Tag: ստուգում

Ստուգում գործունեության դադարեցման դեպքում

Կիմա․

Բարև ձեզ։ Կարո՞ղ եմ խնդրել օգնել հասկանալ․ ՀԿ գործունեության դադարեցման դեպքում հարկային ստուգում պարտադիր կերպով իրականացնելու՞ են, թե՞ պարտադիր պայման չէ և կարող է առանց դրա էլ փակվել։ Եթե իրականացվում է, ի՞նչ խորությամբ ստուգման մասին է խոսք, ի՞նչ է իրենից ենթադրում։

Ստուգում կազմակերպության լուծարման ժամանակ

Մադլենա․

Բարի օր, հարգելի հաշվապաhներ: Խնդրում եմ տալ օրենքից հղումներ: ՍՊԸ-ն չի գործում 2017թ-ից, ազատվել են բոլոր աշխատակիցները: Իսկ 2018թ 4-րդ և 2019թ 1-ին եռամսյակներում մաս-մաս վաճառվել է ՍՊԸ-ին պատկանող տարածքը (անշարժ գույքը), վճարելով 10% հարկ գույքի օտարման համար: 2024թ․ դեկտեմբերին դիմել ենք լուծարման: Բացվել է ստուգում, և հիմա ասում են, որ օտարումից պիտի բաշխվի շահաբաժին և վճարվի 5% հարկ: Ասեմ, որ հիմնարկը աշխատել է շրջանառության հարկով և ժամանակավոր դադարի ժամանակ էլ ամեն տարի տրվել է հայտարարություն շրջանառության հարկով աշխատելու համար: ՍՊԸ-ի աշխատելու ընթացքում տնօրենը տվել է փոխառություն: Քանի որ խանութը աշխատում էր վնասով՝ փակվեց: Գույքի օտարման գումարով մարվել է փոխառության տրված գումարի մի մասը: 5 տարի պահելուց հետո հիմնարկի փաստաթղթերը վերացվել են: Խնդրում եմ ասեք. արդյոք կարո՞ղ են 6-7 տարվա փաստաթղթեր պահանջել, և ինչպե՞ս ապացուցել, որ անշարժ գույքի վաճառքի գումարով մարվել է փոխառություն: Ասեմ նաև, որ պահանջել են 5 տարվա բանկային քաղվածք 01.01.20-21.01.25թ: Կանխավ՝ շնորհակալ եմ:

Արձակուրդայինի ձևակերպում

Գայանե․

Բարև Ձեզ, խնդրում եմ կասե՞ք՝ ինչպե՞ս պետք է վարվեմ: Աշխատանքի տեսչության հանձնարարագրի հիման վրա քիչ վճարված արձակուրդայինի գումար եմ վճարել, տվյալ աշխատակիցը ազատված է աշխատանքից։ Ինչպե՞ս պետք է ձևակերպում տամ, և հարկեր առաջանու՞մ են, թե՞ ոչ:

Կրեդիտորական պարտքի դուրսգրում

Սեդա Հախվերդյան․

Բարև Ձեզ։

Ունենք ընկերություն, որը չի մարել իր պարտքը, 2020թ սնանկ է ճանաչվել, բայց վերջնական վճիռը կայացվել է 2021թ։ Ես այդ պարտքը դուրս եմ գրել 2021թ, սակայն ստուգման ժամանակ ինձ ասում են, որ պետք է այդ պարտքը դուրս գրեի 2020թ, խնդրում եմ ասեք Ձեր կարծիքները:

Դրամարկղային գրքի լրացում

Անի․ Հարգելի՛ հաշվապահներ, դրամարկղային գրքերի լրացման հետ կապված պարտադի՞ր է ամսվա մնացորդը գրելը: Որտե՞ղ կարող եմ ուղղորդող որևէ բան գտնել: Ստուգումների ժամանակ դրամարկղային գիրքն ստուգու՞մ են, ինչի՞ն են ուշադրություն դարձնում: Կանխավ շնորհակալ եմ:

Աուդիտ իրականացնելու համար

Արտակ. Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք աուդիտ իրականացնելու համար (աուդիտորական կազմակերպությունում, որպես աուդիտոր աշխատելու) անհրաժեշտ է աուդիտորական որակավորում (ՀՀԱԱ կողմից կամ այլ սերտիֆիկատ)։ Նախապես շնորհակալություն

Դրոշմապիտակների հետ կապված խնդիր

Անի Հարգելի՛ հաշվապահներ, կազմակերպությունը զբաղվում է քսայուղերի ներմուծմամբ ԵՏՄ-ից, դուրս է գրում էլ. հաշիվներ, անկանխիկ գործունեություն է ծավալում: Դրամարկղի գիրք չունի: Ապրանքն էլ պահվում է տան նկուղում, վարձակալած տարածք չունի: Հարկայինը ցանկանում է գալ և ստուգում անցկացնել պահեստում: Խնդիր կա դրոշմապիտակների հետ կապված, շատ վաճառք է գրանցվել, բայց դրոշմապիտակները չի վերագրվել VERO համակարգում: Ի՞նչ խնդիրներ կարող են ի հայտ գալ, և ի՞նչ պատասխանատվություն է սպասվում: Կանխավ շնորհակալ եմ:

Դասակարգչի հետ կապված

Անյուտկա. Խանութը աշխատում է 50/50՝ միրգ և սննդամթերք, բայց դասակարգիչը ցույց ենք տվել միայն G47110։ Ծանուցում է եկել, որ տեսուչի ստուգմամբ մեր գործունեությունը գերակշռությամբ G47210 է։ Հարցս. արդյոք արժի՞ ճշտում տալ, և նշեմ, որ ֆակտուրաները շատ է ստանում մթերքի:

Արդյո՞ք լրացուցիչ եկամտային հարկը կհամարվի ծախս

Արա․ Հարգելի գործընկերներ, կազմակերպությանը ստուգման ակտով առաջադրվել է լրացուցիչ եկամտային հարկի պարտավորություն քաղաքացիարիավական պայմանագրերի համար + 50 տոկոսի չափով տուգանք՝ սխալ հաշվարկված/թաքցված եկամտային հարկի 50 տոկոսի չափով։ Տուգանքի մասով պարզ է՝ այն ծախս չի համարվում շահութահարկի հաշվարկման ժամանակ։ Իսկ լրացուցիչ եկամտային հարկը արդյո՞ք դիտարկվում է ծախս և ո՞ր տարվա համար, եթե խախտումը կատարվել է 2017թ-ին, ստուգումը՝ 2018թ-ին։

Հանձնարարականով ստուգման համար կարևոր է, թե՞ քանի տարի է աշխատում տվյալ կազմակերպությունը

Հանձնարարականով ստուգման համար կարևոր է, թե՞ քանի տարի է աշխատում տվյալ կազմակերպությունը: Ի նակտի ունեմ, եթե 1 տարի է գործունեությունը` կարող են հանձնարարական բացել, թե՞ ժամկետը կապ չունի:

Եթե հայտնաբերվել է ապրանքների մնացորդի պակասորդ

Խնդրում եմ օգնեք` շտապ է։ Եթե շրջանառության հարկով եմ աշխատում, ձեռքբերումներս շատ են, իրացման շրջանառությունը՝ քիչ, ստուգման արդյունքում մնացորդային ապրանքս մոտ 20 մլն քիչ եղավ, ի՞նչ հետևանքներ կլինեն։ Այսինքն՝ ստացվում է 20 մլն ՀԴՄ չեմ տպել։