Tag: ոչ առևտրային

Եկամուտների հայտարարագիր

Գոհարիկ․

Բարև ձեզ։ Ֆիզ. անձը պետք է ներկայացնի եկամուտների հայտարարագիր՝ որպես համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, սակայն նա ունեցել է ԱՁ իր անունով, որը դադարեցրել է (կամ փակել)։ Այս պարագայում եկամուտները ո՞ր կետով են նշվում։

Պարտքի մարում եռակողմ պայմանագրով

Դիաննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Նախորդ տարվա վերջ X ՍՊԸ-ն Y ոչ առևտրային կազմակերպությանը ապրանք է մատակարարել, իսկ ոչ առևտրային կազմակերպությունը վճարել է պարտքի մի մասը, այժմ ունի կրեդիտորական պարտք X ՍՊԸ-ին։ Եթե եռակողմ պայմանագիր է կնքվում և X ՍՊԸ-ի պարտքը մարում է մեկ այլ ՍՊԸ-ն, արդյո՞ք դա դիտվում է որպես եկամուտ ոչ առևտրային կազմակերպության համար։ Արդյո՞ք առաջանում են հարկային որևէ պարտավորություններ ոչ առևտրային կազմակերպության և ՍՊԸ-ի համար։ Ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը ներկա պահին դադարեցված է անորոշ ժամկետով։ Կանխավ շնորհակալություն։

Նվիրատվություն ՊՈԱԿ-ին

Հասմիկ․

Հասարակական կազմակերպությունը ուզում է նվիրատվություն անել ՊՈԱԿ-ին դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Տվյալ պարագայում հարկային պարտավորություններ առաջանու՞մ են։

Շահութահարկ նվիրատվության դեպքում

H.K.

Բարև Ձեզ։ Շահութահարկով աշխատող կազմակերպությունը նվիրատվություն է արել ՊՈԱԿ-ին։ Շահութահարկ առաջանու՞մ է տվյալ գործարքից։

ՀՈԱԿ-ի տնօրենը՝ ՍՊԸ-ի հիմնադիր

Կարեն․

Բարև Ձեզ։ Ինձ հետաքրքրում է՝ արդյո՞ք ՀՈԱԿ-ի տնօրենը իրավունք ունի լինել ՍՊԸ-ի հիմնադիր, թե՞ ոչ։ Եթե ոչ, ապա ի՞նչ իրավական ակտով է արգելվում։

Առքուվաճառքի գործունեություն

Լաուրա.

Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է. ֆիրման իրականացնում է առքուվաճառք՝ գնում է սարքավորումներ Եվրոպայից և վաճառում Բելառուսում։ Ի՞նչ ընթացակարգով, ի՞նչ օրենքի հիման վրա է հնարավոր իրականացնել այդ սարքավորումների առքուվաճառքը, եթե սարքավորումները ՀՀ սահմանը չեն հատելու, այլ միանգամից այն երկրից, որտեղից գնվել է, ուղարկվելու է նշանակման երկիր։ Ի՞նչ խնդիր կարող է առաջանալ հարկային տեսանկյունից, ինչպե՞ս պետք է կատարվի նման դեպքում հաշվառումը, կամ առհասարակ՝ կա՞ մեկը, ով առնչվել է նման գործի հետ։ Ու՞մ կարող ենք դիմել, անհրաժեշտ է կոնսուլտացիա։ Նախապես շնորհակալություն։

Շրջանառությունը գերազանցում է 115 միլիոն դրամը

Gegham Bagrazyan.

2022թ-ի հունիսի 15-ից ՀՈԱԿԸ-ի շրջանառությունը գերազանցում է 115 միլիոն դրամը, և դառնում է ԱԱՀ վճարող: Կարո՞ղ եք ասել՝ բացի ԱԱՀ-ի հաշվետվությունից ի՞նչ միասնական ԱԱՀ և ակցիզային հաշվետվություն պետք է ներկայացվի, թե ոչ, եթե մենք ակցիզի հետ գործ չունենք, և խնդրում եմ ասեք՝ ԱԱՀ-ի հաշվետվությունների հանձնելու ժամանակաշրջանը և շեմը։

ՀԿ-ն ցանկանում է դուստր առևտրային կազմակերպություն բացել

Արմինե.

Բարև Ձեզ: ՀԿ-ն ցանկանում է դուստր առևտրային կազմակերպություն բացել: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել պետ. ռեգիստր: Նախապես շնորհակալություն:

Անհատական և ներքին իրավական ակտերի գրանցամատյանի վերաբերյալ

Բարի լույս բոլորին, հարգելի կոլեգաներ, այսպիսի մի հարց․

Պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի անհատական և ներքին իրավական ակտերի հաշվառման համար ի՞նչ օրենք է գործում այս պահին, անհատական և ներքին իրավական ակտերի հաշվառման մատյանների օրինակ (ձև) որտեղի՞ց կարող ենք ձեռք բերել, և արդյո՞ք պետք է պահել աշխատանքային պայմանագրերի գրանցման մատյան: Կանխավ շնորհակալություն։

ՀԿ-ի խորհրդի կազմի համալրման վերաբերյալ

Կարինե․

Բարև Ձեզ: ՀԿ-ի խորհրդի կազմը կարո՞ղ է ցանկացած ժամանակ համալրվել նոր անդամներով։

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն ձև 2

Գայանե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՀԿ-ի համար ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության ձև 2-ը կօգնե՞ք լրացնել։ Խնդրում եմ, հեռախոսահամար գրեք, զանգեմ։ Շնորհակալ եմ։

Բարեգործական հասարակական կազմակերպության գործունեության հետ կապված

Արմեն.

Բարև ձեզ: Ցանկանում եմ տեղեկանալ՝ բարեգործական հասարակական կազմակերպության գործունեության մեջ կարո՞ղ եմ ներառել նաև ԶԼՄ – էլեկտրոնային կայք և լրատվություն:

ՀԿ-ի կողմից հիմնադրած ՍՊԸ-ից ստացված շահաբաժին

Խաչատուր․

Խնդրում եմ օգնեք ճշտել, եթե հասարակական կազմակերպությունը չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, իր կողմից հիմնադրած ՍՊԸ-ից ստացված մասնահանումը արդյո՞ք կարող է համարվել հարկվող եկամուտ։

ՀԿ-ն չի հանձնել հասարակական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ հաշվետվությունը

Արմինե․

Հարգելի հաշվապահներ, ՀԿ-ն ծանուցագիր է ստացել, որ չի հանձնել հասարակական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ հաշվետվությունը։ Արդյո՞ք պետք է հանձնել նշված հաշվետվությունը, եթե հանրային միջոցներից ստացված գումարները չեն գերազանցել 5 միլիոն դրամը։ Եվ այդ դեպքում ո՞ր համարի հաշվետվությունը պետք է հանձնել՝ “246. Հաշվետվություն՝ հասարակական կազմակերպությունների գործունեության”, թե “251. Հաշվետվություն՝ հասարակական կազմակերպությունների գործունեության”։ Շնորհակալություն։

ՀԿ-ն կրթության ծրագիր է շահել

Գայանե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ՀԿ-ն կրթության ծրագիր է շահել, 100 000 դրամ փորձագետի գումարն է: Այդ գումարից ես պե՞տք է հարկեր պահեմ:

Աշխատաժամանակի փոփոխման հետ կապված

Բարև ձեզ: Եթե աշխատողը ընդունվել է ոչ լրիվ աշխատաժամանակով, հիմա պետք է աշխատանքը դարձնել լրիվ աշխատաժամանակով աշխատանք, արդյո՞ք պետք է կրկին ուղարկել գրանցման հայտ։ Եվ ՀԿ-ի դեպքում պայմանագրին կից արձանագրությու՞ն, թե՞ հրաման, և համաձայնագիր պե՞տք է կազմվի։

Հասարակական կազմակերպությունների հաշվետվություններ

Գևորգ․

Բարև ձեզ։ Հարգելի կոլեգաներ և հաշվապահներ, խնդրում եմ ասել՝ հասարակական կազմակերպությունների հաշվետվությունները ո՞ր կայքով են հանձնում:

Հաշվապահական խնդիր

Սոնա․

Բարև Ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ օգնել լուծելու հետևյալ խնդիրը: Կանխավ՝ շնորհակալ եմ:

“Ա” ՀԿ-ն հիմնադրվել է 2019թ.-ին: 2019թ.-ի շրջանառությունը կազմել է 62 մլն դրամ: Կազմակերպությունը 2020թ. ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն չի ներկայացրել: Հաշվետու ժամանակաշրջանում իրականացրել է հետևյալ գործարքները՝

Եկամուտներ՝ հ/հ Գործարք գումար/հազ. դրամ/

1.Անհատույց ստացված արտ. սարքավորում 15 000
2.Ծառայությունների մատուցումից եկամուտ 48 000
3.Ապրանքների իրացումից եկամուտ 58 000
4.Վարձակալությունից եկամուտ 18 000

Ծախսեր՝ հ/հ Գործարք գումար /հազ. դրամ/

  1. Հիմնական միջոցների մաշվածություն 12 000
    2.Ծառայությունների մատուցման հետ կապված ծախսեր 32 000
    3.Ապրանքների ինքնարժեք 62 000
    4.Աշխատավարձ 6 600

Լրացուցիչ ինֆորմացիա՝ 1.Սարքավորումը ստացել 01.04.2020թ.-ին:
2.Արտադրական սարքավորումը շահագործման է հանձնվել 01.05.2020թ., սակայն տեղակայման և գործարկման նշանակալի աշխատանքներ չի պահանջվել։
3.Եկամուտները հաշվեգրվել են վերը նշված հաջորդականությամբ:
4.Բոլոր ծախսերի մասով եղել են ծախսերը հիմնավորող փաստաթղթեր:

Որոշել 2020թ. -ի հարկվող շահույթը և շահութահարկի գումարը:

ՀԿ-ի նախագահը կարո՞ղ է լիազոր նշանակել այլ մարդու

Բարև Ձեզ: ՀԿ-ի նախագահը կարո՞ղ է լիազոր նշանակել այլ մարդու, որը ՀԿ-ում որպես աշխատող գրանցված չէ, հաշվետվությունները, հաշիվները ստորագրելու համար։ Եվ եթե կարող է` ի՞նչ է անհրաժեշտ դրա համար։