Tag: նպաստ

Արդյո՞ք կիսատ ամիսը պետք է ներառել հաշվարկի մեջ

Անի. Բարև Ձեզ: Աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 2020 թվականի սեպտեմբերի 1-ից, մարտ ամսին գնում է ֆիզ., 2020 թվականի սեպտեմբերին հանատեղությամբ աշխատում է այլ կազմակերպությունում, հիմնականը մեր մոտ է: Այժմ բերել է տեղեկանք աշխատավարձի մասին՝ մյուս աշխատավայրից, սեպտեմբերը կիսատ ամիս է: Դա հաշվարկի մեջ պե՞տք է ներառել:

Ինչպե՞ս տեղեկանք ստանալ հարկայինից

Grigor. Բարև Ձեզ: Ունենք ափը, որը 4 տարի է դադարեցված է և հիմա հարկավոր է հարկայինից տեղեկանք, որպեսզի նշվի այդ ամենը, որ այն ներկայացնենք սոցապ, որպեսզի երեխայի նպաստ ստանանք, չեն տալիս՝ ասելով, որ պարտք ունեք 60 000 դրամ ու դրա մասին մեզ ծանուցում չեն ուղարկել, որպեսզի իմանանք՝ ի՞նչ խորհուրդ կտաք:

Արդյո՞ք միջին աշխատավարձը հաշվելիս պետք է վերցնել հարկադիր պարապուրդի միջինը

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե աշխատակիցը ընդունվել է աշխատանքի և 4 ամիս է աշխատել, հետո գնացել է երեխայի խնամքի արձակուրդ: Երեխայի 2.5 տարին լրանալով նորից եկել է աշխատանքի, սակայն փաստացի դեռ չի աշխատել, քանի որ աշխատողները 2020թ. հունվար ամսից մինչ այժմ հարկադիր պարապուրդում են՝ մանկապարտեզ է: Իսկ տվյալ աշխատակիցը ապրիլ ամսից ետ է եկել աշխատանքի և մինչ այժմ հարկադիր պարապուրդ է վճարվել: Հիմա կրկին ֆիզ. արձակուրդի թերթիկ է ներկայացրել: Ինչպե՞ս հաշվեմ միջին աշխատավարձը, եթե չենք աշխատել: Վերցնեմ հարկադիր պարապուրդի միջի՞նը: Այսինքն՝ 8 ամսվա, որովհետև նախորդ ամիսներ չունի:

Քանի՞ օր է արձակուրդ ստանում ուսուցիչը

Լուսինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել. եթե օգոստոսից մինչև մայիսի 25-ը աշխատելուց հետո ուսուցիչը գնում է 140 օր ծննդաբերության արձակուրդի, որից հետո ցանկություն է հայտնում ստանալ նաև ամենամյա արձակուրդ: Այդ դեպքում 35 օրից քանի՞ օր արձակուրդ է ստանում ուսուցիչը` աշխատելով գրեթե 9 ամիս:

Մայրության նպաստի վերաբերյալ

Վազգեն. Բարև Ձեզ: Աշխատակիցը ֆիզ. արձակուրդը վերջացրել է, եկել և ազատվել է աշխատանքից: Արդյոք աշխատակիցը կարո՞ղ է ընդունվել մեկ ուրիշ աշխատանքի և ձևակերպվի 2 տարեկան խնամք և ամսական նպաստ ստանա: Եվ կխնդրեմ պարզաբանել ժամկետային սահմանափակումները: Եվս մեկ հարց. աշխատակիցը ֆիզ. արձակուրդից վերադառնալիս ինչքա՞ն ժամանակ հետո պետք է գնա խնամքի արձակուրդ, որ նպաստ ստանա:

Մայրության նպաստ

Fenya. Առաջին երեխայի դեկրետից հետո ինձ ազատել են աշխատանքից 17.08.2020թ.-ին, հետո 08.10.2020թ.-ին նորից ընդունել աշխատանքի: Ես 15.10.2020թ. 2-րդ երեխայի ֆիզ. եմ գնում: Ինձ վճարելու են, թե՞ ոչ: Եվ եթե այո, ապա ի՞նչ հաշվարկով: Կանխավ շնորհակալություն:

Մայրության նպաստ

Արմենուհի. Բարև Ձեզ: Ես մարզում ունեմ Ա/Ձ /հունվարի մեկից միկրոձեռնարկություն/, զբաղվում եմ մանրածախ առևտրով: Դեկտեմբերի վերջ բալիկ եմ ունենալու, ինձ հետաքրքիր է՝ ֆիզ. արձակուրդ հասնում է, թե՞ ոչ, և ի՞նչ չափով է վարձատրվում մայրը ֆիզ. արձակուրդում նոր օրենքով։

Որքա՞ն է սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածը

Մարինե Հովհաննիսյան. Բարև Ձեզ: Ներեցեք ես ուզում եմ ճշտել՝ արդյո՞ք իմ հղիության նպաստը ճիշտ են հաշվարկել: Ես աշխատում եմ բուժքույր և շուտով պիտի զույգ երեխաների ունենամ: Իրենք հաշվարկել են 140 օրով, բայց սոցապ նախարարության էջում գրած է, որ 2 և ավել երեխաների դեպքում 180 օրով են հաշվարկում: Ես ուզում եմ իմանամ, ո՞րն է ճիշտ:

Հնարավո՞ր է երեխայի խնամքի արձակուրդից առաջ ձևակերպել ամենամյա արձակուրդ

Սիրվարդ․ Բարև ձեզ: Մի հարց ունեմ. աշխատում եմ դպրոցում, ապրիլի 13-ից գտնվում եմ ֆիզ․ արձակուրդում, կարո՞ղ եմ երեխայի խնամքի արձակուրդից առաջ վերցնել ամենամյա ինձ հասանելիք արձակուրդը, որն այս ամառ չեմ ստացել: