձևակերպումն ինչպե՞ս կատարեմ։
Էլեկտրամոբիլի ներմուծում Չինաստանից
Հասմիկ․
Չինաստանից ՍՊԸ ներմուծել է էլեկտրամոբիլ որպես հիմնական միջոց: Ինչպե՞ս պետք է ձևակեպեմ նրա ձեռքբերման ինքնարժեքը ըստ հաշիվների՝ մեքենայի բեռնափոխադրման վճարը, ինվոյսը, բնապահպանական վճարը և բրոկերային ծառայությունը։


