Tag: վարձակալություն

Ֆինանսական վերլուծության համար

Արմեն.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել. ֆինանսական վերլուծության համար կազմակերպությունից ի՞նչ տեղեկություն է պետք, կազմակերպությունը զբաղվում է վաճառքով, ունի մի քանի վարձակալած խանութներ:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ՍՊԸ-ն

Տիգրան.

Բարև ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն վարձով է տվել տարածք։ Կասե՞ք՝ ինչ հաշվետվություններ պետք է ներկայացնի։

Բեռնատար մեքենան վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ

Բարև ձեզ։ Ունեմ բեռնատար։ Կարո՞ղ եմ արդյոք այն հանձնել որպես ԱՁ աշխատող ազգականիս՝ առանց վարձակալության վճարի շահագործման համար։

Ֆիզիկական անձը տարածքի վարձակալությունից եկամուտ է ստացել

Վարդուհի.

Բարև ձեզ: Ֆիզիկական անձը 2019թ.-ին ստացել է տարածքի վարձակալությունից եկամուտ առևտրի և ծառայությունների համար: Հիմա ուզում է հայտարարագիր գրել և վճարել հարկերը: Ասացին, որ պետք է տալ հայտարարություն: Խնդրում եմ քայլ առ քայլ հուշել հերթականությունը: Շատ շտապ է:

Անձը ցանկանում է պտուղ-բանջարեղենի խանութ բացել

Լևոն.

Բարև ձեզ: Ուզում եմ պտուղ-բանջարեղենի խանութ բացել, ինչպե՞ս դառնամ ԱՁ միկրոձեռնարկատեր և ի՞նչ վճարումներ պետք է անեմ, տարածքը վերցնելու եմ վարձակալությամբ։ Այդ ժամանակ տարածքի սեփականատերը արդյո՞ք պետք է իր թույլտվությունը տա, թե՞ ոչ:

Դպրոցը վարձակալության է հանձնել տարածք բուֆետի համար

Մարիամ.

Բարև ձեզ։ Դպրոցը ունի վարձակալության հանձնած տարածք՝ բուֆետի համար։ Ուզում եմ իմանալ՝ կազմակերպությունը ԱԱՀ՞, թե՞ շրջանառության հարկ պետք է վճարի, և արդյո՞ք կարող է եռամսյակով վճարել։ Շնորհակալություն։

Շահութահարկի հաշվետվությունը լրացնելու վերաբերյալ

Մարինե.

Կազմակերպության հիմնական գործունեությունը արտադրությունն է, արտադրական տարածքը վարձակալություն է, վարձակալական վճարը շահութահարկի 240 ձևի մեջ 52 տողում ցույց տա՞մ, թե՞ 56 տողում:

Կարո՞ղ է արդյոք գործունեությունը դադարեցրած ԱՁ-ն դուրս գրել վարձակալության համար հաշիվ

Վարդ․

Բարև ձեզ։ Ա/Ձ-ն, որի գործունեությունը արտակարգ իրավիճակի հետ կապված կասեցված է, ունի վարձով տրված տարածք։ Կարո՞ղ ենք արդյոք դուրս գրել վարձակալության համար հաշիվը:

Ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկի ինքնուրույն հարկ վճարողը

Ռուզաննա․

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Եթե ինքնուրույն հարկ վճարող է, աշխատող չունի, շենքը տվել է վարձակալությամբ և սոց. վճար վճարող չէ, 2020 թվականին տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկի: Նախորդ տարի 163 ձևն ենք ուղարկել, փոխվե՞լ է, թե՞ ոչ: Շնորհակալություն։

Ինչպե՞ս դառնալ հարկատու

Կարեն․

Ողջույն ! Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում՝ ֆիզ. անձի կողմից մեկ այլ ֆիզ. անձի վարձակալական հիմունքներով տրվել է բնակարան մոտ տաս տարվա ընթացքում առանց պայմանագրի և որևէ փաստաթղթի: Տանը բնակվողը տնից դուրս գալուց հետո դիմել է ՊԵԿ բողոքով, որպեսզի գանձվի համապատասխան եկամտային հարկ հանդիսացող գումարը: Հանդիսանալով անտեղյակ ֆիզ. անձ՝ խնդրում եմ օգնել, ունենալով ID քարտ՝ ինչպե՞ս զրոյից կարելի է գրանցվել, դառնալ հարկատու և ինչպե՞ս պետք է ճշգրիտ կատարել հաշվարկները և արժանապատիվ կերպով լուծել ստեղծված խնդիրը: Կանխավ շատ շնորհակալություն օգնության համար:

Էլեկտրոնային եղանակով վճարում կատարելու համար

Սայաթ.

Բարև ձեզ: Առանձնատունս տվել եմ վարձով, ինչպե՞ս կարող եմ հարկային կոդ բացել և կատարել վճարում էլեկտրոնային եղանակով, եթե հնարավոր է, կուղարկե՞ք ձևը:

Շինարարական գործիքների վարձակալության գործունեություն

Դավիթ․

Բարի երեկո։
Չե՞ք հուշի՝ շինարարական գործիքների վարձակալությունը («պրոկատ») ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի։ Վարձու աշխատողով և առանց աշխատողի տարբերություն կա՞։ Շնորհակալ եմ։

Ֆիզ. անձը իր սեփական տեխնիկայով կազմակերպությանը մատուցել է ծառայություններ

Սերգեյ․

Ֆիզ. անձը իր սեփական տեխնիկայով կազմակերպությանը մատուցել է ծառայություններ: Եթե ծառայությունների մատուցման պայմանագիր եմ կնքում, ապա տալիս եմ աշխատավարձ, այսինքն 23 տոկոսի տակ է ընկնում, արդյո՞ք կարող եմ տեխնիկայի վարձակալության պայմանագիր կնքել և 10 տոկոս ցույց տալ։

ԱՁ-ն ֆիզ. անձից տարածք է վարձակալում

Գայանե․

Խնդրում եմ, օգնեք․ եթե ԱՁ-ն ֆիզ. անձից տարածք է վարձակալում, ովքեր նաև ամուսիններ են, ինչպե՞ս պետք է կնքվի պայմանագիրը, և եթե կարելի է, ձևը կուղարկե՞ք։

Արդյո՞ք ՍՊԸ-ն կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Լուսինե.

Արդյո՞ք ՍՊԸ-ն կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, եթե միակ գործունեությունը ՍՊԸ-ին պատկանող տարածքի հանձնումն է վարձակալության: Տարեկան շրջանառությունը չի գերազանցել 24 միլիոն դրամը:

ԱՁ-ն վարձակալությամբ տեխնիկա է տրամադրել

Թեհմինա.

Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք՝ եթե ԱՁ-ն գրանցվել է 2019թ. մարտին, ԱԱՀ վճարող է, հոկտեմբերի և դեկտեմբերի դուրս է գրել տեխնիկայի վարձակալության հաշիվ, 362 500 և 262 500 դրամի: Շահութահարկի կախավճար չեմ վճարել։ Տեխնիկայի արժեքը 24 մլն է, տարեկան մաշվածությունը՝ 2 400 000, ամսվանը՝ 200 000, քանի որ տեխնիկա ձեռք եմ բերել ապրիլին, հաշվել եմ 9 ամսվա մաշվածություն 9*200 000, 1 800 000: Ծախսս գերազանցում է եկամուտին, ստացվում է՝ աշխատել եմ վնասով: 244 հաշվետվության մեջ շահութահարկի հարկման բազան ի՞նչ լրացնեմ։ 240 հաշվետվության մեջ ամորտիզացիայի ծախսը ո՞ր տողում լրացնեմ:

Անձը զբաղվում է առանձնատների վարձակալությամբ

Արտո․

Բարև ձեզ: Զբաղվում եմ առանձնատների վարձակալությամբ՝ հանդիսանում եմ որպես միջնորդ, անհատ եմ, ցանկանում եմ պետական գրանցում ստանամ, կասե՞ք՝ ի՞նչ պետք է բացեմ, ԱՁ, թե՞ ՍՊԸ, և ի՞նչ հարկով պետք է աշխատեմ՝ շրջանառության հարկ, թե՞ չեմ հարկվելու, և կարող եմ օրինակ ԱՁ-ի դեպքում կազմակերպությանս տամ անուն, ոչ թե միայն անուն ազգանուն լինի։