Tag: մեքենա

Ո՞վ պետք է վճարի գույքահարկը

Հայկ․

Բարև ձեզ! 

2007թ.-ին Նոտարական կարգով վաճառել եմ իմ ավտոմեքենան, սակայն գնորդը մինչև այժմ չի անվանափոխել ավտոմեքենան իր անունով։ Պատահաբար տեղեկացա, որ գնորդը մեքենայի գույքահարկ վճարել է մինչև 2015 թվականը։ 

2015թ մինչև 2025թ. Մեքենայի գույքահարկը փաստացի վճարված չէ։ 

ՀԱՐՑ 1.

Այս դեպքում ո՞վ պետք է վճարի մեքենայի գույքահարկը' մեքենան վաճառողը, թե՞ գնորդը։

ՀԱՐՑ 2.

Գործու՞մ է արդյոք այս դեպքում վաղեմության ժամկետի օրենքը։

Նշեմ, որ որևէ անգամ գույքահարկի պարտքի վերաբերյալ չեմ ծանուցվել։

Շնորհակալություն։

Ավտոմեքենայի ներմուծում և արտահանում ՌԴ

Արտյոմ․

Հարգելի հաշվապահներ,

Հարցս հետևյալն է․ կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ դաշտում։ Ուզում է ներմուծել մարդատար մեքենա և անհատույց տրամադրել, արտահանել ՌԴ-ում գոծող իր դուստր ընկերությանը։ Կօգնե՞ք հասկանալ ընթացակարգը և առաջացող հարկային պարտավորությունները։

Մեքենայի վաճառքից առաջացող շահութահարկ

Արմինե․

Բարև ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը սեպտեմբերին ԱՄՆ-ից ներմուծել է մարդատար ավտոմեքենա, որի մաքսային արժեքը կազմում է 2 821 244, վճարվել է ներմուծման մաքսատուրք՝ 564 249, բնապահպանական հարկ՝112 850 և ԱԱՀ՝ 677 099։ Վաճառվել է 28․03․2025-ին, 4 140 000 դրամով (ներառյալ ԱԱՀ)։ Հաշվարկվել է մաշվածություն 218 650 դրամ։ Խնդրում եմ ասել, թե որքան շահութահարկ կառաջանա այս դեպքում։ Կանխավ շնորհակալ եմ։

Ավտոմեքենայի ձեռքբերման և գրանցման ծախսեր

Արսեն․

Բարև Ձեզ։ Կազմակերպությունը մեքենայի ձեռք բերման ժամանակ վճարել է 12 000 համարանիշի ստացում, 5 000 մեքենայի գրանցում, 6 000 գրանցման վկայական, 150 000 ցանկալի համարանիշի արժեք։ Այս վճարումներից որո՞նք պետք է գրանցվեն որպես մեքենայի ինքնարժեք, որոնք ծախսագրվեն։ Շնորհակալություն։

ԱԱՀ վերադարձ մեքենայի ձեռքբերման դեպքում

Անի․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, եթե ԱԱՀ - ով աշխատող ընկերությունը ցանկանում է ձեռք բերել մարդատար մեքենա և այն գրանցել ՍՊԸ - ի անունով, կարո՞ղ է արդյոք ձեռք բերման ԱԱՀ - ն վերադարձնել կամ օգտագործել։ Շնորհակալություն։

Մեքենայի շահագործման հետ կապված ծախսերի ձևակերպում

Ալիկ․

Ֆիզիկական անձն ունի սեփական մեքենա և գրանցված է որպես ԱՁ։ Արդյո՞ք առանց ԱՁ-ին վարձակալության հանձնելու կարող է մեքենան շահագործել ԱՁ-ի համար և ծախսերը՝ ընթացիկ նորոգում, վառելիք և այլն, ձևակերպել ԱՁ-ով։

Վառելիքի ծախսագրում

Հայկուհի․

Բարև Ձեզ։ Եթե շահութահարկով աշխատող կազմակերպությունը առաքումներ է իրականացնում հիմնադրի կամ տնօրենի մեքենայով, կարո՞ղ ենք այդ մեքենայի համար ծախսած վառելիքը շահութահարկով ծախս ճանաչել։ Եվ արդյո՞ք որ անհատույց է մեքենան ԱԱՀ-ի և շահութահարկի լրացուցիչ պարտավորություն չի առաջանա։

Մեքենայի ձեռքբերում

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում։ ՍՊԸ-ն գործում է շրջհարկով, ՍՊԸ-ի անունից ապրիլ ամսում մեքենա են ձեռք բերել 4 միլիոնի։ Հարկայինից ծանուցում են ստանում, որ ապրիլ ամսվա եկամտային հաշվետվության մեջ ցույց չենք տվել։ Ճշտում տվեցի և 4 միլիոնը ցույց տվեցի, նշեմ, որ մեքենան վարկով են ձեռք բերել։ 10% պետք է մուծե՞նք։ Եթե այո, կա՞ արդյոք ժամկետ, և խնդրում եմ կասե՞ք՝ ի՞նչ այլ հաշվետվություններ և պարտավորություններ ունի ՍՊԸ-ն։ Արվեստի բնագավառ է։ Կանխավ շնորհակալություն:

Անհրաժեշտ գործողություններ վառելիքի ծախսագրման համար

Արթուր․

Բարև ձեզ, խումբ։ Խնդրում եմ կիսվել ձեր փորձով․ ԱՁ-ն աշխատում է ԱԱՀ-ի դաշտում։ ԱՁ-ի հիմնադիրը ցանկանում է իր անձնական մեքենան ԱՁ-ի օգտագործման հանձնել։ Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս է պետք ճիշտ ձևակերպել մեքենան, որպեսզի հնարավոր լինի ծախսագրել վառելիքը։

Մեքենայի վաճառք

Արսեն․

Բարև Ձեզ։ Որքանով որ պարզեցի՝ մեքենա վաճառելիս ձեռք բերումից 365 օր առաջ և հետո եկամտային հարկի վճարման կարգը չի գործում, պետք է առաջնորդվել ՀՕ 150 հոդվածի 9-րդ կետով՝ այսինքն 10 տոկոս եկամտային հարկ և գործում է դրամարկղային մեթոդը՝ այսինքն եթե վճարվում է մաս մաս, եկամտային հարկը նույնպես վճարվում է մասերով։ Այսպե՞ս է արդյոք, և մյուս հարցը, եթե կազմակերպությունը ֆիզիկական անձից գնել է մեքենա և առք ու վաճառքի պայմանագրում նշված է մեքենայի արժեքը պայմանական 1 մլն դրամ, ապա վաճառողին վճարվում է 909 000 դրամ, իսկ եկամտային հարկը կազմում է 91 000, թե՞ պետք է վճարվի 1 մլն, իսկ հարկը 100 000։ Շնորհակալություն։

Ավտոմեքենայի ձեռքբերում և վաճառք

Մերի․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ 22.02.2023թ. ՍՊԸ ձեռք է բերել ավտոմեքենա, որի դիմաց 4.833.000 ԱԱՀ է վճարել, հիմա մեքենան վաճառվում 20 մլն ՀՀ դրամով։ Հարգելիներս, ինչպե՞ս է տեղի ունենալու փոխմարումը, և ի՞նչ ընթացակարգ է պահանջվում հաշվապահից։ Ասեմ, որ ՊԵԿ-ը ավտոմեքենայի ԱԱՀ թույլ չի տվել հաշվանցել, և այն ՀՕ 72 հոդվածի 1) 8-րդ կետով պակասեցվել է։

ՀԴՄ կտրոնի՝ նախօրոք տպում

Անի․

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ։ Մեր կազմակերպությունը զբաղվում է ապրանքների առևտրով: Ունենք նաև առաքման համար նախատեսված ավտոմեքենաներ, որոնք ամեն օր առաքում են իրականացնում ՀՀ տարածքում: Մեքենաներին կցված են ՀԴՄ սարքեր: Հարցս հետևյալն է. կարո՞ղ է արդյոք առաքիչը նախօրօք տպել ՀԴՄ կտրոն՝ մինչև տվյալ ապրանքը ֆիզ. անձ հանդիսացող սպառողին հասցնելը:

Մեքենայի ձեռքբերում ֆիզ. անձից

Լուսինե․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել տվյալ հարցում: Հունիս ամսին կազմակերպությունը, որն աշխատում է շրջանառության հարկով, և հիմնական գործունեությունը արտադրությունն է, ֆիզ․ անձից գնել է ավտոմեքենա։ Եկամտային հարկի հաշվարկի մեջ ներառել եմ, իսկ արդյո՞ք շրջանառության հարկի 3-րդ եռամսյակի հաշվետվության մեջ նույնպես պետք է ցույց տալ։

ԱԱՀ վերադարձ մեքենա ձեռքբերելու դեպքում

Հարգելի հաշվապահներ, եթե ԱՁ աշխատում է ԱԱՀ-ով, պիկապ տեսակի մեքենա է ձեռքբերում, կարո՞ղ է ԱԱՀ-ն հետ ստանալ։ Նշեմ, որ վարձակալության կամ իրացման նպատակով չէ ձեռքբերումը։

Մեքենայի հաշվեկշռային արժեք

Արեն․

Բարև ձեզ: Կազմակերպությունը ներմուծել է ավտոմեքենա վաճառքի նպատակով, սակայն մեկ ամիս անց ստացել է պետական գրանցում և ևս մեկ ամիս անց վաճառվել է: Ներմուծման ժամանակ հարկերի հաշվարկման թվերն են 3 022 103 մաքսային արժեք, 604 421 մաքսատուրք 725 305 ԱԱՀ և 60 442 բնապահպանական հարկ:

Հարց․ որպես հաշվեկշռային արժեք պետք է այս ամբողջ թվերը գումարել և պետական հաշվառման օրվանից սկսած հաշվել մաշվածք, և երբ մեքենան կվաճառվի, այդ օրվա դրությամբ հաշվեկշռային արժեքից 16,67 տոկոս դրույքով հաշվարկել հաշվանցման ենթակա ԱԱՀ։