
Ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկ
Գայանե.
Բարև Ձեզ: Ինձ կպատասխանեք խնդրեմ. եթե աշխատակցի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելու համար ստացված միջին ամսական աշխատավարձը 680 000 է կամ դրանից ավելի` պե՞տք է հաշվարկել 680 000-ից, թե՞ ուրիշ թվից:

Մայրության նպաստի վերաբերյալ
Ani.
Բարև Ձեզ: Կներեք մեկ հարց. աշխատում եմ մասնավոր ՍՊԸ-ում, 7 ամսից ֆիզ. արձակուրդ եմ գնացել: Թղթերս ներկայացրել եմ հաշվապահություն, հիմա ասել են` սպասի մինչ գործատուն վճարի: Ինչպե՞ս է օրենքը, ու՞մ դիմեմ:

Մայրության նպաստ
Արամ․
Բարև Ձեզ։ Անհատ ձեռնարկատերը պետք է ստանա մայրության նպաստ: Անաշխատունակության թերթիկի մեջ սկիզբը 07.08.2020թ․: Ի՞նչ պետք է անել։

Մայրության նպաստ
Lusine.
Բարև Ձեզ: Ես աշխատող մայր եմ, հղիության 6-րդ ամսում եմ գտնվում և կուզեի իմանալ` 7 ամսականում, որ ստանում են 156 000 դրամ միանվագ նպաստ, այդ նպաստը աշխատող մայրերին հասնու՞մ է:

Միջին աշխատավարձը հաշվարկելու համար
Մարիետտա․
Բարև Ձեզ։ Եթե աշխատողը գործատուի մոտ աշխատել է 7 ամիս, և ներկայացրել է անաշխատունակության թերթիկ (հիվանդության), միջին աշխատավարձը ստանալու համար ընդհանուր եկամուտը բաժանում եմ 12-ի, թե՞ 7-ի (նախկինում չի աշխատել): Շնորհակալություն։

Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի նպաստ
Բարև Ձեզ։ Ես Ա/Ձ եմ` միկրոձեռնարկատեր, նոյեմբերին պետք է ծննդաբերեմ: Եթե հայտարարություն տամ, որ օգոստոսի 1-ից անցնում եմ շրջհարկի, կկարողանա՞մ օգտվել մինչև 3 տարեկան երեխայի խնամքի նպաստից: Ինչքա՞ն կստանամ և ինչպե՞ս կհաշվարկվի մայրության նպաստը:

Եթե աշխատողը վայրի շների հարձակումից տուժել է
Բարև Ձեզ, եթե աշխատողը վայրի շների հարձակումից վնասվել է, և առաջացել է առողջական խնդիր ու բժշկական ուղեցույցով առողջականը չի ներում նախկին աշխատանքը կատարելուն: Ի՞նչ անի այդ անձնավորությունը։

Նպաստը հաշվարկելիս արդյո՞ք հաշվարկվում են օրապահիկները
Բարև Ձեզ, երկու հարց ունեմ.
1․ Ֆիզ․ արձակուրդի գումարը հաշվարկելիս օրապահիկները հաշվարկու՞մ են /ներառվում են հաշվարկվող գումարների մեջ/:
2․ Եթե 7-րդ ամսում չես գնում ֆիզ․ այլ 8-րդ ամսում, այդ դեպքում 140 օրը հաշվարկվու՞մ է 8-րդ ամսից:

Արդյո՞ք աշխատակիցը կստանա մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ
Արթուր.
Դեպք 1. Կազմակերպությունը աշխատակցի կողմից ներկայացված անաշխատունակության թերթիկի հիման վրա հաշվարկել և վճարել է նրան մայրության նպաստ, որից հետո գրանցման հայտով աշխատակցի համար ձևակերպվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ: Այնուհետև կազմակերպությունը, հանդիսանալով տուժած ոլորտի սուբյեկտ, դիմում է ներկայացրել անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ: Հարցս հետևյալն է. արդյո՞ք այդ դեպքում դադարեցվում է երեխայի խնամքի ամսական 18 000 դրամ վճարումը:
Դեպք 2. Կազմակերպությունը աշխատակցի կողմից ներկայացված անաշխատունակության թերթիկի հիման վրա հաշվարկել և վճարել է նրան մայրության նպաստ, և մինչ աշխատակիցը գտնվել է հղիության և ծննդաբերության արձակուրդում, կազմակերպությունը, հանդիսանալով տուժած ոլորտի սուբյեկտ, դիմում է ներկայացրել անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ: Ո՞վ է վճարելու երեխայի խնամքի նպաստը այս դեպքում, և արդյո՞ք վճարվելու է:

Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը
Քնքուշ.
Բարև Ձեզ: Ես աշխատում եմ Ա/Ձ-ում 5 ամիս, մինչ այդ աշխատել եմ այլ ՍՊԸ-ում, հիմա պետք է անցնեմ ֆիզ․ արձակուրդի։ Ասեք խնդրեմ՝ ինչպե՞ս պետք է հաշվարկել արձակուրդս և արդյո՞ք անհրաժեշտ է նախկին աշխատավայրից տեղեկանք ներկայացնել: Ի դեպ, նախկին աշխատավայրից ինձ տեղեկանք չեն տալիս՝ ստացած եկամուտներիս վերաբերյալ:

Որքա՞ն կկազմի մայրության նպաստը
Նարինե.
Բարև Ձեզ: Կցանկանայի իմանալ, եթե ես հղիության 4-րդ ամսին ընդունվել եմ խանութում աշխատանքի, աշխատում եմ 55 000 դրամ աշխատավարձ: Արդյո՞ք ինձ ֆիզ. արձակուրդ կարող է տալ Ա/Ձ-ն, և որքա՞ն կկազմի իմ ֆիզ. արձակուրդի գումարը:

Գործատուն 3 000 դրամի պահում է կատարում
Սուսաննա․
Բարև Ձեզ, ասացեք խնդրում եմ՝ երեխայի խնամքի նպաստից՝ 18 000 դրամ-ից, գործատուն ի՞նչ գումար իրավունք ունի հետ պահելու, ինչ-որ 3 000 դրամ է ասում։

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտի գրանցած աշխատողը կարո՞ղ է ստանալ մինչև 2 տարեկան երեխայի նպաստ
Բարև Ձեզ։ Միկրոբիզնեսի գրանցված աշխատողը ֆիզ․ արձակուրդ և մինչև 2 տարեկան երեխայի նպաստ կարո՞ղ է ստանալ։

Մայրության նպաստի հաշվարկ
Անի․
Բարև ձեզ։ Իմ գործունեությունը հունվար ամսից փոխվել է միկրոձեռնարկատիրականի, 2015-2019թ֊ից հանդիսացել եմ արտոնագրային հարկ վճարող, իմ գրանցված աշխատողը (2016-ից) պետք է գնա ֆիզ արձակուրդ, կուզեի իմանալ՝ որքա՞ն նպաստ է նա ստանալու։

Մայրության նպաստի հաշվարկ կազմակերպության լուծարման դեպքում
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել ինձ։ Եթե հղիության 6-րդ ամսում կազմակերպությունը լուծարվում է, աշխատողը չի՞ օգտվում նպաստից, պետության կողմից կա՞ արդյոք որևէ փոխհատուցում և եթե այո, ապա ի՞նչ կարգով։ Նախապես շնորհակալ եմ։

Ինչպե՞ս հաշվարկել մայրության նպաստը
Inna.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել հաշվարկել մայրության նպաստը: Աշխատողի աշխատավարձը կազմում է 55 454 դրամ, աշխատում է 2020 հունվարի 8-ից:

Ի՞նչ գումար է պետությունը տրամադրելու ֆիզ․ արձակուրդի դեպքում
Աննա․
Բարև Ձեզ։ Ես ունեմ Ա/Ձ, որը միկրոձեռնարկատիրությամբ է զբաղվում (գեղեցկության սրահ) և ունեմ 1 աշխատող: Շուտով ֆիզ. արձակուրդ եմ գնալու: Կասե՞ք ինչ գումար է պետությունը ինձ տրամադրելու: Սրահը շարունակելու է աշխատել։

Երեխայի խնամքի համար արձակուրդի հրաման
Ողջույն: Աշխատողի համար մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ ձևակերպելու դեպքում հրաման տրվու՞մ է: Եթե տրվում է` խնդրում եմ կարո՞ղ եք ինձ հրամանի օրինակելի ձև ուղարկեք (arpinesoc շնիկ mail.ru):
Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք նպաստը պակասեցվում է եկամտային հարկից
Naira.
Բարև Ձեզ։ Եթե հաշվետու ժամանակահատվածի նպաստը վճարվել է մինչև հաշվետու ժամանակահատվածի համար ամփոփ եկամտային հարկի հաշվետվություն ներկայացնելը, այսինքն` մինչև հաջորդ ամսվա քսանը, ապա եկամտային հարկից պակասեցվում է թե՞ ոչ:

Ինչքա՞ն կկազմի մայրության նպաստը
Ինգա.
Բարև Ձեզ: Ես հանդիսանում եմ կես դրույքով վարձու աշխատող (40 000 դրամ աշխատավարձով) և միաժամանակ հանդիսանում եմ Ա/Ձ, որը կապ չունի իմ գրանցված աշխատավայրի հետ: Ինչքա՞ն կկազմի իմ մայրության նպաստը:
Վերջին մեկնաբանություններ